ՀԱՎԱՎ, գյուղ Արևմւոյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթի Բալու գավառում, Քաղցրահայաց լեռան արմ. ստորոտում: Գյուղի անունն ըստ ավանդության ծագել է այնտեղ քրիստոնեության տարածման ժամանակ: 1915-ին ուներ մոտ 235 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագոր– ծությամբ և անասնապահությամբ: Հ–ում էր շրջանի ամենամեծ վանքը (Քաղցրա– հայաց կամ Հավավի վանք): Կար նաև երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Կաթո– ղիկե), զույգ վարժարան: Բնակիչները տե– ղահանվել և բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մի քանիսը միայն փրկվել են և անցել Արևելյան Հայաստան:
ՀԱՎԱՏԱԼԻՔՆԵՐ, իրերի, կենդանիների, բույսերի, երկնային մարմինների, բնու– թյան երևույթների և այլնի հետ կապված կրոնա–պաշտամունքային դրսևորումնե– րի համակարգ: Երբեմն Հ. են համարվել պաշտամունքի առարկաները: Հ–ի առա– ջացման համար կարևոր նշանակություն են ունեցել բնության երևույթներն ու դրանց էության անբացատրելիությունը, բնակլիմայական առանձնահատկու– թյունները, հասարակական կարգերը, սո– ցիալական պայմանները, սովորույթներն ու էթնիկական առանձնահատկություննե– րը: Հ–ին, պաշտամունքին առնչվող պատ– կերացումները սկսել են ձևավորվել հին քարի դարի մուստիերյան փուլի վերջում (մոտ 50–35 հզ. տարի առաջ): Նախնա– կան Հ. վերաբերում են մարդկային հա– սարակության նախամշակութային շըր– ջանին և աղերսվում են նախամարդու ամենապարզունակ աշխարհընկալմանը, որի համաձայն՝ տեսանելի աշխարհն ու առարկաները ենթակա են առարկայական անընդհատ կերպափոխումների (մետա– մորֆոզ): Հ–ի հետ կապված ծիսական արա– րողությունները բաղկացած են եղել հիմ– նականում նմանողական մոգական գոր– ծողություններից (անձրևաբերության հա– մար միմյանց վրա ջուր ցանել ևն)՝ նպա– տակ ունենալով այդ կերպ բարերար ազդել բնության երևույթների վրա: Նույն ժա– մանակաշրջանում ձևավորվում է մեռյալ– ների ու նախնիների պաշտամունքը: Ագիլ– յան շրջանում (տես Ազի սան մշակույթ) արդեն այն կազմավորված աշխարհայացք էր, որի հետ կապված առաջացել է թաղ– ման և այլ ոգեպաշտական ծիսակատա– րությունների ամբողջական համակարգ: Ազիլյան սրբազան քարայրերում գտնը– վել են նախնիների ոգիները խորհրդա– նշող երկնային մարմինների կամ մարդ– կանց պատկերներով գետաքարեր, որոնց վերագրվել են հրաշագործ կարողություն– ներ: Նախամարդու կյանքում նշանակա– լից տեղ են ունեցել տոտեմիստական Հ., որոնց համաձայն բույսերը, կենդանիներն ու նրանց ոգիները կարող էին լինել մար– դու կյանքի և կենսագործունեության հովա– նավորողներ: Ընտրելով տոտեմը (հովա– նավորող կամ նախածնող կենդանին, բույսը, առարկան)՝ մարդն իր հերթին խնամել ու պահպանել է նրան՝ ձգտելով շահել նրա բարյացակամությունը: Նախա– ծնող կենդանին կամ բույսը համարվել է անձեռնմխելի: Կենդանապաշտական, բուսապաշտա– կան Հ–ի բազմաթիվ վերապրուկներ հայ ժողովրդի մեջ հարատևեցին մինչև XIX դ. վերջը– XX դ. սկիզբը*. Ըստ վասպուրա– կանցիների, կենդանիները հասկանում են մարդկանց ներկան ու ապագան և այդ մասին հաղորդակցվում: Հայաստանի գրե– թե բոլոր գավառներում պահպանվել են կանաչի, ծառի և այլ բույսերի պաշտա– մունքի տարրեր (Ծաղկազարդին ձիթենու կամ այլ ծառի ճյուղերը բարեբերության նպատակով մսուրքներում, հավարներում պահելը ևն): Հնագույն Հ–ի վերաբերյալ արժեքավոր ապացույցներ են պահպան– վել նախնադարյան արվեստի հուշարձան– ներում: Հնագույն Հ–ի մի մասը նվիրված էր որսորդությանը: Այդ է ապացուցում ժայռապատկերներում, գոտիների և այլ առարկաների վրայի որսորդական տեսա– րանների խորհրդապաշտական վերար– տադրությունը: Նախամարդու կրոնական մտածողության ձևերից էր նաև բնապաշ– տությունը, որի հետ կապված էին կախար– դական հմայական, բնության երևույթնե– րին, երկնային մարմիններին երկրպա– գելու ծիսակատարությունները: Հայաս– տանի լեռնային մի շարք շրջաններում (Սյունիք, Արագած, Գեղամա լեռներ) հայտնաբերված ժայռանկարներում կան արեգակի, լուսնի, երկնային այլ մարմին– ների, կենդանիների (մեղու, այծ, ցուլ, ձի, օձ ևն) պաշտամունքը հավերժացնող պատկերներ: Գեղամա լեռներում կան օձի, ձկան, մողեսի, եզան, գոմեշի և այլ կենդանիների տեսքով, վիշապ կոչվող քարակոթողներ (տես Վիշապներ), որոնք խորհրդանշում են ջրի պաշտամունք: Ջրի, արեգակի, կրակի և այլ երևույթների Հ–ի հետ են կապված խեցեգործական հնա– գույն առարկաների վրայի մի խումբ նախ– շեր (ալիքաձև, պարուրաձև, երկրաչափա– կան ևն) ու քանդակներ: Հայաստանի ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի բնակա– տեղիներում հաճախ հանդիպող քարե, կավե, հարթաքանդակ և ծավալային, մա– սամբ՝ բուսական զարդաքանդակներով ու նախշերով կնոշ կերպարանքով (հա– ճախ՝ բազմադեմ) կուռքերը մարմնավորել են կին–մայր աստվածության գաղափարը՝ կապված բեղմնավորմանը, պտղաբերու– թյանը, սերունդների հարատևմանը վերա– բերող Հ–իև: Պտղաբերություն են խորհըր– դանշել նաև ֆալլիկ արձանները, ձագերին սնող կենդանիների, բեղմնավորման հմա– յական գործողությունների գեղարվեստա– կան լուծումները ևն: Երկրագործական, անասնապահական Հ. արտահայտված են եզների, ձիերի և այլ կենդանիների ար– ձանների ու պատկերների միջոցով: Արե– գակի, մասամբ նաև կայծակի պաշտա– մունքը վավերացնում են սկավառակաձև, ճառագայթաձև զարդերը, ոճավորված կեռխաչերն ու մեդալիոնները: Հնագույն արվեստի մի շարք նմուշներ վերաբերում են երևակայական գերբնական էակների (վիշապասպան հերոսներ, աստվածներ ևն) սնոտի հավատին: Գոտիների վրա արծարծված են վերոհիշյալ համարյա բոլոր Հ–ին և չարի դեմ պայքարող մարդ– աստծոլ զաղաՓարին նվիրված թեմաներ: Նշված առարկաների մեծ մասն ունի ոչ միայն սոսկ պաշտամունքային, այլև որո– շակի Հ–ի առնչվող ծիսական արարողու– թյան նշանակություն: Նախնադարյան մի շարք Հ. և դրանց առանձին տարրեր փոխանցվելով, վերարտահայտվեցին ուրարտ. և հայկ. հեթանոսական բազ– մաստվածական կրոններում՝ ծեսերի ու սովորույթների միջոցով: Ուրարտացինե– րը իրենց աստվածներին պատկերում էին մարդկային կերպարանքով, որոնցում հաճախ երևում են դրանց սկզբնավորման սաղմերը (կենդանիների ու թռչունների վերջավորություններ, առյուծի, ցուլի վրա կանգնած աստվածներ ևն): Բացի բուն աստվածություններից, գոյություն են ու– նեցել նաև բնապաշտական աստվածներ (հողի, ծովի, լեռների, անձավների, հզո– րության ևն): Բուսապաշտությանն են նվիրված կենաց կամ սրբազան ծառերի բազմաթիվ պատկերներ: Արձանագրու– թյունների առանձին բնագրեր առնչվում են վերոհիշյալ Հ–ին, որոնց մի մասը հե– տագայում տեղ գտավ նաև հայկ. հեթանո– սական կրոնում: Վաղ հայկ. դիցաբանի աստվածները նույնպես մարմնավորում էին բնության երևույթները: Մի շարք աստ– վածների նախնական կերպարում արտա– հայտվել են բնապաշտական, տոտեմիս– տական Հ.: Ենթադրվում է, որ տոտեմա– կան ծագում ունի Տորք Անգեղի անունը (աղերսվում է «անգղ* բառին), Արան սկզբնապես խտացրել է գարնանն արթ– նացող բուսականության, երկրագործու– թյան, ցանքի և ջրի աստծու գծերը: Արայի պաշտամունքին են կապվում նաև արա– լեզները (տես Հարաւեզներ), որպես հա– րություն տալու կարողությամբ օժտված ոգիներ: Անահիտը մարմնավորում էր պտղաբերության, ծննդաբերության, ինչ– պես նաև ռազմի աստվածուհու հատկանիշ– ներ: Հնագույն մի շարք Հ. են արտահայ– տում նաև Արամազդը, Միհրը, Տիրը և հայկ. դիցաբանի մյուս աստվածները, որոնց պաշտամունքի արարողություննե– րը կատարվում էին յուրաքանչյուրին նը– վիրված մեհյանում: Հայ ժողովրդի տո– տեմական Հ–ում տեղ են գտել եզը, ձին, ոչխարը, այծը, խոզը, շունը, կատուն, մուկը, գայլը, աղվեսը, արջը, հավը, աղավ– նին, ճնճղուկը, կռունկը, ծիծեռնակը, ար– տույտը, մեղուն, մրջյունը, օձը, գորտը, կրիան և այլ կենդանիներ: Տոտեմական պաշտամունքի հետևանք են համարվում Հայկական լեռնաշխարհի մի շարք տեղա– նուններ [Օձ, Դայլ (գետ), Դայլեդրունք ևն], սրբավայրերի, ուխտատեղիների անուններ (Դայլ վանք, Դառնիկ աղբյուր ևն), հայկ. զինանշանների վրայի կեն– դանիների (արծիվ, բազե, գառ ևն) պատ– կերները: Տոտեմական, բնապաշտական, ոգեպաշտական Հ–ր սր շարք վերապրուկ– ներ, իրենց տարատեսակներով, պահ– պանվեցին մինչև XIX դ. վերջը, XX դ. սկիզբը, արտահայտվելով ժողովրդական կրոնական տոնակատարությունների (Համբարձում, վարդավաո, Ծաղկազարդ ևն), ինչպես նաև ժողովրդի առօրյա կեն– սագործունեության մեջ: Հ–ի առանձին խումբ են կազմել գուշակությունները՝ կապված բնության երևույթների, կենդա– նիների կամ թռչունների գործողություն– ների, ծառերի սոսափյունի ևնի հետ (օրի– նակ, եթե արագիլն իր վերադարձին կտու– ցով բերում էր հասկ կամ շյուղ, ենթադըր– վում էր առատ տարի, իսկ եթե լաթի կտոր