Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/254

Այս էջը սրբագրված չէ

«ՀԱՍԿԵՐ», մանկական պատկերազարդ ամսագիր: Լույս է տեսել 1905– 17-ին, 1922-ին, Թիֆլիսում: Իմբագիր–հրատա– րակիչներ՝ Կ. Լիսիցյան, Ս. Լիսիցյան: Խմբագրության կազմում էին Հ. Աղաբա– բը, Դ. Դեմիրճյանը, Ս. Սահակյանը, Ս. Քափանակյանը, Սեյրին (Ա. Գուլան– յան) և ուրիշներ: Պրոպագանդել է դաս– տիարակության և մանկավարժության առաջավոր սկզբունքներ, ձգտել սեր ներ– շնչել ընթերցողների մոտ մարդու, հայրե– նի միջավայրի հանդեպ, ճշգրիտ տեղե– կություններ հաղորդել բնության, անհա– տի հոգեկան նկարագրի մասին: Տպագրել է հեքիաթներ, լեգենդներ, առակներ, պարզ, մատչելի լեզվով շարադրված բնու– թյան երևույթները բացատրող, կենդա– նական աշխարհին վերաբերող գիտա– մասսայական ակնարկներ ու զրույցներ: «Հասկեր» ամսագրի շապիկը «Հ.»-ի մանկավարժական բաժինը, որին աշխատակցել են Հ. Տեր–Միրաքյանը, Տ. Ռաշմաճյանը, Ի. Հարությունյանը, ներ– կայացրել է մատաղ սերնդի բարոյական, գեղագիտական, ֆիզիկական զարգացման հարցերին նվիրված հոդվածներ: Որպես հավելված հրատարակել է «Մանկավար– ժական գրադարան» խորագրով մասնա– գիտական գրքեր: Հանդեսի գեղարվես– տական բաժնում, առաջին անգամ լինե– լով, տպագրվել է Հ. Թումանյանի, Ա. 1սնկոյանի, Հ. Հայրապետյանի, Հ. Աղա– բաբի մանկական ստեղծագործություննե– րի մեծ մասը: Այս բաժնին աշխատակցել են նաև Հ. Հովհաննիսյանը, Ա. Ծատուր– յանը, Ա. Իսահակյանը, Վ. Փափազյանը, Ա. Շիրվանգադեն և ուրիշներ: Նախադըպ– րոցական տարիքի երեխաներին է հաս– ցեագրված «Մարիամ տատի տոպրակից», «Մարիամ տատի հեքիաթները» խորագրե– րով պատմությունների ու զրույցների շարքը: «Զվարճալիք», «Այլ և այլք», «Դե– սից դենից» բաժիններում զետեղվել են հանելուկներ, մանկական խաղեր, խըմ– բական երգեր, շուտասելուկներ ևն: Թարգ– մանաբար ներկայացրել է նաև ռուս և արևմտաեվրոպական գրողների (Մ. Դոր– կի, Ա. Չեխով, Լ. Տոլստոյ, Ի. Կռիլով, Վ. Հյուգո, Հ. Անդերսեն և ուրիշներ) ման– կական ստեղծագործությունները: Ամսա– գիրը կարևոր տեղ է գրավում հայերեն մանկական պարբերական հրատարակու– թյունների շարքում: Ս. Նազարյան

ՀԱԱԿՆ&ԱՎ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Վանի վիլայեթի Մոկսի գավա– ռում: 1909-ին ուներ 15 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Հ. գյուղի բնակիչների մեծ մասը զոհ– վել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

ՀԱՍՄԻԿ [Թագուհի Ատեփանո– սի Հակոբյան, 9(21).3.1879, Նա– խիջևան –23.8.1947, Երևան], հայ սո– վետական դերասանուհի: ՀՍՍՀ ժող. ար– տիստուհի (1935): Առաջին անգամ բեմ է ելել ծննդավայրում, Սաֆրազյան ամու– սինների հյուրախաղային թատերախըմ– բում, փոքրիկ տղայի դերով: 1904-ին Թիֆ– լիսի ժողովարանի թատերախմբում կա– տարել է Քալիի (Սունդուկյանի «Քանդած օջախ»), այնուհետև՝ Կեկելի («Պեպո») դերերը: 1906-ին հրավիրվել է Թիֆլիսի Հայոց դրամատիկական ընկերության թա– տերախումբը: Սունդուկյանի պիեսներում, կենցաղային ռեալիզմի վարպետներ Վար– դուհու, Դ. Տեր–Դավթյանի և ուրիշների խաղընկերությամբ, Հ. բեմական առաջին քայլերից հավատարմագրվել է ռեալիս– տական խաղաոճին, ժող. կյանքի ընդեր– քից եկող հերոսուհիների անձնավորման արվեստին: Դրա կնիքն էին կրում նրա դերակատարումները նաև Ա. Շիրվան– զադեի պիեսներում. Շպպանիկ («Նա– մուս»), Զառնիշան («Չար ոգի»), որոնք անձնավորման կատարյալ հավաստիու– թյամբ և ներգործության ուժով մեծ համ– բավ են բերել դերասանուհուն: Իրապա– տում խաղի հատկանիշներով Հ. աչքի է ընկել նաև այլազգի հեղինակների պիես– ների դերակատարումներում՝ Մադլեն (Օ. Միրբոյի «ժանՌուլ»), էլենե (Հաուպտ– մանի «Միքայել Կրամեր»), Հաննա (Հալ– բեի «Հեղեղ»), Իվոլգինա («Ապուշը», ըստ Դոստոևսկու), Լյուդմիլա (Նայդյո– նովի «Վանյուշինի զավակները»), էլմիր (Մոլիերի «Տարտյուֆ»), տիկին Շտոկման (Իբսենի «Դոկտոր Շտոկման»), Խանումա (Ա. Ցագարելիի <Փանումա»), Քրիտոինե (Իրեթելիի «Քրիստինե»), ժակլին (£ի– սոնի «Անհայտ կինը»), Կնիրտյե (Հեյեր– մանսի «Հույսի» կործանումը») ևն: Նախա– հեղափոխական դերակատարումներում խաղի հոգեբանական խորքով, իրապա– տում ոճով, կենսական բացարձակ հա– վաստիությամբ, հուզական վարակիչ ուժով Հ. դարձել է հոգեբանական ռեա– ^ասմիկ փզմի խոշոր վարպետներից Սեկը հայ թատրոնում: Բացի Հայոց դրամատիկա– կան ընկերության թատերախմբից, որ հանդես էր գալիս Թիֆլիսի Արտիստական թատրոնում, Հ. նաև խաղացել է Զուբա– լովի ժողովրդական տանը, Հավլաբարի ժողովրդական թատրոնում: Հայաստա– նում սովետական կարգերի հաստատումը Հ. դիմավորել է իբրև ստեղծագործորեն ձևավորված նկարագրի և դեմոկրատական հայացքների տեր արվեստագետ: Ի պատասխան ժողովրդական թատերա– խմբեր կազմակերպելու հեղկոմի կոչի՝ Հ. Դիլիջանում 1920-ին գլխավորել է թա– տերախումբ: Երևան է տեղափոխվել 1921-ին: Նրա առաջին նշանավոր դերը Առաջին պետթատրոնի (այժմ՝ Սունդուկ– յանի անվ.) բեմում եղել է Վիտտիխենը (Հաուպտմանի «Ջրասույզ զանգ», 1922): Հայ սովետական բեմում Հ. իրեն հատուկ վարպետությամբ հանդես է եկել ոչ միայն իր ավանդական հայտնի դերերով (Բամ– փերի՝ «Խաթաբալա», Շուշան՝ «Պեպո» ևն), այլև իր մասնակցությունը բերել նոր հերոսուհու պատկերման արվեստին. Լյուբով Ցարովայա (Տրենյովի «Լյուբով Ցարովայա», 1927), Աննա (Ռոմաշովի «Ռելսերը զրնգում են», 1929), Կլարա (Աֆինոգենովի «Ահը», 1932), Մարիա Լվով– նա (Ռախմանովի «Պրոֆեսոր Պոլեժաև», 1938): Հ–ի հասուն վարպետության, հո– գեբանական խորունկ անձնավորման նոր արտահայտություններ են եղել նրա Մե– լանյան (Դորկու«Եգոր Բուլըչովը և ուրիշ– ները», 1933), Վասսա ժելեզնովան (Դոր– կու «Վասսա ժելեզնովա», 1937): Դերա– սանուհին հուզական մի առանձին ներ– գործության է հասել մայրերի դերերում, որոնք խոշոր տեղ են գրավել նրա դերա– Նկ. 1. Հասմիկը Վիատիխննի դերում (՜^աուպամանի «Ջրասույզ զանգ») Նկ. 2. Հասմիկը Կաբանիխայի դերում (Ա. Օստրովսկու <Ամպրոպ»)