յուրաքանչյուր խմբի օրգանիզմներ կարելի է դասակարգել ըստ ապրելավայրի (խտոնոբիոնտներ, հիդրոբիոնաներ, ավիաբիոնաներ են), սնման (հատիկակերներ, խոաակերներ, գիշատիչներ են) և շարժման (թռչող, վազող, սողացող ևն) ձևերի: Միջավայրի պայմանների փոփոխության հետևանքով Հ. որպես այդպիսին կարող է կորցնել իր նշանակությունը, և նման դեպքերում ցայտուն արտահայտվում է նրա հարաբերական բնույթը: Այսպես, փափուկ կերով սնվող նապաստակի կտրիչները չափից ավելի են երկարում, կամ ժամանակից շուտ եկած ձյան վրա իսկույն նկատվում են կաքավները, որոնք չեն հասցրել փետրափոխվել: Պատմա–էվոլյուցիոն Հ–յան աղբյուր են ժառանգականորեն պայմանավորված կամ գենետիկական փոփոխությունները՝ մուտացիաները, որոնք բազմազան են ժառանգականության նյութական հիմքը կազմող դեզօքսիռիբոնուկլեինաթթվի (ԴՆԹ) փոփոխման հսկայական հնարավորությունների շնորհիվ: Սակայն սերունդներում նույնիսկ չնչին մուտացիոն փոփոխությունների կուտակումը չի բերում Հ–յան, այլ, ընդհակառակը, խախտում է օրգանիզմների ցանկացած տեսակի պատմականորեն հաստատված հարմարվողական կառուցվածքը: Այս փաստի հիման վրա Ի. Ի. Շմալհաուզենը (1942, 1946) եզրակացրեց, որ Հ. չի կարելի հանգեցնել մուտացիոն պրոցեսին և դիտարկել որպես ԴՆԹ–ի փոխարկումների լոկ տարրական արդյունք: Հետևապես, մուտացիայի և Հ–յան (որպես պատմական պրոցեսի) միջև առաջանում է դիալեկտիկական հակասություն, որը հաղթահարվում է միայն ընտրության միջոցով, որի շնորհիվ մուտացիոն տեղաշարժերն ու փոփոխությունները վերածվում են Հ–յան: Քանի որ կենդանիների և բույսերի յուրաքանչյուր տեսակի անհատների միջև խաչաձևման արդյունքում ծագում են գենետիկական զուգակցությունները, ապա ընտրությունը կատարվում է ոչ թե մուտան– տային հատկանիշներով, այլ զուգակցված ձևերով: Պոպուլյացիաներում ստեղծվում է բնական հետերոզիգոտություն, որտեղ հարմարվողական ձևաբանա–ֆիզիոլո– գիական կառուցվածքը «հիմնվում է» ոչ թե մուտացիայի, այլ զուգակցման վրա: Այսինքն՝ Հ–յան աղբյուր են հանդիսանում մուտացիաներն ու ընտրության հսկողությամբ կատարվող նրանց զուգակցություն ները, ըստ որում ընտրությունը ձեռք է բերում օրգանիզմների հարմարվողական կառուցվածքի առաջատար, ստեղծագործ գործոնի դեր: Հ–յան և մուտացիաների փոխադարձ կապի սկզբունքը ընդունված է նաև գյուղատնտեսության մեջ. որքան տարասեռ է կենդանիների ցեղը կամ բույսերի տեսակը, այնքան ավելի կենսունակ և դիմացկուն է սերունդը: Կենդանի օրգանիզմների հարմարվողական մեխանիզմների հետազոտության տվյալների հիման վրա ստեղծվում են կենդանի նախատիպար, որոնք ինժեներա–տեխնիկա– կան զանազան համակարգերի կառուցման հիմք են ծառայում (տես Բիոնիկա): Հ. ֆիզիոլոգիական, ֆիզիոլոգիական ռեակցիաների ամբողջություն, որը կազմում է միջավայրի պայմանների Փոփոխություններին օրգանիզմի հարմար վելու պրոցեսների հիմքը և ուղղված է նրա ներքին միջավայրի հարաբերական կայունության պահպանմանը: Ֆիզիոլոգիական Հ–յան շնորհիվ բարձրանում է օրգանիզմի դիմադրողականությունը ցրտի, ջերմության, թթվածնի անբավարարության, բարոմետրիկ ճնշման և այլ գործոնների հանդեպ: Ուժեղ գրգռիչների ազդեցությամբ օրգանիզմում տեղի ունեցող նրան ոչ հատուկ փոփոխություններիդ ամբողջությունը կոչվում է հարմարվողական սինդրոմ, իսկ դրանց դեմ օրգանիզմի ռեակցիան՝ ս տ ր և ս: Ֆիզիոլոգիական Հ–յան պրոցեսն ընթանում է մի քանի փուլերով, սկզբում գերակշռում են ապակոմպենսացման (ֆունկցիաների խանգարում), այնուհետև ոչ լրիվ հարմար– վածության (օրգանիզմի համար նոր միջավայրին համապատասխան կայուն վիճակի ակտիվ փնտրում) երևույթները, և, վերջապես, առաջանում է հարաբերական կայուն հարմարվածություն: Վերջինները ցայտուն են արտահայտվում բարձրության հանդեպ ֆիզիոլոգիական Հ–յան դեպքում (տես Բարձունքային հիվանդություն): Ֆիզիոլոգիական Հ–յան պրոցեսում ընթացող տեղաշարժերը վերաբերում են օրգանիզմի բոլոր մակարդակներին: Դրա նում կարևոր դեր է կատարում օրգանիզմի ռեակտիվությունը, տարիքը, մարզվածու– թյունը (հատկապես տիեզերագնացների և մարզիկների) ևն, ինչպես նաև նյարդային համակարգի պլաստիկությունը, որը հնարավորություն է տալիս վերականգնելու միջավայրի փոփոխված պայմանների հանդեպ օրգանիզմի հավասարակշռությունը: Օրգանիզմի վերադարձը ֆիզիոլոգիական Հ–ից ելակետային վիճակի կոչվում է դեզադապտացիա: Հ. վերլուծիչների (անալիզատորների), պայմանավորված են ընդունիչների (ռեցեպտորների) կամ զգայության օրգանների վրա յուրահատուկ գրգռիչների ազդեցությամբ (օրինակ՝ տեսողական անալիզատորի Հ. լույսի կամ մթության, լսողականինը՝ ձայնի, մաշկայինինը՝ մեխանիկական և ջերմային գրգռիչների, ան– դաստակայինինը՝ պտտական շարժումների հանդեպ ևն): Վերլուծիչների ֆիզիոլոգիական Հ. պայմանավորված է ծայրամասային ընդունիչների զգայունության փոփոխություններով և կենտրոնական նյարդային համակարգում ընթացող պրոցեսներով: Օրինակ, լուսային Հ. հանգեցնում է ուժեղ լույսի հանդեպ աչքի զգայնության իջեցման, մթության պայմաններում՝ ընդհակառակը (տես Ակոմոդացիա աչքի): Լսողական վերլուծիչում Հ. արտահայտվում է ուժեղ և երկարատև ձայնային գրգռիչների հանդեպ լսողական զգացողության բարձրացմամբ, լռության դեպքում՝ ընդհակառակը: Զգայունության աստիճանական փոփոխվելու երևույթը նկատվում է նաև մաշկի վրա ցածր կամ բարձր ջերմաստիճանների ազդեցության դեպքում: Գրկ, ա m a ռ b r a y 3 e h H.H., Opra- HH3M KaK Ijejioe B HHAHBHflyaJIbHOM H HCTOPH– necKoM pa3BHTHH, M.–JI., 1942; Ero ac e, OaKTopw 3bojik)uhh, 2 H3fl.f M., 1968; ,E[ap b h h H., npoiicxoacfleHHe bh^ob …, Coh ., t. 3, M.–JI., 1939; 3 e ռ h k m a h A. JI., OpraHHqecKaa ijejiecoo6pa3HocTb h ecTecTBeH- hbih ot6op* b c6.: CoBpeMeHHue npodjieMbt sbojtoijhohhoh Teopnn, JI., 1967; B a p 6 a- ա e b a 3. H., AKKjiHMaTH3an,HH k rrnioiccHH h ee (|)H3HOJioraqecKHe MexamraMEr, M.–JI., 1960; Thxomhpob H.H., OqepKH no 4>H3nojiorrai ^ejioBena b 3KCTpeMaJibHMx ycjio- bhhx, M., 1965.
