Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/238

Այս էջը սրբագրված չէ

վականություն): Թմրամոլության քաղցի (աբստինենցիա) վիճակը Հ–յան դեպքում թույլ է արտահայտված, սակայն ունի մի վտանգավոր հատկություն՝ Հ–յամբ տառապողը հակվում է այլ թմրանյութեր գործածելուն (բազմաթմրամոլություն): Հ. առաջացնում է ֆիզիկական վիճակի և նյարդա–հոգեկան ոլորտի մի շարք փոփո– խություններ: Հաշիշամոլն աստիճանա– բար սկսում է հյուծվել, հանդես են գալիս սրտի խփոցներ, ցավեր, այրոց ստամոքսի շրջանում, գերհոգնածություն, գւխացավ, քնի խանգարում, ցրվածություն: Միաժա– մանակ փոխվում են բնավորության գծե– րը, աչքի են զարնում կոպտությունը, հանդգնությունը, աֆեկտիվ անկայունու– թյունը, չարությունն ու անպատկառու– թյունը: Առավել հաճախ նկատվում են մոլուցքային, մելամաղձոտության, շիզո– ֆրենիանման, նևրոզանման ևն վիճակ– ներ: Հ. տարածված է հատկապես Մերձա– վոր Արևելքում, Ամերիկայում, Հարավա– յին Ասիայում և Աֆրիկայի որոշ երկրնե– րում: Բ ու ժ ու մ ը. հիվանդանոցային պայ– մաններում՝ օրգանիզմը թունազերծող, ամրապնդող, նյարդային համակարգը հանգստացնող միջոցներ՝ ապանիկոտի– նացնող (լոբելին, լոբեսիլ, մետրոնիդո– զոլ) մեթոդի կիրառմամբ, որի հիմքում ընկած է ծխախոտամոլության ստերեոտի– պը խախտելու երևույթը: Տես նաև Նար– կոմանիա: Վ. Հովհաննիսյան

ՀԱՇԻՎ, որոշակի նշաններով, խստիվ սահմանված կանոններով գործողություն– ներ կատարելու ձևական ապարատ, որն օգտագործվում է այդ նշանների լեզվով ձևակերպված խնդիրների արդյունավետ լուծման համար: Հ–ի գաղափարը հատուկ է մաթեմատիկային ի սկզբանե, օրինակ, թվաբանությունը՝ որպես թվանշաններով, որոշակի կանոններով կատարվող գործո– ղությունների համակարգ, տարրական հանրահաշիվը՝ որպես «տառային» Հ., դիֆերենցիալ ու ինտեգրալ Հ–ները, վա– րիացիոն Հ. ևն: Առաջինը Գ. Լայբնիցն է փորձել Հ–ի գաղափարը դուրս բերել մա– թեմատիկայի ոլորտից և որպես Հ. ներ– կայացնել տրամաբանությունը (և ընդ– հանրապես մտածողության պրոցեսը): Սակայն միայն վերջերս, մաթ. տրամա– բանության զարգացման և դրա հետ կապ– ված բազմապիսի Հ–ների (ասույթների, դասերի, պրեդիկատների ևն) առաջաց– ման հետևանքով, խնդիր դրվեց ստեղծել Հ–ների ընդհանուր տեսություն և ճշգըր– տել Հ–ի գաղափարը: Ներկայումս Հ. ներ– կայացված է հետևյալ ձևով. 1. տրվում է նշանների (տառերի) այբուբենը (վերջա– վոր կամ անվերջ), որից որոշակի կանոն– ներով կազմվում են բանաձևեր (բառեր), 2. այդ բանաձևերից մի քանիսը հայտա– րարվում են աքսիոմներ, 3. տրվում են փոխակերպման (տարածման) որոշակի կանոններ, որոնց օգնությամբ աքսիոմ– ներից արտածվում են նոր բանաձևեր՝ թեորեմներ: Եթե՛ Հ. համալրվում է որոշ մեկնաբանությամբ, այն կոչվում է ձևայ– նացված չեզու: Որպես Հ–ի հոմանիշ հա– ճախ գործածվում են «ձևական համա– կարգ», «տրամաբանական համակարգ», «ֆորմալիզմ», «ձևական տեսություն» և այլ տերմիններ: Ս.Ավեւոիպան

ՀԱՇԿԱՆՏ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Շատախ գավառում: 1909:ին ուներ 10 տուն հայ բնակիչ, զբաղ– վում էին խաշնարածությամբ և շալագոր– ծությամբ, մասամբ՝ երկրագործությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակու– թյուն են հաստատել Արևելյան Հայաս– տանում:

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ, հիվանդության կամ խեղման հետևանքով մարդու աշ– խատունակության (մասնագիտությամբ աշխատելու) մշտական կամ երկարա– տև, լրիվ կամ մասնակի կորուստ: Հ. է նաև բնակչության մինչկենսաթոշակա– յին հասակի մարդկանց մեջ հիվանդու– թյունների, վնասվածքների և զարգացման արատների հետևանքով տարածված աշ– խատունակության երկարատև կորուստը; Տարբերում են առաջնային Հ. (ազ– գաբնակչության մեջ տվյալ տարում առա– ջին անգամ հաշմանդամ ճանաչվածների թիվը) ևընդհանուր Հ. (ազգաբնակ– չության մեջ բոլոր հաշմանդամների թի– վը) : Հ–յան մակարդակը ազգաբնակչու– թյան առողջության վիճակի, բժշկ. սպա– սարկման որակի, բուժման արդյունավե– տության ցուցանիշներից է, որն արտացո– լում է երկրի սոցիալ–հիգիենային պայման– ները, բժշկագիտության զարգացման մա– կարդակը և առողջապահության կազմա– կերպման որակը: Հ–յան մակարդակով բացահայտում են ազգաբնակչության պա– հանջը բժշկ. օգնության տարբեր տեսակ– ների նկատմամբ, որոշում հասարակա– կան ու պետ. օգնության չափերը, արտո– նություններն աշխատանքում և նյութա– կան ապահովվածությունը: Կարևոր նշա– նակություն ունի Հ–յան պատճառների ուսումնասիրությունը: ԱՍՀՄ–ում Հ–յան պատճառ հանդիսացող որոշ հիվանդու– թյունների (տուբերկուլոզ, հոգեկան, աչ– քի և այլ հիվանդություններ) տեսակարար կշիռն իջել է: ՍՍՀՄ–ում հաշմանդամները բաժանվում են 3 խմբի՝ առաջին խումբ, սահմանվում է այն անձանց համար, ովքեր լրիվ մշտական կամ երկարատև կորցրել են աշխատունակությունը և կարիք ունեն մշտական խնամքի (օգնության կամ հըս– կողության): Երկրորդ խումբ, լրիվ մշտական կամ երկարատև աշխատունա– կության կորստի դեպքում, երբ կարիք չի զգացվում կողմնակի մշտական օգնու– թյան, խնամքի կամ հսկողության, ինչ– պես նաև այն դեպքերում, երբ աշխատան– քի բոլոր տեսակները երկար ժամանակով հակացուցված են, քանի որ կարող են ծան– րացնել հիվանդության ընթացքը: և ր– րորդ խումբ, սահմանվում է, երբ առողջական վատ վիճակի հետևանքով հնարավոր չէ աշխատանքը շարունակել նախկին մասնագիտությամբ և տվյալ ան– ձին անհրաժեշտ է տեղափոխել ավելի հեշտ աշխատանքի: ՄՄՀՄ–ում աշխատու– նակության կորստի աստիճանը (Հ–յան խումբը) որոշում են րժշկա–աշխաաանքա– յին փորձագիտական հանձնաժողովները: Քանի որ բուժման շնորհիվ և սոցիալա– կան գործոնների ազդեցության տակ աշ– խատունակության կորստի աստիճանը մշտապես կարող է փոփոխվել, սահման– ված են հաշմանդամների բժշկ. վերա– քննությունների ժամկետներ՝ առաջին խումբը՝ 2 տարին մեկ, իսկ երկրորդ և երրորդ խմբերը՝ տարին մեկ անգամ: Անատոմիական արատներով կամ քրո նիկական հիվանդություններով պայմա– նավորված Հ., ինչպես նաև 60 տարեկա– նից բարձր տղամարդկանց և 55-ից՝ կա– նանց Հ. սահմանվում է անժամկետ: Բժշկ. վերաքննությունների շնորհիվ հաշման– դամների մի մասը վերադառնում է աշխա– տանքային գործունեության: Կարող է Փոխվել նրանց Հ–յան խումբը: Գործող օրենսդրության համաձայն նախատես– ված է Հ–յան պատճառների 10 ձևակեր– պում՝ ընդհանուր հիվանդություն, պրո– ֆեսիոնալ հիվանդություն, աշխատանքա– յին խեղում, Հ. մանկությունից, Հ. մինչև աշխատանքային գործունեությունը, վի– րավորում (կոնտուզիա, խեղում)՝ ստա– ցած ՍՍՀՄ–ի պաշտպանության ժամա– նակ, վիրավորում (կոնտուզիա, խեղում)՝ ստացած զինվորական ծառայության այլ պարտականությունների կատարման ժա– մանակ, հիվանդություն՝ ստացած ռազ– մաճակատում, հիվանդություն, խեղում (վիրավորում, կոնտուզիա)՝ զինվորական պարտականությունների կատարման հետ չկապված, հիվանդություն, խեղում (վի– րավորում, կոնտուզիա) ռազմաճակա– տում գտնվելու հետ չկապված: Հաշման– դամների օգնության կարևոր ձև է նրանց աշխատանքի տեղավորելը և մասնագի– տություն սովորեցնելը: Բոլոր հաշման– դամների 50% –ը, իսկ երրորդ խմբի հաշ– մանդամների 70–80%–ը աշխատում է:

