Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/298

Այս էջը սրբագրված է

ռեալ երևույթների նկատմամբ [Կ. Չաշուլե (ծն. 1921), Ֆ. Խաջիչ (ծն. 1922), ժ. Կոմանին (ծն. 1935)]: Հ–ի գրական–քննադաաական միտքը զարգացել է զանազան փիլիսոփայական գեղագիտական և գաղափարական ըմբռնումների սուր պայքարում: Նրա դեմոկրատական ավանդույթների զարգացման գործում մեծ ներդրում ունեն Վ. Գփգորիչը (1899–1977), Մ. Բոգդանովիչը (1892–64), Վ. Սալեշան (1906–43), Ի. Բռնչիչը (1912–43), 6ո. Ի. Վիդմարը (ծն. 1895), Դ. Միտրևը (1919– 1976), Մ. Ցուրկովիչը (1906–66), Դ. Երեմիչը (ծն. 1925) և ուրիշներ: Հայերեն թարգմանվել են հարավսլավացի գրողներ Զ. Յակշիչի «Ծերունի Մարկոն» (1896), Ռ. Դոմանովիչի «Ստրադիա» (1959), Բ. Նուշիչի «Մինիստրական խոճկոր» (երգիծական պատմվածքներ, 1963), «Ինքնակենսագրություն» (1972), Բ. Չոպիչի «Ելուզակ Յովեցը» (1965), Դ. Մաքսիմովիչի «Մանուկները հասունանում են» (1967), Մ. Լալիչի «Հարսանիք» (1974), է. Կոշի «Խայտաբղետ հասարակություն» (1976) գործերը: 1979-ին լույս է տեսել «Մակեդոնական պատմվածքներ» ժողովածուն:


XIV. ճարտարապետությունը և կերպարվեստը


ճարտարապետությունը: Հ–ի տարածքում պահպանվել են անտիկ քաղաքների (Պուլա, Սալոնա) ավերակներ, վաղ քրիստոնեական և բյուզանդական ճարտ. նմուշներ: Միջնադարում Սլովենիայի և Հորվաթիայի մշակույթը զարգացել է՝ առնչվելով Կենտրոնական Եվրոպայի երկըրների արվեստի հետ: Մակեդոնիայում, Սերբիայում, Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում Կենտրոնական Եվրոպայի ազդեցությունը խաչաձևվել է բյուգանդական ավանդույթներին, բազիլիկ (Ս. Սոֆիայի եկեղեցին Օխրիդում, XI դ.) և միանավ (Ստուդենիցա մենաստանի եկեղեցին, XII դ.) կառույցները փոխարկվել են խաչաձե–գմբեթավոր (Ս. Կղեմենս եկեղեցին Օխրիդում, XII դ.) և եռակոնք (Կալենիչ մենաստանի եկեղեցին, XV դ.) տաճարների:XIV–XV դդ. կառուցվել են ամրոցներ (Մագլիչ, Սմեդերևո) և ամրացված մենաստաններ (Մանասիյա, Դեչանի): Թուրք, տիրապետության օրոք քաղաքներում կառուցվել են մզկիթներ, մինարեթներ, կարավանատներ: Ադրիատիկ ծովի առափնյա շրջանները գտնվել են վենետիկյան մշակույթի ազդեցության ներքո: Սլովենիայում և Հորվաթիայում IX–XII դդ. կառուցվել են մինչռոմանական կենտրոնակազմ եկեղեցիներ (Զադարում), ռոմանական բազիլիկներ (Զադարում, Կոստանեիցայում, Մարիբորում), XIII–XVII դդ. գոթական կառույցներ (եկեղեցիներ Շիբենիկում, Զագրեբում, Մարիբորում, ամրացված քա– ղաքներ և դղյակներ): XV–XVI դդ. ճարտ. մեջ կիրառվել են Վերածննդի առանձին ձևեր (ճարտ. Յուրայ Դալմաթացու կառույցները Շիբենիկում, Դուբրովնիկում, ռատուշաներ, պալատներ և դղյակներ Լյուբլյանայում, Մարիբորում, Ցելեում, Կոպերում): XVII–XVIII դդ. հաստատվել է բարոկկո ոճը (ճարտ. Գ. Մաչեկի կառույցները Լյուբլյանայում, պալատներ և եկեղեցիներ Զագրեբում, Դուբրովնիկում): XIX դ. 2-րդ կեսից հարավսլավոնական բոլոր շրջաններում կառուցվել են եվրոպական էկլեկտիկայի ոգով (Բելգրադի, Լյուբլյանայի համալսարանները, Զագրեբի ժող. թատրոնը) և «մոդեռն» ոճով շինություններ: 1920–30-ական թթ. ճարտ. մեջ ազգային ոճի որոնումները (Ի. Վուրնիկի, Ցո. Պլեչնիկի կառույցները Սլովենիայում) գոյակցել են նեոկլասիցիզմի (Վ. Կովաչիչը՝ Հորվաթիայում) և ֆունկցիոնալիզմի (Ն. Դոբրովիչը, Դ. Բրաշովանը՝ Սերբիայում, Դ. իբլերը, Ս. Գոմբոշը՝ Հորվաթիայում) միտումների հետ: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ավերածությունների վերացումից հետո քաղաքներում կառուցվել են նոր բարեկարգ բնակելի շրջաններ: Նշանակալից են հաջողությունները Ադրիատիկ ծովի առափնյա առողջարանային համալիրների շին. գործում: Ուշագրավ են ճարտարապետներ Ն. Դոբրովիչի (Սերբիա), է. Ռավնիկարի (Սլովենիա), Ս. Ռաղևիչի (Չեռնոգորիա) և ուրիշների գործերը:


Կերպարվեստը: Հ–ի տարածքում պահպանվել են նոր քարի դարի և բրոնզի դարի խեցեղեն և քանդակներ, իլլիրիացիների, կելտերի, հին սլավոնների արվեստի հուշարձաններ: Սլովենիայի և Հորվաթիայի ռոմանական շրջանի կերպարվեստում առանձնանում են Սպլիտի տաճարի փորագրազարդ դռները (1214, վարպետ Անդրեյ Բուվինա) և Տրոգիրայի տաճարի շքամուտքի բարձրաքանդակները (1240, վարպետ Ռադովան): Վերածննդի արվեստը ծաղկել է Ադրիատիկ ծովի մերձափնյա շրջաններում (Ն. Բոժիդարևիչի և Մ. Համզիչի սրբապատկերները, Նիկոլա Ֆլորենտացու քանդակները): Բարոկկոյի շրջանում առանձնանում են քանդակագործ Ֆ. Ռոբբան, գեղանկարիչ Ֆ. Ելովշեկը (Սլովենիա), գեղանկարիչ Ֆ. ԲենկոՎԻա (Հորվաթիա): Սերբիայում, Մակեդոնիայում, Բոսնիա և Հերցեգովինայում միջին դարերի արվեստը հետևել է Բյուզանդիայի գեղարվեստի ավանդույթներին: Մակեդոնիայում տարածում է գտել փայտի փորագրությունը: Բոսնիա և Հերցեգովինայում, Չեռնոգորիայում ըստեղծվել են «ստեչակա» ինքնատիպ տապանաքարերը: XIX դ. սկզբին Հ–ի ողջ տարածքում սկսել է ձևավորվել աշխարհիկ արվեստը: XIX դ. կեսին զարգացել են պատմանկարչության և բնանկարչության ժանրերը (Դ. Ավրամովիչը և Ջ. Կըրստիչը՝ Սերբիայում): 1870–80-ական թթ. տարածում է գտել ռեալիստական ժանրային գեղանկարչությունը (Ցա. և Յու. Շուբիցները՝ Սլովենիայում, Ու. Պրեդիչը և Ն. Մաշիչը՝ Սերբիայում և Հորվաթիայում): Միաժամանակ երևան են եկել ակադեմիական միտումներ (Պ. Յովանովիչ): XIX–XX դդ. սահմանագծին շատ գեղանկարիչներ ձգտել են յուրացնել եվրոպական մշակույթի նորագույն նվաճումները: Ծաղկել է դեմոկրատական միտումներով տոգորված սլովենյան իմպրեսիոնիզմը (Մ. Ստեռնեն, Ռ. Յակոպիչ): XX դ. սկզբի հարավսլավոնական խոշորագույն քան– դակագործը Ի. Մեշտրովիչն էր: 1918-ին Հ–ի միասնական պետության ստեղծումից հետո գեղարվեստական մշակույթը հակասական զարգացում է ունեցել: 1920 – 1930-ական թթ. մի շարք առաջատար արվեստագետներ դիմել են պոստիմպրեսիոնիզմի, կուբիզմի, ֆովիզմի, էքսպրեսիոնիզմի հնարքներին, որոնելով ազգային ինքնատիպ արտահայտչամիջոցներ (Պ. Դոբրովիչը, Մ. Կոնյովիչը՝ Սերբիայում, Մ. Միլունովիչը՝ Չեռնոգորիայում, Պ. Մարտինոսկին՝ Մակեդոնիայում), երբեմն արտացոլել սոցիալ–քննադաւոական թեմաներ (Ֆ. և Տ. Կրալների աշխատանքները՝ Սլովենիայում): Մի շարք գեղանկարիչներ ձգտել են զարգացնել ժող. արվեստի ավանդույթները (Կ. Հեգեդուշիչը, պրիմիտիվիստներ Ի. Դեներալիչը, Մ. Վիրիուսը՝ Հորվաթիայում): 1930-ական թթ. զարգացել է սոցիալական թեմատիկայով գրաֆիկան (Զ. Անդրեևիչ–Կունը՝ Սերբիայում, Մ. Դետոնին՝ Հորվաթիայում, Հ. Սըմրեկարը՝ Սլովենիայում): Սերբիայում ծաղկել է, այսպես կոչված, «բանաստեղծական ռեալիզմ» ուղղությունը (Ի. Տաբակովիչ, Ն. Գվոզդենովիչ): Քանդակագործության մեջ առանձնանում են Մեշտրովիչի և նրա հետևորդների աշխատանքները (Ա. Ավգուստինչիչը՝ Հորվաթիայում, Տ. Ռոսանդիչը՝ Սերբիայում): Ազգային ռեալիստական ավանդույթները պահպանվել են ժող. իշխանության հաստատման առաջին տարիներին: Ազգային պատմության, ժողովրդա–ազատագրական պատերազմի, սոցիալիստական շինարարության ու ժամանակակցի կերպարի մարմնավորմանն են դիմել գեղանկարիչներ Անդրեևիչ–Կունը, Դ. Ա. Կոսը, քանդակագործներ Ավգուստինչիչը, Լ. Դոլինարը և ուրիշներ: 1950-ական թթ. վերջերից գերակշռող են դարձել ձևական–պլաստիկական որոնումները: Ստեղծվում են աբստ– րակցիոնիզմի, էքսպրեսիոնիզմի սյուրռեալիզմի «օպարտ», «կինետիկ» արվեստի սկզբունքներով կատարված գործեր: Հումանիզմով ու կերպարային լեզվի բա– նաստեղծականությամբ են աչքի ընկնում գեղանկարիչներ Լ. Վույակլիայի, Ֆ. Մի– խելիչի, Դ. Ստուպիցայի, քանդակագործներ Վ. Ռադաուշի, Ն. Գլիդի և ուրիշների աշխատանքները: Գործում է Հ–ի նկարիչների միությունը: Հ–ի ժող. արվեստում զարգացած են բրուտագործությունը, փայտի փորագրությունը, գեղարվեստական ոստայնանկությունը, ժանյակագործությունը: 

XV. Երաժշտությունը

Բնակչության բազմազգ բնույթը, հարեվան ժողովուրդների երաժշտական մշակույթների ազդեցությունը նպաստել են Հ–ի երաժշտական «բարբառների» բազմազանությանը, պայմանավորել ազգային պրոֆեսիոնալ երաժշտության առանձնահատկությունները: XVIII դ. և XIX դ. սկզբին երաժշտական խոշոր կենտրոններ էին Լյուբլյանան (1701-ին հիմնադըրվել է ֆիլհարմոնիկ ակադեմիա, 1765-ին՝ թատրոն, 1794-ին՝ ֆիլհարմոնիկ ընկերություն, որին կից 1816-ին բացվել է Բալկաններում առաջին երաժշտ. դպրոցը) և Զագրեբը (1827-ին հիմնադրվել է «Մուզիկֆարեյն» երաժշտ. ընկերությունը, 1829-ին՝ նրան կից երաժշտ. դպրոցը): Սլովենական առաջին օպերաներն են՝ Յա.