Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/291

Այս էջը սրբագրված չէ

Վ ա ր չ ա–ք աղաքական բաժան ու մը Սոցիալիստական հանրապե– տությունները Ա երկրամա– սերը Տարածությունը, կէՐ Բնակչությունը, հզ. մարդ (առ 30.6.1976) Վարչական կենտ– րոնը Բոսնիա և Տերցեգովինա 51129 4021 Սարաևո ^որվաթիա 56538 4514 Զագրեբ Մակեդոնիա 25713 1797 Սկոպիե Չեռնոգորիա 13812 563 Տիտոգրադ Սերբիա 88361 8843 Բելգրադ այդ թվում՝ Կոսովո ինքնավար երկրամաս 10887 1429 Պրիշտինա Վոյեվոդինա ինքնավար երկ– րամաս 21506 1989 Նովի Սադ Սլովենիա 20251 1782 Լյուբլյանա նին է պատկանում Դանուբը՝ Տիսա, Սա– վա, Դրավա և Սորավա վտակներով: Ադրիատիկ ծովն է թափվում Ներետվան, Եգեյան ծովը՝ Վարդարը (ստորին հոսան– քը Հունաստանում է): Առավել խոշոր տեկ– տոնական ծագման լճերը (Սկադարյան, Օխրիդյան, Պրեսպա) գտնվում են երկրի հվ. և հվ–արմ. սահմաններում և մասամբ են պատկանում Հ–ին: Դինարյան բարձ– րավանդակում տարածված են կարստա– յին, Ալպերի լեռնաճյուղերում՝ սառցա– դաշտային ծագում ունեցող լճերը: Հողերը, բուսական և կենդանական աշխարհը: Միջինդանուբյան հարթավայ– րում սևահողեր են, լեռներում՝ լեռնա– անտառային գորշ, Ադրիատիկի ափին՝ դարչնագույն հողեր: Կարստային ընդար– ձակ շրջանները զուրկ են հողածածկույ– թից1 ^՜Ի հարթավայրերի մեծ մասը մշակ– ված է. տեղ–տեղ պահպանվել են մարգա– գետնային տափաստաններ: Գետահո– վիտներում ողողատային մարգագետին– ներ ու ճահիճներ են: Երկրի ներքին շըր– ջանների մինչև 700–800 մ բարձրություն– ները ծածկված են տափաստաններով, 800–2000 մ բարձրությունները՝ ւայնա– տերև ու փշատերև անտառներով (տա– րածքի շուրջ 34%–ը), ավելի բարձր՝ մար– գագետիններով: Ադրիատիկի ափին և կղզիներում գերակշռում են կոշտատերև մշտականաչ թփուտներն ու մերձարևա– դարձային անտառները: Բնորոշ կենդանիներն են եղջերուն, քա– րայծը, վարազը, վայրի կատուն, կզա– քիսը: Կլիմայավարժեցվել է արջը: Շատ են թռչուններն ու սողունները: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով (ծածան, գայլաձուկ, պերկես ևն): Ստեղծվել են ազգային պարկեր, արգելավայրեր: IV. Բնակչությունը Հ. բազմազգ պետություն է: 1971-ի մարդահամարի տվյալներով բնակչության 39,7%–ը կազմում էին սերբերը, 22%–ը՝ հորվաթները, 8,2% –ը՝ սլովենները, 5,8%–ը՝ մակեդոնացիները, 2,5%–ը՝ չեռ– նոգորցիները, 8,4% –ը՝ «մահմեդական– ներ» (էթնիկական առումով), բնակվում են նաև ալբաններ, հունգարներ, թուր– քեր, սլովակներ, գնչուներ, ռումիններ ևն: Հ–ի ժողովուրդների լեզուները (սեր– բահորվաթերեն, սլովեներեն, մակեդոնե– րեն) իրավահավասար են և օգտագործ– վում են պաշտոնապես: Հավատացյալնե– րի մեծ մասը քրիստոնյաներ են, մնացա– ծը՝ մահմեդականներ: 1961-ի և 1971-ի մարդահամարների միջև ընկած ժամանա– կահատվածում բնակչության բնական մի– ջին տարեկան աճը կազմել է 200 հզ. մարդ: Սիջին խտությունը 1 կմ2 վրա 84,4 մարդ է: Առավել խիտ են բնակեցված (1 կմ2 վրա՝ 100–200 մարդ) բերրի հարթավայրերն ու արդ. շրջանները: Քաղաքային բնակ– չությունը կազմում է 39% (1971): Խոշոր քաղաքներն են Բելգրադը (1345 հզ. բն., 1976), Զագրեբը, Սկոպիեն, Լյուբլյանան, Սարաևոն, Սպլիտը, Նովի Սադը, Ռիեկան, Նիշը: V. Պատմական ակնարկ Հ–ի տարածքում մարդու բնակության հետքերը հնագույն ժամանակներից են՝ քարի դարից: Մ. թ. ա. մոտ 1800-ին Հ–ում երևացել են իլլիրիական և թրակիական ցեղերը, ավելի ուշ՝ կելտերը: Մ. թ. ա. IV–III դդ. հվ. և հվ–արմ. իլլիրիական ցեղերի մոտ առաջացել են վաղ դասակար– գային կազմավորումներ, որոնք վերա– ցել են մ. թ. ա. Ill–II դդ., երբ Հռոմը նվաճեց Ադրիատիկի ծովամերձ շրջան– ները: Հռոմ. տիրապետության ժամանա– կաշրջանում Հ–ի տարածքում մտցվել է հռոմ. վարչական և ռազմ, կառավարում (ստեղծվել են Իլլիրիա, Պանոնիա, Դալ– մաթիա և այլ պրովինցիաներ), ստրկաց– վել է տեղի բնակչությունը, զարգացել են արտադրողական ուժերը: Ս. թ. II – III