Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/293

Այս էջը սրբագրված չէ

ցիալիաոական պետության, հասարակա– կան–քաղաքական սիստեմի, ինչպես նաև ժող. տնտեսության զարգացումը իրենց արտացոլումը գտան ՀՍՖ^-ի նոր սահմա– նադրության մեջ (ընդունվեց 1974-ի փե– տըրվարին), որն ամրապնդում է բանվոր դասակարգի ղեկավար դերը, ՀԿՄ–ի զա– ղա փա րա–քաղաքական առաջատար դերը Հ–ի հասարակական կյանքում: Հասարա– կության տնտ. հիմք է հռչակված արտա– դրության միջոցների հանրային սեփա– կանությունը, որը բացառում է մարդու կող– մից մարդու շահագործման որևէ սիստեմի վերականգնումը: Հ–ի քաղ. կյանքում կարևոր իրադարձու– թյուն եղավ ՀԿՄ–ի X համագումարը (1974-ի մայիս), որը կանխորոշեց կուսակ– ցության կուրսը Հ–ի հասարակական–քա– ղաքական սիստեմի զարգացման, հասա– րակության սոցիալիստական վերափոխ– ման ասպարեզում ՀԿՄ–ի դերի բարձրաց– ման, բազմազգ սոցիալիստական պետու– թյան ամրապնդման և տնտեսության զար– գացման մեջ պլանային սկզբունքի ուժե– ղացման, երկրի ներքին դրության կայու– նացման ուղղությամբ: Համագումարը Ի. Բրոզ Տիտոյին ընտրեց ՀԿՄ–ի անժամ– կետ նախագահ: 1976-ից երկիրը ձեռնա– մուխ է եղել 1976–80-ի հնգամյա պլանի կատարմանը: 1977-ին Հ–ի ազգային եկա– մուտը աճեց ավելի քան 6%–ով, սպառու– մը՝ 4% –ով: Մյուս պետությունների հետ իր հարա– բերությունները Հ. կառուցում է ազգային սուվերենությունն ու իրավահավասարու– թյունը հարգելու, այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու, միջազգային վե– ճերը խաղաղ ճանապարհով լուծելու և սոցիալիստական ինտերնացիոնալիզմի սկզբունքներով: Հ. լայնորեն համագործակցում է Սովե– տական Միության և սոցիալիստական մյուս երկրների հետ: 1964-ի համաձայ– նագրով Հ. մասնակցում է ՏՓխ–ի մի շարք մարմինների աշխատանքին, ինչպես նաև սոցիալիստական տնտ. ինտեգրացիայի կոմպլեքսային ծրագրի իրականացմանը: Սովետա–հարավսլավական հարաբերու– թյունների զարգացմանը խթանում են բարձր մակարդակի հանդիպումները: 1976-ի նոյեմբերին տեղի ունեցավ Լ. Ի. Բրեժնևի այցելությունը Հ., իսկ 1977-ի օգոստոսին՝ Ի. Բրոզ Տիտոյի այցելու– թյունը ՍՍՀՍ: Համատեղ կոմյունիկենե– րում վերստին հաստատվում է կողմերի վճռականությունը՝ հետագայում նույնպես զարգացնելու բարեկամությունն ու բազմա– կողմանի հարաբերությունները ՍՍԿԿ–ի և ՀԿՍ–ի, ՍՍՀՍ և ՀՍՖՀ ժողովուրդների միջև: 1980-ի մայիսի 4-ին Ի.ԲրոզՏիստն վախճանվեց, պրեզիդենտի պաշտոնը վե– րացվեց, իսկ նրա լիազորություններն ան– ցան ՀՍՖՀ նախագահությանը: VI Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները U հասարակական այլ կազմակերպությունները Հարավսլավիայի կոմու– նիստների միություն (’’տԿՄ): Ստեղծվել է 1919-ին, Հ–ի սոցիալիստա– կան բանվորական կուսակցություն ան– վամբ, 1920–52-ին՝ Հարավսլավիայի կո– մունիստական կուսակցություն, 1952-ից՝ ՀԿՄ: Ունի 1,6 մլն անդամ: Մինչև 1980-ի մայիսը ՀԿՄ–ի նախագահն էր Ի. Բրոզ Տի– աոն: Հարավսլավիայի աշխատա– վոր ժո ղովրդի սոցիալիստական միություն (ՀԱԺՍՍ): Սասսայական հասարակական–քաղաքական կազմակեր– պություն է, ունի մոտ 8,6 մլն անդամ: Հարավսլավիայի արհմիու– թյունների միություն (ՀԱՄ), հիմնադրվել է 1945-ին, ունի մոտ 4,5 մլն անդամ: Հարավսլավիայի սո– ցիալիստական երիտասար– դական միություն (ՀՍԵՄ), ունի ավելի քան 3,5 մլն անդամ: Հարավ– սլավիայի ժողովրդ ա–ա գ ա– տագրական