Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/318

Այս էջը սրբագրված չէ

շենքի ներսն ու դուրսը քանդակազարդել է թեմատիկ կոմպոզիցիաներով (երե– րունի թանգարան, 1968, տուֆ, ճարտ–ներ՝ Շ. Ագատյան, ,Բ. Արզումանյան, հարդա– րանքը արժանացել է ՍՍՀՄ ճարտարա– պետների միության դիպլոմի, 1970): Հայ ժողովրդի հերոսական պատմությանն է նվիրված «Մուսա լեռ» (1975, տուֆ, ճարտ.՝ Ռ. Իսրայելյան) հուշակոթող–թան գա բա– նը, որի ճակատը զարդարում է մուսալեռ– ցու քանդակապատկերը: Հայտնի են նաե Հ–ի «Պատանեկություն» (1962, թրծակավ, Հայաստանի պետ. պատկերասրահ), «Ցայգալույս» (1963, կոփածո ալյումին, Երևան–Սևան խճուղու վրա) դեկորատիվ քանդակները, «Ստեփան Շահումյան» մո– նումենտալ հուշահամալիրը (1978, բա– զալտ, տուֆ, Ստեփանավան, ճարտ.՝ Ս. Պողոսյան): Հ. ստեղծել է հոգեբանա– կան բնութագրումներով հարուստ դի– մաքանդակներ («Իդա Քար», 1957, բրոնզ, քանդակագործի սեփականություն, «Ռ. Իսրայելյան», 1972, տուֆ, Հայաստա– նի պետ. պատկերասրահ, Կոմիտասին նվիրված դիմաքանդակների շարք): Հու– մանիզմը, քաղաքացիական պաթոսը, հա– րազատ ժողովրդի ուժն ու արիությունը Հ–ի ստեղծագործության բովանդակու– թյունն են: 1950-ից մասնակցում է հանրա– պետական, միութենական և միջազգային ցուցահանդեսների: 1963-ին Երևանում բացվել է Հ–ի անհատական ցուցահան– դեսը: Գրկ. KanjiaHOBa C., Apa ApynoHHH, M., 1968. Մ. Այվազյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արծրունի Մարտիրոսի [ծն. 5(18).5.1910, Վան], հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1926–27-ին հա– ճախել է Թիֆլիսի Հայարտան դրամատի– կական ստուդիան: 1928–63-ին աշխա– տել է Լենինականի (1941–45-ինv դիրեկ– տոր), 1966–68-ին՝ Երևանի Գ. Սունդուկ– յանի անվ., 1969–75-ին՝ Դրամատիկա– կան թատրոններում: Լավագույն դերերից են՝ Ոսկան, էլիզբարով (Շիրվանզադեի «Չար ոգի», «Պատվի համար»), Դառնա– կերյան (Զարյանի «Փորձադաշտ»), Պոդ– կոլյոսին (Դոգոլի «Ամուսնություն»), Կլեշչ (Դորկու «Հատակում»), խեղկատակ, Յա– գո (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», «Օթելլո»), Վ. Ի. Լենին (Զլատոգորովա– յի և Կապլերի «Լենին»): Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արշակ Հակոբի [5(17).4.1869, Թիֆլիս –27.7.1936, Երե– վան], հայ սովետական դերասան: ՀՍՍՀ վաստ. արտիստ (1934): Բեմ. գործունեու– թյունն սկսել է 1887-ին, աշխատել Թիֆ– լիսի և Բաքվի թատրոններում, Դ. Պետ– րոսյանի, Հ. Աբելյանի, Մայսուրյան–Զա– րիֆյան և այլ խմբերի հետ հանդես եկել Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաս– տանում, Թուրքիայում: Հիմնականում խա– ղացել է ուժեղ խառնվածքի դրամատի– կական դերեր, հարազատությամբ վերար– տադրել հատկապես սունդուկյանական կերպարները, լավագույններից են՝ Պեպո, Զիմզիմով, Զամբախով, Մարգիս, Օսեվւ («Պեպո», «խաթաբալա», «էլի մեկ գոհ», «Քանդած օջախ»): Երևանի Սունդոլկյա– նի անվ. թատրոնի բացմանը (1922) եղել Ա. Հ ա ր ու թ յ ու ն– յ ա ն ը Պեպոյի դե– րում (Գ. Սունդուկյա– նի «Պեպո») է Պեպոյի առաջին դերակատարը: Այլ դերերից են՝ Սաղաթել (Շիրվանզադեի «Պատվի համար»), Դրիգոր աղա (Վրթ. Փափազյանի «ժայռ»), Սուլեյման (Յու– Ժին–Սումբատովի «Դավաճանություն»), Յագո, Կլավդիոս (Շեքսպիրի «Չթելլո», «Համլետ»): Հոդվածներով և բանաստեղ– ծություններով հանդես է եկել «Արաքս», «Թատրոն», «Մշակ», «Տարազ» և այլ պար– բերականներում: 1897-ին Թիֆլիսում լույս է տեսել Հ–ի «Բանաստեղծություն– ներ» խորագրով ժողովածուն: Բ. <,ովակիէ£յան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Արտաշես [3.9.1873, ք. Մալկարա (Թուրքիա)–16.8.1915, Նի– կոմեդիա], հայ բանաստեղծ, բանասեր, թարգմանիչ: 1912-ից հաստատվել է Կ. Պոլսում: 1915-ին ձերբակալվելով՝ տարվել է Նիկոմեդիա և սպանվել: Անդ– րանիկ ժողովածուն՝ «Լքված քնար» խո– րագրով, լույս է տեսել 1902-ին, հաջորդ ժո– ղովածուն՝ «Երկունք»-ը, 1906-ին: 1912-ին լույս է տեսել նրա «Նոր քնար» բանաստեղ– ծությունների գիրքը՝ գրված եվրոպական սիմվոլիստների հետևությամբ: «Արևել– յան