սարքաշինությունը են: Ծանր մեքենաշի– նության խոշոր ձեռնարկություններ կան Լյուբլյանայում և Զագրեբում: հաստոցա– շինության խոշոր կենտրոններ են Զագրե– բը և ժելեզնիկը (Բելգրադի արվարձան): Ավտոմոբիլաշինությունը կենտրոնացած է Կրագուևացում, Մարիբորում, Պրիբո– յում: Ծովային նավաշինության խոշոր կենտրոններ են Ռիեկան, Սպլիտը, Պու– լտն, գետային նավաշինության՝ Բելգրա– դը են: էլեկտրատեխնիկական արդյունա– բերությունը թողարկում է կաբել, մեկու– սիչ նյութեր, կուտակիչներ, ռադիոընդու– նիչներ, հեռուստացույցներ, սառնարան– ներ, էլեկտրոնային հաշվողական մեքե– նաներ, հեռախոսային սարքավորում ևն: Առավել կարևոր կենտրոններն են Բել– գրադը, Զագրեբը, Լյուբլյանան, Նիշը, Կրանը: Արագ աճող ճյուղ է քիմ. արդյունաբե– րությունը: Հիմնական ձեռնարկություն– ները գտնվում են Աերբիայում և Հորվա– թիայում: Զարգացած է նաև դեղագործա– կան արդյունաբերությունը: Տեղական բարձրորակ մերգելների բազայի վրա է հիմնված ցեմենտի արտադրությունը: Ան– տառային հարուստ ռեսուրսները հիմք են ծառայել փայտամշակության և թաղանթա– նյութի–թղթի արտադրության զարգաց– ման համար: Արդ. ձեռնարկությունները կենտրոնացած են հիմնականում Բոսնիա և Հերցեգովինայում, Հորվաթիայում և Սլովենիայում: Տեքստիլ արդյունաբե– րության խոշոր կենտրոններ են Մարիբո– րը, Բելգրադը, Զագրեբը են, կաշվի–կո– շիկինը՝ Վուկովարը (երկրի կոշիկի ար– տադրության 1/3-ը): Զարգացած է սննդի արդյունաբերությունը, արտահանման նշանակություն ունի ծխախոտի արդյու– նաբերությունը: Գյուղատնտեսությունը: Սոցիալիս– տական սեկտորում, որը ներկայացված է պետ. տնտեսություններով, կոոպերա– տիվներով ու ագրոկոմբինատներով, կենտրոնացած է մշակվող հողերի 15%–ը և արտադրվում է գյուղատնտ. համախառն արտադրանքի ավելի քան 26%–ը (գյու– ղատնտ. ապրանքային արտադրանքի 47%–ը), անհատական սեկտորի մանրապ– րանքային տնտեսություններում, համա– պատասխանաբար, 85% –ը և 74% –ը (1977),: Գյուղատնտ. հանդակներն ընդգրկում են երկրի տարածքի ավելի քան 56, անտառ– ներն ու թփուտները՝ ավելի քան 30% –ը: Գյուղատնտ. հողերից 7,38 մլն հա վա– րելահողեր են, 461 հզ. հաՀ պտղատու այգիներ, 249 հզ. հա՝ խաղողի այգիներ և 6,3 մլն/ա՝ մարգագետիններ ու արո– տավայրեր: Ցանքատարածությունների 71 % ՜Ը զբաղեցնում են հացահատիկա– յին, 13-ը՝ կերային կուլտուրաները, 10%-ը՝ բանջարեղենն ու կարտոֆիլը, 6%-ը՝ տեխ. կուլտուրաները (շաքարի ճակնդեղ, արևածաղիկ, ծխախոտ): Զարգացած է պտղաբուծությունն ու խաղողագործությունը: Տ. հռչակված է սալորով, որը մասամբ արտահանվում է: Ադրիատիկ ծովի առափնյա շրջանում աճեցնում են ձիթենի, թզենի, նշենի, ցիտ– րուսային կուլտուրաներ, դափնի: 1978-ին Հ–ում կար 5,5 մլն խոշոր եղ– ջերավոր անասուն (այդ թվում՝ 3,2 մլն կաթնատու կով), 7,5 մլն ոչխար, 8,5 մլն խոզ, 759 հզ. ձի, 60,4 մլն թռչուն: Տրանսպորտը: Երկաթուղիների ընդ– հանուր երկարությունը մոտ 10 հզ. կմ է (1976), որից էլեկտրիֆիկացված է 2,6 հզ. կմ: Ավտոճանապարհների երկարու– թյունը 102 հզ. կմ է, որի 1 /3-ը ասֆալտա– պատ է: Ծովային առևտրական նավատոր– մի տոննաժը 1977-ին 2,0 մլն բրուտտո ռե– գիստրային ա էր: Ծովային խոշոր նավա– հանգիստներ են Ռիեկան, Սպլիտը, Շի– բենիկը, Դուբրովնիկը: Նավարկելի գե– տերի երկարությունն անցնում է 2 հզ. կմ–ւց: Գետային խոշորագույն նավա– հանգիստը Բելգրադն է: Միջազգային նշանակություն ունեն Բելգրադի և Զա գրե– րի օդանավակայանները: Հ–ի, Հունգա– րիայի և Չեխոսլովակիայի համատեղ ջանքերով կառուցվում է «Ադրիա» նավ– թամուղը (երկարությունը՝ ավելի քան 700 կմ): Արտաքին տնտեսական կապերը: 1978-ին արտահանումը կազմել է 103,5, ներմուծումը՝ 182,3 մլրդ դինար: Հ. ար– տահանում է մեքենաներ ու սարքավորում, գունավոր մետալուրգիայի և տեքստիլ արդյունաբերության արտադրանք, պա– րեն, կահույք, ներմուծում՝ հումք, մեքե– նաներ, հանքային պարարտանյութեր: Առևտրական հիմնական գործընկերներն են ՍՍՀՄ , ԳՖՀ, Իտալիան, ԱՄՆ, Ֆրան– սիան, Լեհաստանը: Դրամական միավորը դինարն է, 100 դինարը = է 3,23 ռ. (1980): VIII. Զինված ուժերը Հ–ի զինված ուժերը բաղկացած են կա– նոնավոր բանակից և տերիտորիալ պաշտ– պանությունից: Հարավսլավական ժող. բանակը (ՀժԲ) կազմված է ցամաքային Գյուղատնտեսական հիմնական կ ու լտ արաների ցանքերն ու բերքը Կուլտուրաները Ցանքերը, հզ. հա Համախառն բերքը, հզ. հա 1952 | 1960 1970 1977 1952 1960 | 1970 1977 Հացահատիկային 5260 5650 4935 4555 3894 10942 11626 16575 այդ թվում՝ ցորեն 1840 2060 1852 1604 1711 3579 3790 5620 եգիպտացորեն 2290 2570 2371 2321 1470 6160 6933 9870 Շաքարի ճակնդեղ 76,1 78,0 85,1 123 512 2290 2948 5283 Արևածաղիկ 88,4 73,7 194,4 208 51 98 264 479 Կանեփ 46,1 36,8 17,9 6 120 201 106 51 Ծխախոտ 28,8 33,0 53,3 64 14,8 28,1 49 61 Կարտոֆիլ 240 288 329 305 1150 3270 2964 2924 Լոլիկ 13,0 20,9 33,0 39 85 271 313 440 Զ ա գ ր և բ. արդյունաբերական տոնավա– ճառի տաղավարները զորքերից, ռազմածովային նավատորմից, ռազմաօդային ուժերից (որոնց մեջ մըտ– նում են ՀՕՊ–ի զորքերը) և սահմանապահ զորքերից: Գերագույն գլխավոր հրամա– նատարն է պրեզիդենտը, որը ղեկավա– րում է ժող. պաշտպանության գործերի միութենական քարտուղարության (որի մեջ մտնում է Գլխավոր շտաբը) միջոցով: Հ–ի զինված ուժերը ստեղծվել են Հ–ի ժողովուրդների՝ ֆաշիստական օկուպանտ– ների դեմ պայքարի տարիներին, որոնք և հաղթանակով ավարտել են երկրի ամ– բողջ տարածքի ազատագրումը զավթիչ– ներից: ժող. պաշտպանության մասին օրենքով զինծառայության են կոչվում 18–55 տարեկան տղամարդիկ, իսկ պա– տերազմի ժամանակ՝ նաև 18–40 տարե– կան կանայք: Զինծառայության ժամկետը 2–3 տարի է, միջնակարգ կրթությամբ քաղաքացիների համար՝ 18 ամիս, բարձ– րագույն կրթությամբ՝ մեկ տարի: Սպա– յական կադրերը պատրաստվում են ռազմ, ակադեմիաներում և ուսումնարաններում: IX. Բժշկա–աշխարհագրական բնութա– գիրը 1976-ին ծնունդը կազմել է 1000 բնակ– չին 18,1, մահացությունը՝ 8,5, մանկա– կան մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 37,1: Տղամարդկանց կյանքի միջին տևո– ղությունը (1971–72)՝ 64,5, կանանցը 70,2 տարի է: Հ–ում հիմնականում տա– րածված են սիրտ–անոթային համակարգի հիվանդությունները և չարորակ նորա– գոյացությունները: Առողջապահության կենտրոնական վարչական մարմինը Աշ– խատանքի, առողջապահության և սոցիա– լական ապահովության միութենական կոմիտեն է: 1975-ին կար 272 հիվան– դանոցային հիմնարկ՝ 127,6 հզ. մահճա– կալով (1000 բնակչին՝ 5,9 մահճակալ): Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել ամբուլատոր–պոլիկլինի– կական 3,8 հզ. հիմնարկ, կանանց սպա– սարկող 1,2 հզ., երեխաների հսկողու– թյան 1,2 հզ. և դպրոցական հիգիենայի 631 կենտրոն: Գործել են նաև 2,7 հզ. ատամնաբուժական կետ, վերականգնման 194 արտահիվանդանոցային կենտրոն, բանվորներին սպասարկող 1,0 հզ. հիմ– նարկ, մոտ 600 դիսպանսեր: Բժշկ. հիմ– նարկների թիվը 1970-ին (1939-ի համե– մատությամբ) ավելացել է 3,5 անգամ: 1976-ին աշխատել են 32,3 հզ. բժիշկ (668 բնակչին՝ 1 բժիշկ), 6,3 հզ. ստոմատոլոգ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/294
Այս էջը սրբագրված չէ