պատերազմի վետերանների միավորում– ն և ր ի մ ի ու թ յ ու ն, հիմնադրվել է 1946-ին, ունի մոտ 1 մլն անդամ: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Հ. ինդուստրիալ–ագրարային պետու– թյուն է: Սոցիալիստական սեկտորում արտադրվում է հասարակական համա– խառն արտադրանքի ավելի քան 84% –ը, մասնավոր սեկտորում՝ 16% –ը (1977): Հանրային սեկտորում զբաղված է 5,16 մլն մարդ (1977): Արդյունաբերությունը: Հ. հարուստ է էներգետիկական ռեսուրսներով: Օգտա– գործվում է գետերի հիդրոէներգետիկա– կան տնտ. պոտենցիալի (ավելի քան 40 մլրդկվա՛ծ) միայն 50%-ը (1976): Դա– նուբի վրա, Երկաթե դարպասների շրջա– նում, Ռումինիայի հետ համատեղ և ՍՍՀՄ–ի տնտ. ու տեխ. աջակցությամբ կառուցվել է խոշոր ՀԷԿ, որը տարեկան Հ–ին տալիս է 6 մլրդ կվա*ժ էլեկտրա– էներգիա: էլեկտրաէներգետիկայում ըզ– գալի տեղ են գրավում ՍՍՀՄ–ի տեխ. աջակցությամբ կառուցված Կոստոլացի, Օբրենովացի, Լուկավացի, Տրբովլեի, Սի– սակի, Կոսովոյի և այլ ՋԷԿ–երը: Կառուց– վում է (1978) առաջին ԱԷԿ–ը (632 Մվւո, Սլովենիայում): Զ ն մ ու ն. գյուղատնտեսական մեքենաշինու– թյան գործարանի արտադրամասում Հ–ի ածխի պաշարների հիմնական մասը (շուրջ 20 մլրդ ա) կազմում են լիգնիտնե– րը: Լիգնիտ արդյունահանում են Կոսովո, Կոլուբարա, Կոստոլաց, Կրեկա և Վելենե ավազաններում: Սավա գետի հովտում (Հորվաթիա) և Բանատում (Վոյեվոդինա) արդյունահանում են նավթ և բնական գազ: Հ. տարեկան լրացուցիչ ներմուծում է 7– 8 մլն ա նավթ՝ զգալի մասը ՍՍՀՄ–ից: Նավթավերամշակման գլխավոր կենտ– րոններն են Ռիեկան, Սիսակը, Բոսանսկի Բրողը, Պանչևոն: Երկաթի (Վարեշ, Լյու– բիա, Կիչևո), քրոմի (Ռադուշա) ու ման– գանի հանքանյութերի և ներմուծվող կոք– սածխի հիման վրա ստեղծվել է սև մետա– լուրգիա (Եսենիցե, Զենիցա): Հ–ի էկոնո– միկայում առանձնահատուկ տեղ է գրա– վում գունավոր մետալուրգիան: Զուլում են կապար (Տրեպչա, Սեժիցա), ցինկ (Շաբաց, Ցելե), պղինձ (Բոր), ալյումին (Կիդրիչևո, Տիտոգրադ), սնդիկ արդյու– նահանվում է Իդրիա հանքավայրից: Մեքենաշինության ճյուղերի մեջ աչքի են ընկնում էներգետիկական մեքենաշի– նությունը (տուրբիններ, գեներատորներ ևն), հաստոցաշինությունը, տրանսպոր– տային, արդյունահանող, մետալուրգիա– կան, քիմ., շինարարական, սննդի, տեքս– տիլ և գյուղատնտ. մեքենաշինությունը, Արդյունաբերական արտադրանքի հիմնական արտադ ր ու թ յ ու ն ը տեսակների Արտադրանքի տեսակը 1939 1950 1960 1970 1978 էլեկտրաէներգիա, մլրդ կվա.ժ 1,2 2,4 8.9 26,0 51,25 Ածուխ, մլն ա 7,0 12,8 22,7 28,4 39,2 Նավթ, հզ. ա 1,1 110 944 2854 4076 Գազ, մլն ւ£3 2,6 14,5 52,9 977 1935 Պողպաա, մլն w 0,2 0,4 1.4 2,2 3,4 Թուշ, մլն w 0,1 0,2 1.0 1,3 2,1 Պղինձ էլեկտրոլիտային, հզ. ա 12,5 14,7 35,0 89,3 150,8 Կապար, հզ. ա 10,7 57,2 89,1 97,4 116,7 Ցինկ, հզ. m 4,9 12,3 35,9 59,0 92,2 Ալյումին, հզ. ա 1,8 1,9 25,1 47.7 195,7 Ծծմբական թթու, հզ. in 23 – 130 746,7 968,3 Տրակտորներ, հզ. հատ – 0,1 7,3 12,0 50,2 Բեռնատար ավտոմոբիլներ, հզ. հատ _ 0,8 4,6 12,9 15,2 Մարդատար ավտոմոբիլներ, հզ. հատ _ 10,5 111 253,9 Ցեմենտ, մլն ւռ 0,9 – 2,4 4,4 8,7 Բամբակե գործվածքներ, մլն Վ2 ա 146 257 390 410,3 Բրդե գործվածքներ, մլն Վ2 12,4 24,9 45,8 56,9 73,4 Կոշիկ կաշվե, մլն զույգ 4,2 8,2 15,0 31,1 354 57,6 Շաքար, հզ. ա 108 – – 693 Ծխախոտ ֆերմենտացված, հզ. m 16,5 21,3 34,2 41,4 65,3