Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/253

Այս էջը սրբագրված չէ

թյան աշխատողների հետ սերտ փոխազ– դեցության մեջ: Դա նպաստում է անմիջա– կան արտադրողների աշխատանքային փորձի կուտակմանն ու որակավորման բարձրացմանը, մեծացնում նրանց իշխա– նությունը բնության ուժերի նկատմամբ, պայմանավորում աշխատանքի հանրայ– նացման աճը, հասարակության և առան– ձին ձեռնարկության մասշտաբով՝ աշխա– տանքի առաջադիմական բաժանումն ու կոոպերացումը: Մյուս կողմից, աշխատող– ների արտադրական փորձի կուտակումն ու կուլտուր–տեխ. մակարդակի աճը Տ. ն. բ–ի կատարելագործման և արդյունավետ օգտագործման պայմանն է: Նյութատեխ– նիկական բազայի, որպես հասարակու– թյան արտադրողական ուժերի բաղկա– ցուցիչ մասի, զարգացումը որոշում է ար– տադրական հարաբերությունների (տես Արտադրողական ուժեր ն արտադրական հարաբերություններ) փոփոխումը: Ար– տադրական հարաբերությունները, իրենց հերթին, ազդում են արտադրողական ուժե– րի զարգացման, հետևաբար՝ Հ. ն. բ–ի վրա: Նոր, առավել առաջավոր արտադրա– կան հարաբերությունները, խթանելով արտադրողական ուժերի արագ զարգա– ցումը, հեղաշրջումներ են առաջացնում արտադրության ոլորտում: Յուրաքան– չյուր հասարակական–տնտ. ֆորմացիա, առաջ մղելով արտադրության տեխնիկան, ստեղծում է յուրահատուկ նյութատեխնի– կական բազա: Նախնադարյան–համայնա– կան, ստրկատիրական և ֆեոդալական հասարակարգերի նյութատեխնիկական բազան հիմնվել է ձեռքի աշխատանքի և պրիմիտիվ տեխնիկայի կիրառման վրա: Կապիտաւիզմն իր նյութատեխնիկական բազան՝ խոշոր մեքենական արտադրու– թյունը, ստեղծել է արդյունաբերական հե– ղաշրջման և կապիտալիստական ինդուստ– րացման շնորհիվ (XVII –XIX դդ.): Կա– պիտալիզմի ստեղծած բարձր զարգացած Հ. ն. բ. անհաշտ հակասության մեջ է մտնում առաջընթացը խոչընդոտող մաս– նավոր կապիտալիստական սեփականա– տիրական հարաբերությունների հետ: Այդ հակասությունը լուծվում է սոցիա– լիստական հեղափոխությամբ, վերանում է արտադրության միջոցների մասնավոր սեփականությունը, մարդու կողմից մար– դու շահագործումը, պայմաններ են ըս– տեղծվում արտադրողական ուժերի անար– գել զարգացման համար: Տես նաև Սո– ցիաչիզմի նյութատեխնիկական բազա, Կոմունիզմի նյութատեխնիկական բազա:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱ–

ՌՈՒՑՎԱԾՔ, տես Բազիս և վերնաշենք:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով մարդկանց ընդհանրություն, որը կազմա– վորվել է նրանց համատեղ գործունեության ընթացքում: Հ. կենդանի համակարգերի զարգացման հատուկ, բարձրագույն աս– տիճանն է: Հ–յան էությունը դրսևորվում է սոցիալական կազմակերպությունների, ինստիտուտների, խմբերի գործունեու– թյան և զարգացման, դասակարգային և սոցիալական շարժումների մեջ: Փիլիսոփայական–հասարակագիտական մտքի պատմության մեջ Հ–յան վերաբեր– յալ տեսությունները կրել են իրենց ժա– մանակի կնիքը: Հին հուն, փիլիսոփայու– թյան մեջ Հ. նույնացվել է ւցոչիսի հետ և բացատրվել մարդու բնությամբ ու պա– հանջմունքներով: Նոր ժամանակներում, բանականության ջատագովությանը հա– մապատասխան, հանդես է գալիս հասա– րակական դաշինքի տեսությունը (Թ. Հոբս, ժ–ժ. Ռուսո): Ա. Սմիթը Հ–յան բնորոշ գիծը և հասարակական կյանքի հիմքը համարում էր աշխատանքի բաժանումը և ապրանքների փոխանակությունը: Հեգե– լը առաջադրել է քաղաքացիական Հ–յան գաղափարը՝ նկատի ունենալով մարդկանց տնտ., գույքային, աշխատանքային հարա– բերությունների ոլորտը: Արդի բուրժ. հասարակագիտությանը բնորոշ է Հ–յան մասին ընդհանրական տեսության հնա– րավորության ժխտումը, հասարակական կյանքի որևէ կողմի բացարձականացումը: Հ–յան մասին գիտական ուսմունքը՝ պատ– մական մատերիափզմը, ստեղծեց մարք–՝ սիզմը: Հ. դիտվեց որպես բնապատմա– կան պրոցես, հասարակ ական –տնտեսա– կան ֆորմացիաների առաջացման ու հա– ջորդափոխման պրոցես, իսկ նրա գոյու– թյան հիմքը հանգեցվեց նյութական բա– րիքների արտադրությանը: Պատմության մատերիալիստական ըմբռնման շնորհիվ բացահայտվեցին Հ–յան ամբողջականու– թյունն արտահայտող նյութական և հոգե– վոր բաղադրիչների՝ բազիսի և վերնա– շենքի, հասարակական կեցության և հա– սարակական գիտակցության, հասարա– կական հարաբերությունների տեղն ու դերը Հ–յան կառուցվածքի, նրա գոյության ու զարգացման մեջ: Նեղ իմաստով Հ. (հասարակար– գ ը) սոցիալական սիստեմի պատմակա– նորեն կոնկրետ տեսակ է (կապիտալիս– տական Հ., ֆեոդալական Հ.), տվյալ տե– սակին պատկանող որոշակի սոցիալա– կան օրգանիզմ է («ճապոն, ֆեոդալիզմ») կամ սոցիալական հարաբերությունների որոշակի ձև է (օրինակ, Հեգելի մոտ՝ պե– տությանը հակադրվող Հ.): ՀԱՍԿ (Spica), բույսերի ծաղկաբույլ, որի երկարացած գլխավոր առանցքի վրա բաշխված են նստադիր ծաղիկները կամ հասկիկները: Առաջին դեպքում Հ. կոչ– վում է պարզ, երկրորդում՝ բարդ: Պարզ Հ. ունեն եզան լեզուն, աղավնիճը և այլ բույ– սեր, իսկ բարդ՝ ցորենը, աշորան, գա– րին և այլ հացազգիներ: «ՀԱՍԿ», կրոնական, գրական և բանասի– րական ամսագիր: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական հրա– տարակություն: Լույս է տեսնում 1932-ից, Անթիլիասում (Լիբանան): Հիմնադիր– խմբագիր՝ P. Կյուլեսերյան (մինչև 1936-ը): Սկզբնական շրջանում ունեցել է առավելապես տեղեկագրի բնույթ (տպա– գրել է կաթողիկոսարանի որոշումները, զեկույցները, կոնդակները ևն): 1940-ական թթ. լայն տեղ է հատկացնում կրոնա– եկեղեցական հոդվածներին: Տպագրում է նաև հայագիտական, գեղարվեստական նյութեր: 1950-ական թթ. կեսից «Հ> անց է կացնում Կիլիկյան կաթողիկոսու– թյան պառակտիչ գիծը և վնասում հայ առաքելական եկեղեցու ընդհանուր շա– հերին, հայրենիք–սփյուռք կապերի ամ– րապնդմանը:

ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ, տրամաբանության մեջ՝ մտքի տարրական ձև, որը արտացո– լում է առարկան (առարկայացված իրո– ղությունը) իր էական հատկություններով (օրինակ, մարդ, անձրև, գեղեցկություն): Հ–ները կազմավորվում են մտավոր գոր– ծողությունների, մասնավորապես աբստ– րակցիայի և ընդհանրացման միջոցով: Հ–յան կառուցվածքի մեջ տարբերում են բովանդակություն՝ նրա մեջ արտացոլ– ված հատկությունների ամբողջությունը, և ծավալ՝ առարկաների այն դասը, որն ըստ այդ հատկությունների ընդգրկվում է տըվ– յալ Հ–յամբ: Որքան լայն է Հ–յան բովան– դակությունը, այնքան նեղ է նրա ծավալը, և հակառակը: Հ–ները բովանդակությամբ լինում են դրական (կաթնասուն) և ժըխ– տական (ոչ կաթնասուն), հարաբերակ– ցական (աջ կողմ) և անհարաբերակցա– կան (պետություն), ծավալով՝ եզակի (Արե– գակ) և ընդհանուր (էլեկտրոն), դատարկ (հրեշտակ, ամենամեծ թիվ) և ոչ դատարկ (թիվ): Առավել ընդհանուր գիտական Հ–նե– րը կատեգորիաներն են: Ըստ ծավալի Հ–ները միմյանց նկատմամբ գտնվում են նույնության, խաչավորման, ստորադա– սության (սեռի ու տեսակի), արտագոյու– թյան հարաբերության մեջ: Հ–ները դա– տողության կազմում տերմիններ են: ժա– մանակակից տրամաբանության մեջ Հ–յան ներկայացման առավել ճշգրիտ միջոցը ւցրեդիկատների տրամաբանու– թյան լեզուն է (պրեդիկատների հաշիվ): Հոգեբանության և փիլիսոփայության մեջ Հ. լայն իմաստով նշանակում է առարկա– ների վերաբերյալ ամբողջական գիտե– ւԻՔՐ» գաղափարը, նրանց էության ար– տացոլումը: Հ–ների միջոցով հնարավոր է ներկայացնել ընդհանուրը և օրինաչափը: Այդ առումով Հ–ները ճանաչողության պրո– ցեսի հանգուցակետեր են, ճանաչողու– թյան արդյունքների խտացումներ: Յու– րաքանչյուր Հ. արտացոլում է տվյալ դասի առարկաների ընդհանրությունը, որով այդ դասը տարբերվում է մյուս բոլոր դա– սերից, և այն, ինչով այդ դասը հարաբեր– վում է այլ դասերի: Դրանով հնարավոր է վերջավոր թվով Հ–ներով ընդգրկել ան– վերջ թվով օբյեկտներ և միաժամանակ մասնաբաժան, համակարգված ձևով ար– տացոլել իրականության բազմազանու– թյունը, այսինքն՝ ստեղծել գիտական հա– մակարգ: Հասարակական–արտադրական գործու– նեության, իրականության ճանաչման ու գիտության զարգացման ընթացքում ստեղծվում են նորանոր Հ–ներ, ճըշ– գըրտվում եղած Հ–ների բովանդակությու– նը, նրանց ընդգրկման սահմանները: Հ–ները, բովանդակությամբ համապատաս– խանելով իրականությանը, ունեն օբյեկ– տիվ նշանակություն. «Մարդկային հաս– կացությունները սուբյեկտիվ են իրենց վերացականությամբ, անջատվածությամբ, բայց օբյեկտիվ են ամբողջության մեջ, պրոցեսում, հանրագումարի մեջ, իրենց տենդենցի մեջ, ակունքում» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 255): Գրկ. To p b k nii JX.H., Bonpocw a6- cTpaicijHH ii c>6pa30BaHHe noHHTira, M., 1961; Bohhibhjijio E.K., ՈօաաւՑ, M,, 1967. Վ. Բաղդասարյան