Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/239

Այս էջը սրբագրված չէ

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ, ձեռ– նարկությունների (կազմակերպություն– ների, հիմնարկությունների) տնտեսա– կան միջոցների և դրանց առաջացման աղ– բյուրների, տնտեսական պրոցեսների և դրանց ֆինանսական հետևանքների հա– մատարած, անընդհատ, փաստաթղթերով հիմնավորված հաշվառում: Տնտեսության կառավարման կարևոր ֆունկցիաներից է: Ծագել և կատարելագործվել է նյութական բարիքների արտադրության, բաշխման ու սպառման զարգացմանը զուգընթաց: Հ. հ–ման ուսումնասիրության առարկան հանրային սեփականությունն է և վերար– տադրության պրոցեսում դրա կրած փո– փոխությունները՝ ժողտնտեսության ճյու– ղային կտրվածքով: Հ. հ–ման մեթոդոլո– գիական և կազմակերպական սկզբունք– ների միասնությունը հնարավորություն է տալիս վիճակագրական եղանակով ամ– փոփելու ժողովրդատնտեսական պլան– ների կատարման արդյունքները առանձին տերիտորիաների և երկրի մասշտաբով: Իր առարկան Հ. հ. ուսումնասիրում է տարբեր միջոցներով, որոնց ամբողջու– թյունը նրա մեթոդն է: Դրանք են՝ փաստա– թղթավորում, գույքագրում, հաշվապահա– կան հաշիվներ, կրկնակի գրանցում, գնա– հատում, կաչկովյացիա, հաշվապահա– կան հաշվեկշիռ և հաշվետվություն: Փաս– տաթղթավորումը տնտ. գործու– նեության դիտման միջոց է, իսկ տնտ. վե– ճերի լուծման ժամանակ՝ նաև ապացուց– ման հիմք: Փաստաթղթերում տնտ. գոր– ծառնությունները բնութագրող պարտա– դիր վավերապայմանները սահմանված են Հ. հ. վարելու կանոններով: Որոշ գործառ– նությունների չափը որոշելու և փաստա– թղթավորելու նպատակով պարբերաբար կատարվում է գույքագրում (միջոց– ների փաստացի չափի որոշում): Հ. հ–ման տվյալների օպերատիվ օգտագործման և տնտ. գործունեությունն արտացոլող ամ– փոփ տվյալների ստացման համար ձեռ– նարկությունների միջոցներն ու դրանցում տեղի ունեցող տնտ. պրոցեսները հաշ– վապահական հաշիվների հա– մակարգի օգնությամբ դասակարգվում են: Բոլոր հաշիվների համակարգված անվա– նացանկը ներկայացնում է ընթացիկ հաշ– վառման հաշիվների պլանը, որը սահման– վում է ժողտնտեսության բոլոր ճյու– ղերի համար: Փաստաթղթերում արտա– ցոլված տնտ. գործառնությունները գրանց– վում են հաշվապահական հաշիվներում, կրկնակի գրանցման սկզբուն– քով՝ մի հաշվի դեբետում՝ մյուսի՝ կրեդի– տում: Նպատակը բոլոր հաշիվների դե– բետներում և Կրեդիտներում կատարվող գրանցումների հավասարության պահպա– նումն է, որով ստուգվում է Հ. հ–ման աշ– խատանքների ճշտությունը: Հաշվապահա– կան հաշիվներում երկկողմ գրանցումնե– րի հավասարությունն ապահովելու հա– մար Հ. հ. օգտվում էգնահատումից. յուրաքանչյուր միջոց արտահայտվում է դրամի որոշ քանակությամբ, որը վերար– տադրության պրոցեսում տվյալ միջոցի կրած բոլոր փոփոխությունների պայման– ներում մնում է նույնը: Ձեռնարկության թողարկած արտադրանքի վրա կատար– ված դրամական ծախսերի չափը որոշելու համար կատարում են կ ա լկ ու լ յացիա: Հաշվապահական հաշվե– կշիռը հաշվապահական հաշիվներում արտացոլված միջոցները կամ տնտ. պրո– ցեսները որևէ մոմենտի դրությամբ (ան– փոփոխ վիճակով) պատկերելու միջոց է: Հաշվետվությունը աղյուսակնե– րի համակարգ է (դրանցից մեկը հաշվե– կշիռն է), որոնցից յուրաքանչյուրում ամ– փոփվում է ընթացիկ հաշվառման մեջ ար– տացոլված տնտ. գործունեության որևէ կողմը (ցուցանիշը): Այն ներկայացվում է պետ. կառավարման որոշակի մարմին– ներին, որի օգնությամբ կառավարվում, կարգավորվում և վերահսկվում է ժող– տնտեսության առանձին օղակների գոր– ծունեությունը: Հ. հ–ման աշխատանքներն իրականաց– նում է հաշվապահությունը՝ գլխավոր (ավագ) հաշվապահի ղեկավարությամբ: Գլխավոր հաշվապահը վարչական տեսա– կետից ենթարկվում է տնտեսության ղե– կավարին, հաշվառման աշխատանքների վարման կարգի գծով՝ վերադաս կազմա– կերպության գլխավոր հաշվապահին: Հ. հ–ման փաստաթղթային հիմնավորվա– ծության, անընդհատության ու համա– տարածության հետևանքով ստացվում և մշակվում է մեծածավալ ինֆորմացիա: Դրա մեքենայացման և ավտոմատացման նպատակով ստեղծվում են մեքենահաշ– վային բյուրոներ, կայաններ, կենտրոն– ներ, կառավարման ավտոմատ համա– կարգեր: Ա. Ծիբանյան

ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, հաշ– վապահական հաշվետվության ձև (JSP 1), ըստ բովանդակության՝ տնտեսության մի– ջոցները երկու տարբեր սկզբունքով դա– սակարգելու միջոց, ըստ կառուցվածքի՝ երկկողմանի աղյուսակ, որի ձախ մասը (ակտիվ) դրամական ընդհանրացված ցու– ցանիշներով արտացոլում է որևէ մոմեն– տի դրությամբ ձեռնարկության տնտ. մի– ջոցների կազմն ու տեղաբաշխումը, աջը (պասսիվ)՝ դրանց աղբյուրները: Ակտիվի և պասսիվի հանրագումարները հավասար են: Հաշվեկշռի ցուցանիշները կազմվում են հաշվապահական հաշվառման տվյալ– ների հիման վրա: Հ. հ–ի հինգ հատված– ներից առաջին երեքը բնորոշում են ձեռ– նարկության հիմնական գործունեության միջոցներն ու աղբյուրները, չորրորդն ու հինգերորդը համապատասխանաբար՝ կապիտալ ներդրումների և հիմնական հոտի կազմավորման ծախսումներն ու դրանց աղբյուրները: Յուրաքանչյուր հատ– ված ստորաբաժանվում է համասեռ հոդ– վածներ միավորող խմբերի: Հոդվածները գրանցվում են առանձին տողերում՝ նըշ– վում ծածկագրով: Հ. հ–ի ձևը միասնական է, հաստատում է ԿՎՎ–ն՝ ֆինանսների մինիստրության համաձայնությամբ:

ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ, 1. հաշվապահա– կան հաշվառման իրականացում: 2. Հիմ– նարկ–ձեռնարկությունների կառուցված– քային ինքնուրույն ստորաբաժանում, որն իրականացնում է հաշվապահական հաշ– վառումը, ֆինանսական ու նախահաշվա– յին կարգապահության պահպանման հըս– կողությունը, կազմում հաշվապահական հաշվեկշիռ և հաշվետվություն: Հ. ղեկա– վարում է գլխավոր հաշվապահը: Խոշոր ձեռնարկություններում այն բաժանվում է հաշվառման առանձին բնագավառներ վա– րող խմբերի (նյութերի, արտադրության ծախսերի հաշվառման, ինքնարժեքի կալ– կուլյացիայի ևն): Հ–յան աշխատանքն իրականացվում է հիմնարկի պեաի հաս– տատած գրաֆիկով: Մինիստրություննե– րում և գերատեսչություններում գործում են կենտրոնական Հ–ներ, որոնք վարում են հաշվառման և հաշվետվության ամբողջ աշխատանքը: Որպես կարգ, կենտրոնա– կան Հ. ստորաբաժանվում է խմբերի (հաշ– վառման, հաշվետվության ևն): Ստեղծ– ված են հաշվային աշխատանքների ոչ մեծ ծավալ ունեցող համասեռ ձեռնարկու– թյունների և տնտ. կազմակերպություն– ների կենտրոնացված Հ–ներ:

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԵՔԵՆԱՅԱՑՈՒՄ, հաշվա– պահական, վիճակագրական և օպերատիվ հաշվառման մեջ տեխնիկական գործառ– նություններ կատարելիս հաշվողական տեխնիկայի կիրառում: Կրճատում է ին– ֆորմացիայի ստացման ժամկետները, բարձրացնում ճշգրտությունն ու աշ– խատանքի արտադրողականությունը: ՍՍՀՄ–ում Հ. մ. սկզբնավորվել է 1930- ական թթ., 1949-ից զարգանում է աշխա– տանքների համալիր մեքենայացման ուղ– ղությամբ: Այդ նպատակով հիմնարկ– ձեռնարկություններում ստեղծվում են մե– քենա–հաշվային բյուրոներ (ՄՀԲ), մեքե– նա–հաշվային կայաններ (ՄՀԿ) և հաշվո– ղական կենտրոններ (ՀԿ): Հ. մ–ման բարձ– րագույն փուլը հաշվառման գործառնու– թյունների համալիր ավտոմատացումն է, որը ձեռք է բերվում ավտոմատ կառավար– ման համակարգերի (ԱԿՀ) միջոցով:

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ, տնտհաշվար– կային ձեռնարկության դրամական հաշիվ ՍՍՀՄ Պետական բանկի համապատաս– խան շրջանային բաժանմունքում, միա– ժամանակ՝ հաշվապահական հաշիվ, որի օգնությամբ հաշվառվում են ձեռնարկու– թյան հիմնական տնտեսական գործունեու– թյան դրամական եկամուտներն ու ծախ– սերը: Ըստ շրջանառության վարկավորվող ձեռնարկությունների հիմնական գործու– նեությունից ստացվող դրամական եկա– մուտների մուտքագրումն ու ծախսերի մեծ մասը կատարվում են հատուկ վարկային հաշվից: Հ. հ–ի միջոցների կարգադրիչը ձեռնարկությունն է: Այն կարող է ունենալ միայն մեկ հիմնական Հ. հ., իսկ որոշ դեպքերում՝ նաև հ ա տ ու կ Հ. հ. (շրջա– նառու միջոցների վերաբաշխման, կապի– տալ նորոգման ևն) ու հաշվարկային և ն– թ ա հ ա շ ի վ (տնտհաշվարկով չաշխա– տող ձեռնարկությունների դրամական ռե– սուրսների կենտրոնացման համար): Հ. հ. բացվում և փակվում է ձեռնարկության դի– մումով:

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, երկկողմ աղյուսակ, որի ակտիվում արտացոլվում են մյուս երկրների նկատմամբ տվյալ պե– տության առևտրական, վարկային և այլ պահանջները, պասսիվում՝ պարտքերը: Պահանջների հիմնական գումարը ապ– րանքների արտահանման և այլ երկրների վարկ տրամադրելու, իսկ պարտքերինը՝ ապրանքների ներմուծման ու օտարերկըր– յա վարկ օգտագործելու արդյունք է: Հ. հ. կազմվում է ժամանակի որևէ մոմենտի