դդ. տարածվել է քրիստոնեությունը: 395-ին Հ–ի տարածքը բաժանվել է Արև– մտյան Հռոմեական կայսրության և Արևելյան Հռոմեական կայսրության (Բյու– զանդիա) միջև: IV դ. սկսված ժողովուրդ– ների մեծ գաղթի ժամանակ Հ–ի տարածք են ներխուժել վեստգոթերը, օստգոթերը, հոները, լանգոբարդները: V–VI դդ. Հ–ում սկզբնավորվել են ֆեոդալական հարաբե– րությունները: VI–VII դդ. այստեղ բնակու– թյուն են հաստատել սլավոնները (սեր– բեր, հորվաթներ, սլովեններ ևն), որոնք VII–XIII դդ. ստեղծել են ֆեոդալական պետություններ (Կարանտանիա իշխանու– թյունը, Հորվաթիա, Բոսնիա, Սերբիա թագավորությունները ևն): XIV դ. կեսին Բալկանյան թերակղզում երևացել են թուր– քերը, որոնք սկսել են նվաճել հարավ– սլավոնական հողերը: 1389-ին Կոսովոյի ճակատամարտում (տես Կոսովոյի ճա– կատամարտ 1389) հաղթելուց հետո թուր– քերը զավթել են մակեդոնական հողերը, 1459-ին վերջնականապես նվաճել Սեր– բիան, 1463-ին՝ Բոսնիան: Հորվաթները, սլովեններն ու սերբերի մի մասը մնացել են Հաբսբուր գների տիրապետության տակ: Գտնվելով օտարերկրյա լծի սակ. հարավսլավոնական ժողովուրդները հա– մառ պայքար են սկսել, որը հատկապես ուժեղացել է XVIII դ. վերջին: XIX դ. Սեր– բիային, Չեռնոգորիային հաջողվեց ազա– տագրվել թուրք, լծից (վերջնականապես՝ 1877–78-ի ռուս–թուրքական պատերազ– մում Թուրքիայի պարտությունից հետո): Ազգային–ազատագրական և հեղափո– խական շարժման վերելքի պայմաննե– րում, որը հետևանք էր Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հե– ղափոխության հաղթանակի և առաջին համաշխարհային պատերազմում Ավստրո– Հունգարիայի պարտության, Հ–ում ստեղծ– վեց նոր բազմազգ պետություն՝ Սերբերի, հորվաթների և սլովենների թագավորու– թյունը (1918-ի դեկտ. 1-ին): Նրա կազմի մեջ մտան Սերբիան, Չեոնոգորիան, ինչ– պես նաև Հաբսբուրգների անկախ կայս– րության մեջ մտնող հարավսլավոնական հողերը՝ Բոսնիա և Հերցեգովինան (որ 1878-ին օկուպացրել էր Ավստրո–Հունգա– րիան), Հորվաթիան, Սչովենիան, Վոյե– վոդինան, Դաւմաթիան: Իշխանությունը թագավորությունում (որը գլխավորում էր Կարագեորգիևիչների դինաստիան) վեր– ջին հաշվով անցավ սերբական բուրժուա– զիային, որը Անտանտի օգնությամբ կա– րողացավ ճնշել 1918–20-ին երկրում ծա– վալված հեղափոխական շարժումը: 1920-ին կառավարությունն արգեւեց 1919-ին ստեղծված Հ–ի կոմունիստական կուսակցության (տես Հարավսչավիայի կոմունիստների միություն) և հեղափոխա– կան արհմիությունների գործունեությու– նը: Տիրող դասակարգերի հակազգային և հակադեմոկրատական քաղաքականու– թյունը դժգոհություն առաջ բերեց Հ–ի բնակչության լայն խավերի մեջ: Ուժեղա– ցած քաղ. ճգնաժամի պայմաններում Ալեքսանդր թագավորը 1929-ի հունվարին հեղաշրջում կատարեց և երկրում հաստա– տեց ռազմամիապետական դիկտատուրա, փոխվեց պետության անվանումը՝ Հ–ի թագավորություն: Հեղափոխական և ազ– գային շարժումը ժամանակավորապես ճնշվեց: 1931-ին մտցվեց նոր սահմանա– դրություն (1921-ին ընդունվածի փոխա– րեն): Իշխանությունը շարունակում էր մնալ մեծասերբական միապետական և բուրժ. շրջանների ձեռքում: 1930-ական թթ. գյուղացիական հուզումներն ընդգըր– կեցին Հորվաթիան, Սերբիան, Սլովե– նիան, Բոսնիան: ժող. զանգվածների ճնշման տակ Հ–ի կառավարությունը 1940-ին դիվանագիտական հարաբերու– թյուններ հաստատեց ՍՍՀՍ–ի հետ, սա– կայն արտաքին քաղաքականության աս– պարեզում Հ., որը մինչև 1930-ական թթ. կեսը կողմնորոշվում էր դեպի Ֆրանսիան, ավելի ու ավելի էր հակվում դեպի Գեր– մանիան ու Իտալիան: 1941-ի մարտին Հ. միացավ Գերմանիայի, ֆաշիստական Իտալիայի և ճապոնիայի ռազմա՜քաղա– քական դաշինքին: Բայց մարտի 27-ին Հ–ի պրոհիտլերյան կառավարությունը տապալվեց, իսկ գեն. Ի. Սիմովիչի նոր կառավարությունը բարեկամության և չհարձակման պայմանագիր կնքեց ՍՍՀՍ–ի հետ (1941-ի ապրիլ): Ապրիլի 6-ին գերմ. և իտալ. զորքերը խուժեցին Հ., թագավո– րը փախավ երկրից: Հ. անդամահատվեց.