Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/290

Այս էջը սրբագրված չէ

ջերմաստիճանը 20–27°C է (հվ–ում), օգոստոսին՝ 28^-29cC, աղիությունը՝ 31– ––34°/00: Մակընթացությունը օրական է, խառը, ալիքի առավելագույն բարձրու– թյունը՝ 5,9 մ: Ամռանը և աշնանը հաճա– խակի են թայֆունները: Զարգացած է ձկնորսությունը:

ՀԱՐԱՎ–ՁԻՆԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ, տես Չի– նասաան հոդվածի երկրաբանական կա– ռուցվածքը և օգտակար հանածոները բա– ժինը:

ՀԱՐԱՎ–Ո–ՈՒԱԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԱԿԱՆ

ՄԻՈՒԹՅՈՒՆ», «Չոռնի պերեդել»-ի նախ– կին անդամներ Ե. Ն. Կովալսկայայի և Ն.Պ. Շչեդրինի կողմից 1880-ի գարնանը Կիեում հիմնված բանվորական կազմա– կերպություն: Ունեցել է տարբեր ազգու– թյան մի քանի հարյուր անդամ: «Միու– թյան» կորիզը՝ խմբակը (10 մարդ), կա– պեր էր հաստատել «Արսենալ» գործարա– նի, երկաթուղային արհեստանոցների, տպարանների բանվորների հետ: «Միու– թյան» առաջին ծրագիրը հիմնականում կրկնել է «Չոռնի պերեդել»-ի ծրագրի դրույթները, շուտափույթ «ժողովրդական հեղափոխություն», որի գլխավոր նպա– տակն է «տնտեսական հեղաշրջումը» (հո– ղի, գործարանների հանձնումը ժողովըր– դին, հասարակական արտադրության. վե– րակառուցում՝ ասոցիացիաների հիման վրա), որից հետո կմտցվեն դեմոկրատա– կան ազատություններ, բանակը կփոխա– րինվի տեղական ժող. աշխարհազորնե– րով են: Ծրագիրն առաջ էր քաշում «գոր– ծարանային տեռորը» (սարքավորումնե– րի փչացում, գործարանատերերի, վար– պետների ծեծ ու սպանություն), որով իբրև հասնելու էին աշխատավարձի բարձ– րացման, աշխատանքային օրվա կրճատ– ման և գործադուլների իրավունքի ձեռք– բերման: Ծրագիրը ընդունում էր նաև ան– հատական տեռորը: 1880-ի հոկտեմբե– րին, Շչեդրինի և Կովալսկայայի բանտար– կությունից հետո, «Միության» գլուխ կանգ– նեցին Ի. Ն. Կաշինցեը, Մ.Ն. Բոգոմո– լեցը, Պ.Օ.Իվանովը և Ա. Ի. Պրեոբրա– ժենսկին, որոնց մշակած երկրորդ ծրա– գիրը առավելությունը տալիս էր բանվոր– ների շրջանում տարվող պրոպագանդա– յին ու ագիտացիային և բացասական վե– րաբերմունք էր դրսևորում տեռորի նկատ– մամբ: 1881-ի սկզբին «Միությունը» ջախ– ջախվեց, իսկ նրա 10 ղեկավարները դա– տապարտվեցին տաժանակրության ու աք– սորի:

