Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/287

Այս էջը սրբագրված է

միությունների հարավ–աֆրիկյան կոնգրեսը՝ երկրի միակ արհմիութենական կազմակերպությունը, որը մերժում է ռասայական խտրականությունը: Առաջադիմական կազմակերպությունները 1955-ին ստեղծեցին երկրի պատմության մեջ ամենաներկայացուցչական ժողովը՝ Հարավային Աֆրիկայի ժող. կոնգրեսը, որը հանդես է զալիս ազգային խտրականության լիակատար վերացման, դեմոկրատական, սոցիալ–տնտեսական լայն վերափոխումների օգտին: 1956-ին ՀԱՄ դադարեցրեց հյուպատոսական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ: 1961-ի մայիսի 31-ին երկիրը կոչվեց ՀԱՀ: 1960– 1970-ական թթ. սահմանագծին ՀԱՀ ձըգտել է Ատլանտյան օվկիանոսի հվ. շրջանում ստեղծել ռազմ, դաշինք, աջակցել Աֆրիկայի երկրների հետադիմական ուժերին: ՀԱՀ–ի կառավարության նմանօրինակ քաղաքականության հետևանքով երկիրը մեկուսացել է միջազգային ասպարեզում: 1960-ական թթ. ՀԱՀ–ում սկզբնավորվել է պարտիզանական շարժում: 1975-ի վերջին -1976-ի սկզբին ՀԱՀ–ի զինված ներխուժումը Անգոլա անհաջողության մատնվեց: 1978-ին պրեմիեր մինիստր դարձավ Փ. Բոտան, 1979-ին՝ պրեզիդենտ՝ Մ. Վիլջոինը:

VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները

Ազգայնական կուսակցություն (ԱԿ), 1948-ից կառավարող կուսակցությունն է, հիմնվել է 1913-ին: Արտահայտում է բուրժուազիայի առավել հետադիմական շրջանների շահերը: Վ և ր ա ծ ը նված ազգայնական կուսակց ու թ յ ու ն, հիմնել են ԱԿ–ից հեռացած ծայրահեղ աջ գործիչները՝ 1969-ին: {{լայն|}Միացյալ կուսակցություն (ՄԿ)}, հիմնվել է 1934-ին, 1977-ի հունիսին ինքնալուծարքի է ենթարկվել: Կաղապար:ԼայԱռաջադիմական ֆեդերալ կուսակցություն (ԱՖԿ)ն, հիմնվել է 1977-ին, առաջադիմական–ռեֆորմիստական (ըստեղծվել էր 1975-ին) կուսակցության և ՄԿ–ի ոչ ծայրահեղ թևի միավորումով:Նոր հանրապետական կուսակցություն (ՆՀԿ) , ստեղծվել է 1977-ին, ՄԿ–ի ցենտրիստական խմբավորումներից: Հ ա ր ա վ–ա ֆ ր ի կ յ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն (ՀԱԿ), հիմնել են ՄԿ–ի մի խումբ նախկին անդամներ՝ 1977-ին:

Հ ա ր ա վ–ա ֆրիկյան կոմունիստական կուսակցություն (ՀԱԿԿ) , հիմնվել է 1921-ին, 1950-ից գործում է անլեգալ: Աֆրիկյան ազգային կոնգրես (ԱԱԿ), հեղափոխական–դեմոկրատական կուսակցություն, հիմնվել է 1912-ին, 1960-ից գործում է ան– լեգալ: Ոչ եվրոպական ազգաբնակչության Ս և ժողովրդի կոնվենտ (հիմնվել է 1972-ին),Գունամորթ բնակչության կոնգրես (հիմնվել է 1953-ին), Հարավային Աֆրիկայի հնդկական ազգային կոնգրես (հիմնվել է 1920-ին) քաղ. կազմակերպությունները հանդես են գալիս ապարտհեյդի դեմ: Արհմիությունների հարավաֆրիկյան կոնգրես, ստեղծվել է 1955-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ, փաստորեն արգելված է:Աշխատանքիհար ա վա ֆրիկյան կոնֆեդերացիա, ստեղծվել է 1957-ին, և Հ Ա Հ Արհմիությունների խորհ ու ր դ, ստեղծվել է 1954-ին: VII. Տնտեսա–աշխարհագրական ակնարկ

