դես են եկել 0. Շրայները, Ֆ. Աելիրսը, Ջ. Դուբեն, Մ. Ֆուզեն, Ս. Գ. Միլլինը, Լ. վան դեր Պոստը, Ու. Պլումերը և ուրիշ– ներ: 6. վան Բրյուգենի «Ամպի» (1924– 1942) եռերգությունը աֆրիկաանսով ըս– աեղծված գրականության մեջ քննադա– տական ռեալիզմի առաջին նվաճումն է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապարտհեյդի քաղաքականության սաստկացման հետ կապված, հզորացավ բողոքի գրականությունը, որը զարգացավ քննադատական ռեալիզմի սկզբունքնե– րով (Պ. Աբրահամս, Ա. Պեյտոն, Ն. Դոր– ղիմեր): Հակառասիստական նպատակա– ուղղվածություն ունեն Ֆ. Ալթմանի, Դ. Բլումի, է. Մպախլելեի, է. Հատչինսո– նի ստեղծագործությունները: 60–70-ական թթ. ՀԱՀ–ի առաջադեմ գրողներից շատերը գործում են արտասահմանում: Սոցիալա– կան խնդիրների սրությամբ աչքի են ընկ– նում արձակագիրներ Ա. Լա Դումայի, Ք. Բառնարդի, Զ. Ստենդերի, բանաստեղծ– ներ Ա. Կ. Նորտիեի, Կ. Պիտերսի, Ա. Ն. Կումալոյի, Դ. Բրուդուսի, Բ. Ֆայնբերգի ստեղծագործությունները: ժողովրդակա– նություն են վայելում նաև Ա. Ֆուգարդի պիեսները: XIV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը ճարտարապետությունը: ՀԱՀ–ում ճարտ–ը սկսել է զարգանալ XVII . դ. կե– սից, երբ ապագա Քեյփթաունի տարած– քում կառուցվել է (1652) ամրոց: Քեյփթաու– նի Փողոցները և բազմաթիվ ավաններ կառուցապատվել են XVII –XVIII դդ. հո– լանդական ճարտ–յան ոգով, սակայն տե– ղական պայմաններին հարմարեցված շեն– քերով: XVIII դ. վերջին ճարտ. Մ. Տիբոն և քանդակագործ Ա. Անրեյտը ՀԱՀ–ի ճարտ. են ներմուծել ֆրանս. Վերածննդի ժամա– նակաշրջանի շինարվեստի տարրեր (ճա– կատների հարդարանքում՝ օրդերներ, քանդակազարդ ճակտոնների բազմազա– նություն, ճոխություն ևն): XIX դ. սկսվել է քաղաքների բուռն աճը (Պորտ էլիզա– բեթ, Դուրբան, Բլումֆոնտեյն, Ցոհան– նեսբուրգ, Պրետորիա են), որոնց կառու– ցապատման մեջ իշխում էր էկլեկտիզմը (պահպանվել է մինչև XX դ. սկիզբը): 1920-ական թթ. վերջերից ՀԱՀ–ի ճարտ–յան մեջ երևան են եկել ֆունկցիոնալիստա– կան կառույցներ (Ռ. Մարտինսեն, Ու. Դ. Մակինտոշ), 1930-ական թվականներից ազդել են Եվրոպայի, ԱՄՆ–ի, ապա նաև Լատինական Ամերիկայի խոշոր վարպետ– ները: Քաղաքների բարեկարգ թաղամա– սերում կառուցվում են վարչական կենտ– րոններ, բանկերի, գրասենյակների, առևտրական ֆիրմաների շենքեր, ծայ– րամասերում ետնախորշերն են: Բնիկնե– րի կացարանի հիմնական տիպը կրաալն է՝ կենտրոնում անասունների փարախով, շուրջը՝ բազմազան ձևերի խրճիթներ, ամ– բարներ: Կերպարվեստը: ՀԱՀ–ի տարածքում պահպանվել են բազմաթիվ ժայռապատ– կերներ (առանձին պատկերված կենդանի– ներ) և հանքային ներկերով կատարված որմնանկարներ (առավել վաղ շրջանում՝ կենդանիների միագույն պատկերներ,ավե– լի ուշ՝ որսի, մարտի տեսարաններով բազ– մագույն կոմպոզիցիաներ): XVIII դ. վերջից ՀԱՀ–ում աշխատել և