ՀԱՐԱՎՍ ԼԱՎԻԱ (Jugoslav!ja, Jyrocjia- BHja), Հարավսլավիայի Սո– ցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն, ՀՍՖՀ (Տօ– cijalisticka Federativna Republika Ju– goslavia, Coi^h j a JiHCTHwa Oe^epaTHBHa Peny6jiHKa JyrocjiaBHja). Բովանդակ ություն I. Ընդհանուր տեղեկություններ . 290 II. Պետական կարգը t 290 III. Բնությունը t 290 IV. Բնակչությունը t … 291 V. Պատմական ակնարկt 291 YI. Քաղաքական կուսակցություն– ները, արհմիությունները և հասարակական այլ կազմա– կերպություններ t 293 VII. Տնտեսա–աշխարհտգրական ակնարկ t 293 VIII. Զինված ուժերը t 294 IX. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը t 294 X. ժողովրդական կրթությունը. . 295 XI. Գիտությունը և գիտական հիմ– նարկները t 295 XII. Մամուլը, Ռադիոհաղորդումնե– րը, հեռուստատեսությունը . 297 XIII. Գրականությունըt 297 XIV. ճարտարապետությունը և կեր– պարվեստը t 298 XV. Երաժշտությունըt 298 XVI. Բալետըt 299 XVII. Թատրոնըt 299 XVIII. Կինոն t 299 I. Ընդհանուր տեղեկություններ Հ. սոցիալիստական պետություն է Եվրո– պայի հարավում: Տարածքի մեծ մասը գտնվում է Բալկանյան թերակղզու հս–արմ. և կենտրոնական մասում՝ Դանուբի ավա– զանում: Արմ–ում ողողվում է Ադրիատիկ ծովի շրերով: Տարածությունը 255,8 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 21,968 հզ. (1978): Մայ– րաքաղաքը՝ Բելգրադ: Քարտեզները տես 296–297-րդ էշերի միշև՝ ներդիրում: II. Պետական կարգը Հ. սոցիալիստական ֆեդերատիվ հան– րապետություն է, որի կազմի մեջ մտնում են 6 հանրապետություն և 2 ինքնավար երկրամաս: Գործող սահմանադրությունն ընդունվել է 1974-ին: Հասարակական ինք– նավարության և իշխանության բարձրա– գույն մարմինը՝ ՀՍՖՀ սկուպշչինան, բաղ– կացած է երկու պալատից (Միութենական վեչե և Հանրապետությունների ու երկ– րամասերի վեչե): Միութենական վեչեն ընդգրկում է հանրապետությունների և երկրամասերի ինքնավար կազմակերպու– թյունների, միավորների և հասարակա– կան–քաղաքական կազմակերպություննե– րի պատգամավորներին, Հանրապետու– թյունների և երկրամասերի վեչեի պատ– գամավորներին ընտրում են համապա– տասխան սկուպշչինաները: Սկուպշչինսյ– յի վեչեները գործում են– միմյանցից ան– կախ և սահմանադրությամբ նախատես– ված լիազորությունների շրշանակում իրա– կանացնում են ինքնուրույն օրենսդրական գործունեություն: Սահմանադրությունը նախատեսում է նաև իշխանության երկու բարձրագույն մարմին՝ ՀՍՖՀ նախագա– հություն և հանրապետության պրեզի– դենտ: Պրեզիդենտը համարվում է պետու– թյան գլուխը, մի շա զգային հարաբերու– թյուններում ներկայացնում է երկիրը, գլխավորում է ՀՍՖՀ–ի նախագահությու– նը, ժողովրդական պաշտպանության խոր– հուրդը: Հ–ի կառավարման բարձրագույն մարմինը Միութենական գործադիր վե– չեն է, որին ընտրում է ՀՍՖՀ սկուպշչի– նան՝ 4 տարի ժամկետով: ՀՍՖՀ արդա– րադատության մարմինների համակար– գը գւխավռրում է Միութենական դատա– րանը: III. Բնությունը Հ–ի տարածքի 2/3-ը զբաղեցնում են ցածր և միշին բարձրության լեռները: Հս– արմ–ում Արևելյան Ալպերի լեռնաշղթա– ներն են (այդ թվում՝ Ցուլիական Ալպերը Հ–ի ամենաբարձր գագաթով՝ Տրիգլավ լե– ռով, 2863 մ), հս–արմ–ից հվ–արլ. 650 կմ երկարությամբ ձգվում է Դինարյան բարձ– րավանդակը, որի հս–արմ. ծայրամասին հարում է Կարաո սարավանդը: Հվ–ում Ռոդոպի–Մակեդոնյան լեռնազանգվածն է (բարձրությունը՝ մինչև 2764 մ), արլ–ում՝ Արևելա–Ս երբ ական լեռները (բարձրու– թյունը՝ մինչև 2168 մ): Ադրիատիկ ծովի ափը կտրտված է: Կան բնական հարմար նավահանգիստներ: Հ–ի հս–արլ. մասն զբաղեցնում է Միշինդանուբյան դաշտա– վայրի հվ. եզրը, ուր տեղ–տեղ բարձրա– նում են մինչև 500–900 մ բարձրությամբ լեռնացանգվածներ: Հ–ի տարածքին բնո– րոշ են երկրաշարժերը: Երկրաբանական կառուցվածքում գերիշխում են մինչքեմբ– րյան, պալեոզոյան, մեզոզոյան և կայ– նոզոյան հասակի ապարները: Ընդերքը հարուստ է կապարի, ցինկի, ծարիրի, օնդիկի, պղնձի, մոլիբդենի հանքանյու– թերով, բոքսիտներով, կան նաև քրոմիտ– ների, երկաթի, մանգանի, նավթի, գազի, ածխի, վոլֆրամի, նիկելի, ասբեստի, գրա– ֆիտի, ֆոսֆատների, քարաղի և շինանյու– թերի հանքավայրեր: Կլիման Հ–ի տարածքի մեծ մասում չափավոր ցամաքային է, Ադրիատիկ ծովի ափին, հվ–ում՝ մերձարևադարձային, մի– ջերկրածովյան: Երկրի հս. և հս–արլ. շրջաններում ձմռանը ավելի ցուրտ է, քան Եվրոպայի նույն աշխարհագրական լայ– նություններում գտնվող այլ երկրներում: Միշինդանուբյան դաշտավայրում հունվա– րի միջին ջերմաստիճանը տատանվում է 0-ից –3°C, լեռներում՝ – 1°Օից –5°C: Միջլեռնային հովիտներում նվազագույն ջերմաստիճանը երբեմն հասնում է – 30°Շ–ի: Ադրիատիկի ափամերձ շրջաննե– րում ձմեռը չաֆավոր տաք է, գրեթե առանց սառնամանիքների, հունվարի մի– ջին ջերմաստիճանը՝ 5–9°C: Ամառը ամե– նուրեք տաք է, տեղ–տեղ շոգ: Հուլիսի մի– ջին ջերմաստիճանը հարթավայրերում 20–22°C է, միջլեռնային շրջաններում՝ 15–19°C, 2000 մ բարձրություններում՝ մինչև 10°C, Ադրիատիկի ափին և կղզի– ներում՝ 22–26°C: Տեղումների տարեկան քանակը մերձափնյա շրջաններում 400– 1400 մմ է, Դինարյան բարձրավանդակի ծովահայաց լանջերին՝ մինչև 2500– 3000 մմ, բարձրավանդակի միջլեռնային հովիտներում՝ 700–1500 մմ, Միջինդա– նուբյան դաշտավայրում՝ 500–800 մմ, Կոտոր խորշի մոտ (Եվրոպայի առավել խոնավ շրջաններից), առանձին տարի– ների՝ մինչև 5000 մմ: Ներքին ջրերը: Հ–ի տարածքի 69%–ը պատկանում է Սև, 21% -ը՝ Ադրիատիկ և մոտ 10%-ը՝ Եգեյան ծովերի ավազաննե– րին: Կարստային որոշ շրջաններում մա– կերևութային հոսք չկա: Սև ծովի ավազա–