ՀԱՀ ինդուստրիալ–ագրարային երկիր է՝ Աֆրիկայի տնտեսապես ամենազարգացած պետությունը: Կապիտալիստական ու զարգացող երկրների մեջ գրավում է 1-ին տեղը ոսկու, պլատինի խմբի մետաղների, մանգանի, քրոմիտների, ծարիրի, վանադիումի, ակնագործական ալմաստի, 2-րդ տեղը՝ ասբեստի, 3-րդ տեղը՝ ուրանի խտանյութի արդյունահանությամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո զարգացավ մշակող արդյունաբերությունը: Երկրի էկոնոմիկային բնորոշ են ինչպես զարգացած կապիտալիստական (արտադրության և կապիտալի համակենտրոնացում), այնպես էլ հետամնաց երկրներին (գյուղատնտեսության մինչկապիտալիստական ձևեր բանտուստան– ներում, մեծ քանակով հումքի արտահանում) հատուկ գծերը: Օգտակար հանածոների արդյունահանումը հսկում են ֆինանսական կոնցեռնները: Մշակող արդյունաբերության կարևոր ճյուղերում մենաշնորհը պատկանում է Արևմտյան Եվրոպայի երկրներին և ԱՄՆ–ին: Պետության ձեռքին են սև մետալուրգիան, էլեկտրաէներգիայի արտադրությունը, երկաթուղին և նավահանգիստները, քիմ. արդյունաբերությունը: Ռասայական խտրականությունը գործում է նաև էկոնոմիկայի ոլորտում: Բնիկներին չի թույլատրվում կատարել բարձր որակավորման աշխատանքներ, միևնույն աշխատանքի դիմաց սպիտակամորթը վարձատրվում է 5–6 անգամ ավելի, քան սևամորթը: Արդյունաբերությունը: Երկրի տնտեսության առաջատար ճյուղերից է լեռնահանքային արդյունաբերությունը, որի զարգացումը (XIX դարից) կապված է ալմաստի և ոսկու հարուստ հանքավայրերի յուրացման հետ: ՀԱՀ օգտակար հանածոների որոշ տեսակների (ոսկի, ալմաստ, պլատինի խմբի մետաղներ ևն) մատակարարն է: Նրան բաժին է ընկնում կապիտալիստական աշխարհի մանգանի հանքանյութի արդյունահանման 1/4-ը, քրոմիտների՝ 2/5-ը, ոսկու՝ 3/4-ը, պլատինի՝ 4/5-ը, ալմաստի՝ 15–20% –ը ըստ կշռի և 65–70%-ը ըստ արժեքի, ծարիրի՝ 1/4-ը: 

Երկրի էներգետիկայի հիմքը քարածուխն է, որի խոշոր հանքավայրերը գտնըվում են Տրանսվաալ, Օրանժի և Նատալ նահանգներում: էլեկտրաէներգիայի (78,1 մլրդ կվտ.ժ, 1976) ավելի քան 98%–ը արտադրում են ՋԷԿ–երը: Կյոբերգում (Քեյփթաունից 28 կմ հվ.) կառուցվում է ԱԷԿ՝ 1844 Մվտ (1978) ընդհանուր հզորությամբ:

Մշակող արդյունաբերության առաջատար ճյուղերն են սև և գունավոր մետալուրգիան, մետաղամշակումն ու մեքենաշինությունը (ավտոմոբիլային, վագոնաշինական, էլեկտրատեխնիկական, գյուՀիմնական օգտակար հանածոների արդյունահանությունը  սննդի, տեքստիլ, քիմ., նավթավերամշակման, փայտամշակման ու կահույքի արդյունաբերությունը: 1976-ին թուջի արտադրությունը կազմել է 5,7 մլն տ, պողպատինը՝ 7,3 մլն տ: Արևմըտյան Եվրոպայի երկրների օգնությամբ զարգանում է ռազմ, արդյունաբերությունը: Արդ. խոշոր կենտրոններն են Պրետորիան, Ցոհաննեսբուրգը, Ֆանդերբեյլը, Մփրինգսը, Օկիպը, Նյուքասլը, Զերմիսթոնը, Պորտ էլիզաբեթը, Քեյփթաունը, Բլումֆոնտեյնը, Դուրբանը ևն: Գյուղատնտեսությունը բընիկների 2/3-ի գոյության հիմնական աղբյուրն է: Խիստ տարբերվում են սպիտակամորթների բարձրապրանքային (եվրոպական սեկտոր, շահագործվում է ավելի քան 2,5 մլն աֆրիկացի) և աֆրիկացիների ծայր աստիճան հետամնաց (բանտուստաններում) տնտեսությունները: Մշակվող հողերը կազմում են երկրի տերիտորիայի 12%-ը, որի 3,8%–ը ոռոգելի է (սպիտակամորթների հողատարածությունների 3,7%-ը, սևամորթների 0,1%-ը): Սպիտակամորթների մշակվող հողային ֆոնդը կազմում է 11,7 մլն հա (1972): Ցանքատարածությունների մեծ մասը զբաղեցնում են հացահատիկային կուլտուրաները (Տրանսվաալում, Օրանժի և Կապի նահանգներում): 1976/77-ին արտադրվել է 9570 հզ. տ եգիպտացորեն, 2230 հզ. տ ցորեն, 352 հզ, տսորգոեն: Կարևոր նշանակություն ունեն շաքարեղեգի (Նատալ նահանգի ծովափնյա մասում), բամբակի, ցիտրուսների, ծխախոտի (Տրանսվաալ) և գետնընկույզի արտադրությունը: 1976-ին արտադրվել է 2042 հզ. տ. շաքարի հումք, 27 հզ. տ բամբակ, 34 հզ. տ ծխախոտ, 153 հզ. տ գետնընկույզ: Սպիտակամորթների գյուղատնտեսության կարևոր ճյուղերն են այգեգործությունը և պտղաբուծությունը (հատկապես Կապի նահանգի հվարմում և Տրանսվաալում): Երկրի տարածքի մեծ մասն օգտագործվում է որպես արոտավայր: 1972/73-ին սպիտակամորթների ֆերմաներում կար 10,5 մլն գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 30,8 մլն ոչխար, 1,1 մլն այծ, 1 մլն խոզ, սևամորթների տնտեսություններում 1970-ին եղել է 3,5 մլն գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 3,4 մլն ոչխար, 2,9 մլն այծ: Կապիտալիստական