Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/248

Այս էջը սրբագրված չէ

ներ կիրառելու կողմնակիցները) և ավելի չափավոր քաղաքականության ձգտող Հա– սարակական փրկության կոմիտեի միջև: Տերմիղորյան հեղաշրջման (1794) նախօր– յակին Հ. ա. կ. ներթափանցեցին հակա– հեղափոխական տարրեր, որոնք նրա ան– դամների մեծամասնության հետ մասնակ– ցեցին Տերմիդորի 9-ի հեղաշրջմանը: 1795-ի հոկտ. 26-ին Կոնվենտի ցրման հետ Հ. ա. կ. դադարեց գոյություն ունե– նալուց:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ, տես Աշ– խատանք:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱ–

ԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ

ՕՐԵՆՔ, ընդհանուր տնտեսական օրենք, որն արտահայտում է միավոր արդյունքի արտադրության հասարակականորեն ան– հրաժեշտ աշխատաժամանակի կրճատ– ման հնարավորությունը: Հասար ակական– տնտեսական տարբեր ֆորմացիաներում դրսևորվում է յուրահատուկ ձևով: Կ ա– պիտաւիզմի պայմաններում ար– տադրության զարգացման և հասարակա– կան աշխատանքի արտադրողականու– թյան (տես Արտադրողական ութ յան աշ– խատանքի) բարձրացման սահմանները որոշվում են կապիտալիստական արտա– դրության նպատակով՝ հավեւյաչ արժեքի ստեղծմամբ: Աշխատանքի արտադրողա– կանության աճն ընդունում է բանվորների կենսաուժի շռայլման արտահայտություն, ընթանում արտադրության անարխիայի, մրցակցային պայքարի, գերարտադրու– թյան տնտ. ճգնաժամերի, մասսայական գործազրկության, արտադրական ապա– րատի քրոնիկ թեր բեռնվածության ներ– գործության պայմաններում: Դրանք պայ– մանավորում են աշխատանքի արտադրո– ղականության բարձրացման անհամա– չափությունն ու արգելակում նրա անշեղ աճը: Հետևաբար, այս օրենքը կապիտա– լիզմի օրոք չի կարող ունենալ անպայման, բացարձակ նշանակություն: Սոցիալիզմը վերացնում է աշ– խատանքի արտադրողականության բարձ– րացման կապիտալիզմին ներհատուկ ար– գելքները: Արտադրամիջոցների հասա– րակական սեփականության և էկոնոմիկա– յի պլանաչափ զարգացման պայմաննե– րում աշխատանքի արտադրողականու– թյան բարձրացումը համապատասխանում է ամբողջ հասարակության, արտադրա– կան կոլեկտիվների ու առանձին աշխա– տողների շահերին: Աշխատանքի արտա– դրողականության մշտական և անշեղ աճի անհրաժեշտությունն ու հնարավորությու– նը անմիջականորեն կապված է սոցիա– էիզմի հիմնական տնտեսական օրենքի գործողության հետ: Բացահայտելով կո– մունիստական ֆորմացիայում այդ օրեն– քի դրսևորման օբյեկտիվ հիմքերը՝ Վ. Ի. Լենինը նշել է. «Կոմունիզմը կամավոր, գիտակից, միավորված, առաջավոր տեխ– նիկա օգտագործող բանվորների աշխա– տանքի բարձրագույն արտադրողականու– թյունն է կապիտալիստականի համեմատու– թյամբ» (Երկ., հ. 29 էջ 524): Կոմունիստա– կան շինարարության արդի փուլում, երբ տնտ. աճի որակական գործոնները՝ ժող– տնտեսության ինտենսիվացումն ու հա– սարակական արտադրության արդյունա– վետության բարձրացումը, դարձել են որո– շիչ, մեծանում է աշխատանքի արտադրո– ղականության անշեղ աճի նշանակությու– նը: Հատկապես կարևոր նշանակություն է ստանում սոցիալիստական տնտեսու– թյան առավելությունների օրգ. միացումը գիտատեխնիկական հեղափոխության նվաճումների հետ: Կ. Ներսիսյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՇՎԵ– ԿՇԻՌ–, ՍՍՀՄ Ժողովրդական տնտեսու– թյան հաշվեկշռի բաղկացուցիչ մասը, ար– տացոլում է հասարակական ամբողջա– կան արդյունքի արտադրության ծավալը, կառուցվածքը և ժողովրդական տնտեսու– թյան մեջ նրա օգտագործման հիմնական ուղղությունները: Կազմվում է դրամական արտահայտությամբ՝ տվյալ տարվա փաս– տացի գներով: Հ. ա. հ–ի հիմքում հետևյաւ հարաբերակցությունն է. տարվա ընթաց– քում արտադրված և ներմուծված հասա– րակական արդյունքի գումարը հավասար է նույն ժամանակահատվածում արտա– դրության պրոցեսում սպառված, ոչ ար– տադրական սպառմանն ու կուտակմանը հատկացված հասարակական արդյունքի գումարին՝ ավելացրած արտահանումը և կորուստները: Այս հարաբերակցությունը պահպանվում է և՝ ամբողջ ժողտնտեսու– թյան, և՛ առանձին արտադրատեսակների համար: Հաշվեկշռի հիմնական ցուցա– նիշներն են. ա. նյութական պաշարների առկայությունը տարվա սկզբին և վերջին, բ. հասարակական արդյունքի տարեկան ծավալը և նյութական արտադրության ճյու– ղերի ու սեփականության ձևերի հարաբե– րակցությունը նրա արտադրության մեջ, հասարակական արդյունքի կազմն ըստ տնտ. նշանակության (արտադրության մի– ջոցներ և սպառման առարկաներ), զ. արտադրության մեջ սպառված շրջանառու միջոցների ու արտադրական հիմնական ֆոնդերի ամորտիզացիայի գումարը, դ. ազգային եկամտի ծավալն ու նրա կա– ռուցվածքը՝ ըստ նյութական արտադրու– թյան ճյուղերի և սեփականության ձևերի, ե. նյութական բարիքների ոչ արտադրա– կան սպառման, զ. կուտակման ծավալն ե– րըն ու դրանց նյութաիրային կառուցված– քը, է. նյութական բարիքների ներմու– ծումն ու արտահանումը: Հ. ա. հ–ի ցուցա– նիշների վերլուծության հիման վրա սահ– մանվում են ժողտնտեսության զարգաց– ման կարևորագույն համամասնություն– ները: Ց. Մահաեսյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐ–

ԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ, տնտեսագիտա– կան կատեգորիա, բնորոշում է արտադրու– թյան արդյունքը՝ կատարված ծախսում– ների համադրությամբ: Հ. ա. ա. հատկա– պես կարևոր է սահմանափակ արտադրա– կան ռեսուրսների պայմաններում, երբ անհրաժեշտ է ընտրել այդ ռեսուրսների օգտագործման նպատակահարմար ուղ– ղություններն ու ձևերը: Հ. ա. ա–յան մա– կարդակը գնահատվում է արդյունավե– տության ցուցանիշների միջոցով, որոնք արդյունքի և ծախսումների կոնկրետ ար– տահայտությունների համար ստանում են որոշակի բովանդակություն ու օգտագործ– ման շրջանակ, կազմում համակարգ: Հ. ա. ա–յան ցուցանիշները տարբերվում են՝ ա. դրանցում հաշվի առնված ծախսում– ների բնույթով, որպես ծախսումներ են ընդունվում միանվագ և ընթացիկ ծախ– սումների կոմպլեքսը, միանվագ և ըն– թացիկ ծախսումներն առանձին–առանձին, նաև դրանց բաղկացուցիչ մասերը: Ընդ որում, յուրաքանչյուր տիպի ծախսումներ կարող են օգտագործվել լրիվ ծավալով կամ դիֆերենցված (օրինակ, տարվա ըն– թացքում ծախսերի աճի) ձևով. բ. արդյուն– քի բնույթով, որպես արդյունք են ընդուն– վում համախառն արտադրանքը, զուտ պայմանական կամ նորմատիվային զուտ արդյունքը, վերջնական կամ իրացվող արդյունքը, շահույթը ևն. գ. արտադրու– թյան ընդգրկման աստիճանով, ցուցա– նիշները որոշվում են արտադրության ամ– բողջ ոլորտի, դրա առանձին ճյուղերի, ենթաճյուղերի, մինիստրությունների, միա– վորումների, ձեռնարկությունների, դրանց կառուցվածքային միավորների, նաև ար– տադրական որևէ գործողության համար, դ. տարածքի ընդգրկման աստիճանով, որոշվում են երկրի, միութենական կամ ինքնավար հանրապետությունների, երկ– րամասերի, մարգերի, քաղաքների, շըր– ջանների, նաև տարածքային ավելի փոքր միավորներում տեղադրված արտադրու– թյունների համար: Հ. ա. ա–յան ցուցանիշները ստորաբա– ժանվում են հիմնականի և օժանդակի, բացարձակի և համեմատականի: Հիմնա– կան ցուցանիշներում որպես արդյունք է ընդունվում այն հետևանքը, որի ստացու– մը տվյալ ծախսումների հիմնական նպա– տակն է. մնացած ցուցանիշներն օժանդակ են: Բացարձակ արդյունավետության ցու– ցանիշները որոշվում են արտադրության որևէ տարբերակի (մյուսներից անկախ) համար՝ ծախսումների և դրանց արդյուն– քի հարաբերությամբ, և ներկայացնում լրիվ ծախսումների միավորից ստացվող արդյունքը (կամ հակադարձ մեծությունը): Համեմատական արդյունավետության ցուցանիշները որոշվում են արտադրու– թյան երկու փոխադարձաբար փոխարինե– լի տարբերակների ծախսումների տարբե– րության և դրանց արդյունքների տարբե– րության հարաբերությամբ, արտահայ– տում լրացուցիչ ծախսումների միավորից ստացվող արդյունքի (կամ դրա հակա– դարձի) մեծությունը: Հ. ա. ա–յան շարժն ուսումնասիրելիս ցուցանիշները հաշվարկ– վում են համադրելի գներով, արտադրու– թյան տարբերակներն ըստ արդյունավե– տության համադրելիս, արդյունքի և ծախ– սումների հաշվառման սկզբունքները նույնացվում են: Հ. ա. ա–յան ցուցանիշներից յուրաքան– չյուրը, առանձին վերցրած, հնարավորու– թյուն չի տալիս արտադրության տարբե– րակների համեմատական վերլուծություն կատարել, ընտրել լավագույնը, քանի որ տարբերակից տարբերակ անցնելիս մի շարք ցուցանիշներ կարող են ունենալ փոՓոխության տարբեր ուղղություն և ինտենսիվություն: Արդյունավետության ընդհանրացնող ցուցանիշի կառուցման և չափանիշի ընտրության տեսական դըժ– վարությունն ու գործնական հրատապու– թյունը պայմանավորում են տնտեսագի– տության մեջ այդ պրոբլեմների լուծման ուղղությունների տարբերությունը: Հ. ա.