աշխարհում կարևոր տեղ է գրավում բրդի արտադրությամբ (105 հզ. ա, 1975): Աֆ– րիկացիների գյուղատնտեսության վրա բացասաբար է անդրադառնում հողի, գյուղատնտ. մեքենաների և պարարտա– նյութերի պակասը: Նրանց ցանքատա– րածությունները 1,6 մլն հա են: Բերքատը– վությունը ցածր է (հացահատիկային կուլ– տուրաների համար 1,5–4 ցճ հա–ւ ց): Աֆրիկացիներն ստիպված են պարենա– մթերքը գնել սպիտակամորթներից: Երկրի արմ. ծովափին զարգացած է ձկնորսու– թյունը (1,5 մլն տ, 1976): Տրանսպորտը: Երկաթուղիների երկա– րությունը 22,4 հզ. կմ է (4,i8 հզ. կմ՛ էլեկ– տրիֆիկացված, 1976), ասֆալտապատ ավ– տոճանապարհների երկարությունը՝ մոտ 40 հզ. կմ (1975): Խոշոր նավահանգիստ– ներն են Դուրբանը, Ռիչարդս Բեյը, Սալ– դանյան, Քեյփթաունը, Պորտ էլիզաբեթը: Առևտարկան նավատորմի տարողությու– նը 476,3 հզ. բրուտտո ռեգիստրային ա է (1977): Ավիագծերով միացած են երկրի կարևոր քաղաքները: ՀԱՀ–ով են անց– նում մի շարք միջազգային ավիագծեր: Արտաքին տնտեսական կապերը: ՀԱՀ–ի առևտրական հաշվեկշիռը մշտա– պես բացասական է: 1976-ին արտաքին առևտրի ծավալը կազմել է 10 մլրդ ռենդ (որից արտահանումը՝ 4,1 մլրդ, ներմու– ծումը՝ 5,9 մլրդ ռենդ): Արտահանության ավելի քան 30% –ը կազմում է հանքային և գյուղատնտ. հումքը, 35–40%–ը՝ լեռնա– հանքային արդյունաբերության կիսա– ֆաբրիկատները և Փուղատնտ. վերամշակ– ված արտադրանքը: Մեծանում է պատ– րաստի արտադրանքի արտահանումը: Ներմուծում են մեքենաներ ու սարքավո– րում, սև և գունավոր մետաղների գլոց– վածք, տեքստիլ ապրանքներ, քիմիկատ– ներ: հիմնական գործընկերներն են Մեծ Բրիտանիան, ճապոնիան, ԳՖՀ–ն, ԱՄՆ–ը: Դրամական միավորը հարավ–աֆրիկյան ռենդն է: 1 ռենդը = 1,5 ամերիկյան դոլ– լարի (մարտ, 1978): VIII. Զինված ուժերը ՀԱՀ–ի զինված ուժերը կազմված են ցամաքային զորքերից (41 հզ. մարդ, 1977), ռազմաօդային (8,5 հզ. մարդ) և ռազմածովային (5,5 հզ. մարդ) ուժերից: Գերագույն գլ]ս. հրամանատարը պրեզի– դենտն է, անմիջական ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության մի– նիստրը: Համալրվում են վարձկաններով և զորակոչիկներով. զինծառայության ժամկետը 24 ամիս է: Ցամաքային զորքերն ունեն 1 տանկային, 1 մեքենայացված և 4 մոտոհետևակային բրիգադներ, պարա– շյուտային 2 գումարտակ, դաշտային հրե– տանու՝ 8, զենիթային հրետանու 9 գունդ, ինժեներային գումարտակներ, կապի գնդեր ևն: Ռազմաօդային ուժերն ունեն 362 մարտական ինքնաթիռ, 12 էսկադրի– լիա, ռազմածովային ուժերը՝ սուգանա– վեր, ականակիրներ, պահականավեր ևն: IX. Բժշկա–աշխարհագրական բնութա– գիր D Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՀԱՀ–ում 1971-ին գունամորթ բնակիչների ծնունդը 1000 բնակչին կազմել է 35,6, մահացու– թյունը՝ 13,4, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 