Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/292

Այս էջը սրբագրված չէ

«Հորվաթիա անկախ պետությունը» միա– ցավ 1940-ի Բեռլինի պակտին, Վոյեվոդի– նայի զգալի մասը տրվեց Հունգարիային, ամբողջ Վարդարյան Մակեդոնիան և Սեր– բիայի սահմանային շրջանների մի մասը՝ Բուլղարիային, Սլովենիան բաժանվեց Գերմանիայի և Իտալիայի միջև են: Հ–ի տարածքը բաժանվեց գերմ. և իւոալ. օկուպացիոն գոտիների: Հ–ի ժողովրդի պայքարը (որը հատկապես ուժեղացավ ՍՍՀՍ–ի վրա Գերմանիայի հարձակվե– լուց հետո) օկուպանտների և նրանց դրա– ծոների դեմ գլխավորեց Հ–ի կոմկուսը (ՀԿԿ): 1941-ի հուլիսին զինված ապստամ– բություն սկսվեց Սերբիայում, Չեռնո– գորիայում, Սլովենիայում, Հորվաթիա– յում, Բոսնիա և Հերցեգովինայում, հոկ– տեմբերին՝ Մակեդոնիայում: Ազատա– գրական պայքարի ընթացքում ստեղծ– վեցին Հ–ի ժողովրդա–ազատագրական բանակը (ՀԺԱԲ) և իշխանության նոր մարմիններ, որոնց ղեկավարում էր 1942-ի նոյեմբերին կազմված Հ–ի ժող. ազատա– գրության հակաֆաշիստական վեչեն (ՀԺԱՀՎ): 1943-ի նոյեմբ. 29-ին ստեղծ– վեց Հ–ի ազատագրության ազգային կո– միտեն (ՀԱԱԿ, Ի. Բրոզ Տիւոոյի գլխավո– րությամբ), որը ժամանակավոր կառա– վարություն էր: Սովետական կառավարու– թյունը ողջունեց ՀԱԱԿ–ի ստեղծումը և պատրաստակամություն հայտնեց ռազմ, օգնություն ցույց տալ նրան: Ազատագրա– կան շարժման բոլոր փուլերում Սովետա– կան Միությունը Հ–ին ցույց տվեց ռազմա– քաղաքական և նյութական օգնություն, որը հատկապես շոշափելի դարձավ, երբ սովետական բանակը մոտեցավ Բալկան– ներին: Սովետական զորքերի և ՀԺԱԲ–ի զորամասերի համատեղ գործողություն– ների շնորհիվ 1944-ի աշնանը ազատա– գրվեցին Հ–ի մի շարք շրջաններ, ինչպես նաև Բելգրադը (հոկտ. 20): 1945-ի մարտի 7-ին ստեղծվեց դեմոկրատական ֆեդե– րատիվ Հ–ի ժամանակավոր կառավարու– թյուն՝ Ի. Բրոզ Տիտոյի գլխավորությամբ: 1945-ի ապրիլի 11-ին Հ–ի և ՍՍՀՍ–ի միջև կնքվեց բարեկամության, փոխօգնության և ետպատերազմյան համագործակցու– թյան պայմանագիր: Սինչև 1945-ի մա– յիսի 15-ը հարավլսավական բանակը (շուրջ 800 հզ. մարդ) ավարտեց երկրի ազատագրումը ֆաշիստական զորքերից և նրանց դրածոներից: Հ–ի ժողովուրդ– ները մեծ ավանդ ներդրեցին ֆաշիզմի ջախջախման ընդհանուր գործում՝ կրե– լով ծանր կորուստներ (զոհվեց 1700 հզ. մարդ՝ երկրի բնակչության 10% –ից ավե– լին): Երկրի ազատագրումից հետո Հ–ում հաստատվեց ժողովրդա–դեմոկրատական իշխանություն՝ պրոլետարիատի դիկտա– տուրայի մի յուրատեսակ ձև, որի ավան– գարդը ՀԿԿ–ն էր: Սահմանադիր ժողովի (սկուպշչինա) 1945-ի նոյեմբերի ընտրու– թյուններում հաղթեց Հ–ի ժողովրդական ճակատը (Հժճ): 1945-ի նոյեմբ. 