^աս անկ ալան արևելյան կողմից 1878-ի փեւորվարին ռուս, զորքը կրկին, իսկ 1916-ին՝ երրորդ անգամ գրավեց Հ., բայց 1918-ին թուրքերը վերագրավեցին այն: Հ–ի հայերը տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատեւ տարբեր երկրներում: Գրկ. Ալի շան Ղ., Այրարաա, Վնւո., 1890: Ա–Դ ո, Վանի, Բիթլիսի և էրզրումի վիլայեթ– ները, Ե., 1912: Թուրքական աղբյուրները Տա– յասաանի, հայերի և Անդրկովկասի մյուս ժո– ղովուրդների մասին, հ. 2, Ե., 1964:
ՀԱՍԱՆՈՎԱ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, էրզրումի վիլայեթի Կամախի գավառի Կուրուչայի գավառակում: 1909-ին ուներ 211 (44 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:
ՀԱՍԱՆ–ձԱԼԱԼ ԴՈԼԱ (ծն. թ. անհտ.- 1260, Ղազվին), Հայոց Արևելից կողմանց գահերեց իշխան: Առանշահիկների տոհ– մից. Վախթանգ Տանգիկի և Զաքարյան Աարգսի դուստր Խորիշահի որդին: Հա– սան–Զաւաւյանների տոհմի հիմնադիրը: Ներքին Խաչենի իշխանությունը ժառանգել է 1214-ին և դարձել Արցախի ու հարակից հայկ. շրջանների իշխանների գահերե– ցը: Կոչվել է նաև «թագավոր», «ինքնա– կալ»: Փորձել է ետ վանել թաթար–մոն– ղոլների առաջին արշավանքները, սա– կայն, հետագայում ընդունելով նրանց գերիշխանությունը, հմուտ դիվանագի– տությամբ իր երկրամասն ու Արևելյան Հայաստանը զերծ է պահել բռնագրավիչ– ների վայրագություններից: Այդ նպատա– կով երկու անգամ մեկնել է Կարակորում՝ մեծ խանի մոտ և Հայաստանի համար ձեռք բերել արտոնություններ: Նրա միջնորդու– թյամբ բարեկամական հարաբերություն– ներ են հաստատվել Կիլիկիայի Հայոց թագավորության ու մոնղոլների միջև: 1260-ին միացել է մոնղոլների դեմ Վրաս– տանում բռնկած ապստամբությանը, որի ճնշումից հետո Արդուն խանի կարգադրու– թյամբ սպանվել է: Վարել է նաև մշակութային–շինարարա– կան գործունեություն, կառուցել է Գան– ձասարի վանքը (1216–38), Վաճառի եկե– ղեցին (1251), հիմնովին վերակառուցել Կեչառիսի վանքը (1248), նրա պատվերով ստեղծվել է հայկ. առաջին համահավաք Հայսմավուրքը (1240-ական թթ.): Գրկ. Կիրակոս Գանձակեցի* Պատմություն Հայոց, Ե., 1961: Ու լ ու բ ա բ– յան Բ., Խաչենի իշխանությունը X–XYI դա– րերում, Ե., 1975: Ր. Ոււուբւսբյան
ՀԱՍԱՆ–&ԱԼԱԼՏԱՆ Ռուբեն (1840, Երե– վան –1902, Երևան), հայ բանաստեղծ, հասարակական գործիչ: Ավարտել է Լա– զարյան ճեմարանը, սովորել Մոսկվայի համալսարանի իրավաբանական բաժնում, ապա վերջացրել Պետերբուրգի համալսա– րանի արևելագիտական ֆակուլտետը: Բանաստեղծություններ է տպագրել «Հյու– սիսափայլ»-ում («Արաքս և Կուր գետերի գանգատը», 1861, «Անցան գնացին մի մի շատ դարեր», «Կյանք», 1862, ևն): Պետեր– բուրգում եղել է Կարապետ Եզյանի հիմ– նած «Մանուկ Հայաստան» խմբակցու– թյան անդամ: 1880-ական թթ. Երևանում կազմակերպել է «Հայասեր–ազգասեր» միությունը, որի հիմնական նպատակն էր արևմտահայության ազատագրության հարցը: 1884-ին ցարական կառավարու– թյունը Հ–Զ–ին, խմբի մի շարք անդամների հետ, աքսորել է: Վերադառնալուց հետո որպես փաստաբան աշխատել է էջմիած– նի վանքում: Մ. Սա ղան