122,1, հնդիկներինը, համապատասխանաբար, 33,8, 6,8, 35,6, սպիտակամորթներինը՝ 23,6, 8,8 և 20,9: Կյանքի միջին տևողությունն է (1959– 1960). սպիտակամորթ տղամարդկանցը՝ 64,7, կանանցը՝ 71,7, գունամորթներինը, համապատասխանաբար՝ 49,6 և 54,3: Աֆրիկացիների առողջությունը բնութա– գրող դեմոգրաֆիական ճշգրիտ տվյալներ չկան: Տարածված են վարակիչ հիվանդու– թյունները (տուբերկուլոզ, որովայնային տիֆ ևն): 1973-ին կար 788 բժշկ. հիմնարկ՝ 156,2 հզ. մահճակալով (1000 բնակչին՝ 6,4 մահճակալ): Աշխատում էին 12 հզ. բժիշկ (1 բժիշկ՝ 2 հզ. բնակչին), 1,7 հզ. ատամնաբույժ, 4,8 հզ. դեղագործ, 451 պրովիզոր և ավելի քան 90 հզ. միջին ևն բուժաշխատողներ: Բժիշկներ են պատ– րաստում համալսարանների բժշկ. 5 ֆա– կուլտետներ: 1973-ին առողջապահության ծախսերը կազմում էին պետ. բյուջեի 1,8%-ը: X. Լուսավորությունը ՀԱՀ–ում կրթական համակարգը կազ– մակերպված է ռասայականության հիման վրա. սպիտակամորթ, գունամորթ, բան– տու և հնդիկ երեխաները սովորում են տարբեր ուս. հաստատություններում, տարբեր ծրագրերով ու դասագրքերով: Կրթությունը պարտադիր է ինչպես սպի– տակամորթ (7–16 տարեկան), այնպես էլ (1976-ից) աֆրիկացի (4-ամյա, 7–11 տարեկան) երեխաների համար: Նախադպրոցական հիմնարկներն են հաճախում միայն սպիաակամորթների երեխաները: Տարրական կրթությունը (7– 8-ամյա) իրականացվում է 2–3 և 5-ամյա դպրոցներում: Բանտու և հնդիկ երեխա– ները սովորում են մայրենի լեզվով: 7-ամյա տարրական դպրոցն ավարտողը կարող է ընդունվել միջնակարգ հանրա– կրթական կամ միջնակարգ տեխնիկական դսյրոց, 8-ամյան ավարտողը՝ նաև ման– կավարժական դպրոց կամ արհեստագոր– ծական ուսումնարան: Միջնակարգ դըպ– րոցը (5-ամյա) կազմված է 3-ամյա ցածր և 2-ամյա բարձր դպրոցներից: Ցածր միջ– նակարգ դպրոցից հետո կարելի է ընդուն– վել առևտրական կամ տնարարության միջնակարգ դպրոց, տեխնիկական կոլե– ջի ցածր բաժին, բարձր միջնակարգ դպրո– ցից հետո՝ համալսարան, մանկավարժա– կան կոլեջ, տեխնիկական կոլեջի բարձր բաժին: խոշոր համալսարաններն են՝ Հարավա– յին Աֆրիկայի, Պրետորիայի (հիմնադըր– վել է 1908-ին), Ատելենբոսի (1918), Վիտ– վատերսրանդի (1922, Ցոհաննեսբուր– գում), Քեյփթաունի (1829): Գրադարաններն են՝ Հանրային (Բլում– ֆոնտեյն), Քաղաքային (Քեյփթաուն), Պառլամենտական, Հարավ–Աֆրիկյան հանրային, Քեյփթաունի համալսարանի ևն, թանգարանները՝ Ազգային (Բլում– ֆոնտեյն), Մշակույթի պատմության հա– րավ–աֆրիկյան, Հարավ–Աֆրիկյան ազ– գային պատկերասրահ (Քեյփթաուն) ևն: XI. Գիտական հիմնարկները Գիտական աշխատանքների կազմա– կերպման և կոորդինացման պետ. կենտ– րոնը Գիտական և արդ. հետազոտություն– ների խորհուրդն է (1945-ից, Պրետորիա): խոշոր կազմակերպություն է Ատոմային էներգիայի հանձնաժողովը (1948): Գի– տահետազոտական