Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/245

Այս էջը սրբագրված չէ

կենտրոնն է: Մտնում է Ռանաոադ կոնուր– բացիայի մեշ: 165,9 հզ. բն. (1975): Նա– վահանգիստ է Սպարնե ջրանցքի վրա: Ունի տրանսպորտային մեքենաշինու– թյուն, էլեկտրոնային, քիմ. (սինթետիկ կաուչուկ են), տեքստիլ, կարի, տրիկո– տաժի, սննդի արդյունաբերություն: Հ–ի մոտ է ապրանքային ծաղկաբուծության (կակաչների աճեցման և արտահանման) շրջանը: Կան ճարտ. հուշարձաններ, թան– գարաններ: Աոաջին անգամ հիշատակվում է ճղ.:

ՀԱՌԼԵՄ (Harlem), Նյու Ցորքի մասը Ման– հաթան կղզու հյուսիս–արևելքում (ԱՄՆ): Բնակեցված է գլխավորապես նեգրերով: Հ. հիմնադրել են հոլանդացիները, 1636-ին և այնտեղ տարել ստրուկ նեգրե– րի առաջին խումբը: 1731-ին Հ. մտել է Նյու Ցորքի մեջ: Հ–ի նման «սև գետւոո– ներ»-ին (առանձնաթաղերին) բնորոշ են գերբնակչությունը, բարձր բնակարանա– վարձը, սանիտարական տարրական պայ– մանների բացակայությունը, հիվանդա– նոցների ու դպրոցների խիստ պակասը, աղքատությունն ու բնակիչների մահացու– թյան մեծ թիվը: Հ. ԱՄՆ–ում նեգրական շարժման կենտրոններից է: Ռասայական խտրականության դեմ առավել խոշոր ելույթները տեղի են ունեցել 1959-ին, 1964-ին և 1968-ին:

ՀԱՌՆԱՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում: 1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ, զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փըրկ– վածները տարագրվել են օտար երկրներ: ՀԱՍ, հարկի տեսակ հին և միջնադարյան Հայաստանում: Հ. էր կոչվում կրոնական հարկն ու տուրքը, գլխահարկը, գերեմասն ու ավարամասը (վկայված է Մխիթար Գոշի և Սմբատ Գունդստաբլի Դատաստա– նագրքերում), կաթողիկոսին ընձեռած (Մովսես Կաղանկատվացու մատյանում), այն տուրքը, որ քահանաները տալիս էին եպիսկոպոսին (Աահակ Պարթևի և Ասի ժողովի կանոններում): Պետությունը նույնպես ունեցել է նման հասույթներ, որոնք կրել են արդեն տիպիկ հարկային բնույթ: Ըստ Ն. Ադոնցի, Հ. գլխահարկ է, իսկ ըստ Հ. Մանանդյանի՝ հողահարկ: Գրկ. Մանանդյան ՝C., Ֆեոդալիզմը Հին ՝Հայաստանում, Ե., 1934: Ավդալբեգ– յ ա ն Թ., ՝՝Հայագիտական հետազոտություն– ներ, Ե., 1969:tA p, օ h ս; H., ApMeHHH b anoxy lOcrmraaHa, 2 H3fl., E., 1971.

ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, տա– րեկիցների ներհամայնքային խմբեր, որոնք տնտեսական, հասարակական ու քաղաքական որոշակի դեր են կատարել ժողովրդի կյանքում: Հնագույն ժամա– նակներից համայնքներում կատարված աշխատանքի բաժանումը ըստ սեռի ու տարիքի, հիմք է դարձել համապատաս– խան խմբավորումների առաջացման: Գո– յություն են ունեցել տղամարդկանց (ծե– րերի, միջին տարիքի ու երիտասարդնե– րի) և կանանց (տարեցների, երիտասարդ կանանց ու աղջիկների) Հ. մ.: Հ. մ. ունեցել են մշտական հավաքատե– ղի, հեղինակավոր ղեկավար, գործողու– թյան ծրագիր, որոշ դեպքերում՝ նույնիսկ դրոշ ու կնիք: Քաղաքներում իբրև հավա– քատեղի ծաոայել են հիմնականում մեծ աները, հասարակական վայրերն ու դահ– լիճները, իսկ գյուղերում՝ օդաները, գո– մերը, մեծ հացատները, ձիթհանքերը, գյուղական հրապարակները: Հ. մ–ի մի– ջոցով նախնիներից ժառանգած գիտելիք– ները, փորձն ու սովորությունները փո– խանցվել են սերունդներին: Ավագները կրտսերներին սովորեցրել են գրել, կար– դալ, պարել, երգել, կարել, գործել, կեն– սագործել հասարակական սովորույթնե– րը: Մեծ ուշադրություն է դարձվել վարվե– լակերպի հարցերին: Հ. մ–ի ներսում գոր– ծող հասարակական օրենքներին պարտա– վոր էին ենթարկվել միության բոլոր ան– դամները: Հատկապես տղամարդկանց միությունների յուրաքանչյուր անդամ պա– տասխանատու է եղել հասարակության առջև՝ մյուս անդամների վարքագծի ու կենցաղային դժվարությունների համար: Մեղավորները պատժվել են: Ամենամեղմ պատիժը համարվել է խմբից հեռացնելը: Ինքնակամ հեռացում յի թույլատրվել: Ծե– րունիների միությունները հիմնականում լուծել են հասարակական, քաղ. և ռազմ, հարցեր (հողի բաժանում, կամուրջների, աղբյուրների, ճանապարհների, տների, հասարակական շենքերի կառուցում ևն): Հետագայում դրանք կորցրել են հասարա– կության մեջ իրենց ունեցած դերը, իսկ հավաքատեղիները դարձել են հեքիաթ– ների, զրույցների, երգ ու պարի, ներկա– յացումների, կենսական հարցեր քննար– կելու վայրեր: Տղամարդկանց Հ. մ., ան– հրաժեշտության դեպքում, վերածվել են ռազմ, կազմակերպությունների: Երիտա– սարդները կազմակերպել են նաև ժող. տոներ, հասարակական հավաքներ, ծի– սական արարողություններ (հարսանիք, թաղում, խնջույք, մրցույթ, խաղ ևն): Կա– նանց ու աղջիկների Հ. մ. սովորաբար մեծ դեր են կատարել տնտ. և հոգևոր կյան– քում: Նրանք մեծ մասամբ հավաքվել են այն տներում, որտեղ տվյալ ժամանակա– միջոցում աշխատող ձեռքի մեծ պահանջ է զգացվել (միասնաբար գզել ու մանել են բուրդ, գործել գորգեր, կապերտներ, մամ– լել թաղիք, հյուսել կտորներ, կարել ու նախշել հագուստներ, պատրաստել յուղ, պանիր, արիշտա, ձավար, թխել հաց ևն) և ավանդաբար փոխանցել հասակային մեկ շրջանից մյուսին անցնելու հինավուրց ծեսերն ու սովորությունները: Հայաստա– նի գրեթե բոլոր շրջաններում դեռևս պահ– պանվել են Հ. մ–ի որոշ վերապրուկներ: Գրկ. Խաչատրյան ժ. Կ., "Հասակա– կիցների միությունները Ջավախքում, «ՊԲՀ>, 1968, No 1: ժ. իսսչւաորււսն

