Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/244

Այս էջը սրբագրված չէ

Նկարում` Հառիճավանքի (VII դ., XIII դ.) գլխավոր հատակագիծը Նկարում` Հառիճ ցուլի և խոյի կավե արձանիկներ

րով, 0,7–1,85 մ բարձրությամբ քարահողային լիցքով: Թաղումները՝ հիմնականում միայնակ, առանձին դեպքերում՝ զույգերով: Հ–ում բացվել են նաև հազվադեպ դամբարաններ, ուր հանգուցյալի մարմնից անջատված գլուխը դրված է կավամանի մեջ: Դամբարանախցերում հաճախ գտնվում են ածխի և մոխրի մնացորդներ, որից կարելի է ենթադրել, որ Հ–ում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրելու ծիսական արարողությունը: Հ–ից գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ, գունազարդ, սև փայլով նախշավոր և խոհանոցային հասարակ խեցեղեն, հանգուցյալների պատվին զոհաբերած կենդանիների ոսկորներ ևն: Ուշագրավ է Հ–ում բացված տաճարային համալիրը: Վաղ միջնադարյան և հետագա շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքը ամրոցում գոյատևել է մինչև Հ–ի եկեղեցու կառուցումը: Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հ. գյուղի տարածքում:

Հ–ում է գտնվում միշնադարյան Հառիճավանք համալիրը: Հնագույն շինությունը VII դ. կառուցված Ս. Գրիգոր մաստարայատիպ եկեղեցին է, որին հվ–ից կից են XIII դ. երկհարկ աղոթարաններ: Վանքի գլխավոր եկեղեցին, որը կառուցվել է 1201-ին Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների հրամանով, խաչաձև–գմբեթավոր մեծաչափ կառույց է՝ XII–XIII դդ. հայկ. ճարտ–յանը բնորոշ վերձիգ համամասնություններով: Տաճարի անկյունները զբաղեցնում են երկհարկանի նեղ խորաններ: Հս–արմ. և հվ–արմ. երկրորդ հարկի խորանները, դեպի ուր տանում են քարե բարձակային աստիճանները, աղոթասրահին են նայում սյունակամարակազմ բացվածքներով, որոնք ինտերիերին տալիս են պալատային տեսք: Հետաքրքիր է լուծված հատկապես արլ. ճակատը, բարդ բեկվածքավոր գոտուց կազմված է մի խոշոր պատկեր՝ վերին մասում խաչ. դեպի ցած գոտին կրկնակվելով կազմում է ուղղանկյուն շրջանակ, որի մեջ տեղավորված է Զաքարե և Իվանե Երկայնաբազուկների կտիտորական բարձրաքանդակը: Այնուհետև, գոտիները, պսակելով «հայկական խորշերն» ու կողային խորանների նեղ լուսամուտները, անցնում են հվ. և հս. ճակատները, ուր վերին մասում դարձյալ կազմում են խաչ, իսկ ավելի ցածում՝ պսակում նեղ լուսամուտները: Այս մեծ ելուստով, լայն գոտին դինամիկ, ցայտուն ու խստականոն կերպով մասնատում է ճակատների հարթությունը՝ ստեղծելով խորը լուսաստվեր և այլ քանդակազարդերի հետ նրանց հաղորդում պլաստիկություն: Ամբողջ կառույցին իշխում է գմբեթի բարձրադիր, բազմանիստ թմբուկը, որը մասնատված է փունջ կազմող նուրբ որմնասյուներով և երիզված զիգզագաձև քիվով: Թմբուկի նիստերը զարդարված են մեկը մյուսին չկրկնող գոգավոր, սկուտեղանման զարդաքանդակ–վարդյակներով: Կառույցի ինտերիերում աչքի է ընկնում նրբագեղ փորագրությամբ բեմեզերքը: Եկեղեցուն արմ–ից, որոշ չափով ասիմետրիկ, տեղադրված է XIII դ. քառասյուն գավիթը, որը եկեղեցուն մասշտաբով չհակադրելու համար կառուցված է համեմատաբար ավելի ցածր համամասնություններով: Գավթի կենտրոնական մասը ծածկված է շթաքարե երդիկավոր վրանանման գմբեթով: Մնացած մասերը ծածկված են հայելային թաղերով, որոնք շարված են աստղաձև և այլ տիպի քարերով: Հարուստ է շքամուտքի հարդարանքը, նրա տիմպանը, խոր ներառնված սլաքային կամարի մեջ, շարված է աստղաձև քարերից և վիրտուոզ կատարված երկրաչափական ու բուսական ձևերի փորագրությամբ մանր վեցանկյունիներից:

Պատկերազարդումը տես 33-րդ էջից առաջ՝ ներդիրում:

Գրկ.XanaTpHH T.C., ^peBHiiH icyjib- xypa IHnpaica, E., 1975. Մ. Գրիգորյան, Ն. Խաչատրյան, Ա. Տակոբսոն