29-ին սահմանադիր սկուպշչինան վերացրեց միապետությունը և հաստատեց Հ–ի Ֆե– դերատիվ ժողովրդական Հանրապետու– թյուն (ՀՖԺՀ): 1946-ի հունվարին ընդուն– վեց ՀՖԺՀ–ի սահմանադրությունը: Հ–ի ժո– ղովուրդները ձեռնամուխ եղան սոցիալիզ– մի կառուցմանը: Երկրում շարժում սկըս– վեց գյուղացիական տնտեսությունները արտադրական կոոպերատիվների մեջ միավորելու համար: 1946–47–ին ազգայ– նացվեցին բանկերը, խոշոր և միջին արդ. ձեռնարկությունները, տրանսպորտն ու մեծածախ առևտուրը անցան պետությանն ու կոոպերատիվ սեկտորին: 1947-ի սկըզ– բին արդ. արտադրանքը հասավ մինչ– պատերազմյան մակարդակին: 1947-ի ապ– րիլին ընդունվեց ժող. տնտեսության զար– գացման 1-ին հնգամյա պլանը (1947–51), որի նպատակն էր Հ. դարձնել ինդուս– տրիալ–ագրարային երկիր: Պլանի կա– տարման առաջին տարիներին, ինչպես և երկրի ժող. տնտեսության վերականզնը– ման ժամանակ, Հ–ին մեծ օգնություն էին ցույց տալիս Սովետական Սիությունն ու ժող. դեմոկրատիայի երկրները: 1948– 1949-ին հարաբերությունները, մի կող– մից՝ ՍՄԿԿ և կոմունիստական ու բանվո– րական մյուս կուսակցությունների, մյուս կողմից՝ ՀԿԿ–ի միջև խզվեցին, խաթար– վեցին նաև պետ. հարաբերությունները: 1951-ին ԱՄՆ–ի և Հ–ի միջև կնքվեցին ռազմ, օգնության, 1952-ին՝ տնտ. համա– գործակցության համաձայնագրեր: 1953– 1954-ին սովետա–հարավսլավական հա– րաբերությունները սկսեցին նորմալանալ, վերականգնվեց համագործակցությունը նաև սոցիալիստական մյուս երկրների հետ: 1953–57-ին Հ–ի տնտեսությունը առաջնորդվում էր տարեկան պլաններով: Հատկապես զարգանում էր ինդուստրիան: Դանդաղ տեմպերով էր աճում գյուղատըն– տեսությունը: 1953–54-ին արձակվեց գյու– ղատնտ. արտադրական կոոպերատիվնե– րի մեծ մասը (6806-ից մինչև 561), իսկ նը– րանց մշակելի տարածությունները կըր– ճատվեցին 20%-ից մինչև 2%–ի: 1953-ի օրենքը սահմանեց մասնավոր հողատի– րության մաքսիմում (մինչև 10 հա): Չնա– յած գյուղատնտեսության լուրջ ետ մնա– լուն, ինդուստրացման հաջողությունները ապահովեցին Հ–ի ժող. տնտեսության անշեղ վերելք (1947–56-ին ազգային եկա– մուտը աճեց ավելի քան կիսով չափ): 1950-ական թթ. 1-ին կեսին Հ–ի արտա– քին քաղաքականությանը բնորոշ է հա– րաբերությունների ընդլայնումը ինչպես զարգացած կապիտալիստական, այնպես և զարգացող երկրների հետ: 1951-ին համաձայնագիր կնքվեց ԱՄՆ–ի, Մեծ Բրի– տանիայի և Ֆրանսիայի հետ այսպես կոչ– ված եռակողմ օգնության վերաբերյալ, 1953–54-ին՝ Հունաստանի և Թուրքիայի հետ բարեկամության, քաղ. համագոր– ծակցության և փոխօգնության վերաբեր– յալ: Սովետա–հարավսլավական փոխհա– րաբերությունների հետագա բարելավման և համագործակցության վերականգնման գործում կարևոր դեր խաղացին բարձր մակարդակի բանակցությունները (1955-ի մայիս–հունիսին Բելգրադում, 1956-ի հու– նիսին՝ Մոսկվայում), համապատասխան դեկլարացիաների ընդունումը, ինչպես նաև 1955–56-ի երկկողմ մի շարք համա– ձայնագրերի կնքումը: 1957-ի դեկտեմբերին միութենական ժող. սկուպշչինան ընդունեց տնտ. զար– գացման նոր հնգամյա (1957–61) պլան: 1960-ի սկզբին, թեպետ Հ–ի արդ. արտա– դրանքը արդեն 