երկրի ժամանակակից արվեստի կազմա– վորման վրա որոշակի ազդեցություն են թողել եվրոպացի քանդակագործները (Ա. Անրեյտ) և նկարիչները (Թ. Ու. Բոու– լեր, Դ. Վ. Անգաս,Պ. Վենինգ և ուրիշներ): Արդի արվեստագետներից հայտնի են նկարիչ ժ. Աեկոտոն, փայտի փորագրիչ Կեկանան: Երիտասարդ արվեստագետ– ները կրթվում են Նդալենիի գեղարվեստի դպրոցում: Նրանցից են նկարիչներ Զ. Սասիկեն, Ա. Նիրեն, քանդակագործ– ներ Դ. Կուբխեկան, Ս. Կումալոն, Ս. Կ. Սեդիբանեն: Նկատելիորեն զարգացել է հաստոցային գրաֆիկան (Ա. Դլամինի, Զ. Սիտչել), գրքի նկարազարդումը (Պ. Քլարկ): Գեղարվեստական արհեստներից տարածված են մե– տաղի և կաշվի մշակումը, բրուտագործու– թյունը, փորագիր փայտե կահ–կարասու պատրաստումը, հյուսումը: XV. Երաժշտությունը ՀԱՀ–ի երաժշտական մշակույթն ընդ– գրկում է Հարավային Աֆրիկայի բնիկնե– րի, սպիտակամորթ բնակիչների և հըն– դիկների երաժշտությունը:tXIX–tXXtդդ. սահմանագծին բուռն զարգացավ բնիկնե– րի երաժշտությունը: Փորձեր արվեցին մոդեռնացնելու ավանդական երգերը (Է.Աոնգոնգա, Ռ. Կալուզա), որոնք հա– գեցվում էին սուր սոցիալական բովան– դակությամբ: XX դ. 1-ին քառորդում կազ– մավորվեց կոմպոզիտորական դպրոցը (Պ. Ռեյներ, Դ. Ֆագան, Բ. Դէրստման, Ա. վան Վեյք, Ցու. դյու Պլեսսի և ուրիշ– ներ), որին նպաստեց անգլիացի երաժիշտ Ու. Դ. Բելայի (1912-ից՝ Քեյւիթաունի Հա– րավ–Աֆրիկյան կոլեջի դիրեկտոր) գոր– ծունեությունը: Ստեղծվել է ազգ. օպերա– յի ժանր, լավագույն նմուշներից է Թ. Մատ– չիկիզայի «Կինգ–Կոնգ»-ը (1959, կատար– վել է Եվրոպայում և ԱՄՆ–ում): ճանաչ– ված երաժիշտներից են երգչուհի Մ. Մա– կեբան, փողհար Խ. Մասեկելան: ՀԱՀ–ի ժողովուրդների երաժշտական մշակույթի ուսումնասիրմամբ զբաղվում են Ի*. Տրեյ– սին (Ցոհաննեսբուրգի Աֆրիկյան երա– ժըշւոական ընկերության, Աֆրիկյան երա– ժըշտական միջազգային գրադարանի հիմ– նադիր) և Պ. Կյորբին: ՀԱՀ–ում գործում են սիմֆոնիկ նվագախմբեր, երաժշտու– թյուն պրոպագանդող ընկերություններ ևն: XVI. Թատրոնը Մինչև գաղութացումը բանտու, հոտեն– տոտ և այլ ժողովուրդներ ունեին երաժըշ– տությամբ ուղեկցվող թատերայնացված պատումների («նտսոմի») կատարման ավանդույթներ: 1800-ին Քեյփթաունում կառուցվել է աֆրիկյան թատրոնի շենք: XX դ. 20-ական թթ. հանդես են եկել աֆ– րիկացի առաջին դրամատուրգները, որոնց ստեղծագործություններն արտացոլում էին հարավ–աֆրիկյան իրականության հակասությունները (Դ. Զլոմոյի «Հանուն փրկության սպանված աղջիկը» զուլու լեզվով ևն): Դրող, բանաստեղծ և պատ– մաբան Կ. Սկային կոսա լեզվով է թարգ– մանել եվրոպական դասականների մի շարք պիեսներ: 1934-ին Քեյփթաունում Ս. Հոլտը ստեղծել է գունամորթ դերա– սանների՝ երկրում միակ պրոֆեսիոնալ թատերախումբը՝ էոանյան թատրոնը, որի գործունեությունը նպաստել է երաժշտու– թյան, բալետային արվեստի, դրամայի մասսայականացմանը գունամորթ բնակ– չության շրջանում: 1948-ին հիմնադրվել է Ազգային թատերական կազմակերպու– թյունը, որը ելույթներ է ունենում քաղաք– ներում և ավաններում (աֆրիկաանս լեզ– վով և անգլերեն): Աֆրիկյան թատրոնի գործիչներին թույլատրվում են միայն առասպելների, կրոնական, բանահյուսա– կան սյուժեների բեմականացումներ, մե– լոդրամատիկ մյուգիքլներ: Քեյփթաունում գործում են նաև համալսարանական «Լիթլ թիեթր» թատրոնը, «Լաբիա», <Հոֆմեյր» թատերախմբերը: Չնայած պաշտոնական գրաքննության հետապնդմանը, 1970- ական թթ. գործել են մի շարք սիրո– ղական կոլեկտիվներ, որոնց ներկայա– ցումները հաճախ կրել են սուր սոցիալա– կան բնույթ: 1970-ական թթ. կեսին առա– ջադեմ թատերախմբերի մեծ մասը կազ– մալուծվել է: XVII. Կինոն ՀԱՀ–ում կինոարտադրությունն սկսվել է 1915-ից, երբ Ցոհաննեսբուրգում կա– ռուցվել են «Կիլառնի» կինոստուդիան և լաբորատորիան: Առաջին համր գեղ. ֆիլ– մերից են՝ «Դաղութաբնակները» (1916), «Զոհաբերության խորհրդանիշը» (1918), որոնք գովերգում են Հարավային Աֆրի– կայի սպիտակամորթ նվաճողների հե– րոսականությունը: Իմպերիալիստական պրոպագանդայի նմուշ են «Դինդակա» (1967) և «Սաջուբա» (1968) պատմական ֆիլմերը: Ռասիստական տեսություններ են քարոզում և այլ ժանրերի ֆիլմեր՝ Դ. Ույսի, Է.Նոֆալի, 6ա.Ռոտենբախի և այլոց կոմեդիաները, մյուզիքլները, ար– կածային կինոնկարները: Դաժան գրա– քննության պատճառով Լ. Ռոգոզինի «Վե– րադարձար, Աֆրիկա» (1959), մի խումբ հակառասիստների նկարահանած «Երկ– խոսության վերջը» (1970) ևն ֆիլմեր ըս– տեղծվել են ընդհատակում: Առավել հա– ջողված ստեղծագործություններ են Ռ. Դևենիշի «Բոսումանն ու Լենան» (1974) և «Հյուրը» (1977) հակառասիստական կինոնկարները: Պատկերազարդումը տես 304– 305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ I: Գրկ. MoHceeBa T, M., IO:hcho-A<|)Ph- KaHCKan Pecny6jraica, M., 1966; R m h t p e b- ckhjhtA4>pHKa.tOnepKHt8kohomh- necKoii reorpa(|>HH, M., 1975; H c t p e 6 o- B a H . Ո., K)5KHO-A<tpHKaHCKHH Cok>3 nocjie BTOpOH MHPOBOHT BOHHbl, M., 1952; JI H B H H T- c t o h Ա., IlyTeiiiecTBHfl h HccjieflOBaHna b IOhchoh APHKe c 1840 no 1855, M., 1955; HnKHTHHa H.A., 3axBaT 6ypcKHx pec- ny6jiHK AHrjiHeH (1899–1902),tM,, 1970; CoBpeMeHHwe jiHTepaTypbi A4>phkh. Boct. h IDhc. AcfrpKKa, M., 1974; Bopohhh^ B. JI., [ApXHTeicrypa IOhchoh A<J>Phkh], b kh. Bceo6maa hctophh apxHTeKTypw, t. 8, 10–11, M., 1969–73; HcnyccTBo HapoflOB A4>PHkh. M., 1975.
ՀԱՐԱՎ–ՉԻՆԱԿԱՆ ԾՈՎ, կիսափակ ծով Ւ»աղաղ օվկիանոսի արևմուտքում: Դտնը– վում է Ասիայի արլ. ափի և Լուսոն, Պա– լավան, Կալիմանտան կղզիների միջև: Տարածությունը 3537 հզ. կէ12 է, միջին խորությունը՝ 1024 մ: Հ–Չ. ծ. է թափվում Մեկոնգ գետը: Փետրվարին ջրի միջին