մամուլ», «Մեհյան», «Բյուզանդիոն», «Մասիս», «Բյուրակն» և այլ պարբերա– կաններում տպագրել է գրական դիմա– նկարներ («Եղիա Տեմիրճիպաշյան», «Դա– լուստ Կոստանդյան», «Մատթեոս Մամուր– յան», «Շիրվանզադե»), գրականագիտա– կան ուսումնասիրություններ («Ինտրա և իր «Ներաշխարհը», «Դանիել Վարուժան և իր նոր գիրքը»), խորհրդածություններ («Դավառի կյանքեն», «Թավւառումներ», «Հակասություններ»): Այդ հոդվածներով Հ. զգալի դեր է կատարել արևմտահայ քննադատական մտքի զարգացման գոր– ծում: Թարգմանել է Լ. Տոլստոյից և Մ. Գոր– կուց: Հանդես է եկել Մանիշակ, Ուրվա– կան, Կարո, Շահեն–Կար, Պան կեղծա– նուններով: Երկ. Արձակ էշեր և քերթվածքներ, Փարիզ, 1937: Գիշերվան ճամբորդը, Ե., 1968: Գրկ. Թ և ո դ ի կ, Ամենուն տարեցույցը, ԿՊ, 1912, էշ 396-97, 1914, էշ 44. 1916-20, էշ 162: Ս, Շtտիկ յան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Բաբկեն Բարեղամի (ծն. 20.2.1925, Երևան), հայ սովետական թատերագետ, արվեստագիտության դ–ր (1970): ՍՄԿԿ անդամ 1948-ից: 1949-ին ավարտել է Երևանի թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետը: 1954-ից աշխատում է ՀՍՍՀ ԴԱ արվեստի ինստ–ում: Հեղինակ է «Հայ–ռուսական թատերական կապերը» (1955, հայերեն, 1956, ռուս.), «Ռուսական դրամատուր– գիան սովետահայ բեմում» (1957, ռուս.), «Արմեն Դուլակյան» (1964) աշխատու– թյունների, ինչպես և սովետահայ թատ– րոնի պատւքության՝ «Սովետական դրա– մատիկական թատրոնի պատմություն» բազմահատորյակում (1966–69, ռուս., վեց հատորով): Կազմել է «Սուրեն խաչատուր– յան» (1969, ռուս.), «Արմեն Դուլակյան» (1979) ժողովածուները: Հայ թատերագի– տության մեջ մեծ ներդրում է Հ–ի «Սովե– տահայ թատրոնի տարեգրություն» (գիրք 1–2, 1961–69) և«XIX-XX դդ. հայ թատ– րոնի տարեգրություն» (հ. 1…, 1980…) աշխատությունը, որն ընդգրկում է 1801–1960 թթ.՝ հայ ժողովրդի թատերա– կան արվեստի փաստական պատմու– թյունը: Եղել է «Թատերական հանրագի– տարան»-ի (Մոսկվա, 1961–1967, հինգ հատորով) գիտական խորհրդատու և հայ թատրոնին առնչվող բազմաթիվ հոդված– ների հեղինակ: Բ. ՀովակիմյաԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Դաբրիել Դրիգորի [20.11. 1894, գ. Վահրավար (Մեղրիի շրջանում)–1.8.1953, Երևան], հայ սո– վետական բժշկապատմաբան, մանկա– բարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ–ր (1953), ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1944): 1919-ին ավար– տել է խարկովի համալսարանի բժշկ. ֆա– կուլտետը: 1920–21-ին աշխատել է Իգդի– րի և Վաղարշապատի զինվորական լազա– րեթներում: 1922-ից աշխատել է Երևանում: 1932–39-ին եղել է Կարմիր խաչի կանանց հիվանդանոցի գլխավոր բժիշկ, 1939– 1941-ին՝ Երևանի ծննդատան դիրեկտորի տեղակալ և գինեկոլոգիական բաժան– մունքի վարիչ, 1941–45-ին՝ էվակո–հոս– պիտալի վարիչի տեղակալ, 1945–53-ին՝ ՀՍՍՀ ԳԱ կենսաբանության և բժշկության պատմության բաժանմունքի ավագ գիտաշ– խատող: Պարգևատրվել է Կարմիր աստղի շքա– նշանով: Երկ. rHHeKOJiornH h aKymepCTBO b ApMeHHH b flpeBHHe h cpeflHne seiea, E., 1974.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Գեղամ Ստեփանի [ծն. 15(28).12.1905, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1940-^ից: 1930–47-ին աշ– խատել է Լենինականի պետ. թատրոնում, մարմնավորել հատկապես հերոսա–ռո– մանտիկական դերեր՝ Արպ Գեղեցիկ (Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ»), Նեզնա– մով (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավոր– ներ»), Զանետտո և Տոնինո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»): 1947-ից աշխատում է Երևանի Դ. Մունդուկյանի անվ. թատրոնում, լավագույն դերակա– տարումներից են՝ խաչատուր Աբովյան (Հ. Մուրադյանի «խաչատուր Աբովյան»), Վարդան Մամիկոնյան («վարդանանք», ըստ Դ. Դեմիրճյանի), Սուր (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Շմավոն (Ա. Պա– պայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Գուլդ (Կ. Սիմոնովի «Ռուսական հարց»), Բարկլեյ Կուպեր (Դելմարի «Հիշիր վաղ–