ՀԱՌԻՃԻ ԴՊՐՈՑ, գործել է Հառիճ գյու– ղի (այժմ՝ Արթիկի շրջանում) համանուն վանքում, VII դարից: XI դ. Ալփասլանի արշավանքի ժամանակ Հառիճի վանքը կործանվել է, բայց կրկին վերականգնվել է 1185–1236-ին: Հետագա դարերում Հ. դ–ի գործունեության մասին հավաստի տվյալներ չկան: Հայտնի է միայն, որ 1850-ական թթ. սկզբին մի խումբ հայրե– նասեր երիտասարդների ջանքերով վան– քը վերականգնվել է, և 1856–57-ին այն– տեղ բացվել է կիսագիշերօթիկ դպրոց: 1872-ին ունեցել է 63 աշակերտ, 32-ը՝ գիշերօթիկ, 31-ը՝ երթևեկ: 1888-ին եղել է երկդասյա դպրոց՝ 5 բաժանմունքով: 1896-ին ցարական կառավարությունը փա– կել է այն, վերաբացվել է 10 տարի անց: 1907-ից դարձել է երկսեռ ծխական դպրոց՝ գործելով Ղփչաղ (Հառիճ) գյուղում: 1907– 1908 ուս. տարում ունեցել է 5 ուսուցիչ, 109 աշակերտ: 1913–14 ուս. տարում դար– ձել է 6-ամյա, հետագայում՝ միջնակարգ: 1887–89-ին Հ. դ–ում սովորել է Ա. Իսա– հակյանը: Հառիճի վանքը եղել է նաև գըր– չության կենտրոն: Հայտնի է հնագույն մի ձեռագիր Ավետարան՝ լրացված, ծաղ– կած և կազմված Հառիճավանքում, 1209-ին, Մարգարեի ձեռքով, որից միայն մի թերթ է հասել մեզ՝ հիշատակարանի մասից: Հաջորդ ձեռագիրը 1219-ից է, գրված Աբասի որդի Գրիգորի առաջնոր– դության ժամանակ, երբ գրչության ար– վեստը ծաղկում էր Հ. դ–ում: Նկարները– կապվում են հնագույն ավետարանների հետ (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. N* 1382): Հետագա դարերից հազվադեպ հիշվում են միայն այստեղ նորոգված ձեռագրեր: Ս. խուդոյան, Ա. Մաթևոսյան

ՀԱՌԻՃԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ, Հառիճա– վանքի ընկեր ու թ յ ու ն, Հ ա– ռիճայի վանական ընկեր ու– թյուն, մշակութային–կրթական կազմա– կերպություն: Ստեղծվել է 1850-ին, Գյում– րի (այժմ՝ Լենինական) քաղաքում, տեղի հայրենասեր երիտասարդների նախաձեռ– նությամբ: Հիմնադիր անդամներն էին Աղաբեկ Տիգրանյանը, Հովսեփ Կոաոան– յանը, Գրիգոր Վեքիլյանը, Բարսեղ Խա– նանուշյանը և ուրիշներ: Ընկերության նպատակն է եղել նորոգել և պահպանել Շիրակի ճարտ. գոհարներից մեկը՝ Հա– ռիճ գյուղի Ս. Աստվածածնա տաճարը: Ընկերության եկամտի աղբյուրը հիմնա– կանում անդամավճարը և նվիրատվու– թյունն էր: Նորոգումն իրականացրել են Գյումրի քաղաքի նշանավոր վարպետները (Թաթոս Անտիկ յան և ուրիշներ): Հ. ը–յան անդամներ են եղել ժամանակի նշանավոր դեմքեր, այդ թվում Ավետիք Իսահակյանի ծնողները՝ Սահակ Նիկողոսի Իսահակ– յանը և Ալմաստ Գաբրիելի Իսահակյանը: Ընկերության գործունեությունը լայն ար– ձագանք է գտել, նրան անդամագրվել են ոչ միայն Շիրակի գյուղերից ու քաղաք– ներից, այլև Արևմտահայաստանից, Ռու– սաստանից, նույնիսկ՝ օտարազգիներ: Հ. ը–յան նախագահ, կրթական նշանավոր գործիչ Հովսեփ Կոստանյանի անմիջա– կան ղեկավարությամբ Հառիճում կառուց– վել են բազմաթիվ տնտ. շենքեր, հյուրա– սենյակներ: Ալեքսանդրապոլի տիկնայք 1881-ին կազմել են ընկերության Ս. Սան– դըխտյան խնամակալություն՝ Շիրակի գյուղաշխարհի աղջիկների կրթությանը նպաստելու համար: Հ. ը–յան ջանքերով վերաբացվել է Հառիճի դպրոցը, որը դար– ձել է Գևորգյան ճեմարանի նախապատ– րաստական բաժանմունք: Հ. ը. գործել է մինչև 1910-ական թթ., գրեթե 70 տարի անընդհատ և խոշոր միջոցներ է ծախսել վանքի նորոգման ու պահպանության և Հառիճի դպրոցը պահելու վրա: Գրկ. Հառիճայի վանական ընկերության հիշատակարանն ու հաշիվը, Ալեքսանդրապոլ, 1909: Մ. Նարյան

ՀԱՌԻՆ&, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909-ին ուներ 33 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անաս– նապահությամբ և արհեստներով: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ՀՍՌԼԵՍ՛ (Haarlem), քաղաք Նիդերլանդ– ներում, Ամստերդամի մոտ: Հյուսիսային Հոլանդիա պրովինցիայի վարչական