ՀԱՍԱՆ II (ծն. 1929), Մարոկկոյի թագա– վոր 1961-ից: Իրավաբ. գիտ. դոկտոր: Կա– հիրեի, Բորդոյի և Դակարի համալսարան– ների պատվավոր դոկտոր: 1961–63-ին և 1965–67-ին եղել է նաև կառավարության ղեկավար: Երկրի զինված ուժերի գլխա– վոր հրամանատարն է և գլխավոր շտաբի պետը: Բազմիցս հանդես է եկել հասարա– կական–քաղ. տարբեր կարգ ունեցող պե– տությունների միջև համագործակցության և Փոխըմբռնման, Մարոկկոյի դրական չեզոքության օգտին:

ՀԱՍԱՆ ԿՐՈՆԱՎՈՐՅԱԼ (ծն. և մահ. թթ. անհա.), XII դարի հայ իշխան, զորավար: Արցախի Աոանշահիկների տոհմից, Աա– կառյան Վախթանգի որդին, Հաթերքի, Հանդաբերդի, խաչենաբերդի և Հավա– խաղացի տերը: 1140-ական թվականներից Արցախ–1սաչենում եղել է գահերեց: Բազ– մաթիվ մարտերում հաղթել է սելջուկ թուր– քերին: 1182-ին իշխանությունը հանձնել է ավագ որդի Վախթանգին, մտել Դադի– վանք՝ տեղի առաջնորդ ու իր եղբայր Գրիգորիսի մոտ կրոնավորելու: Կառու– ցել է Դադիվանքի փոքրիկ եկեղեցին և վանական համալիրի օժանդակ շինու– թյունները: րէ ՈLintpiupjutU

ՀԱՍԱՆ ՓԱՇԱ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկեր– տի գավառում: 1909-ին ուներ 7 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործու– թյամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՍԱՆԿԱԼԱ, Դ և վ ե–Բ ո յ ն ու, քաղաք Արևմտյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի Բասենի գավառում, էրզրումից մոտ 40 վերստ արևելք: Բասեն գավառի վարչական կենտրոնն էր: 1909-ին ուներ 2500 ընտանիք բնակիչ, որոնցից 45-ը՝ հայ, մնացածը՝ թուրք: Հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով ու արհեստներով, թուրքերր՝ երկրագործությամբ ոլ անասնապահու– թյամբ : Հ. հարուստ է հանքային բուժիչ ջրե– րով: Հ–ով էր անցնում Տրապիզոն–Պարս– կաստան տարանցիկ առևտրական ուղին: Հնում եղել է նշանավոր բերդաքաղաք՝ Դարոյնք անունով (չպետք է շփոթել Կո– գովիտ գավառի Դարոյնքի հետ): Ղ. Ալի– շանը ենթադրում է, որ Հ–ի բերդը կառու– ցել է Գրիգոր Մագիստրոսի ազգական Հասանը: Բերդը կառուցված է Բասենի դաշտում՝ ժայռոտ բլուրների վրա, որոն– ցից հվ–արմ. հիմնվել է քաղաքը: Բերդն ունեցել է անկանոն աշտարակներով կըրկ– նապարիսպ: Պարսպապատ է եղել նաև քաղաքը: Այդ պատճառով Հ. հիշվում է որպես եռապարիսպ քաղաք: Հ–ի բերդը պահպանվել է մինչև 1877–78-ի ռուս– թուրք. պատերազմը: 1829-ի հուլիսի 24-ին ռուս, զորքը գրավեց Հ., որն այդ ժամա– նակ ուներ մոտ 500 տուն (հայ և թուրք) բնակիչ: Աակայն Ադրիանուպոլսի 1829-ի սեպտ. 2-ի պայմանագրով Հ. վերադարձ– վեց թուրքերին: Տեղի հայերի զգալի մասը 1830-ին գաղթեց Արևելյան Հայաստան: ՝՝տաս անկ ալան արևմտյան կողմից