Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/258

Այս էջը սրբագրված չէ

ավանդույթների պահպանման համար: Հակահասունյանների ճնշման տակ Հ. ստիպված վերադարձել է Հռոմ, դիմել պապի օգնությանը: Կարդինալների օգ– նությամբ նորից վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ Հ–ի և նրա հակառակորդների միշև պայքարն ավելի է սրվել: Պապը, զգալով, որ Հ–ի ներկայությունը վնասում է Վատի– կանի արևելյան քաղաքականությանը, նը– րան ետ է կանչել: Կյանքի հետագա տա– րիները Հ. անցկացրել է Հռոմում: Գ. Ստեփան յան

ՀԱՍՈՒՆՆԷՐ, գյուղ Արևմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկեր– տի գավառում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՎԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ, թռչնաբուծության ճյուղ, զբաղվում է ընտանի հավերի բուծ– մամբ՝ ձու, միս, ինչպես նաև փետուր, աղվափետուր ստանալու համար: Հավերը հավազգիների կարգից են և կազմում են ընտանի թռչունների բոլոր տեսակների գլխաքանակի մոտ 80–85%: Ծագել են Բանկիվյան հավից: Հավերի մարմինը համաչափ է և ունի միջին երկարություն: Կուրծքը լավ է զարգացած հատկապես մսատու ցեղերի մոտ: Կատարը (երկրոր– դային սեռական օրգան) ունենում* է տե– րևի, վարդի, պատիճի, ընկույզի ձև: Ական– ջաբլթակները՝ կարմիր, հազվադեպ՝ սպի– տակ: Սեռահասուն են դառնում և ձվար– կում 5–6 ամսականում: Սաղմի զարգաց– ման տևողությունը 21–22 օր է: Ձվատվու– թյան քանակը կապված է վերարտադրա– կան օրգանների, մասնավորապես ձվա– րանի և ձվատար խողովակի գործառնու– թյան հետ: Սեռահասուն հավի ձվարանի արտաքին կեղևային շերտում հաշվվում է 2000–3500 ձվաբջիջ, որի միայն մեկ քա– ռորդն է ստացվում մթերատվության ըն– թացքում (2–2,5 տարի): Մեծահասակ հա– վերի մթերատվությունը կարելի է 7–8 ամսով երկարացնել՝ արհեստական (ստի– պողական) փետրափոխության միջոցով: Այս եղանակը գործնական կիրառություն է ստանում զարգացած թռչնաբուծական երկրներում: Հայտնի է (1979) ընտանի հավերի մոտ 150 ցեղ և ցեղախումբ, որոնք բաժանվում են երեք հիմնական՝ ձվատու, մսաձվատու, մսատու խմբերի: Առավել տարածված են ձվատու ցեղերը (ռուս, սպիտակ, օրլովյան, մինորկա, ուկր. ուշանկաներ, մերձկարպատյան կանա– չոտներ, չեգհոռն ևն) և դրանցից հատկա– պես՝ սպիտակ լեգհոռնը և նրա ներսում ստեղծված գծերը: Ձվատու ցեղի հավերը կշռում են 1,8–2,0, իսկ աքաղաղները՝ 2,7–3,0 կգ: Տարեկան ձվատվությունը՝ 200–220, տոհմային լավագույն տնտեսու– թյուններում՝ 220–250, ռեկորդը՝ 365 ձու: Հատկապես բարձր է միջցեղային և միջ– գծային հիբրիդների ձվատվությունը: Մսաձվատու ցեղերը (ռոդ–այ– լանդ, նյու հեմփշիր, սպիտակ պլիմուտ– րոկ, վիանդոտ, սուսկես, երևանյան, ֆա– վերոլ ևն) ունեն ավելի բարձր կենդանի զանգված՝ 2,3–3,0 և 3,5–4,0 կգ: Միսը որակով է և համեղ: Սելեկցիոն հավերի տարեկան միջին ձվատվությունը 200– 240 է: Մ ս ա տ ու ցեղերի (կորնիշ, կոխին– խին, լանգշան ևն) կենդանի զանգվածը 3,0–3,5 և 3,5–4,5 կգ է: Ձվատվությունը՝ 100–130: Դրանցից կորնիշները օգտա– գործվում են մսաձվատու ցեղերի հետ տրամախաչելու և բրոյլերներ (մսացու ճուտ) ստանալու համար: 60–63 օրական բրոյլերների կենդանի զանգվածը հաս– նում է մինչև 1,5–1,6 կգ՝. Դրանց միսը լավագույն դիետիկ սննդամթերք է (պա– րունակում է մինչև 20% լիարժեք սպիտա– կուց և միայն 5–7% ճարպ): Հավերի ընտելացումն սկսվել է դեռևս մ. թ. ա. IV–III հազարամյակում, Հընդ– կաստանում, տպա տարածվել Ասիայի, Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում: Եվրոպայում Հ–յան կարևոր կենտրոն է եղել նաև Ռուսաստանը: Թըռչ– նաբուծության մյուս ճյուղերի հետ Հ. սկսել է զարգանալ սովետական իշխանու– թյան տարիներին: 1՜978-ին ՍՍՀՄ բոլոր տնտեսություններում արտադրվել է 61,1 մլրդ ձու և 1,7 մլն ա միս: ՍՍՀՄ թռչնարդի տնտեսություններում հավերի տարեկան միջին ձվատվությունը կազմել է 222 ձու: Զվի համաշխարհային արտադրությունը 1977-ին կազմել է շուրջ 400 մլրդ հատ: Հայաստանը ընտանի հավերի բուծման հնագույն երկիր է: Այդ մասին վկայում են ինչպես օտար (Հերոդոտոս, Ստրաբոն և այլք) ու V–XVIII դդ. հայ պատմիչնե– րը, այնպես էլ կիրառական արվեստի տարբեր հուշարձանները: Մինչև սովե– տական կարգերի հաստատումը Հ–յամբ զբաղվում էին լեռնային, նախալեռնային ու հարթավայրային շրջանների գյուղա– ցիական տնտեսությունները, և ուներ էքս– տենսիվ բնույթ: Հայաստանում սովետա– կան կարգերի հաստատումից հետո այն սկսեց բուռն թափով զարգանալ: 1939-ին Լենինականում կազմակերպվեց թռչնա– բուծական առաջին սովետական տնտե– սությունը: 1949–51-ին ստեղծվեց 7 նոր ինկուբատորային թռչնաբուծական կա– յան, իսկ 1951-ին՝ առաջին թռչնաբուծա– կան ֆաբրիկան (էջմիածնում): 1978-ին միայն Հայթռչնարդի տնտեսություննե– րում կար մոտ 1 մլն 350 հզ. ածան հավ, արտադրվել է 192,7 մլն ձու: ՀՍՍՀ տնտեսություններում բուծվում են լեգհոռնը և նրա ներսում ստեղծված գծերը, կորնիշները, պլիմուտրոկները, երևան յան հավերի ցեղը ևն: ՀՍՍՀ–ում Հ–յան վերաբերյալ գիտական աշխատանք– ներ տարվում են ԴԱ ֆիզիոլոգիայի ինստ–ի կենդանիների և թռչունների բազ– մացման ֆիզիոլոգիայի լաբորատորիա– յում, ՀՍՍՀ անասնաբուծության և անաս– նաբուժության ԴՀԻ–ի համապատասխան բաժնում, տոհմաբուծարաններում և թըռչ– նաբուծական ֆաբրիկաներում: Գրկ. Կարապետյան Ս., Արդյունա– բերական թռչնաբուծությունը և նրա զարգաց– ման ուղիները, Ե., 1965: Նույնի, Թռչնա– բուծություն, Ե., 1969: Նույնի, Երևանյան հավերի ծագումը, մթերատվությունը և տոհ– մային արժանիքները, Ե., 1974: Ն ու յ ն ի, EHOJioroiqecKHe ochobbi noBbiineHHH npo/jyK- THBHOCTH H IiyTH HHTeHCH<i)HKaiJira B ApMHH- ckoh CCP, E., 1962. Ս. Կարապետյան ՀԱՎԱձԳԻՆԵՐ (Galliformes), թռչունների կարգ: Միջին մեծության թռչուններ են, ՍԱՀՄ ֆաունայում ամենափոքրը կշռում է 80–120 գ (լոր), ամենախոշորը՝ 6 կգ (խլահավ): Հայտնի է մոտ 250 տեսակ, որից 20-ը հանդիպում է ՍՍՀՄ–ում, 6-ը՝ նաև ՀՍՍՀ–ում: Թռչում են արագ, սակայն ծանր և կարճատև: Հեռավոր թռիչքը բնո– րոշ է միայն չվող Հ–ին, օրինակ՝ լորերին: Դետնի վրա արագ քայլում և վազում են: Փետրավորումը խիտ է և կոշտ: Սեռական երկձևությունը լավ է արտահայտված, արուները էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված: Տարածված են ամենա– տարբեր վայրերում, հանդիպում են տունդ– րայում, անտառներում, տափաստաննե– րում:՜ Հ–ի մեծ մասն ապրում է գեանին, մի քանիսը նստում են ծառերի վրա, այն– տեղ սնվում, սակայն բույնը դնում են գետնին: Բացառություն են կազմում գո– կոները և գոացինները, որոնք լրիվ ծա– ռաբնակ են: Հ–ի մեծ մասը պոլի գա մ է, զույգեր չեն կազմում, արուները սերնդի նկատմամբ խնամք չեն տանում: Որոշ տե– սակներ մոնոգամ են, զույգեր են կազ– մում: Թխսում են հիմնականում տարին մեկ անգամ (12–30 օր), բացի լորերից և քարակաքավներից: Սնվում են բուսական կերով, կենդանական կերը լրացուցիչ է: Հ. ունեն տնտ. մեծ նշանակություն, որսորդական կարևոր օբյեկտ են: Օգտա– գործում են համեղ միսը, փետուրները: Առանձին տեսակներ կարևոր են սպորտա– յին որսորդության համար: Մ. Աղամյան Պատկերազարդումը տես 272–273-րդ էջերի միջև՝ ներդիրում:

ՀԱՎԱԿԱՏԱՐ (Amaranthus), հավակատա– րազգիների ընտանիքի միամյա և բազմամ– յա բույսերի ցեղ: Հայտնի է մոտ 55 տե– սակ՝ տարածված ամենուրեք, ՍՍՀՄ–ում՝ 15, ՀՍՍՀ–ում՝ 4 տեսակ: Տերևները հեր– թադիր են, ամբողջական, ծաղիկները միասեռ են, կարմիր, դեղին գույնի: Որոշ միամյա տեսակներ տարածված մոլա– խոտեր են: