ՀԱՎԱՄՐԳԻ (Calluna), հավամրգազգի– ների ընտանիքի բույսերի ցեղ: Հայտնի է մեկ տեսակ (C. vulgaris): Մշտադալար թոււի է: Բարձրությունը՝ 30–70 սմ, մանր, նստադիր բազմաթիվ տերևներով: Ծա– ղիկները մանր են և բազմաթիվ, ծաղկա– բույլը.՝ բաց մանուշաևագույն–վարդա– գույն: Աճում է սոճիների անտառում, տոր– ֆային ճահիճներում՝ հաճախ առաջացնե– լով հոծ մացառներ: Տարածված է Եվրո– պայում, Արևմտյան Ասիայում, Հյուսիս– Արևմտյան Աֆրիկայում, Գրենլանդիա– յում, Ազորյան կղզիներում ևն: Հ. լավ մեղրատու է, տալիս է տտիպ, դառը մեղր: Կերաբույս է:
ՀԱՎԱՏԱՆ ԿՂԶԻՆԵՐ (Hawaiian Islands), Սանդվիչյան կղզիներ, ար– շիպելագ խաղաղ օվկիանոսի կենտրո– նական մասում, ամենամեծը՝ Պոլինեզիա– յում: Բաղկացած է 24 կղզիներից: Կազմում են ԱՄՆ–ի Հավայի նահանգը (1959): Տա– րածությունը 16,7 հզ. կմ2 է, բն. 748 հզ. (1970), հավայացիներ, մետիսներ, ամե– րիկացիներ: Պաշտոնական լեզուն անգ– լերենն է, վարչական կենտրոնը՝ Հոնո– լուլու: Ձգվում է հս–արմ–ից հվ–արլ. ավելի քան 3600 կմ: Առավել մեծ կղզիներն են Հավային, Մաուին, Մոլոկաին, Օախուն, Կաուաին, Նիիխաուն, Լանաին, Կախու– լավին: Ունեն լեռնային ռելիեֆ: Այդտեղ են գտնվում երկրագնդի ամենաբարձր գործող հրաբուխները: Առավել բարձր կետը Մաունա Կեա հանգած հրաբուխն է՝ 4205 մ: Կլիման արևադարձային է, ծովային: Բուսական ու կենդանական աշ– խարհը խիստ ինքնատիպ է: Տնտեսության հիմնական ճյուղը գյու– ղատնտեսությունն է: Մշակվող հողերի (մոտ 1 մլն հա) 97%–ը պատկանում է ամե– րիկյան ընկերություններին և խոշոր հո– ղատերերին, 2%–ը՝ մանր ֆերմերներին: Զբաղվում են արքայախնձորի, շաքարե– ղեգի, սուրճի, բանանի, բրնձի, սիզալի մշակությամբ, ծաղկաբուծությամբ: Անաս– նապահությունը ունի երկրորդական նշա– նակություն: Զարգացած է տուրիզմը: Տրանսպորտային կարևոր հանգույց է: Հ. կ. հայտնագործել է Ջ. Կուկը, 1778-ին: 1898-ի Իսպանա–ամերիկյան պատերազմի ժամանակ ԱՄՆ բռնագրավեց Հ. կ.՝ նը– րանց տալով «տերիտորիալ՜ի կարգավի– ճակ: 1908-ից ԱՄՆ–ի ռազմ, բազան է, 1959-ից՝ 50-րդ նահանգը:
ՀԱՎԱՅԱՑԻՆԵՐ, Հավայան կղզիների հիմնական բնակիչները: խոսում են հա– վայական լեզվով, գիտեն նաև անգլերեն: Մարդաբանական առումով պատկանում են էկպինեզիացիներին: Եվրոպական գա– ղութարարների՝ Հավայան կղզիներ ներ– թափանցելու (XVIII դ. վերջից) և հատկա– պես՝ ԱՄՆ–ի կողմից դրանք գրավելու հե– տևանքով Հ–ի քանակը խիստ կրճատվեց՝ 250–300 հզ–ից հասնելով մոտ 10 հզ. (1967), այլ տվյալներով՝ 1–2 հզ.: Ամե– րիկայից, Եվրոպայից, Ասիտյից գաղթած– ների հետ Հ–ի միասերումից առաջացել է խառնածինների խոշոր խումբ (մոտ 105 հզ.): Այժմյան Հ. քրիստոնյաներ են (բո– ղոքականներ և կաթոլիկներ):
ՀԱՎԱՆՍ (La Habana), Կուբայի մայրա– քաղաքը, տնտեսական, քաղաքական և կուլտուրական կենտրոնը, գլխավոր նա– Հավանա վահան զիստը, տրանսպորտային խոշոր ա– գույն հանգույցը: Գտնվում է Կուբա կղզու հս–արմ–ում, Մեքսիկական ծոցի ափին: 1,9 մլն բն. (Մեծ Հ–ի սահմաններում, 1977): Բաժանվում է 6 շրջանի: Հ–ի նա– վահանգստով կատարվում է Կուբայի ներ– մուծման 3/5-ը, արտահանման՝ 1/4-ը: Տալիս է երկրի արդ. արտադրանքի մոտ կեսը: Առավել զարգացած են տեքստիլ և սննդհամի արդյունաբերությունը: Կան կարի, մետաղամշակման, քիմ. ձեռնար– կություններ: ԱՍՀՄ–ի օգնությամբ վերա– կառուցվել է Իասե Մարտիի անվ. մետա– ւուրգիական կոմբինատը, 1964-ին շարք է մտել ավտոնորոգման գործարանը, կա– ռուցվել է ձկնորսական նավահանգիստ: Հ–ի շուրջը ստեղծվել են մերձքաղաքային տնտեսություններ, արտահանվող գյու– ղտտնտ. կուլտուրաների պլանտացիաներ: Ունի համալսարան (1728-ից), ԳԱ (1962-ից): Կան գրադարաններ, թանգա– րաններ, թատրոններ: Հ–ում է Խոսե Մար– տիի անվ. միջազգային օդանավակայանը: Հ. հիմնել է իսպ. նվաճող Դիեգո Վելաս– կեսը, մոտ 1515-ին, կղզու հվ. ափին: 1519-ին քաղաքը տեղափոխել են կղզու հս–արմ. մասը: XVI–XVII դդ. Հ–ի վրա հաճախակի հարձակվել են անգլ., ֆրանս., և հոլանդական ծովահենները: XVI դ. վեր– ջից Կուբայի վարչական կենտրոնն է: 1762–63-ին գրավել է Անգլիան, 1898– 1902-ին՝ ԱՄՆ–ը: 1902-ից՝ Կուբայի Հանրա– պետության մայրաքաղաքը: 1959-ի հուն– վարին, Կուբայական հեղավւոխության հաղթանակից հետո, Հ–ում կազմվել է Կուբայի հեղափոխական կառավարու– թյունը: 1978-ին Հ–ում տեղի է ունեցել երիտասարդության և ուսանողության հա– մաշխարհային XI փառատոնը:
ՀԱՎԱՆԱԿԱՆԱԿԱՆ ԱՎՏՈՄԱՏ, մաթե– մատիկական համակարգ, որը որոշվում է A={ai,• • •, an}, B={bi,• • *,bm} կամա– յական վերջավոր բազմություններով և P= (p(ai,b<f»^k)} հավանականություննե– ո րի բաշխումով, որտեղ J! p(aifbj,ak)= 1: k –1 A-ի տարրերը կոչվում են ներքին վի– ճակներ, իսկ B-ինը՝ մուտքի ազդա– նշաններ: Հ. ա. գործում է ժամանակի ընդ– հատ ակնթարթներին՝ հետևյալ եղանա– կով. ժամանակի դիտւսրկվող յուրաքան– չյուր ակնթարթին, գտնվելով որևէ at ներ– քին վիճակում և ստանալով որևէ bj մուտ– քային ազդանշան, համակարգը p(ai,bj,ak) հավանականությամբ անցնում է at վիճա– կին (l^k^n): Հ. ա. դիսկրետ ավտոմա– տի ընդհանրացումն է: Հ. ա. օգտագործ– վում է ուսուցման պրոցեսի ֆորմալ մոդել– ներում և բարդ վարքի մոդելներում, որ–