ՀԱՍՐԱԹՏԱՆ էզրաս Հասրաթի [ԵԿ. 18(31). 5.1903, գ. Մեծք, խլաթի գավառ, Բիթլիսի վիլայեթ], հայ սովետական ֆիզիոլոգ: ՍՍՀՄ ԴԱ թղթակից անդամ (1939), ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1947), ՀՍՍՀ գիա. վատո. գործիչ: ՍՄԿԿ անդամ 1929-ից: Ի. Պ. Պավլովի աշակերտը: 1926-ին ավարտել է Երևանի համալսա– րանի գյուղատնտ., 1930-ին՝ րժշկ. ֆակուլտետները: 1930–38-ին եղել է ՍՍՀՄ ԴԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի (Լենինգրադ) ավագ գիտաշխատող, 1935–41-ին՝ Վ. Բեխտերևի անվ. ուղեղի ինստ–ի կենտրոնական նյարդային համակարգության բաժնի վարիչ, միաժամանակ՝ մանկավարժական ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ, 1941–43-ին՝ Տաշքենդի բժշկ. ինստ–ի դասախոս, 1944–1950-ին՝ ՍՍՀՄ ԴԱ նյարդային համակարգության կոմպենսատոր հարմարանքների լաբորատորիայի վարիչ, 1950–52-ին՝ բարձրագույն նյարդային գործունեության ինստ–ի դիրեկտոր, 1953–60-ին՝ ՍՍՀՄ ԴԱ ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ, 1960-ից՝ բարձրագույն նյարդային գործունեության և նյարդաֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր և պայմանական ռեֆլեքսների լաբորատորիայի վարիչ, 1950– 60-ին՝ միաժամանակ Մոսկվայի երկրորդ բժշկ. ինստ–ի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: Հ–ի գիտական աշխատանքների հիւ!նական բնագավառը բարձրագույն նյարդային գործունեությունն է: Հ–ի նյարդային համակարգության պլաստիկության վերաբերյալ աշխատանքները համաշխարհային ճանաչում գտան: Հ. հիմնավորեց արգելակման պրոցեսի բուժիչ և պահպանող դերը, մշակեց նոր մեթոդ՝ վնասվածքային, այրվածքային, ջերմային շոկի կանխորոշման և բուժման համար: Ստեղծագործաբար զարգացնելով պավլովյան ուսմունքը բարձրագույն նյարդային համակարգության ֆիզիոլոգիայի բնագավառում՝ Հ. հարստացրեց այն մի շարք բացահայտումներով, որոնցից ամենակարևորներն են պայմանական ռեֆլեքսների համակարգայնության օրինաչափությունները, պայմանական կապերի երկկողմանի բնույթը, փոխարկումային պայմանական ռեֆլեքսների առկայությունը և ներքին արգելակման առաջացման մեխանիզմը, տեղակայումը պայմանական ռեδֆլեկտորային աղեղի սահմաններում: Հ–ի կողմից առաջարկված հակաշոկային հեղուկները մեծ կիրառություն գտան Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հ.«Журнал высшйей нервной деятельноцти им. акад. Павлова» ամսագրի գլխավոր խըմբագիրն է, արտասահմանյան բազմաթիվ գիտական հանդեսների խմբագրության անդամ, «Ինտերմոզգ» միջազգային գիտական կազմակերպության նախագահը: Հ. արժանացել է Ի. Պավլովի անվան մրցանակի (1951), Ի. Պավլովի անվ. ոսկե մեդալի (1963),Պուրկինեի մեդալի (1975): Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի և այլ շքանշաններով: Երկ. Բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիո[ոգիա, Ե., 1966: Ի. Պ. Պավլով, Ե., 1978 i, M.j 1953; 1958 OqepKH no վաՅււօյւօոա ycjioB- է. Հ. Հասրաթյան Մ. Ս. Հասրաթյան Hbix pe<J)>neKCOB, M., 1973; OnepKH no 4>hj 3HOJIOrHH BMCineH HepBHOH fleJITeJIbHOCth, E., 1978. Գրկ. Կարապետյան Ս. Կ., էզրաս Հասրաթյան, Ե., 1973: 33pactAcpaTOBHq AcpaTHH, M., 1967.