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇԻՎ, ձեռնարկու– թյան տնտեսական միատեսակ բովանդա– կությամբ միջոցների, դրանց առաջաց– ման աղբյուրների, տնտեսական պրոցես– ների և այդ պրոցեսների ֆինանսական հետևանքների ընթացիկ հաշվառման մի– ջոց, հաշվապահական հաշվառման մե– թոդի կարևորագույն տարր: Ըստ հաշ– վառման օբյեկտի տնտեսագիտական բո– վանդակության Հ. հ–ները լինում են ակ– տիվային, պասսիվային և ակտիվա–պաս– սիվային: Ակտիվայինը միջոցներ և ար– տադրական պրոցեսներ հաշվառող, պաս– սիվայինը՝ միջոցների աղբյուրներ և հե– տագա վճարման պայմանով կատարվող հատկացումներ ու մատակարարման պրո– ցեսներ հաշվառող հաշիվներ են: Ակտի– վա–պասսիվային հաշիվներով հաշվա– ռում են միատեսակ բովանդակության մի– ջոցներն ու աղբյուրները կամ տնտ. պրո– ցեսների հետևանքները: Ըստ ձևի Հ. հ. երկկողմանի աղյուսակ է, որի ձախ կողմը կոչվում է դեբետ (դտ), աջը՝ կրեդիտ (կտ): Ակտիվային հաշվի դտ–ում ցույց են տըր– վում որոշակի (հաշվետու) ժամանակա– հատվածի սկզբի մնացորդը, ավելացում– ները և վերջի մնացորդը, կտ–ում՝ նվա– զումները: Պասսիվային հաշվի կտ–ում արտացոլվում են հաշվետու ժամանակա– հատվածի սկզբի մնացորդը, ավելացում– ները և վերջի մնացորդը, դտ–ում՝ նվա– զումները: Ակտիվա–պասսիվային հաշիվը օժտված է և՝ ակտիվային, և՝ պասսիվային հաշիվների հատկություններով: Ա. Ծիրունյան