Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/313

Այս էջը սրբագրված չէ

գական դեֆ որմացիայի պոտենցիալ էներ– գիայի փոխ արկումը մարմինների կինե– տիկ էներգիայի, U մարմինները սկսում են տարամիտել: Երկրորդ փուլի վերջում A և B կետերը կունենան տարամիտման Vmi–Vbd արագություն: Բացարձակ առաձգական մարմինների համար Հ–ի վերջում մեխանիկական էներգիան լիովին կվերականգնվեր, և տեղի կունենար (VAn– Vbii)= (l>An–i/Bn) հավասարությունը, իսկ բացարձակ ոչ առաձգական մարմինների Հ. կավարտվեր առաջին փուլով (VAn– – VBn=0): Իրական մարմինների Հ–ի դեպ– քում մեխանիկական էներգիան Հ–ի վեր– ջում վերականգնվում է մասամբ (մնա– ցորդային դեֆորմացիայի, մարմինների տաքացման և այլ երևույթների հետևան– քով) և (VAn–VBn)<(^An–t>Bn): Այդ կո– րուստները հաշվի առնելու համար մտցը– վում է, այսպես կոչված, k վերականգնման գործակից, որը կախված է միայն նյութի ֆիզիկական հատկություններից. (VAn-Vsn) (Vah-Vbh) ՜՜ (t՝An- ՝Bn) (VAn–VBn) K-ի արժեքը որոշվում է փորձով: Բացար– ձակ առաձգական Հ–ի դեպքում k= 1, իսկ բացարձակ ոչ առաձգականի դեպքում k=0: Եթե հայտնի են արագությունները Հ–ից առաջ և k գործակիցը, կարելի է հաշվել արագությունները Հ–ից հետո և Տ հարվածային իմպուլսը: Եթե մարմին– ների զանգվածների Ci և C2 կենտրոնները Հ–ի գծի վրա են, ապա Հ. կոչվում է կ և ն տ– ր ո ն ա կ ա ն (գնդերի Հ.), հակառակ դեպքում՝ ոչ կենտրոնական: Եթե զանգ– վածների կենտրոնների Vi և Սշ արագու– թյունները Հ–ի սկզբում ուղղված են Հ–ի գծին զուգահեռ, ապա Հ. կոչվում է ու ղ ի ղ, հակառակ դեպքում՝ թեք: Երկու ողորկ մարմինների (գնդերի) ուղիղ կենտրոնա– կան հարվածի դեպքում (l + k)M2 . V‘=^--Ml+Mr(t,i~ ,2)- V2=t>3+ Mt + M2 7 որտեղ AT-ն Հ–ի ընթացքում համակար– գի կորցրած կինետիկ էներգիան է, Mi-ը և ]Տ42-ը՝ գնդերի զանգվածները: Մասնա– վոր դեպքում, երբ k= 1 և Mi=M2f ստաց– վում է Vւ= v2 և V2= Viէ այսինքն՝ բա– ցարձակ առաձգական Հ–ի ժամանակ կա– տարվում է միևնույն զանգվածով գնդերի արագությունների փոխանակություն: Բացի պինդ մարմինների Հ–ից ֆիզի– կայում ուսումնասիրվում են նաև մոլե– կուլների, ատոմների և տարրական մաս– նիկների փոխհարվածները (տես նաև Բախումներ): Գրկ.}Հ.*ւոհ neBCKuii H.A., Teopira coyAapeHHH TBepflbix Teji, JI.–M., 1949; Ahhhhk A.H., y,aap h cMcaine ynpyrax Teji, H36p. Tpyaw, t. 1, K., 1952; PaiiH- xapT .Ա»., Ո h p c o h A ac. IloBeAeHHe MeTajuioB npH HMnyjibCHBHwx Harpy3Kax, nep. c aimi., M.,1958. Մ. 9աբրիեւյան

ՀԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՍԵՌԻ, բախում երկրորդ սեռի, գրգռված ատոմ– ների, իոնների, մոլեկուլների և Էլեկտրոն– ների բախման ոչ առաձգական պրոցես, որի ընթացքում մասնիկների գրգռման Էներգիան (ներքին Էներգիան) ամբողջո– վին կամ մասամբ փոխակերպվում է բախ– վող մասնիկների կինետիկ Էներգիայի: Արդյունքում մասնիկների կինետիկ Էներ– գիաների գումարը ավելի մեծ է լինում, քան մինչև բախումը: Առաձգական հար– վածի դեպքում (առաջին սեռի հարված) բախվող մարմինների կինետիկ Էներգիա– յի աճ տեղի չի ունենում: Երկրորդ սեռի հարվածները կարևոր դեր են կատարում իոնացված գազերում, մասնավորապես, ցածրջերմաստիճանային պլազմայում ըն– թացող պրոցեսներում: Տես նաև Բախում– ներ:

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԱԼԻՔ, գերձայնային արա– գությամբ տարածվող անցումային բարակ տիրույթ, որում տեղի է ունենում նյութի խտության, ճնշման, ջերմաստիճանի և արագության թռիչքաձև մեծացում: Հ. ա. առաջանում է պայթյունների, գերձայնա– յին արագությամբ բութ մարմինների թռիչ– քի (տես Գերձայնային հոսանք), Էլեկ– տրական հզոր պարպումների դեպքում ևն: Պայթյունի տեսությունում որպես Հ. ա. հասկանում են միջավայրի (սովորաբար օդի) այն ամբողջ զանգվածը, որը սեղմ– վում և շարժման մեջ է դրվում, իսկ սեղմ– ված և չգրգռված միջավայրերի բաժան– ման շարժվող մակերևույթն անվանում են Հ. ա–ի ճակատ: Միջուկային պայթյու– նի դեպքում շրջապատող միջավայրում (օդում, ջրում կամ գրունտում) Հ. ա–ի առաջացման վրա ծախսվում է պայթյունի Էներգիայի մոտ 50% –ը:

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԲԱՆՎՈՐ», բանվորա– կան մասսայական եռօրյա, ապա՝ երկ– օրյա թերթ: ՀԱՄԽ–ի և արհմիությունների կենտրոնական վարչությունների օրգան: Լույս է տեսել 1933–34-ին, Երևանում: Խմբագիր՝ Հ. Ռսկանյան (Սիրաս): Լուսա– բանել է հանրապետության արդ. ձեռնար– կությունների, գյուղատնտեսական ար– տելների, նորակառույցների արաադրա– կան և արհմիութենական կյանքը, բան– վորների նամակների ու թղթակցություն– ների օգնությամբ ֆելիետոններով ու ծաղ– րանկարներով (Է. Խոճիկ, Լ. Կամսար, Աշփալ, Ա. Մխիթարյան) վեր հանել ար– տադրության տարբեր օղակներում, աշ– խատավորության կենցաղում և սպասարկ– ման բնագավառում տեղ գտած թերություն– ները: Թերթի «Շրջիկ խմբագրությունը»– գործել է հանրապետության խոշորագույն արտադրական ձեռնարկություններում և շինհրապարակներում, օգնել սոցմրցու– թյան կազմակերպմանը, ամփոփել նրա արդյունքները, ընդհանրացրել առաջա– վորների փորձը: «Հ. բ.» ծանոթացրել Է միջազգային քաղ. իրադարձություններին և բանվորական շարժմանը, տպագրել լուրեր բուհերի կյանքից, մարզական նո– րություններ:

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԿՈԼՏՆՏԵՍԱԿԱՆՆԵՐԻ

ՀԱՄԱԳՈՒՄԱՐՆԵՐ 1933, 1969 Հ ա J ա Ա– տանի: Առաջին համագումարը կա– յացել է Երևանում (հունիսի 14–16): Մաս– նակցել են հանրապետության 605 կոլ– տնտեսությունների 645 կոլտնտեսական, ինչպես նաև բանվորների ու մենատնտես գյուղացիների ներկայացուցիչներ: «Կոլ– տնտեսությունների մարտական խնդիր– ների մասին» զեկուցումով հանդես է եկել ՀԿ(բ)Կ Կենտկափ քարտուղար Ա. Խանջ– յանը: Ելույթներ են ունեցել ժողկոմխորհի նախագահ Մ. Տեր–Գաբրիելյանը, հող– ժողկոմ Ա, Անանյանը, գրող Ա. Շիրվան– զադեն և ուրիշներ: Համագումարը ի մի է բերել կոլտնտեսային շարժման հաջո– ղությունները, քննարկել կոլտնտեսու– թյունների աշխատանքի հետագա բարե– լավման խնդիրները: Ընդունվել է կոչ՝ ուղղված «Հայաստանի բոլոր կոլտնտե– սական գյուղացիներին»: Երկրորդ համագումարը նույնպես հրավիրվել է Երե– վանում (հոկտ. 30–31): Մասնակցել են 270 հզ. կոլտնտեսային գյուղացիությունը ներկայացնող 543 պատգամավոր, Երե– վանի բանվորության, Ադրբեջանի և Վրաս– տանի գյուղատնտեսության աշխատողնե– րի պատվիրակություններ: Համագումարը քննարկել է «Կոլտնտեսության (գյուղա– տնտեսական արտելի) նոր օրինակելի կանոնադրության նախագծի մասին» հար– ցը և հավանություն տվել նախագծին: Ընտրվել են կոլտնտեսականների համա– միութենական III համագումարի պատգա– մավորներ (39 մարդ): Հ. կ. հ. նպաստել են առաջավոր կոլ– տնտեսությունների և կոլտնտեսական– ների փորձի մասսայականացմանը: Վ. Ղազախեցյան

ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ՖԻ&ԿՈՒԼՏՈհՐՆԻԿ», մարզական ամսագիր: ՀԽՄՀ ֆիզկուլտու– րայի գերագույն և Երևանի քաղաքային խորհուրդների օրգան: Լույս Էtտեսել 1932–34-ին, Երևանում: Խմբագիրներ՝ Ա. Արզումանյան, Ա. Հախումյան, Ա. Տեմ– յան: Լուսաբանել է հանրապետության և մայրաքաղաքի մարզական առօրյան, պրո– պագանդել առանձին մարզաձևեր, ներ– կայացրել սպորտի տարբեր ձևերում հա– ջողությունների հասած հայ և սովետական մարզիկներին: Մեծ ուշադրություն է նվիրել հանրապետության աշխատավորության ֆիզիկական դաստիարակությանը, մատ– նանշել նրա դերը երիտասարդ սերնդի առողջության ամրապնդման, հին կեն– ցաղի և հոգեբանության հաղթահարման, նոր ապրելակերպի արմատավորման հար– ցերում:

ՀԱՐՎԱԾԱՅՆՈՒԹՅՈՒՆ, հարվածա– յին շարժ ու մ, աշխատանքի արտա– դրողականության բարձրացման, արտա– դրանքի ինքնարժեքի իջեցման, աշխա– տանքում բարձր տեմպեր ապահովելու համար ՍՍՀՄ աշխատավորների ծա վալա ծ սոցիափսաական մրցության առաջին և առավել մասսայական ձևերից: Սկզբնա– վորվել է 20-ական թթ. կեսերին, երբ Մոսկվայի, Լենին գրադի, Ուրալի, Դոն– բասի արդ. ձեռնարկությունների առաջա– վոր բանվորները կազմակերպեցին հար– վածային խմբեր, ապա բրիգադներ: Հ. հատկապես մասսայական դարձավ 1929-ին՝ Վ. Ի. Լենինի «Ինչպե՛՛ս կազմա– կերպել մրցությունը» հոդվածի հրապարա– կումից և առաջին հնգամյա պլանի կա– տարման համար սոցիալիստական մրցու– թյուն կազմակերպելու մասին ՀամԿ(բ)Կ