ՀԱՍՐԱԹՅԱՆ Մորուս (Մարգար) Ստեփանի [10.9.1902, գ. Ախլաթյան (այժմ՝ ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)–25.2.1979, Երևան], հայ սովետական պատմաբան–բանասեր: ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1963), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ՍՄԿԿ անդամ 1955-ից: 1918–21-ին մասնակցել է քաղաքացիական կռիվներին (Հյուսիսային Կովկասում, Բաքվում և Հայաստանում): Ավարտել է Երևանի պետ. համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1932– 1935-ին եղել է պատմության ու նյութական կուլտուրայի ինստ–ի դիրեկտորի տեղակալ, Հեղափոխության թանգարանի դիրեկտոր և ՀԿ(բ)Կ պատմության ինստ–ի դիրեկտորի տեղակալ: 1937-ին նշանակվել է Մատենադարանի դիրեկտոր: 1964– 1975-ին եղել է Հայաստանի պատմության թանգարանի դիրեկտոր: Դասախոսել է Երևանի համալսարանում, Ի*. Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ում, 1965–66-ին՝ Բեյրութի Հայկազյան կոլեջում: Հ–ի գրչին են պատկանում Հայաստանի պատմության, հնագիտության, ճարտ–յան ու բանասիրության վերաբերյալ մի շարք ուսումնասիրություններ: Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» դպրոցական ձեռնարկի (1951, 1956) և «ՍՍՀՄ պատմության ուրվագծեր»-ի (ռուս.) ստեղծմանը: Հայերեն չափածո թարգմանել է Սայաթ–Նովայի վրաց. և ադրբ. խաղերը: Կազմել, խմբագրել ու ծանոթագրել է Սայաթ–Նովայի «Հայերեն, վրացերեն, ադրբեջաներեն խաղեր» ժողովածուն (1963): Գրել է նաև «Հայաստանի հուշարձանները» (հեղինակակից՝ Վ. Հարությունյան, Բեյրութ 1975): Հ. Հայաստանի հեղափոխական շարժումների և կոմունիստական կուսակցության պատմության առաջին ուսումնասիրողներից է: ՀԱՍՈՒՆԱՑՈՒՄ սերմերի և պտուղնրի, մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխությունների ամբողջություն, սերմի մեջ լրիվ ձևավորվում է սաղմը, կուտակվում պահեստային սննդանյութերը, վերջնականապես կազմավորվում է պտղապատյանը, որը պաշտպանում և նպաստում է սերմերի տարածմանը: Սերմերը կազմավորվում են ձևավորման, հատիկալիցի և հասունացման փուլերում: Ձևավորման փուլում դրանք մեծանում են և հասնում իրենց վերջնական մեծությանը: Հատիկալիցի փուլը բնորոշվում է օրգ. նյութերի ինտենսիվ կուտակմամբ: Սերմերում չոր նյութերի կուտակումը դադարում է, երբ խոնավությունը նվազում է մինչև 35–40%–ի: Հասունացման փուլը բնորոշվում է սերմերի մեջ չոր նյութերի և խոնավության կուտակման լրիվ դադարումով: Հատիկային կուլտուրաների սերմերի հասունացումը ընթանում է 3 շրջանով՝ կաթնային, մոմային և լրիվ հասունացման: Կաթնայի ն հասունացման ժամանակ բույսերն ունենում են ընդհանուր կանաչ տեսք, միայն ստորին մասերում դիտվում է տերևների և ցողունի դեղնում: Հատիկն արտաքինից կանաչավուն է, պարունակում է կաթնանման հեղուկ, որի մեջ օսլան գտնվում է կախույթի ձևով: Սերմերում օրգ. նյութերի կուտակումը շարունակվում է: Սաղմը լրիվ ձևավորված է, բայց աճը ավարտված չէ: Մ ո մ ա յ ի ն հասունացման շրջանում բույսերը գրեթե ամբողջությամբ դեղնում են, կանաչ գունավորումը պահպանվում է միայն ցողունի վերին հանգույցներում: Սերմն ունենում է մոմային կազմություն, դեղին գունավորում: Օրգ. նյութերի կուտակումը, սաղմի աճն ու զարգացումը դադարում է: Լրիվ հասունացման շրջանում բույսերն ամբողջովին դեղնում են: Սերմերը պնդանում են: Սաղմը լրիվ ձևավորված ու զարգացած է: Սերմերն ունեն բարձր ապրանքային որակ: Դրանց ծլունակությունը սկզբում ցածր է, բայց ետբերքահավաքային հասունացումն անցնելուց հետո հասնում է բնականոն վիճակի: Հնդավոր պտղատու կուլտուրաների մոտ տարբերում են պտուղների հասունացման քաղի և տեխ. փուլերը: Առաջին դեպքում բույսից քաղված պտուղները կարող են հասունանալ, ձեռք բերել պահանջվող գույնը, համը և բույրը: Տեխ. հասունացման ժամանակ պտուղներն ունեն տվյալ սորտին հատկանշական գույն, համ և բույր: Հ–ման վրա ազդում են օդի ջերմությունը և հարաբերական խոնավությունը, եղանակը, հողի խոնավությունն ու բերրիությունը:
ՀԱՍՈՒՆՅԱՆ Անտոն (1809, Սիրիա– 1884), կաթոլիկ եկեղեցական գործիչ: Կրթությունն ստացել է Հռոմի պրոպագանդայի դպրոցում: Եղել է Անարզաբայի (Կիլիկիա) կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846-ից՝ Կ. Պոլսի հայ կաթոլիկների պատրիարք, 1847-ից՝ կաթոլիկ հայերի կաթողիկոս՝ Անտոն Պետրոս Թ անունով, որի իրավասությանը ենթակա էին Թուրքիայի, Ասորիքի, Միջագետքի, Եգիպտոսի հայ կաթոլիկները: Եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Կ. Պոլսում, Հալեպում, Մարաշում, Ադանայում և Դիարբեքիրում: 1850-ական թթ. ձևավորված «Հասունյան կուսակցությունը», Վատիկանի սադրանքներով, դավանաբանական պայքար է մղել էջմիածնի կաթողիկոսության և Կ. Պոլսի պատրիարքարանի դեմ և միջոցների մեջ խտրություն չդնելով՝ դավանափոխ արել հայերի: Այդ գործունեությունը նույնիսկ զայրույթ է առաջ բերել կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգային