Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/303

Այս էջը սրբագրված չէ

կողություն ունեցող երկրներում ազնիվ մեւոաղնեբից պատրաստված իրերի առև– տուրն առանց հարգադրոշմների արգել– ված է, իսկ հարգադրոշմի կեղծումը հե– տապնդվում է օրենքով: Մի շարք երկօր– ներում (ԱՄՆ, Ավստրալիա, Բելգիա, ԳՖՀ, Դանիա, Իտալիա, Շվեյցարիա, Շվեդիա) հարգային հսկողությունը պարտադիր չէ կամ թույլ է իրականացվում:

ՀԱՐԳԱՆ, տես Հաճրն՝.

ՀԱՐԴԱՐԱՆՔ, մարդու արտաքինը, հա– սարակական միջավայրը կիրառական ար– վեստի և այլ միջոցներով բարեզարդարե– լու, կոկելու ձևերի ամբողջություն: Հ. սերտորեն առնչվել է դեռևս նախնադար– յան մարդու աշխարհըմբռնման ու կեն– ցաղավարության հետ: Տարբեր հնարնե– րով հարդարվել են մարդու արտաքինը՝ մարմնի մասերը (դեմք, շրթունքներ, քիթ, ականջներ, մազեր, ձեռքեր, ոտքեր ևն), հագուստը, բնակարանը, կահ՜կարասին, հասարակական, պաշտամունքային ու ար– տադրական կառույցները, գործիքներն ու զենքերը ևն: ժամանակի ընթացքում փո– փոխվել են Հ–ի իմաստային առումները և դրսևորման ձևերը, հարստացել են նրա ավանդական ազգային–ժողովրդական ար– տահայտչամիջոցները: Հ–ի հնագույն ձե– վերը ժամանակի ընթացքում կորցրել են իրենց նախնական իմաստը, առաջնային է դարձել դրանց դեկորատիվ նշանակու– թյունը: Մեր ժամանակներում Հ–ի նորագույն ձևերն ու միջոցները թափանցել են նաև արդ. արտադրության մի շարք բնագավառ– ներ. նկարիչ ձևավորողները արդ. բազմա– թիվ արտադրատեսակներ հնարավորին չափ օժտում են գեղագիտական հատկա– նիշներով՝ ավանդական զարդամոտիվ– ների հիման վրա ստեղծելով մարդու ար– դի ճաշակը գոհացնող բարձրարվեստ շի– նածոներ ևն (տես Դիզայն, նաև Դեկորա– ւոիվ–կիրառական արվեստ, Զարդարվեստ, Ձևավորման արվեսյո հոդվածները): Դ. Վարդում յան

ՀԱՐԴԻ (Hardy) Գոդֆրի Հարոլդ (7.2. 1877, Քրանլի –1.12.1947, Քեմբրիջ), անգ– լիացի մաթեմատիկոս, Լոնդոնի Թագավո– րական ընկերության անդամ (1910), Քեմ– բրիջի (1906–19) և Օքսֆորդի (1919-31) համալսարանների պրոֆեսոր: Հայտնի է թվերի և ֆունկցիաների տեսությունների հետազոտություններով: Աշխատանքնե– րի մեծ մասը կատարել է անգլիացի մաթե– մատիկոս Ջ. Լիթլվուդի հետ: Թվերի տե– սությունում զբաղվել է դիոֆանտյան մո– տարկումներով և մասնավորապես թվերի ադիտիվ տեսության, պարզ թվերի և ձե– տա–ֆունկցիայի տեսությունների հարցե– րով: Ֆունկցիաների տեսությունում զբաղ– վել է անհավասարությունների և եռան– կյունաչափական շարքերի հետազոտու– թյամբ: Աշխատանքներ ունի ինտեգրալ ձևավւոխությունների և ինտեգրալ հավա– սարումների վերաբերյալ: Զբաղվել է նաև գենետիկայով:

ՀԱՐԴԻ (Hardy) Թոմաս (1840–1928), անգլիացի գրող: Կրթությամբ ճարտա– րապետ: Անգլ. խոշոր համալսարան– ների գիտությունների պատվավոր դոկ– տոր: 1871–97-ին հրատարակել է 14 վեպ, որոնք ըստ գաղափարագեղարվեստական բովանդակության բաժանել է երեք խմբի. «Բնավոր ու թյան ու միջավայ– րի վեպեր»՝ «Կանաչ ծառի տակ» (1872), «Խելահեղ ամբոխից հեռու» (1874), «Վերադարձ դեպի հայրենիք» (1878), «Քեսթըրբրիջի քաղաքագլուխը» (1886, հայերեն հրտ. 1978), «Անտառների բնա– կիչները» (1887), «Թեսը դ^ւրբերվիլ տոհ– մից» (1891), «Աննկատելի Զուդը» (1896), «Հ ն .ա ր ա մ ի տ և փորձառական վեպեր»՝ «Ծայրահեղ միջոցներ», «էթելբերթայի ձեռքը» (1876), «Անտար– բերը» (1881). «Ռոմանտիկ պատ– մություններ ու ֆանտազիա– ն և ր»՝ «Երկնագույն աչքեր» (1873), «Դրագունյան գնդի ավագ փողհարը» (1880), «Երկուսը աշտարակի վրա» (1882), «Սիրելին» (1892): Հրատարակել է պատմ– վածքների 4 և բանաստեղծական 8 ժողո– վածու: Հ. նորագույն ժամանակների քնա– րական խոշոր բանաստեղծներից է: Պատ– մության իր փիլիսոփայությունը Հ. ար– տահայտել է «Դինաստներ» (մաս 1–3, 1903–08) էպիկական չափածո դրամայում, որի թեման նապոլեոնյան պատերազմնե– րի ժամանակվա Եվրոպան է:

ՀԱՐԴՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Աասունի գավառի Տալ– վորիկի գավառակում: 1909-ին ուներ 11 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բռնագաղթի ճա– նապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՐԵԹ (Haret) Ապիրու Կոստաքեի (15.2. 1851, 6աշ–17.12.1912, Բուխարեստ) ռու– մինահայ մաթեմատիկոս–աստղագետ, սո– ցիոլոգ, պետական–հասարակական գոր– ծիչ: Ռումին. ակադեմիայի անդամ (1882-ից): Ավարտել է Բուխարեստի հա– մալսարանի ֆիզիկամաթեմատիկական Ս. Հարեթ էր, մեծ դեր է խաղացել երկրի XIX դ. վերջի ––XX դ. Ակգբի սոցիալ–քաղաքա– կան և մշակութային կյանքում: 1885– 1888-ին եղել է լուսավորության մինիստ– րության ընդհանուր քարտուղար, 1897– 1899, 1901–04 և 1907–10-ին Ռումինիա– յի դավանությունների և հանրային կըր– թության մինիստր: Նրա անմիջական նա– խաձեռնությամբ ու ղեկավարությամբ հիմ– նադրվել են ռումին, նոր տիպի դպրոցներ, վերակազմվել հանրային կրթությունը, ուսուցման մեթոդները և ծրագրերը («Տա– րեկան ընդհանուր հաշվետվություն հան– րակրթական ուսման մասին», հրտ. 1884, «Կրթական օրենքի նախագիծ», հրտ. 1896), գյուղերում բացվել են գրադարաններ, ակումբներ, մշակույթի տներ, կոոպերա– տիվներ ևն: Նրա գրած «Եռանկյունաչա– փություն» դասագիրքը (հրտ. 1873) մոտ 75 տարի, մասնակի փոփոխություններով, դասավանդվել է Ռումինիայի դպրոցնե– րում: Հիմնադրվել է առաջադիմական բնույթ ունեցող մատենաշար, հանդես, լրագիր: Հ. իր բացահայտ համակրանքն է արտահայտել ժողովրդական զանգված– ների, հատկապես գյուղացիության նկատ– մամբ: Ելնելով երկրի ագրարային վի– ճակից և հողային հարաբերություններից՝ առաջարկել է հողային հարցի լուծման, թեև ոչ ռացիոնալ, սակայն գյուղացիու– թյան դրությունը բարելավող եղանակներ: Հ. կանխատեսում էր գյուղացիական շարժ– ման վերելքը և դեմ էր դրանց դեմ ձեռ– նարկվող միջոցառումներին: Հ–ի «Սոցիա– լական մեխանիկան» (ֆրանս. հրտ. 1910, 1911) սոցիոլոգիան մաթեմատիկանաց– նելու առաջին փորձերից էր: Հրատարակ– վել է Հ–ի գործերի 6 հատորը: Նրա հու– շարձանը կանգնեցված է Բուխարեստում: Հատուկ անվանումների Լուսնի քարտեզի խառնարաններից մեկը կոչվում է Հ–ի անունով: 1976-ին ՑՈԻՆԵՍԿՕ–ն նշել է Հ–ի ծննդյան 125-ամյակը: Ս. Քոչանջյան

ՀԱՐԵՄ, տես Կանանոց:

ՀԱՐԵՄԻԿ, Հարամիկ, գյուղ Արև– մտյան Հայաստանում, էրզրումի վի– լայեթի Խնուսի գավառում, Արածանիի վտակ Խնուս գետի ձախ ափին: 1914-ին ուներ 150 տուն հայ և 30 տուն թուրք բնա– կիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Գյուղում եղած դեղնագույն կավից հայ բրուտները պատրաստում էին տնային գործածության իրեր: Հ. ուներ զույգ եկե– ղեցի (լուսավորչական և բողոքական), եր– կու վարժարան: Հ–ի հայերը զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկված– ները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՐԵՐԻԿԱՄԱԲՈՐՐ, պ ա ր ա ն և ֆ– ր ի տ (<հուն. jtapa – հար, vecppoe – երիկամ), հարերիկամային բջջանքի թա– րախային բորբոքում: Առաջանում է երի– կամների, հաստ աղիքների հիվանդու– թյունների դեպքում, կամ հեռավոր բոր– բոքային օջախներից արյան հոսքով ման– րէները բջջանք թափանցելիս: Ախտա– նշանները. մարմնի ջերմաստիճանի բարձ– րացում՝ 38°C, դող, գոտկատեղի և որո– վայնի համապատասխան կողմի ցավեր: Շոշափելիս գոտկատեղի մկանները գեր– բաժինը: 1878-ին Փարիզում պաշտպանել է դոկտորական դիսերտացիա («Մոլորա– կային ուղեծրերի մեծ առանցքների ան– փոփոխելիության մասին», ֆրանս. հրտ. 1878), որով նա հակադրվել է մոլորակա– յին համակարգի կայունության մասին մինչ այդ ընդունված տեսությանը: Հ. ապացուցել է, որ գոյություն ունի մեծ առանցքների դարավոր փոփոխություն և, հետևաբար, մոլորակային համակարգում ևս անկայունություն է տիրում: Ա. Պուան– կարեն Հ–ի աշխատությունը լուրջ ներդրում է համարել այդ բնագավառում: 1878-ի ապրիլից Հ. Բուխարեստի գիտության ֆա– կուլտետի ռացիոնալ մեխանիկայի պրո– ֆեսոր էր: Հ. Ռումինիայի լիբերալ–բուրժ. կուսակցության ձախ թևի ներկայացուցիչն