կենտրոններ կան նաև առողջապահության, գյուղատնտեսու– թյան, տրանսպորտի, երկրաբանության և այլ մինիստրությունների կազմում: Խո– շոր ԳՀԻ–ներ ունեն մոտ 50 մասնավոր արդ. ֆիրմաներ: Մասնավոր են նաև գի– տական ընկերություններն ու միավորում– ները, որոնց մեծամասնությունը մտնում է ՀԱՀ–ի գիտական և տեխ. ընկերության ա– սոցիացիայի (1920) մեջ: Գործում է գիտու– թյունների և արվեստների հարավ–աֆրիկ– յան ակադեմիան (1909): Բնական գիտու– թյունների բնագավառի հետազոտություն– ներ են կատարվում նաև համալսարաննե– րում: XX դ. 1-ին կեսին ՀԱՀ–ում աշխա– տել է հայտնի գիանական–բժիշկ Մ. Թեյ– լերը (նոբելյան մրցանակ, 1951), 60-ական թթ. վիրաբուժության մեջ հայտնի են դարձել Ք. Բեռնարդի աշխատանքները: XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը 1977-ին ՀԱՀ–ում լույս են տեսել 20-ից ավելի խոշոր օրաթերթ և 80-ից ավելի շաբաթաթերթ, ամսագիր, եռամսյա թերթ ու հանդես: Աֆրիկաանս լեզվով առավել ազդեցիկ հրատարակություններից են՝ «Տրանսվալեր» («Die Transvaler», 1937-ից), «Ֆադերլանդ» («Die Vaderland», 1914-ից), «Բյուրգեր» («Die Burger», 1915-ից) օրաթերթերը, «Բրանդվագ» («Die Brandwag», 1971-ից) շաբաթաթերթը: Անգ– լերեն լույս են տեսնում՝ «Ռանդ Դեյլի մեյլ» («Rand Daily Mail», 1902-ից), «Սթար» («The Star», 1887-ից), «Արգուս» («The Argus», 1857-ից), «Նատալ մերկյու– րի» («Natal Mercury», 1852-ից), «Դեյլի Նյուս» («The Daily News», 1878-ից) օրաթերթերը, «Սանդի թայմս» («Sunday Times», 1906-ից), «Սանդի էքսպրես» («Sunday Express», 1934-ից) շաբաթա– թերթերը: Հարավ–աֆրիկյան կոմկուսի (ՀԱԿԿ), Աֆրիկյան ազգային կոնգրեսի (ԱԱԿ) և առաջադիմական ու դեմոկրատական այլ կազմակերպությունների տպագիր օր– գանները՝ «Ինկուլուլեկո–ֆրիդոմ» («Incu- luleko-Freedom», 1971-ից) թերթը, «Աֆ– րիկան քոմյունիստ» («The African Com– munist», 1959-ից), «Մայիբույե» («Mayi- buye», 1966-ից), «Սեչաբա» («Sechaba», 1967-ից) հանդեսները, լույս են տեսնում ընդհատակում կամ արտասահմանում: Գործում է Սաութ Աֆրիքըն պրես ասո– շիեյշըն ինֆորմացիոն գործակալությունը (հիմնվել է 1938-ին): Ռադիոհաղորդում– ներն սկսվել են 1936-ին, հեռուստահա– ղորդումները՝ 1976-ին: XIII. Գրականությունը ՀԱՀ–ի Ժողովուրդների գրականությու– նը զարգանում է բանտու լեզուներով, հո– տենտոտերենով, բուշմեներենով, իսկ հիմ– նականում՝ անգլերենով և աֆրիկաանս լեզվով: Գրավոր ստեղծագործությունները երևան են եկել XIX դ. կեսերին: XX դ. 1-ին քառորդի սոցիալ–տնտեսական տե– ղաշարժերը, քաղ. իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել ՀԱՀ–ի գրողների երկերում: Անարդարության, ռասիզմի, գաղութատիրության դեմ հան–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/288
Այս էջը սրբագրված չէ