Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/249

Այս էջը սրբագրված չէ

ui-յան չաւիանիշ են ընդունվում արդյուն– քի միավորի վրա ծախսված աշխատաժա– մանակի կամ կենդանի ու առարկայացած աշխատանքի տնտեսումը, շահույթի, զուտ շահույթի կամ շահութաբերության աճը են: Ընդհանուր առմամբ, չաւիանիշը պետք է արտացոլի արտադրության բոլոր ծախ– սումներն ու հիմնական նպատակները, ապահովի օգտագործված ծախսումների ու արդյունքների համապատասխանությունն ըստ ժամանակի, տեղի և մեծության: Սա– կայն, Հ. ա. ա–յան չափանիշը չի բացա– ռում ցուցանիշների համակարգը, գոյու– թյուն չունի վերջինից զատ և չի փոխարի– նում նրան: Զարգացած սոցիալիզմի պայմաննե– րում Հ. ա. ա–յան բարձրացումը, վերջին հաշվով, ենթարկվում է հասարակության սոցիալական զարգացման, նրա սոցիալա– կան արդյունավետության աճի նպատա– կին: Սոցիալական արդյունավետության առավել ընդհանուր չափանիշը ժողովըր– դի կենսամակարդակի բարձրացումն ու անհատի համակողմանի զարգացումն է: Կենսամակարդակն արտահայտվում է ցու– ցանիշների որոշակի համակարգով, ռեալ եկամուտների աճ, բնակչության մեկ շըն– չին ընկնող սննդամթերքի սպառում են: Սակայն սոցիալական բազմաթիվ փոփո– խությունների (հատկապես անհատի հո– գևոր կյանքի, հասարակական հարաբե– րությունների) անմիջական հաշվառումն ու քանակական գնահատումը հաճախ ան– հնար է: Այս դեպքերում օգտագործվում են անուղղակի մեթոդներ, կենցաղի և աշխատանքի պայմանների փոփոխությու– նը գնահատվում է բնակչության կյանքի երկարատևությամբ, մանկամահացու– թյան, արտադրական տրավմատիզմի ու պրոֆեսիոնալ հիվանդությունների կըր– ճատմամբ ևն: Հ. ա. ա–յան բարձրացման ուղիներն են՝ գիտատեխ. առաջընթացի արագացումը, արտադրության ճյուղային, տերիտորիալ և ֆունկցիոնալ կառուցվածքի ու համա– մասնությունների կատարելագործումը, աշխատանքային, նյութական, բնական ու ֆինանսական ռեսուրսների, արտադրա– կան ֆոնդերի ու կարողությունների օգ– տագործման բարելավումը, արտադրու– թյան մասնագիտացումը և համակենտ– րոնացումը, կոոպերացված կապերի զար– գացումը ևն: Հ. ա. ա–յան անշեղ բարձրացմանն ուղղված ՍՄԿԿ տնտ. ստրատեգիան նա– խատեսում է ժողտնտեսության ճյուղերի ինտենսիվ զարգացում, արտադրական բոլոր պրոցեսների ինտենսիվացում, ար– տադրանքի ու աշխատանքի բարձր որա– կի ապահովում: 1971–75-ին ՍՍՀՄ ժող– տնտեսության մեջ աշխատանքի արտա– դրողականությունը բարձրացել է 23% –ով, որի շնորհիվ ստացվել է արդյունաբերու– թյան արտադրանքի հավելաճի 84, շինա– րարության 78% –ը, գյուղատնտեսության ամբողջ հավելաճը: Հասարակական ար– տադրության ինտենսիվացման ՍՄԿԿ տնտ. կուրսի իրականացումը պայմանա– վորված է Հ. ա. ա–յան բարձրացման և կառավարման տնտ. մեխանիզմի կատա– րելագործման արդի պրոբլեմների գի– տական մշակմամբ: (Տես նաև Արտադրու– թյան ինտենսիվացում, Կապիտաչ ներ– դրումների արդյունավետություն): Ր, Եղիազարյան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍՏՈ–

ՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ, հասարակական ար– տադրության բաժանում արտադրության միջոցների արտադրության (I ստորաբա– ժանում) և սպառման առարկաների ար– տադրության (II ստորաբաժանում)՝ ըստ ստեղծված նյութական բարիքների տըն– տեսական նշանակության: Հ. ա. ս. տար– բերվում են ամենից առաջ արտադրանքի սպառման բնույթով. I ստորաբաժանման արդյունքները հատկացվում են արտա– դրողական, իսկ II-ինը՝ անձնական սպառ– ման համար: Կապիտալիզմի պայմաննե– րում I և II ստորաբաժանումները առանձ– նանում են նաև արտադրանքի սոցիալա– կան դերով, «առաջինները կարող են միայն որպես կապիտալ ծառայել, երկ– րորդները պետք է եկամուտ դառնան, այսինքն՝ ոչնչացվեն բանվորների և կա– պիտալիստների սպառման մեջ: Առաջին– ներն ամբողջովին բաժին են ընկնում կա– պիտալիստներին, երկրորդները – բաշխ– վում են բանվորների ու կապիտալիստնե– րի միջև» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 2, էջ 181): Սոցիալիստական հասարակարգում արտադրության միջոցներն ու սպառման առարկաները աշխատավորների սեփակա– նությունն են, ընդ որում՝ առաջինները վերադառնում են արտադրության պրո– ցես, իսկ երկրորդներն օգտագործվում են բոլոր աշխատավորների անձնական կամ համատեղ հասարակական սպառման հա– մար: Դրան համապատասխան, երկու ստորաբաժանումների միջև իրականաց– վում է գործունեության և աշխատանքի արդյունքների փոխանակություն, առա– ջանում են որոշակի փոխհարաբերություն– ներ, որոնք կարգավորվում են պլանա– չափ համամասն զարգացման օրենքով: Տես նաև Վերարտադրություն: Գ. Հարությունյան.

