Վարչական բաժան ու մը Նահանգներ Տարածությու– նը, hq. կմ2 Բնակչությունը, հզ. մարդ (1970-ի մարդահամար) Վարչական կենտրոնը Կապի (Cape of Good Hope, Cape Province: Kaapland) 721 6731,8 Քեյփթաուն (Capetown) Նատալ (Natal) 87 4236,8 Պիտերմարիցբուրգ (Pie-» Տրանսվաալ (Transvaal) 284 8717,5 termaritzburg) Պրետորիա (Pretoria) Օրանժի (Orange Free State, Oranje Vrystaat) 129 1716,4 Բւումֆոնտեյն (Bloemfon* tein) Կլիման առավելապես արևադար– ձային է, հվ. լայնության 30°-ից հվ.՝ մեր– ձարևադարձային: Մերձափնյա դաշտա– վայրերում և Մեծ Սանդղափուլի հողմա– կողմ լանջերին տարեկան տեղումները 1000–2000 մմ են, ներքին շրջաններում և հվ–արմ–ում՝ մինչև 150 մմ: Սարահարթե– րում ամառային ամիսների միջին ջերմաս– տիճանը 18–27°C է, ձմեռային ամիսնե– րինը՝ 7–10°C, մերձարևադարձային շըր– ջաններում, համապատասխանաբար, մոտ 21°C և 13°Օից պակաս, տարեկան տե– ղումները՝ 700 մմ: Հվ–արմ–ում և Վելդ սարավանդում լինում են ցրտահարու– թյուններ տարվա 6 ամիսների ընթացքում, բնորոշ են երաշտները: Ատլանտյան օվ– կիանոսի ափի կլիման անապատային է, ձմռանը՝ 11 – 15°C, ամռանը՝ 18–24°C միջին ջերմաստիճաններով և տարեկան մինչև 100 մմ տեղումներով: Ներքին ջրերը: Մշտահոս գետերի մեծ մասը պատկանում է Հնդկական օվկիա– նոսի ավազանին, որոնցից խոշորներն են Լիմպոպոն, Տուգելան, Գրեյթֆիշը: Աւո– լանայան ավազանին պատկանող խոշոր գետը Օրանժն է: Հո ղա բո ւսական ծածկույթը: ՀԱՀ–ի արլ. առափնյա մասի (մինչև հվ. լայնու– թյան 30°-ը) կարմիր և կարմրագորշ հո– ղերի վրա տարածված են տիպիկ սա վան– նաները, գետերի երկայնքով՝ սրահային անտառները: Հվ. լայնության 30°-ից հվ. առափնյա մասերում աճում են մերձարևա– դարձային անտառներ և մշտականաչ կոշ– տատերև թփուտներ, լեռնալանջերին պահպանվել են մերձարևադարձային մուս– սոնային անտառներ: Անտառների ընդ– հանուր տարածությունը 4,1 մլն հա է: վելդ սարավանդների արլ. մասում կարմ– րագորշ հողերի սավաննաները փոխա– րինվում են սևահողային թփուտային սա– վաննաներով և լեռնային գորշ դարչնա– գույն հողերի տափաստաններով: Կալա– հարիի հարթավայրերում գերիշխում են անապատացած սավաննաները, Օրանժ գետից հվ. մացառուտային կիսաանա– պատներն ու Կառուի անապատներն են: Կենդանական աշխարհը: ՀԱՀ–ի տա– րածքը մտնում է Եթովպական կենդանա– աշխարհագրական մարզի Կապի ենթա– մարզի մեջ: Բնորոշ են և մասնակիորեն էնդեմիկ տեսակները (ոսկե խլուրդը, եր– կարակրունկը, երկարատամը, թռչող այծ– քաղը, գորշ բորենին ևն): Հարուստ է թռչնաշխարհը: Տարածված են միջատները (այդ թվում՝ ցեցե ճանճը): Կենդանական աշխարհի պահպանման համար ստեղծ– վել են ազգային պարկեր ու արգելավայ– րեր: IV. Բնակչությունը ՀԱՀ–ի բնակչության ավելի քան 70% –ը (1976) բանտու լեզվաընտանիքի աֆրիկ– յան ժողովուրդներ են: Բնակվում են նաև բուշմեններ, հոտենտոտներ, հնդիկներ: Կան 2,5 մլն մետիսներ (գունամորթներ): Սպիտակամորթների (4,3 մլն) մեջ գե– րակշռում են աֆրիկաներներն ու անգլիա– ցիները: Պաշտոնական լեզուն աֆրիկա– տն սն ու անգլերենն են: Բնակչության 50% –ից ԱԼվելին հետևում է տեղական հա– վատալիքներին, մնացած մասը քրիստոն– յաներ են: Պաշտոնական տոմարը գրի– գորյանն է: Միջին խտությունը 1 կմ2 վյւա 21 մարդ է: Մեծ քաղաքներն են Ցոհան– նեսբուրգը, Քեյփթաունը, Դուրբանը, Պրետորիան, Պորտ էլիզաբեթը, Բլում– ֆոնտեյնը, Իստ Լոնդոնը: Քաղաքներում աֆրիկացիների համար առանձնացված են հատուկ թաղամասեր: V. Պատմական ակնարկ ՀԱՀ–ի հնագույն բնակիչներն են հա– մարվում հոտենտոտները, բուշմենները, բանտու ժողովուրդները: XVII դ. 50-ական թթ. հոլանդական Արևելա–Հնդկական ըն– կերությունը հիմնել է Կապ գաղութը: Հո– լանդական գաղութաբնակները՝ բուրերը, աստիճանաբար ընդլայնել են գաղութի սահմանները՝ ոչնչացնելով կամ անա– պատային շրջաններ մղելով բնիկներին: XVIII–XIX դդ. սահմանագծին Կապը (անգլ. Քեյւի) զավթեցին անգլիացիները: XIX դ. 1-ին կեսին բուրերը հիմնեցին մի շարք հանրապետություններ, որոնք, բացի Մեծ Բրիտանիայի զավթած Նատալից, միավորվեցին Հարավ–Աֆրիկյան Հանրա– պետության (տես Տրանսվաաչ) և Օրանժի Հանրապետության մեջ:tXIX դ. կեսին անգլիացիները և բուրերը զավթեցին ՀԱՀ–ի ժամանակակից տարածքի զգալի մասը: Գաղութարարների դեմ պայքարն արագացրեց հարավ–աֆրիկյան ժողո– վուրդների համախմբումը: XIX դ. 70-ական թթ. արագորեն զարգացան կապիտալիս– տական հարաբերությունները: Արդյունա– բերության զարգացմանը խթաևեց ալմաս– տի և ոսկու հանքավայրերի հայտնաբե– րումը: Ձևավորվեցին պրոլետարիատն ու մտավորականությունը՝ ինչպես «սպիտակ– ների», այնպես և աֆրիկացիների ու այս– տեղ աշխատելու եկած հնդիկների շրջա– նում: Անգլո–բ ուր ական պատերազմի հե– տևանքով (տես Մևգւո–բուրական պատե– րազմ J 899–1902) Մեծ Բրիտանիան նվա– ճեց Տրանսվաալը և Օրանժը: Անգլ. իշ– խանությունների և բուրական խոշոր հո– ղատերերի միջև երկարատև բանակցու– թյուններից հետո 1910-ին կազմվեց Անգ– լիայի դոմինիոն Հարավ–Աֆրիկյան Միու– թյունը (ՀԱՄ): Պետության վարած տնտ. կեղեքման և ազգային խտրականության քաղաքականության դեմ պայքարի ըն– թացքում 1912-ին ստեղծվեց աֆրիկացի– ների Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ) քաղ. կազմակերպությունը: Կառավարող կուսակցությունը 1910-ին ստեղծված հա– րավ–աֆրիկյան կուսակցությունն էր, որը կապված էր անգլ. շրջանակների հետ: Առավել ազգայնական բուր գործիչները դուրս եկան կառավարող կուսակցությու– նից և 1913-ին հիմնեցին ազգայնական կուսակցությունը: 1909–10-ին ձևավոր– վեց հարավ–աֆրիկյան լեյբորիստական կուսակցությունը, որը հանդես էր գալիս սպիտակամորթ բանվորների անունից: Առաջին համաշխարհային պատերազմին (1914–18) ՀԱՄ մասնակցել է Անգլիայի կողմում և պատերազմից հետո ստացել նախկին գերմ. Հարավ–Արևմտյան Աֆրի– կայի մանդատը: 1914-ին տեղի ունեցավ բուրերի վերջին զինված ապստամբու– թյունը անգլ. տիրապետության դեմ: 1918-ին ստեղծվեց բուրերի ծայրահեղ ազգայնական «Բրուդերբոնդ» («Եղբայր– ների միություն») կազմակերպությունը: Հոկտեմբերյան սոցիալիստական հեղա– փոխության ազդեցության տակ ՀԱՄ–ում ուժեղացավ բանվորական և ազգային– ազատագրական շարժումը: 1921-ին ըս– տեղծվեց Հարավային Աֆրիկայի կոմու– նիստական կուսակցությունը: 1928-ին ըս– տեղծվեց աֆրիկացի բանվորների Արհ– միությունների հարավ–աֆրիկյան ֆեդե– րացիան: 1934-ին հարավ–աֆրիկյան և ազգային կուսակցությունները միավոր– վեցին միացյալ կուսակցության (ՄԿ) մեջ: 1936-ին հրապարակվեց ռասիստական օրենք, որով աֆրիկացիները զրկվում էին եվրոպական ծագում ունեցող ընտրող– ների հետ ընտրելու իրավունքից: 1930-ական թթ. ՀԱՄ–ում տարածվեց ֆա– շիստական շարժումը: Երկրորդ համաշ– խարհային պատերազմի (1939–45) սկըզ– բին պառլամենտը քվեարկեց Անգլիային աջակցելու օգտին: 1942-ին հյուպատոսա– կան հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի և ՀԱՄ–ի միջև: Պատերազմի տա– րիներին զարգացավ արդյունաբերու– թյունը, փոքրացավ տնտ. կախումը Անգ– լիայից, ուժեղացան հակաան գլի ական տրամադրությունները: 1948-ին իշխանու– թյան գլուխ անցավ 1935-ին վերստեղծված ազգայնական կուսակցությունը (ԱԿ): Նրա ստեղծած բոլոր կառավարությունները (1966-ից՝ Բ. Ֆորստերի) ուժեղացրին տե– ռորի և ռասայական խտրականության քաղաքականությունը՝ այն տարածելով նաև Նամիբիայի վրա: Սևամորթ բնակ– չության նկատմամբ ապարտհեյդի քա– ղաքականության կիրառման հետևանքով երկրում զուգակցվում են ժամանակակից իմպերիալիստական պետությանն ու գա– ղութին բնորոշ գծերը: 1950-ին կոմկուսն արգելվեց, սակայն շուտով անլեգալ պայ– մաններում վերստեղծվեց հարավ–աֆ– րիկյան կոմունիստական կուսակցություն (ՀԱԿԿ) անվամբ: 1955-ին ստեղծվեց Արհ–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/286
Այս էջը սրբագրված չէ