3,5 անգամ գերազանցում էր նախապատերազմյան մակարդակը, սակայն իր տնտ. զարգացմամբ Հ. դեռևս ետ էր մնում սոցիալիստական մյուս եր– կըրներից: 1963-ին հռչակվեց Հ–ի նոր սահմանադրությունը. Հ. սկսեց անվանվել Հ–ի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հան– րապետություն (ՀՍՖՀ): 1957–65-ին էական տեղաշարժեր եղան գյուղատնտեսության մեջ: Հ–ի կոմունիստ– ների միության (ՀԿՍ) քաղաքականու– թյունը գյուղում նպատակամղված էր սո– ցիալիստական և անհատական սեկտոր– ների կայուն կապերի զարգացմանը: Ընդ– հանուր հողագործական կոոպերատիվնե– րը կոոպերացիա են կազմակերպում ան– հատ գյուղացիների հետ: 1960-ական թթ. կեսին Հ–ի էկոնոմիկայի առջև ծառացավ արդյունահանող և մշակող արդյունաբե– րության, ինչպես նաև գյուղատնտեսու– թյան և արդ. արտադրության միջև ստեղծ– ված անհամամասնության վերացման ան– հրաժեշտությունը: Մշակվեց հասարակա– կան–տնտեսական ռեֆորմների երկարա– ժամկետ ծրագիր (1966–70-ի հնգամյա պլանը): Ռեֆորմների հիմնական արդյուն– քը եղավ այն, որ էապես աճեցին արտա– դրությունն ու արտադրողականությունը քիմ. և նավաշինական արդյունաբերու– թյան, էլեկտրամեքենաշինության, սև մե– տալուրգիայի մեջ: Աճեց նաև սոցիալիս– տական գյուղատնտ. ձեռնարկությունների արտադրողականությունը, շահավետու– թյունը, նրանց արտադրությունը 3-րդ հնգամյակի համեմատ ավելացավ ավելի քան 50%–ով (1971): Բայց սոցիալիստա– կան սեկտորի մշակելի հողատարածու– թյունը մնաց անփոփոխ՝ 1971-ին կազմե– լով Հ–ի ամբողջ մշակելի տարածության 15%–ը: Տնտեսության զարգացման բար– դությունները ռեֆորմների ժամանակա– շրջանում ուղեկցվում էին քաղ. դժվարու– թյուններով: 1960-ական թթ. վերջին և 1970-ական թթ. սկզբին ակտիվացան զա– նազան ազգայնական (հատկապես Հոր– վաթիայում), անարխո–լիբերալ, աեխնո– կրատական և բյուրոկրատական ուժեր: Տարածում գտան հակամարքսիստական, օպորտունիստական, մանրբուրժուական և բուրժ. տարբեր հայացքներ: Հակասոցիա– լիստական ուժերը ՀԿՄ–ից դուրս և կու– սակցության ներսում փորձում էին զավ– թել կարևոր քաղ. դիրքեր, ազդեւ երկրի զարգացման վրա: ՀԿՄ–ի նախագահու– թյան 21-րդ նիստը (1971-ի դեկտեմբեր) իր որոշումներով պայքար սկսեց քաղ. և տնտ. կյանքի այդ բացասական երևույթ– ների դեմ: 1971–73-ին փոխվեց Հորվա– թիայի, Աերբիայի և Վոյեվոդինայի կու– սակցական և պետ. ղեկավարության մի մասը, կադրային փոփոխություններ կա– տարվեցին նաև Սլովենիայում, Մակեդո– նիայում, Բոսնիա և Հերցեգովինայում: Վերանայվեցին ՀԿՄ–ի նախագահու– թյան և գործադիր բյուրոյի, ՀՍՖՀ–ի նա– խագահության, Միութենական գործադիր վեչեի կազմերը: Ընդգծվեց բանվոր դասա– կարգի ավանգարդային դերի ուժեղաց– ման անհրաժեշտությունը: Տնտ. կայու– նացման խնդիրներն արտահայտվեցին 1971–75-ի հնգամյա պլանում, որը հիմ– նականում հաջողությամբ իրականացվեց: Տեղի ունեցող փոփոխությունները, սո–