Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/331

Այս էջը սրբագրված չէ

մյուս դասակարգերի և դասերի հեա դա– շինքում՝ դեմոկրատական, սոցիալիստա– կան հեղափոխությունների և ազգային– ազատագրական շարժումների ժամա– նակ):

ՀԵԳԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909-ին ուներ 21 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարու– թյան կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԵԳՆԱՆՔ, ի ր ոնի ա (հուն, etpco- veta – շինծուություն, ծաղր), կյանքի նկատմամբ երգիծական վերաբերմունքի արտահայտման ձևերից մեկը (տես նաև Երգիծանք): Հ., ամենից առաջ, պատկե– րավորության ոճական–արտահայտչական միջոց է: Սակայն Հ. տարբերվում է սովո– րական երգիծանքից նրանով, որ բացա– սական վերաբերմ ունքն արտահայտում է անուղղակի ճանապարհով, առերես դրա– կան հատկանիշներ վերագրելով: Ըստ ձևի հաստատելով անձի կամ երևույթի արժանիքները, Հ. դրանով իսկ ցույց է տալիս դրանց լիակատար բացակայու– թյունը (օրինակ, «Քաջ Նազար» արտա– հայտությունը կամ «Որքան հերոսական միջոցներ մի չնչին՝ մանր, եսամոլ նպա– տակի համար» խոսքերը՝ Ռ. Պատկանյա– նի «Փառասերը» վիպակի հերոս Ալթմա– զովի մասին): Ավելի լայն առումով՝ Հ. իրականության գեղագիտական գնահատ– ման եղանակ է, որը մեծ տեղ է գրավել XIX դ. ռոմանտիկական արվեստում: Ռո– մանտիկական Հ. օգնում էր սուբյեկտիվո– րեն վեր կանգնելու իրականության ող– բերգական հակադրություններից, հաս– տատելու անհատի իրավունքները, նրա գերազանցությունը հակառակորդի նկատ– մամբ: Հ. կարող է ընդգրկել գեղարվեստական երկն ամբողջությամբ, դառնալով նրա բովանդակության և կառուցվածքի էա– կան հատկանիշներից մեկը (օրինակ, է. Ռոտերդամցի, «Գովք հիմարության», Ե. Օտյան, «Վաճառականի մը նամակնե– րը կամ կատարյալ մարդ ըլլալու արվես– տը»): է. Ջրբաշյան

ՀԵԴԱՏԱԹ Սադեղ (1903, Թեհրան – 1951, Փարիզ), պարսիկ գրող, բանասեր, թարգմանիչ, հասարակական գործիչ: Վաղ շրջանի ստեղծագործություններում («Կեն– դանի թաղվածը», 1930, «Երեք կաթիլ ար– յուն», 1932, «Լուսաստվեր», 1933) տուրք է տվել մոդեռնիստական հոսանքներին: 30-ական թթ. գործերում («Գիշանգղներ», «Դաշ Աքոլ», «Թողություն աղերսողները») արտահայտված ռեալիստական միտում– ները տիրապետող են դառնում 40-ական թթ.: 1942–51-ին հրատարակել է «Թափա– ռիկ շունը» (1943),«Անառակություն» (1944) պատմվածքների ժողովածուները, «Հաջի աղա» (1945) վիպակը, որոնցում համա– կրանքով է արտահայտվել աշխատանքի մարդկանց մասին, դատապարտել ֆա– շիզմը: Հ. պարսկերենի է թարգմանել պհլ. գրականության մի քանի հուշարձան– ներ, հավաքել, կազմել և հրատարակել բանահյուսական ժողովածուներ: Հ–ի ստեղծագործությունը զգալի ազդեցու– թյուն է գործել արդի պարսկ. արձակի զար– գացման վրա: Երկ. Իրանական պատմվածքներ, Ե., 1962: Հաջի աղա, Ե., 1974: H36p. npOH3B., M., 1969. Գրկ, KoMHccapoB R.C., CafleK Xe- rta^ , 2Kll3Hb H TBOpqeCTBO, M., 1967. Լ. Շեխոյան

ՀԵԴՈՆԻձԱ՛ (< հուն. fiSov^ – հաճույք), բարոյական սկզբունք, ըստ որի հաճույ– քին ձգտելը մարդու վարքագիծը որոշող հիմնական շարժառիթն է: Հեդոնիստա– կան բարոյագիտական ըմբռնումներում հաճույքը արտաքին բարիք է (հաճույքը բարություն է, տառապանքը՝ չարիք) և մարդու գոյության իմաստը: Հ. ձևավոր– վել է Հին Հունաստանում (կիրենիկներ, Էպիկուր, էպիկուրյան ոա^ց): Հետա– գայում Հ–ի պրոբլեմը հետաքրքրում է Վե– րածննդի և Լուսավորականության շրջանի փիլիսոփաներին: XVIII դ. ֆրանս. մա– տերիալիստները Հ–ի սկզբունքը գործա– ծում են բանական էգոիզմի ուսմունքի հիմ– նավորման համար: Հ. բովանդակվում է ուտիլիտարիստական բարոյագիտության մեջ (Ի. Բենթամ, Ջ. Ս. Միւ): Հ–ին են անդ– րադառնում արդի բուրժ. հասարակագի– տական տեսություններում (Մ. Շլիկ, Զ. Մանտայանա, Հ. Մարկուզե և ուրիշ– ներ): Հ. հիմնականում առնչվում է հասա– րակության նատուրալիստական ըմբըռ– նումներին և այդ իմաստով քննադատվում է մարքսիստական փիլիսոփայության մեջ: Հ. չի կարող դառնալ ո՝չ բարոյականու– թյան հիմնավորում, ո՝չ նրա չափանիշ, քա– նի որ այն վերջ ի վերջո հանգում է բարո– յականության հասարակական բովանդա– կության ժխտմանը, ռելյատիվիզմի հաս– տատմանը, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ անբարոյականության քարոզմանը: Մ. Դանիեչյան

ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ (<հուն. ddviHdfi, ասոր. htnos, hetnos – հեթանոս, այ– լացեղ, այլադավան), նախաքրիստո– նեական, ինչպես նաև ոչ քրիստոնեական կրոնների անվանումը քրիստոնեական աստվածաբանության ու պատմական գրա– կանության մեջ: Հայերեն «հեթանոս» բառը վերցված է ասոր. ձևից: «Հ.» հաս– կացությունը չունի գիտական բովանդա– կություն. քրիստոնյա հեղինակները, Հ. որակելով որպես վայրենություն և բար– բարոսություն, դրսևորել են իրենց անբար– յացակամ վերաբերմունքը նախաքրիստո– նեական հավատալիքների, պաշտամունք– ների, բազմաստվածության (դիցապաշ– տության) և ոչ քրիստոնեական կրոնների հանդեպ: Այդ մտայնությամբ նրանք ջա– նացել են հերքել նաև այն իրողությունը, որ ինչպես քրիստոնեության, այնպես Էլ մյուս «միաստվածական» կրոնների (հու– դա յականությ ուն, բ ուդդայ ականությ ուն, մահմեդականություն) բազմաթիվ ծեսեր, արարողություններ, տոներ հիմնականում խարսխված են տոտեմական, ոգեպաշտա– կան, մոգական և այլ նախաքրիստոնեա– կան կրոնական պատկերացումների վրա: Ավանդական կրոնագիտությունը Հ. նույ– նացնում է բազմաստվածությանը՝ ի զա– նազանություն միաստվածության (իրա– կանում չկան զուտ միաստվածական կրոն– ներ. բոլոր կրոններն էլ բազմաստվածս!- կան են): Հայ կրոնագիտության մեջ ըն– դունված է Հ. անվանել հայոց նախաքրիս– տոնեական կրոնը: Հայոց մարդակերպ աստվածները կամ դիք (Արամազդ, Վա– հագն, Վանաաուր, Միհր, Տիր, Մևահիւո, Աառղիկ, Նանե) նվիրապետական սկըզ– բունքով համակարգված էին միասնական դիցարանում, ունեին իրենց որոշակի տեղը (տաճարը, մեհյանը), դերն ու պաշտամուն– քը: Հելլենիզմի դարաշրջանում հայկ. աստվածները ստանում են զուգահեռ հուն, անուններ:, XX դ. սկզբին, ի հակադրություն հնա– վանդ քրիստոնեական ճգնակեցության և կապիտալիզմի ծնած անձի, անհատի ող– բերգության, իսկ Հայաստանում՝ նաև ազգային ճնշման, հեթանոս աստված Վա– նա տուր–Դի ոնի սի ոսը, արտահայտելով հաճույքի ու տառապանքի, կենաց ու մահ– վան, հարության ու զոհաբերության, վե– րածննդի ու նահատակության, հերոսա– կանի ու ողբերգականի միասնության Փի– լիսոփայությունը, գրականության մեջ հռչակվեց որպես քաղաքական–գեղագի– տական աշխարհայացք, գաղափարախո– սություն: Գրականության մեջ հայտնի է «Հեթանոս շարժում» անունով (Դ. Վարուժան, Լ. Շանթ, Կ. Զարյան, Հ. Սիրունի, Ահա– րոն, Լ. Էսաճանյան և ուրիշներ): Թ. Մակուչյան

ՀԵԹԵՎ, գյուղ Արևմտյան Հայաստանում, էրգրումի վիլայեթի Քղիի գավառում: 1909-ին ուներ 630(90 ընտանիք) հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժա– մանակ, Կամախի կիրճում: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր եր– կը բներում:

ՀԵԹԻՆՔ, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավա– ռի Ծովասարի գավառակում: 1909-ին ուներ 429 հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակու– թյուն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԵԹՈՒՄ, Հ և թում պատմիչ (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ պատմագիր, պե– տական գործիչ: Սերում էր Հեթումյան տոհմից: Եղել է հայոց սպարապետ (1294– 1305), վարել մի շարք հաղթական ճակա– տամարտեր հարևան մահմեդական իշ– խանությունների (հատկապես Եգիպտա– կան սուլթանության) դեմ: 1305-ին սպա– րապետությունն իր որդի Օշինին հանձնե– լով՝ ընդունեց լատինադավանություն, մեկնեց Կիպրոս՝ կրոնավորելու: 1307-ին Կղեմես V պապի հանձնարարությամբ գրեց թաթար–մոնղոլների պատմությունը, որը արժեքավոր տեղեկություններ է պա– րունակում միջնադարյան Արևելքի, Հա– յաստանի, Կովկասի ու հարակից երկրնե– րի մասին: Հ–ի երկասիրությունը գրվել է միջնադարյան ֆրանսերենով, ապա վե– րածվել լատիներենի (հետագայում թարգ– մանվել ֆրանս., իտալ., անգլ., հոլանդ, ևն): 1842-ին Մ. Ավգերյանը լատիներենից թարգմանեց գրաբար՝ նրան կցելով նաև Հեթումի անունով հայտնի ժամանակա–