Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/304

Այս էջը սրբագրված չէ

լարված են, խիստ ցավոտ: Բարդություն– ները. թարախակույտը կարող է բացվել և պարունակությունը լցվել որովայնի կամ թոքամզի խոռոչ, երբեմն՝ աղիքների լու– սանցք: Ախտորոշում են ինֆիլտրատի պունկցիայով: Բ ու ժ ու մ ը՝ վիրահատու– թյամբ և անտիբիոտիկներով: ՀԱՐԹ (Hart), եղբայրներ Հ ա յ ն ր ի խ (1855–1906) և 3 ու լ ի ու ս (1859–1930), գերմանացի գրողներ, քննադատներ, գեր– մանական նատուրալիզմի հիմնադիրնե– րից ու տեսաբաններից: Միասին հրատա– րակել են գրական–քննադատական հան– դեսներ, ալմանախներ, հոդվածների ժո– ղովածուներ («Քննադատական արշավ– ներ», մաս 1–6, 1882–84, «Նոր միու– թյուն», 1901): Հայնրիխ Հ–ի գեղարվես– տական գործերից ւավագույնը «Մարդկու– թյան երգ»-ն է (հ. 1–4, 1887 – 1906), որ– տեղ նա ձգտել է տալ մարդկության զար– գացումը սկսած հնագույն ժամանակնե– րից, բայց ավարտել է միայն երեք «երգ»: Ցուլիուս Հ. թողել է բանաստեղծություն– ների ժողովածուներ, նովելներ, դրամա– տիկ երկեր և Բուդդայի, Ջրադաշտի, Քրիստոսի մասին աշխատություններ: ՀԱՐԹ (Harte) Ֆրենսիս Բրեթ (1836– 1902), ամերիկացի գրող:Եղել է ոսկեխույզ: 1870-ական թթ. մեկնել է Եվրոպա: «Կալի– ֆոռնիական պատմվածքներ» (1857–71) շարքում պատկերել է ոսկի որոնողների կենցաղն ու բարքերը: Ռոմանտիկ և սեն– տիմենտալ գրականության ներկայացու– ցիչներին ուղղված սրամիտ պարոդիա– ներում («Շատ հակիրճ շարադրված վե– պեր», 1867) հանդես է եկել որպես ռեա– լիզմի կողմնակից: Հրատարակել է «Մռըն– չացող ճամբարի ճակատագիրը» (1868), «Ինչպես Սանթա Քլաուսը եկավ Սիմփսոնի բարը» (1872), «Մլիս» (1860, հայ հրտ. 1910) գրքերը, «Գաբրիել Կոնրոյ» (1875– 1876) վեպը, «Թենքֆուլ Բլոսսըմ» (1877) վիպակը են: Եբկ. Իննսուն և ութը տարի առաջ, Թ., 1902: Կալիֆորնիական պատմվածքներ, Ե,, 1945: Տափաստանի ընկեցիկը, Ե., 1959: ՀԱՐԹ ՀԱՄԱԿԱՐԳ շինարարական մեխանիկայում, կոնստրուկցիա– ների համակարգ, որի բոլոր տարրերի սիմետրիայի առանցքները և արտաքին ուժերի ազդման գծերը գտնվում են միև– նույն հարթության մեջ: Շինարարական պրակտիկայում Հ. հ–երը (կոնստրուկ– ցիաները) մեկուսի չեն կիրառվում, դը– րանք, որպես կանոն, տարածականորեն իրար հետ կապված են: Մակայն, ինժե– ներական հաշվարկները պարզեցնելու համար, շատ կառույցներ հաշվարկային սխեմաներում դիտարկում են որպես առանձին Հ. հ–երի համախումբ: Օրի– նակ, արդյունաբերական կամ հասարա– կական շենքի կարկասը, որը տարածա– կան համակարգ է, հաշվարկներում փո– խարինում են հարթ շրջանակների հա– մակարգով: ՀԱՐԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ, պոլիգրաֆիա– կան տպագրության եղանակ, երբ տպա– ձեի տպագրող և բացատատարրերը (չտպագրող) գտնվում են նույն հարթու– թյան մեշ: Տպագրող և չտպագրող տարրե– րի առկայությունը պայմանավորված է մակերևույթի տարբեր ֆիզիկաքիմիական հատկություններով (տպաձևի մակերե– վույթը նախապես ենթարկվում է քիմ. մշակման), տպագրող տարրերը պատվում են յուղոտ ներկով, իսկ բացատատարրե– րը՝ ջրով: Քանի որ ջուրը և յուղը չեն միա– խառնվում, տպաձևի նախօրոք խոնավաց– րած բացատները չեն ներկապատվում, 1ւէւրկ|ւ քսվում է միայն տպագրող տարրե– րին: Տպագրության պրոցեսում տպաձևը մեկընդմեջ խոնավացնում են, ներկա– պատում, այնուհետև ներկը ճնշմամբ փո– խադրվում է թղթի (կամ այլ նյութի) վրա: Հարթ տպագրության եղանակներն են վիմագրությունը, օֆսեթ տպագրությու– նը և ֆոտոապագրությունը:

ՀԱՐԹԱԳԻԾ, 1) կանոնավոր բազմանկյան կենտրոնից նրա ցանկացած կողմին իջեց– րած ուղղահայաց հատվածը: Կանոնա– վոր ո–անկյան Հ. հավասար է ներգծյալ շրջանագծի–rn շառավղին և նրա an կողմի ու Տո մակերեսի հետ կապված է an= = 2rntg – , Տո= nrn2tg -^– առնչություն– ո ո ներով: 2) Կանոնավոր բուրգի (հատած բուրգի) Հ.՝ A-ն նրա կողմնային նիստի բարձրությունն է և նրա կողմնային մա– կերևույթի Տ մակերեսի և հիմքի p պարա– գծի հետ կապված է S=-^–p-A առնչու– թյամբ:

ՀԱՐԹՍ ԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՄՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հարավ–արևմուտք: Կոլեկտիվ տնտեսու– թյունն զբաղվում է անասնապահությամբ, շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կե– րային կուլտուրաների մշակությամբ և պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ Հստթագյուղ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան: Հիմ– նադրել են Մուշից, Ալաշկերտից, քԿսսե– նից եկածները, 1828-ին:

ՀԱՐԹԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղու– կասյանի շրջանում, Քարախաչ լեռնանց– քի մոտ, շրջկենտրոնից 6 կմ հարավ– արեելք: Միավորված է Զույգաղբյուրի սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան:

ՀԱՐԹԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Գո– րիսի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հա– Հարթաշեն րավ–արևելք: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է հացպհատիկի, կերային կուլտուրաների և կարտոֆիլի մշակությամբ, այգեգոր– ծությամբ: Ցորենի սերմացու է մատակա– րարում շրջանի մյուս տնտեսություննե– րին: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան, մսուր– մանկապարտեգ: Հիմնադրել են նախկին Զորաշեն, Այգեձոր, Ազատաշեն գյուղե– րի բնակիչները, 1965–70-ին:

ՀԱՐԹԱՉԱՓ, հարթաչափման և հորիզո– նական ուղղությունների տրման գեոդե– զիական գործիք: Առավել լայն կիրառու– թյուն ունի օպտիկա–մեխանիկական Հ., որի միջոցով հաշվարկը կատարում են ձողաքանոնով: Նախքան հաշվարկը դի– տախողովակի նշանագիծը բերվում է հո– րիզոնական դիրքի հարթացույցի օգնու– թյամբ, իսկ ինքնատեղակայվող նշանա– գծով Հ–ում այն կատարվում է ավտոմա– տորեն:

ՀԱՐԹԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ, երկրաչափության բաժին, որն ուսումնասիրում է մեկ հար– թության պատկանող պատկերների (հարթ պատկերներ) հատկու– թյունները: Հ. առաջին անգամ առավել լրիվ ու համակարգված շարադրել է հույն գիտնական Էվկլիդեսը «Սկզբունքներ» աշ– խատությունում: Տես նաև Տարածաչափու– թյան :

ՀԱՐԹԱՉԱՓ ՈհՄ, ելակետի («բարձրու– թյան զրո») կամ ծովի մակարդակի նկատ– մամբ Երկրի մակերևույթի կետերի բարձ– րության որոշում: Երկրաչափա– կան Հ. կատարվում է հարթաչափի և նշաձողերի օգնությամբ: Եtռ աtն կtյ ու– նաչա փական Հ–ման հիմքում ըն– կած է թեոդոչիտիճ տեղանքի երկու կե– տերով անցնող դիտոցային ճառագայթի թեքության անկյան կապը այդ կետերի բարձրությունների տարբերության և դը– րանց միջև եղած հեռավորության հետ: Բարոմետրական Հ. (կատար– վում է բարոմետրի միջոցով) հիմնված է ծովի մակերևույթի նկատմամբ կետի ունե– ցած դիրքից օդի ճնշման կախման վրա: Մեխանիկական Հ. կատարվում է ավտոմատ–հարթաչափով, որն ավտո– մատորեն գծում է տեղանքի պրոֆիլը, չափում կից կետերի բարձրությունների տարբերությունը և դրանց միջև եղած հե– ռավորությունը: Հիդրոստատիկ Հ–ման ժամանակ օգտագործվում է հա– ղորդակից անոթների հատկությունը: Աստղագիտականն աստղա– գիտագրավիմետրական Հ–ման հիմքում ընկած է գեոիդի կամ քվազիգեոի– դի բարձրությունների որոշումը ռեֆերենց–