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ, փիլիսոփա– յական և իրավական ուսմունք, որը հասա– րակության և պետության ծագումը հա– մարում է մարդկանց փոխհամաձայնու– թյան արդյունք, որով իբր բնական անա– պահով վիճակից անցում է կատար– վել քաղաքացիականին: Հ. դ–ի գաղա– փարը առաջադրել է Էպիկուրը (թեև դրա արտահայտություններ եղել են նաև ավելի վաղ շրջանում): Որպես ամբողջական ուս– մունք Հ. դ. առաջացել է Արևմտյան Եվրոպայում: Այն բուրժ. հարաբերություն– ների զարգացման հետևանք էր և դարձել է ֆեոդալիզմի դեմ պայքարի գաղափարա– կան նախադրյալ: Հ. դ. բուրժ. տեսության հիմնադիրը Հ. Գրոաիոսն է: Ի հակադրու– թյուն իշխանության աստվածային ծագ– ման ուսմունքների, Հ. դ–ի կողմնակից– ները, ելնելով րնական իրավունքից, պըն– դում էին, որ պետ. կառավարումը կազ– մավորվել է ազատ ու անկախ անհատ– ների փոխպայմանավորվածությամբ՝ մար– դու բնածին իրավունքը, անվտանգու– թյունն ու սեփականությունը ապահովե– լու նպատակով: Մարդկանց մինչհասա– րակական վիճակը բնորոշվել է կամ որ– պես համընդհանուր պատերազմ, ուր մարդը մարդու համար գայլ է (Թ. Հորս), կամ բնական ազատության ու հավասա– րության վիճակ (Զ. Լոկ, ^ժ–Ժ.Ռուսո): Հ. դ–ի տեսության արմատական–հեղա– վւոխական ըմբռնմամբ պետությունն առա– ջացել է դաշինքով և պայմանադիր կողմե– րից մեկն է, հետևաբար, իր պարտակա– նությունները չկատարելու կամ իրավունք– ները չարաշահելու դեպքում, ազատ քա– ղաքացիներն իրավունք ունեն ըմբոստա– նալու և տապալելու այն (Ջ. Լոկ, հատկա– պես ժ–ժ. Ռուսո): Հ. դ–ի տարբեր ըմբըռ– նումները բնորոշ են նաև Բ. Սպինոզային, Դ. Դիդրոյին, Ա. Պուֆենդորֆին, Թ. Ջե– ֆերսոնին, Ա. Ռադիշչևին: Հ. դ–ի և բնա– կան իրավունքի գաղափարներն արտա– հայտել են նաև XVIII – XIX դդ. հայ առա– ջավոր մտածողները (Հ. էմին, Շ. Շահա– միրյան, Մ. Բաղրամյան, Ի*. Աբովյան, Ա. Բագրատունի, Մ. Թաղիադյան, Մ. Աղա– չրաղյան և ուրիշներ): Այդ գաղափարները նրանք դարձրել են հասարակագիտական և սոցիալ–քաղ. հայացքների մշակման ելակետ: Թեև Հ. դ. տեսությունը ունեցել է առա– ջադիմական նշանակություն, սակայն հիմ– նականում արտահայտել է բուրժուազիա– յի և բուրժ. հասարակարգի շահերը, այն, ինչպես ցույց է տվել Վ. Ի. Լենինը, պե– տության մասին նախամարքսյան քաղ. սխալ պատկերացումների առավել լրիվ արտահայտությունն է:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ– ՆԵՐ (ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկրներում), քաղաքացիների կամավոր միավորումներ, որոնք կառուցված են ինքնավարության, կազմակերպական ինքնագործունեության, դեմոկրատական ցենտրալիզմի հիմունքներով և նպատակ ունեն իրագործել ինչպես տվյալ միավոր– ման, այնպես և ամբողջ հասարակության առջև ծառացած խնդիրները: Հ. կ. գոր– ծում են ՍՍՀՄ ու միութենական հանրա– պետությունների սահմանադրություննե– րի և այլ նորմատիվ ակտերի հիման վրա: Արհեստակցական միությունները, կոո– պերատիվ միավորումները, երիտասար– դական, սպորտային և պաշտպանական կազմակերպությունները, գիտական ու տեխնիկական ընկերությունները, իրենց կանոնադրական խնդիրներին համապա– տասխան, մասնակցում են պետ. և հասա– րակական գործերի կառավարմանը, քաղ., տնտ. և սոցիալ–մշակութային հարցերի լուծմանը (ՍՍՀՄ գործող սահմանադրու– թյուն, հոդված 7): ՍՄԿԿ, որպես ՍՍՀՄ առավել ակտիվ և գիտակից քաղաքացի– ների Հ. կ., աշխատավորների բոլոր կազ– մակերպությունների (հասարակական և պետ.) ղեկավար միջուկն է: Սոցիալիզմի պայմաններում Հ. կ. կազմում են հասա– րակության քաղ. կազմակերպության ան– քակտելի մասը: Հ. կ–ի դերը հատկապես աճել է զարգացած սոցիալիստական հա– սարակարգում: Դրան համապատասխան, Հ. կ–ի կարևորագույն խնդիրներն են՝ աշխատանքային մրցակցության առավել զարգացումը և աշխատանքի կոմունիս– տական ձևերի խրախուսումը, կոմունիզ– մի կառուցման գործում աշխատավորների ակտիվության հետագա ընդարձակումը, նրանց նյութական–կենցաղային, հոգևոր պահանջների բավարարումը ևն: Սոցիա–