Հարժիս րաններ (I հազարամյակ, մ. թ. ա.), գյու– ղաաեղիներ (X–XVIII դդ.), եկեղեցիներ (X–XVIII դդ.), ամրոց, կամուրջ (XIII դ.), մատուռ, գերեզմանոց՝ խաչքարերով (XIII–XIV դդ.):
ՀԱՐԺԻՄԻ ՔԱՐԱՎԱՆԱՏՈՒՆ, Ցայջիի քարավանատուն, միշնադարյան Հայաստանի քարավանատներից, Սյու– նիքով անցնող ճանապարհի վրա (այժմ՝ ՀՍՍՀ Դորիսի շրշանի Հարժիս գյուղի մոտակայքում): Կառուցվել էt1343-ին: Պահպանվել է կիսավեր վիճակում: Պատ– կանում է եռանավ դահլիճ քարավանա– տների տիպին: Ուղղանկյուն դահլիճը (ներսի չափերը՝ 10,2 t/X 18,2 մ) երկու շարք (4-ական յուրաքանչյուրում) մույթե– րով բաժանված է 3 մասերի: Մույթերը միմյանց ու պատերին կապված են եղել այժմ կիսավեր, թաղածածկը կրող կա– մարներով, որոնք թաղերի հետ միասին առնված էին երկլանշ կտուրի տակ ^Հե– տագայում մուտքի առաջ կցվել է փոքր չափերի (4,05 9tմ) մի նախասրահ (այժմ՛ ավերակ): Գրկ. Հարությունյան Վ. Մ., Միջ– նադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջները, Ե., 1960: XajinaxntHH O.X., rpaacflaHcicoe 30flqecTB0 ApMeHHH, M., 1971. Վ. Հարությունյան ՀԱՐ ԻՄԱՆ (Harriman) Վիլյամ Ավերել (ծն. 1891), ամերիկյան քաղաքական գոր– ծիչ և դիվանագետ: Միլիոնատեր (կապի– տալներ ունի երկաթուղային և ավիաընկե– րություններում, բանկային և ապահովա– գրական գործում): Քաղ. գործունեությունն սկսել է 1920-ական թթ. որպես հանրապե– տական, 1928-ից՝ դեմոկրատական կու– սակցության անդամ: Եղել է Ֆ. Ռուզվելտի (պրեզիդենտ՝ 1933–45) խորհրդականը ֆինանսական և արդ. հարցերով, դեսպան ՍՍՀՄ–ում (1943–46), Մեծ Բրիտանիա– յում (1946), առևտրի մինիստր (1946– 1948), Նյու Յորքի նահանգապետ (1954– 1958), «հատուկ հանձնարարությունների» գծով դեսպան (1961 և 1965–69): Բազմիցս այցելել է Սովետական Միություն: Դրել է «Խաղաղություն Ռուսաստանի հետ» (1959) գիրքը, որտեղ բարձր է գնահատել ՍՍՀՄ–ի նվաճումները ետպատերազմյան տարիներին և արտահայտվել խաղաղ գո– յակցության օգտին:
ՀԱՐԻՆԳՆԵՐ, ծովատառեխներ, (Clupeidae), հարինգակերպերի կարգի ոսկրային ձկների ընտանիք: Մարմնի եր– կարությունը՝ 35–40 շ/ւ/(հազվադեպ՝ մինչև 75 սմ): Արծաթավուն են, մեջքը՝ մուգ կա– պույտ կամ կանաչավուն: Ատամները թույլ են զարգացած կամ բացակայում են: Հայտ– նի է մոտ 50 սեռ, 190 տեսակ, տարածված հիմնականում արևադարձային գոտու ջրե– րում, գերակշռում են Հյուսիսային կիսա– գնդում, որոշ տեսակներ հանդիպում են նաև արկտիկական ծովերում: Հիմնակա– նում ծովային ձկներ են, կան նաև քաղց– րահամ ջրերում ապրողներ և գաղթող ձկներ: Վտառային ձկներ են, սնվում են պլանկտոնով, երբեմն մանր ձկնիկներով, մեծ մասը կատարում է հեռավոր միգրա– ցիա: ՍՍՀՄ–ում տարածված են Կասպից, Սև, Ազովի, Բալթիկ, Բարենցի, Սպիտակ և հեռավորարևելյան ծովերում: Ունեն արդյունագործական մեծ նշանակություն, համաշխարհային որսը տարեկան հաս– նում է 5 մլն ա: Օգտագործում են թարմ, աղի, ապխտած և պահածոյացված վիճա– կում:
ՀԱՐԻՍԱ, հայկական ազգային կերակուր: Զրի մեջ լցնում են կորկոտ և հավի կամ տավարի միս ու եփում՝ փայտե թիակով հարելով մինչև թելաձիգ զանգված դառ– նալը: Ուտելիս վրան լցնում են հալած յուղ: Հ. նախկինում համարվել է ծիսա– տոնական կերակուր: Պատրաստել են հանդիսավոր օրերին, հարսանիքների և ժողովրդական տոների ժամանակ: Կճու– ճի մեջ թոնրում ողջ գիշերն եփելուց հետո, կերել են մեծ մասամբ կիրակի առավոտ– յան: Պաս օրերին մսի փոխարեն օգտա– գործել են բանջար: Լ. Պեարոսյան ՀԱՐԿ, պարտադիր վճար, որ պետությու– նը գանձում է իրավական և ֆիզիկական անձերից: Առաջացել է դասակարգերի և պետության ծագման հետ: Հ–ի սոցիալ– տնտ. էությունը, կազմը և դերը պայմանա– վորված են հասարակության տնտ. և քաղ. կառուցվածքով, պետության բնույ– թով և ֆունկցիաներով: Հասարակական– տնտեսական հակամարտ ֆորմացիանե– րում Հ. պետության եկամուտների գըլ– խավոր աղբյուրներից է և ուղղվում է նրա արտաքին ու ներքին ֆունկցիաների իրա– կանացման ծախսերի ֆինանսավորմանը: Ստրկատիրական և ֆեոդալական պետու– թյուններում այն գանձվում էր գլխավորա– պես բնամթերային (պարեն, հանդերձանք բանակի ու նավատորմի համար ևն) և անձնական պարտիքների (մասնակցու– թյուն արշավներին ևն) ձևով: Ապրանքա– դրամական հարաբերությունների զար– գացման հետ բարձրացավ դրամական Հ–ի դերը: Կապիտալիզմի օրոք Հ. լրացուցիչ շահագործման միջոց է, կազմում է պետ. բյուջեի եկամուտների հիմնական մասը (79–80%): Հ–ի հիմնական ծանրությու– նը կրում է աշխատավորությունը: Ըստ գանձման եղանակի Հ. լինում է ուղղակի և անուղղակի: Ուղղակիով հարկ– վում են գույքը և եկամուտները (տես Հարկային դրույքներ): Տարբերում են ռեալ ուղղակի Հ., որով հարկվում են հողամասը, կենդանիների հոտը, անշարժ գույքը,* և անձնական ուղղակի Հ., որը գանձվում է ֆիզիկական անձանց եկա– մուտներից կամ գույքից (եկամտահարկ, գույքահարկ, Հ. դրամական կապիտա– լից, գերշահույթից, ժառանգությունից, նվիրատվությունից): Անուղղակի Հ. (ակ– ցիզ) գանձվում է լայն սպառման ապրանք– ների վաճառքից՝ ապրանքների գների բարձրացման միջոցով: Կապիտալիստա– կան երկրներում (ԱՄՆ, ԳՖՀ) կիրառվում է էմիսիոն Հ., որով հարկվում են ոսկով չապահովված բանկային տոմսերը: Գո– յություն ունեն նաև մաքսային ու դատա– կան բազմաթիվ տուրքեր և գանձույթներ: Բնեղեն Հ. պահպանվում է տնտեսապես հետամնաց որոշ երկրներում: Սոցիալիզմի ժամանակ Հ. էկոնոմիկա– յի և կուլտուրայի զարգացման նպատակով ազգային եկամտի մի մասի պլանային բաշխման և վերաբաշխման միջոց է: Պե– տությունն իրականացնում է ազգային եկամտի ուղղակի վերաբաշխումը և սո– ցիալիստական տնտեսությունից ստաց– ված մուտքի հաշվին ապահովում պետ. բյուջեի եկամուտների գերակշիռ մասը, իսկ բնակչությունից գանձվող Հ–ի տեսա– կարար կշիռն աննշան է (1978-ին՝ 8,3%): Հ–ից կուտակված միջոցներն ուղղվում են հասարակական պահանջմունքների բա– վարարմանը: Սոցիալիստական պետու– թյան հարկային քաղաքականությունն իրականացվում է կոմունիստական շինա– րարության այս կամ այն փուլի առաջա– դրած խնդիրներին համապատասխան: Պրոլետարիատի դիկտատուրայի հաստա– տումից հետո Հ. օգտագործվում էր բուր– ժուազիայի տնտ. հզորությունը քայքայե– լու, անցման շրջանում՝ քաղաքի և գյուղի կապիտալիստական տարրերը դուրս մղե– լու և աշխատավոր գյուղացիության հետ բանվոր դասակարգի դաշինքը ամրապըն– դելու համար: Սոցիալիզմի հաղթանակից հետո այն դառնում է կոմունիստական շինարարության համար լրացուցիչ ֆի– նանսների կենտրոնացման միջոց: ՍՄԿԿ ծրագիրը նախատեսում է բնակչությունից գանձվող Հ–ի աստիճանաբար վերացում: 1972-ից ՍՍՀՍ–ում բանվոր–ծառայողների աշխատավարձից հարկվող մինիմումը հասցված է 70 ռ., իսկ ամսական մինչև 90 ռ. աշխատավարձից գանձվող Հ–ի դրույքները 1 /3-ով իջեցվել են: Շ. Նազարյան ՀԱՐԿ և րկրաբանական, ընդհա– նուր շերտագրական սանդղակի միավոր, ավելի փոքր է, քան բաժինը: Հ–ի ծավալի և սահմանների որոշման համար կարևոր են կենսաշերտագրական վերլուծության տվյալները:
ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔ, դասակարգա– յին հակամարտ ֆորմացիաներին բնորոշ աշխատանքի հասարակական ձև, երբ աշխատավորն իր հավեչյաւ աշխատանքն առանց համարժեքի ստիպողաբար տալիս է իշխող դասակարգերին: Ծագել է արտա– դրամիջոցների մասնավոր սեփականու– թյան և դասակարգերի առաջացման հե– տևանքով: Դրա նախնական ձևը ստրկա– տիրությունն էր, երբ արտադրամիջոցների հետ մասնավոր սեփականություն դար– ձավ նաև անմիջական արտադրողը: Հ. ա–ի հաջորդ, ֆեոդալական–ճորտատիրական ձևը հիմնվում էր արտադրողին ֆեոդալի հողին ամրացնելու վրա: Այս երկու ձևե– րին բնորոշ էր անձնական կախման մի– ջոցով աշխատանքի ուղղակի և անմիջա– կան հարկադրումը (տես Արտատնտեսա– կան հարկադրանք): Կապիտալիզմի պայ– մաններում վարձու բանվորն իրավաբա– նորեն (ձևական) ագատ է, սակայն, զըրկ– ված լինելով արտադրամիջոցներից, իր գոյությունը պահպանելու համար ստիպ– ված վաճառում է սեփական միակ ապ– րանքը՝ աշխատուժը: Այն գործադրելու