ՀԱՍԱՆ–ՋԱԼԱԼՏԱՆՆԵՐ, իշխանական տոհմ Արցախ–Խաչենում: Կոչվել է տոհմի հիմնադիր՝ Առանշահիկների իշխանու– թյան Ներքին Խաչենի ճյուղի ժառանգորդ Հասան–Ջալալ Դոլայի անունով: Տիրույթ– ները հիմնականում տարածվում էին Թար– թառի ու Խաչենագետի միջին հոսանքնե– րում: Իշխանանիստ բերդերն ու ամրոց– ներն էին Խոխանաբերդը, Դարպասները, Կաչաղակաբերդը, Վանքաշեն ավանը, հո– գևոր կենտրոնները՝ Գանձասարը, Մեծա– ռանից Ա. Հակոբ ա վանքը, Հուրեկը (Հո– ռեկ), Զրվշտիկը (Եղիշե առաքյալի վան– քը), ուշ միջնադարում՝ նաև Երիցմանկուն– քը: XIV դ. վերջից Հ–Զ. իրենց ժառանգա– կան արտոնությունը դարձրին նաև երկրա– մասի կաթողիկոսությունը, որը XV դա– րից հաստատվեց Գանձասար վանքում: XVI դ. վերջին Ներքին Խաչենի Հ–Զ–ի իշխանության ճյուղավորումով ստեղծվե– ցին Ջրաբերդի, Խաչենի ոլ Գյուլիստանի մելիքությունները, որոնց ներկայացու– ցիչները ընդունում էին իրենց տոհմակ– ցությունը: Այդ մելիքությունների հոգևոր առաջնորդարաններում ժառանգական իրավունքով իշխում էին Հ–Զ–ի ներկայա– ցուցիչները: Աշխարհիկ ու հոգևոր իշխա– նությունը կենտրոնացնելով իրենց ձեռ– քում՝ Հ–Ջ. XVII–XVI11 դդ. վճռական դեր խաղացին Արևելյան Հայաստանի ազգա– յին–ազատագրական շարժումներում: Նը– րանց գլխավորությամբ XVIII դ. 1-ին երես– նամյակին երկրամասի բնակչությունը պայքարեց իրանական և թուրք, բռնակա– լության դեմ: XY1II դ. վերջին քառորդում Հ–Ջ. ամեն ջանք գործադրեցին համաան– դըրկովկասյան ճակատ ստեղծելու և Ռու– սաստանի զինական օգնությամբ Հայաս– տանն ու Անդրկովկասը ազատագրելու համար: Գրկ. Նեռ, Երկ. ժող., հ. 2–3, Ե., 1967 – 1973: Ու լ ու բ ա բ յ ա ն P. Ա., Խաչենի իշ– խանությունը X–XVI դարերում, Ե., 1975: Բ. Ոււուբաբյան
ՀԱՍԱՐԱԿԱԾ աշխարհագրակ ան, երկրագնդի պատման առանցքին ուղղա– հայաց և նրա կենտրոնով անցնող հարթու– թյամբ երկրագնդի մակերևույթի հատման գիծ: Հ. երկրագունդը բաժանում է երկու կիսագնդերի. Հյուսիսային և Հարավային: Հ–ից հս. և հվ. հաշվում են աշխարհագրա– կան լայնությունները (0–90°): Հ–ի երկա– րությունը 40075696 մ է: Հ. համարվում է ւքշտական օրահավասար գիծ: Տարվա ըն– թացքում երկու անգամ, գարնանային և աշնանային օրահավասար օրերին, արե– գակը Հ–ի վրա լինում է զենիթում:
ՀԱՍԱՐԱԿԱԾԱՅԻՆ ԳՎԻՆԵԱ, Հասա– րակածային ԳվինեայիՀան– րապետություն (Republica de Gui– nea Ecuatorial), պետություն Աֆրիկայի կենտրոնական մասում, Գվինեական ծո– ցի ափին: Կազմված է ցամաքային (Ռիո Մունի) և կղզային (Դիոկո, Կորիսկո, Պագալու) մասերից: Աահմանակից է Կա– մերունին և Գաբոնին: Տարածությունը 28,051 հզ. կմ2 է, բն.՝ 320 հզ. (1977): Մայ– րաքաղսբը՝ Մալաբո: Վարչականորեն բաժանվա– է 2 շրջանի: Պետական կարգը: 1979-ի օգոստոսից պետ. հեղաշրջմամբ ողջ իշխանությունն անցել է բարձրագույն զինվորական խոր– հըրդին, որի նախագահը կառավարու– թյան գլուխն է: Օրենսդրական իշխանու– թյան բարձրագույն մարմինը ազգային ժող. ժողովն է: Բնությունը: Հ. Գ. գտնվում է հասա– րակածին մոտ, ստորին Գվինեա բնական մարզում: Ցամաքային մասի մակերևույ– թը լեռնային է (600–900 մ բարձրությամբ, առավելագույնը՝ 1500 մ), ափամերձ գո– տին՝ ցածրադիր: Կլիման հասարակածա– յին է, խոնավ: Միջին ամսական ջերմաս– տիճանը 24°–28°C է, տարեկան տեղում– ները՝ ավելի քան 2000 մմ: Գետային ցանցը խիտ է, ջրառատ: Կարմրադեղնա– վուն լատերիտային հողերի վրա տարած– ված են խոնավ հասարակածային մշտա– կանաչ անտառները: Կենդանական աշ– խարհը հարուստ է, բազմատեսակ: Բնակչությունը: Ավելի քան 90% –ը ֆանգ և բուբի ժողովուրդներն են: Պաշ– տոնական լեզուն իսպաներենս է, տոմա– րը՝ գրիգորյանը: Դավանում են կաթոլի– կություն, և մի մասը պահպանել է ավան– դական հավատամքները: Միջին խտու– թյունը 1 կմ2 վրա 11 մարդ է: Քաղաքներն են Մալաբոն, Բատան: