Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/268

Այս էջը սրբագրված չէ

հակադիր համակարգերի պայքարը են: Հ. ա–ի տեսությամբ Մարքսը ձևակերպեց կապիտալիստական հասարակարգի շարժման հիմնական տնտ. օրենքը, բա– ցահայտեց նրա զարգացման օբյեկտիվ միտումները: «…Մարքսի հավելյալ ար– ժեքի t տեսությունը, >– գրել Է Ֆ. Էնգել– սը,– մի այնպիսի տպավորություն թո– ղեց, ինչպես ջինջ երկնքից ճայթող կայ– ծակը…» (Մարքս Կ. ևէնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 2, էջ 202, 1973): Բուրժ. տնտեսագետները (ժ. Սեյ, Զ. Միլ, Ն. Սե– նիոր, Զ. Կլարկ և ուրիշներ) առաջադրե– լով շահույթի, եկամուտների, սահմանա– յին արտադրողականության և այլ հակա– գիտական տեսություններ, միշտ էլ փոր– ձել են հերքել Հ. ա–ի մարքսյան ուսմուն– քը, որովհետև այն լուսաբանում է կապի– տալիստական արտադրության նպատա– կը, բանվոր դասակարգի շահագործման էությունն ու նրա պատմական դերը (տես Մարքսի ան տեսագիտական ուսմունք)՝. Քանի որ Հ. ա–ի արտադրությունն իրա– կանացվում է կապիտալիզմին ներհա– տուկ տնտ. օրենքներին, մասնավորապես՝ արժեքի օրենքին համապատասխան, ապա շահագործումը բխում է կապիտալիստա– կան արտադրահարաբերությունների բուն էությունից: Հետևաբար, «վարձու ստրկու– թյան» վերացումը հնարավոր է միայն սո– ցիալիստական հեղափոխության միջո– ցով: Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1–3, Ե., 1933–49: Նույնի, TeopHH npHdaBO^HOH ctohmocth (IV tom «Kamrrajia»), M a p k c K. n3HrejibcO., Co*i., 2 H3 a., t. 26, h. 1–3; Լենին Վ. Ի., Մարքսիզմի երեք աղբյուր– ները և երեք բաղկացուցիչ մասերը, Երկ., հ. 19: Ն ու յ ն ի, Կ. Մարքս, նույն տեղում, հ. 21: Թովմաս յան Ն. Ռ., Հավելյալ ար– ժեքի թեորիան Մարքսի տնտեսական ուս– մունքի անկյունաքարն է, Ե,, 1959: ITojih- THHeCKaH 3KOHOMHH COBpeMCHHOrO MOHOIIOJIH- CTHnecKoro KanHTajiH3Ma, t. 1–2, M., 1970. Բ. Միրզոյան

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՄԱՍՍԱ, տես Հ՝ա– վեւյաւ արժեք:

ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱ, տես Հ՛ա– վեչյաւ արժեք:

ՀԱՎԵԼՅԱԼ ՕՐԳԱՆՆԵՐ ԲՈՒՅՍԵՐԻ, ա դ– վենտիվ օրգաններ, բողբոջներ, արմատներ և այլ օրգաններ, որոնք գո– յանում են բույսի այն մասերում, որտեղ սովորաբար չեն լինում: Ընդհանրապես Հ. օ. բ. առաջանում են հասուն օրգաննե– րի պարենքիմում (պերիցիկլ, արմատի և ցողունի ֆլոեմա, տերևի պարենքիմ): Հավելյալ բողբոջները հաճախ գոյանում են ոչ թե տերևածոցերում և ցողունի գա– գաթում, այլ միջհանգույցների, արմատ– ների կամ տերևների, հավելյալ արմատ– ները՝ ցողունի կամ տերևի վրա: Որոշ բույսերի, օրինակ՝ կենդանածինի (Bryop- hyllum) հավելյալ բողբոջներն առաջա– նում են տերևի ատամիկներում, ապա անջատվում են որպես ինքնուրույն բույ– սեր: Հ. օ. բ. ունեն կենսաբանական կա– րևոր նշանակություն, օրինակ՝ հավելյալ արմատների գոյացումը մեծացնում է ար– մատային համակարգը և գլխավոր ար– մատի վնասման դեպքում փոխարինում նրան: Հ. օ. բ. նաև վեգետատիվ բազմաց– ման հնարավորություն են տալիս:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ ԵՎ ՍՅՈՒ–

ԺԵՆԵՐ, ժողովրդական բանահյուսության և գրականության մեջ ստեղծված սյուժե– ներ ու կերպարներ, որոնք պատմական– գեղարվեստական մեծ ընդհանրացումնե– րի շնորհիվ օգտագործվում են նաև հա– ջորդ դարերում: Հավերժական կերպար– ները մեծ մասամբ ունեն բանահյուսական ծագում, բայց կան նաև զուտ գրական կեր– պարներ: Այդպիսին են Պրոմեթեոսը, Դոն Կիխոտը, Ցագոն, Դոն ժուանը,, Ձենով Օհանը, Քաջ Նազարը, Միկիտան Սաքոն ևն: Հավերժական կերպարներ են դառ– նում նաև իրական անձինք, որոնք կարե– վոր դեր են խաղացել տվյալ ժողովրդի պատմության մեջ (հայ գրականության մեջ Վարդան Մամիկոնյան և ուրիշներ): Հավերժական կերպարները գործում են դեպքերի ու գործողությունների որոշակի ոլորտում, որոնք ժամանակի ընթացքում ինչքան էլ փոփոխվեն կամ արդիական մեկնաբանություն ստանան, այնուամե– նայնիվ, պահպանում են սյուժեի կայու– նությունը: Ըստ այդմ ձևավորվում են հա– վերժական սյուժեները: Դոն ժուանի կեր– պարը ոգևորել և ինքնատիպ ստեղծագոր– ծությունների նյութ է տվել Մոլիերին, Մոցարտին, Բայրոնին, Պուշկինին և ուրիշների: Դարաշրջանից դարաշրջան անցնող և տարբեր ազգային միջավայրե– րում հանդես եկող դրվագներ կան ժող. բանահյուսության մեջ: Օրինակ՝ ժող. վիպերգություններում (այդ թվում և «Սա– սունցի Դավիթ» էպոսում) հաճախ են հանդիպում իրար չճանաչելու պատճա– ռով դյուցազնի և նրա որդու միջև ծագած մենամարտի, քարանձավում հերոսի փակ– վելու մոտիվները: Շատ ժողովուրդների հեքիաթներում տարածված են հրաշագործ թռչունի որոնման, տիրոջ և ծառայի հա– րաբերությունների և այլ պատմություն– ներ: Համաշխարհային գրականության և, ընդհանրապես, արվեստի պատմության մեջ բազմաթիվ հավերժական կերպար– ներ ու հավերժական սյուժեներ վերցված են հուն, դիցաբանությունից և Աստվա– ծաշնչից:

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՇԱՐԺԻՁ, պերպfa– in ու ու մ մոբիլե (լատ. perpetmim mobile – անընդհատ շարժում), 1. I կ ա ր– Գ Ի 2-, երևակայական մեքենա, որը գործի դրվելուց հետո անսահման երկար ժամանակ աշխատանք կկատարի՝ առանց շրջապատից էներգիա վերցնելու: Թերմո– դինամիկայի առաջին սկզբունքից հետե– վում է, որ աշխատանք կարող է կատարվել կմւմ համակարգի ներքին էներգիայի փո– փոխության, կմւմ ջերմության հաղորդման հաշվին: Շրջանային պրոցեսի ժամանակ, երբ համակարգի սկզբնական և վերջնա– կան վիճակները համընկնում են, ներքին էներգիայի փոփոխությունը հավասար է զրոյի, այսինքն՝ աշխատանքը կատարվում է միայն շրջապատի հաղորդած ջերմու– թյան հաշվին: Ուստի թերմոդինամիկայի առաջին սկզբունքը պարունակում է I կարգի Հ. շ–ի անհնարինության պնդումը: 2.tII կ ա ր գ ի Հ. շ., պարբերական գոր– ծողության երևակայական մեքենա, որը շրջապատող մարմիններից (օվկիանոս, մթնոլորտ ևն) վերցրած ջերմությունը ամբողջովին կփոխարկի աշխատանքի: Այսպիսի Հ. շ. նույնպես սկզբունքորեն անիրագործելի է: Թեև այն ձևականորեն չի խախտում էներգիայի պահպանման և փոխակերպման օրենքը, սակայն հակա– սում է թերմոդինամիկայի երկրորդ սկըզ– բունքին: Հ. շ–ի առաջին նախագծերը վերաբերում են XIII դարին (Վիլար դ’Օնեկուր, 1245, Անգլիա, Պիեռ դը Մարիկուր, 1269, Ֆրան– սիա): Հ. շ–ի գաղափարը լայն տարածում է ստանում XYI – XVII դդ., երբ սկսում է զարգանալ մեքենաների արտադրությու– նը. մինչե XIX դ. նախագծերի թիվն ան– ընդհատ աճում է: Հ. շ. ստեղծելու միտքը զբաղեցրել է ոչ միայն ֆիզիկայի հիմունք– ներին անտեղյակ մարդկանց, այլև գիտ– նականների: Բազմաթիվ նախագծեր հիմ– նըված են եղել ծանրության ուժի աշխա– տանքի օգտագործման վրա: Սակայն այդ– պիսի մեխանիզմը (նկ. 1) կանգ կառնի, եթե գործարկման ժամանակ հաղորդված կինետիկ էներգիայի պաշարը լրիվ սպառ– վի: Նկ. 2-ում պատկերված է Հ. շ–ի մի այլ նախագիծ, որի իրագործման անհնարի– նությունը նիդերլանդացի գիտնական Ս. Ստևինին (1587) հանգեցրել է թեք հարթության վրա ուժերի հավասարա– կշռության օրենքին: Հ. շ. պետք է տարբե– րել «կեղծ» Հ. շ–ներից, որոնք աշխատում են էներգիայի բնական պաշարների (արե– գակնային, միջուկային էներգիա ևն) հաշ– վին և ընդհանուր ոչինչ չունեն Հ. շ–ի գաղափարի հետ: Գրկ.Այւ&ատ. M., npHHH,Hn coxpaHeHH* 3HeprH« nep. c HeM., M.–JI., 1938; K y a- pJlBIjeB II.C., HCTOpHH <J)H3HKH, h. 1, M., 1956. Ա. Ավետիսյան

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՍԱՌ5ՈՒՅԹ, Երկրի կեղևի վերին մասի ապարների սառեցման երե– վույթները բնորոշող բազմիմաստ, անո– րոշ տերմին: Գիտության մեջ մտել է 1927-ին: Սառցագիտության հետագա զար– գացման ընթացքում առաջադրվել են ավե– լի գործածական հոմանիշ նոր տերմին– ներ՝ բազմամյա սառցակալած ապարներ և բազմամյա կրիոլիտազոնա: Առաջինը երկրակեղևի վերին շերտն է, որում բազ– մամյա տարիների կայուն բացասական կամ զրո աստիճանի շնորհիվ, շուրջ տա– րի և երկարատև (անընդհատ, երկու տա– րուց ոչ պակաս) պահպանվում է ստոր– գետնյա սառույցը: Երկրորդը բազմամյա սառցակալած ապարներից և ստորգետ– նյա սառցե մարմիններից (լիթոսֆերայի սառած զոնա) բացի, ներառնում է նաև սառած ապարներն ու ստորերկրյա ջրերի խիստ հանքայնացված հորիզոնը: Բազ– մամյա սառցակալած ապարների զոնան Հարավային կիսագնդում տարածված է Անտարկտիդայի սառցե ծածկույթի տակ և մայրցամաքային ծանծաղուտային շըր–