Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/339

Այս էջը սրբագրված չէ

վարման ասպարեզում, օրենքի ուժ տվեց մի շարք սովորույթների և նորմերի, ստեղ– ծեց գիտությունների և արվեստների զար– գացումն ապահովող պայմաններ: Նախ– նիների պաշտամունքի ուժեղացման ճա– նապարհով Տիգրան Բ Մեծը ավարտին հասցրեց քաղ. կրոնի կերտման գործը: Նա Հ. մ–ի տարբեր կենտրոններից հրա– վիրեց գիտնականներ, պատմաբաններ, դերասաններ ու պետական գործիչներ (Տիրան Հայկազնը հայկ. արիստոտե– լիզմի նախակարապետներից էր: Մետրո– դորոս Սկեփսացին «Տիգրանի մասին» աշխատությունը նվիրել է Արտաշեսյան– ների ծագումնաբանությանը և Տիգրան Մեծի գործունեությանը: Այս խնդրին է նվիրված նաև ճարտասան ու պատմա– բան Ամփիկրատես Աթենացու «Տիգրանի վարքը» գործը: Այդ երկու գործերն էլ աղերս ունեն մեհենական պատմագրու– թյան և Մովսես Խորենացու «Հայոց պատ– մության» հետ): Հայաստանում Աղոնիս– Թամուզ– Արագիսան^ի պաշտամունքում առկա ողբերգության և կատակերգության վերջնական բաժանումը իրականացել է հայկ. հելլենիզմի ժամանակաշրջանում: Տվյալ ընթացքի և հատկապես հայկ. հել– լենիստական ողբերգության զարգացման վրա ազդել է հուն, դասական ողբերգու– թյունը: Արմավիրի տաճարին կան վիմա– գիր հատվածներ (մ. թ. ա. III դ.) Հեսիո– դոսի և Եվրիպիդեսի երկերից: Մ. թ. ա. 53-ին Արտաշատում բեմադրվել է Եվրի– պիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությու– նը: Թատրոն կար նաև Տիգրանակերտ քաղաքում: Այդ դարաշրջանի հայ ողբեր7 գության երախտավորներից է Արտավազդ Բ թագավորը: Ուշ հելլենիզմի շրջանում հասարակա– կան մտքի վրա ազդող գահակալներից էր Տրդատ Ա (մ. թ. I դ.), որից, ըստ Պլի– նիոս Ավագի, Ներոն կայսրը շատ բան է սովորել: Նա պաշտպանել է այն տեսա– կետը, որ պետ. իշխանությունը հիմնված է ուժի վրա և չունի բարոյական արդարա– ցում: Մ. թ. IT դ. Աոհեմոս–Տիգրան թագա– վորը Հայաստան է հրավիրել Ցամբլիքո– սին, որն այնտեղ գրել է «բաբելոնականի» ֆանտաստիկ պատմագրության տիպին պատկանող երկը: Անիի Արամազդ–Զես տաճարի քուրմ Ողյումէկը, որի երկից օգտվել է Մովսես Խորենացին, նկարագրել է Երվանդյանների ու Արտաշեսյանների հակամարտությունը և վերջիններիս հաղ– թանակը: Մար Աբաս Կաաինան, հայոց թագավորի պատվերով գրած պատմու– թյան մեջ, հայ ժողովրդի ծագումնաբանու– թյունը լուսաբանում է քաղդեական, ասո– րա–բաբելական և հուն, աղբյուրների հի– ման վրա և դիցաբանության մակարդա– կով: Նա պաշտպանում է սոցիալական իրականության աստիճանական վերըն– թաց զարգացման գաղափարը: Իր գոր– ծունեության նախաքրիստոնեական շըր– ջանում Տրդատ Դ (մ. թ. Ill–IV դդ.) պաշտ– պանում է այն տեսակետը, որ ենթական պարտավոր է պաշտելու այն աստծուն, որին երկրպագում է իր տերը: III–IV դդ. ընդարձակվում է հայ մտավորականների գործունեությունը Հռոմում, Աթենքում, Անտիոքում, Ալեքսանդրիայում և մշակու– թային այլ կենտրոններում: ճարտասա– նության և փիլիսոփայության ասպարե– զում նշանավոր է Պարույր Հայկազնը, որը Աթենքում ուսանել է Հուլիանոս Եդե– սացու մոտ և դարձել է նրա դպրոցի ղեկա– վարը: Նրան աշակերտել են Բարսեղ Կեսարացին, Դրիգոր Նազիանզացին, Հուլիանոս Ուրացողը, Եվնավփոսը, Լի– բանիոսը և ուրիշներ: Լիբանիոսի հայ աշակերտները (մոտ 20) մշակութային, կրթական և քաղ. աշխատանք են ծավա– լել Միջին Արևելքում և Կովկասում: Այդ նեոպլատոնականների տեսակետների քննական վերլուծությունը տվել է Եզնիկ Կողբացին: Ուշ հելլենիզմի շրջանում Հայաստանում առկա էր նաև քրիստոնեական մշակույթի ազդեցությունը: II–III դդ. նկատելի են վաղ ջատագովությանը և հակագնոստի– ցիզմին բնորոշ մի շարք դրույթներ ու գաղափարներ: Բարդածան Եդեսացին, որն ըստ Հիպոլիտի հայ է, հայոց պատմու– թյանը նվիրված և «ճակատագրի կամ Երկրների օրենքների մասին» երկասի– րության հեղինակը, Հայաստանում ստեղ– ծել է իր անունով աղանդը (բարդածանա– կանությունը), որն ունեցել է հակամար– կիոնական և հակաճգնավորական ուղըղ– վածություն: Այդ աղանդը, կապված լի– նելով նեոպլատոնական փիլիսոփայու– թյան հետ, որոշ դեր է խաղացել իմաստա– սիրական այդ դպրոցի տարածման գոր– ծում: Բնագիտական միտքը հելլենիստա– կան Հայաստանում ունեցել է երկու հիմ– նական ուղղություն՝ մոգական և կիրառա– կան: Առաջինը կապված է եղել առավե– լաբար աստղաբաշխության ու թվերի տե– սության հետ, իսկ երկրորդը՝ գործնական բժշկության, դեղաբանության, կառուցո– ղական մաթեմատիկայի, ֆիզիկայի և ռազմավարության հետ: Հայաստանում Հ. մ. ակնառու հաջողու– թյուններ ունեցավ: Հին Հայաստանի մշա– կույթը կապվեց հին աշխարհի երկրների մշակույթների հետ, յուրացրեց նրանց նվաճումները և ընթացավ զարգացման այդ դարաշրջանին բնորոշ ուղիներով: Հայ ժողովուրդը կերտեց հելլենիստական կամ անտիկ բնույթի իր սեփական, ինք– նատիպ, բարձր զարգացած մշակույթը և կանգնեց հին աշխարհի առաջավոր ժո– ղովուրդների շարքում: Պատկերազարդումը տես 304–305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ V: Գրկ. Ասաքելյան Բ.Ն., Ակնարկներ Հին Հայաստանի արվեստի պատմության Ե., 1976: M a p k c K%, H3 noaroTOBHTejibHMX pa6oT no hctophh annicypckoh , CTOHqecKOH h CKenTHnecKOH <J)HJioco<imH, MapKC K., 3h- rejibct, Coh., t. 1; T a p h B., 3jijihhhcth-

  • iecKaH n;HBHJiH3aii;HH, nep. c aHivi., M., 1949;

EjiaBaTCKHH B. ,tKyjibiypa 8jijihhh3- Ma, «CoseTCKafl apxeojrornji», t. 22, M., 1955; Bceo6ma« hctophh hckycctb, t. 1, M., 1956, TJI. «3jL7IHHHCTHHeCKOe HCKyCCTBO». Ր.Աոաքեչյան, Գ. Խրչոպյան

ՀԵԼԼԵՆՆԵՐ ("EXXTives), հույների ինք– նանվանումը: Հոմերոսը Հ. անվանել է Հարավային Թեսալիայի Հեչւադա մարզի բնակիչներին: Ծագումնաբանական պոե– զիայում Հ–ի նահապետը համարվել է Հել– լենը՝ ջրհեղեղից հետո մարդկային ցեղը վերածնած Դևկալիոնի որդին, Ամփիկտիո– նի եղբայրը: Ամփիկտիոնը համարվում էր մի շարք ցեղերի կրոնա–քաղ. միավորման անվանահայրը: Հավանաբար այդ միա– վորման անդամներն իրենց կոչել են Հ. և այդ անունը աստիճանաբար տարածել Միջին և Հյուսիսային Հունաստանում, իսկ դորիացիները՝ Պելոպոնեսում: Ընդ– հանուր անվանում ունենալու անհրա– ժեշտությունը հույների մոտ առաջացել է, հավանաբար, հուն, գաղութացման ժա– մանակաշրջանում (մ. թ. ա. VIII –VI դդ.) այլ ժողովուրդների հետ շփվելու կապակ– ցությամբ: Բոլոր հույների համար Հ. ան– վանումն առաջին անգամ հանդիպում է բանաստեղծ Արքիլոքոսի (մ. թ. ա. VIII դ. վերջ –VII դ. սկիզբ) մոտ: ՀոնիայուԱ բնակվող Հ–ի՝ հոնիացիների անունով հա– յերը Հ–ին անվանել են հույներ: Գրկ. Օ JI H B a Ո., K BOnpOCy Օ B03HHKH0- BeHHH H pa3BHTHH 9JIJIHHCK0H HapOflHOCTH B flpeBHen rpeijHH, «BecTHHK flpeBHeii hctophh», 1954, JSfo 1; Ո y ji տւ h o c A. H., AHTponojio- rcraecKHH cocTaB HacejieHHH rpeijHH, b kh,: AHTponojioraqecKHH c6., [ .] 3, M., 1961.

ՀԵԼԼԵՆՈՍ (հուն. "EAAtivoc;), հեչչենների (հույներ) առասպելական նախահայրն ու անվանադիրը: Համարվել է Պրոմեթեոսի թոռը, Դևկալիոնի և Պիռեի որդին:

ՀԵԼԼԵՍՊՈՆՏՈՍ (f՝El՝kronovxoc>), Դա]I- դանեփ նեղուցի հին հուն, անվանումը: Հ. անվանվել է նաև նեղուցի փոքրասիա– կան ափը: ՀԵԼՄիՆԹՈձՆԵՐ, տես ճիճվային հիվան– դություններ:

ՀԵԼՄԻՆԹՈԼՈԳԻԱ (< հուն. eX|iivg և eX|iiv6o£–որդ Կ…ւոգիա), գիտություն մա– կաբույծ որդերի, մարդու, կենդանիների ու բույսերի օրգանիզմում դրանց առաջացրած ճիճվային հիվանդությունների մասին: Հ. կապված է կենդանաբանության, բժշկա– գիտության, անասնաբուժության և բույ– սերի ախտաբանության (ֆիտոպաթոլո– գիա) հետ: Հ–ի 3 հիմնական բաժիններն են. բժշկական, անասնաբուժական և բու– սական: Հ. ուսումնասիրում է մակաբույծ որդերի ձևաբանությունը, կենսաբանու– թյունը, կարգաբանությունը, էկոլոգիան, դրանց պաւոճաւաւծ ախաաբաՆա^յանւ կլինիկան, ինչպես նաև բուժումը, հա– մաճարակը, պայքարն ու կանխարգելու– մը: Մակաբույծ որդերի մասին առաջին տեղեկությունները մեգ հասել են հին ժա– մանակներից, սակայն որպես գիտություն Հ. սկսել է ձևավորվել XVIII դ. II կեսե– րից: Հիմնադիրը գերմ. գիտնական Կ. Ռու– դոլֆին է: Հ. Ռուսաստանում զարգացել է սովետական կարգեր հաստատվելուց հետո: ԱԱՀՄ–ում ստեղծվել է աշխարհի խոշորագույն Հ–ի դպրոց, որի հիմնադիրը Կ. Սկրյաբինն է: Մեծ ծառայություններ ունեն նաև Ե. Պավլովսկին ու Վ. Դոգելը: 1940-ին ԱԱՀՄ ԴԱ կից հիմնադրվել է Հելմինթոլոգների համամիութենական ընկերությունը: Հայկական ԱԱՀ–ում Հ–ի հիմնադիրը Ե. Հ. Քալանթարյանն է, որն աշխարհում առաջինն է նկարագրել Tri- chostrongylus axei (1924), Skrijabini Ka- lantarian (1932) մակաբույծ որդերի տե– սակները: Նա 1927-ին առաջարկել է Հ–կան հետազոտության նոր մեթոդ, որը կոչվում է իր անունով: Ե. Քալանթարյանը, Ա. Բադալյանը, է. Դավթյանը և ուրիշներ մեծ ավանդ են ներդրել ասկարիդոզի,