ՀԱՐՄՈՆ, հարմոնիկ ա, մետաղյա
լեզվակներով օդհունչ երաժշտական գործիք: Ձեռքի առաջին Հ. ստեղծել է գերմանացի վարպետ Կ. Ֆ. Լ. Բուշմանը, 1822-ին:
Ռուսաստանում արտադրվել է սկսած
XIX դ. 30–40-ական թթ. (Տուլա): Ռուս
վարպետները ստեղծել են երկու հիմնական տիպի Հ–ների տարատեսակներ: Ա–
ռաջին տիպը՝ փուքսը սեղմելիս և ընդար–
ձակելիս յուրաքանչյուր կոճակ առաջացնում է տարբեր հնչյուններ: Դրանցից են՝
Տուլայի, Սարատովի, Պետերբուրգի (բայանի նախօրինակը), մարիական Հ–ները:
Երկրորդ տիպում փուքսի ընդարձակումը և սեղմումը չի Փոխում հնչյունի բարձրությունը: Դրանցից են՝ «ռուսյանկա», «լի–
վենկա», Ելեցի դաշնամուրային (ակորդեոնի նախօրինակը), սիբիրյան, ազգայիններից՝ թաթարական, կուբոս, փշինե,
կոմուզ Հ–ները: Ռուսաստանում միաժամանակ օգտագործում էին գերմ. և վիեննական Հ–ները, միաշարք և երկշարք Հ–ները:
Հ. առավել տարածված ժող. գործիքներից է:
ՀԱՐՄՈՆԻԱ (< հուն, ap^ovta – կապ,
ներդաշնակություն, համաչափություն),
տես Ներդաշնակություն:
ՀԱՐՄՈՆԻԱ (հուն. ՝Ap^ovia – համաձայն, ներդաշնակ), առասպելական դիցուհի: Արեսի և Աֆրոդիտեի դուստրը, Կադմոսի կինը: Ըստ առասպելի, Թեբեի
Կադմեա դղյակում Կադմոսն իր հարսնացու Հ–ին նվիրել է ՀեՓեստոսի պատրաստած կախարդական մանյակը, որի կրող
ները դատապարտված էին դժբախտության ու կործանման:
Հ–ի առասպելում հին հույներն արտահայտել են այն գաղափարը, որ անիծյալ ու կորստաբեր է անարդարությամբ հա–
փըշտակած գանձը:
ՀԱՐՄՈՆԻԶԱՑԻԱ, տես Ներդաշնակում:
ՀԱՐՄՈՆԻԿ ԱՆԱԼԻԶ, մաթեմատիկայի
բաժին, որն ուսումնասիրում է պարբերական ֆունկցիաները եռանկյունաչափական շարքերի և ինտեգրալների վերլուծելու հարցերը: Հ. ա–ի հիմնական խնդիրներից մեկը f(x) պարբերական ֆունկցիան եռանկյունաչափական շարքի գումարի տեսքով ներկայացնելն է, այսինքն՝
պարբերական ֆունկցիան տրոհել պարզ հարմոնիկ բաղադրիչների: T=2jt պար–