Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/340

Այս էջը սրբագրված չէ

տրիխոցեֆալոզի, հիմենոլեպիդոզի, էխի– նոկոկոզի ուսումնասիրման բնագավա– ռում: ժամանակակից իմունոլոգիան խիստ շաղկապվում է Հ–ի հեա: Բացի այդ, հեռա– նկարային և կիրառական նշանակու– թյուն են ձեռք բերում իխտիոհելմինթո– լոգիան (ձկնա–Հ.) U էնտոմոհելմինթոլո– գիան (միջատա–Հ.): ՀԱԱՀ–ումՀ–ի բնա– գավառում ուսումնասիրություններ են կատարվում Ա. Բ. Ալեքսանյանի անվ. Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանա– կիր համաճարակաբանության, վիրուսա– բանության և բժշկական պարազիտաբա– նության և ուրիշ ԳՀԻ–ների պարազիտա– բանության լաբորատորիաներում: Տես նաև Մակաբուծականություն: Գրկ, KaJiaHTapHH E.B., IejIbMHHTO- 3M HacejieHH.» ApMeHHH h hx flHHaMHKa 3a 1924–1933 it., Tpyflbi TportHqecicoro hhcth- TyTa HapKOM3,a;paBa CCP ApMeHHH, b. 2, E., 1935; Ckps6hh K.H., HI y ji b u; P. C., Ochobm odmeii reJibMHHTWiorHH, M., 1940; JI e h k h h a E.C., BaJKHe&nne reJibMHHT03w qejiOBeica, [3 H3A.]> M., 1967. Մ. Ջամբազյան

ՀԵԼՄՀՈԼՑ (Helmholtz) Հերման Լյուդվիգ Ֆերդինանդ (31.8.1821, Պոտսդամ –8.9. 1894, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս, մա– թեմատիկոս, ֆիզիոլոգ և հոգեբան: Քյո– նիգսբերգի (1849-ից), Բոննի (1855-ից), Հայդելբերգի (1858-ից) համալսարանների ֆիզիոլոգիայի պրոֆեսոր: 1871-ից՝ Բեռ– լինի համալսարանի ֆիզիկայի պրոֆե– սոր, 1888-ից՝ Բեռլինի ֆիզիկա–տեխ. ինստ–ի դիրեկտոր: Հիմնարար աշխա– տանքներ ունի տեսական ֆիզիկայի, նյարդա–մկանային համակարգի ֆիզիո– լոգիայի, լսողության և տեսողության ֆի– զիոլոգիայի բնագավառներում: «Ուժի պահպանման մասին» աշխատությունում (1847) առաջինն է տվել էներգիայի պահ– պանման օրենքի մաթ. հիմնավորումը, բացահայտել այդ օրենքի համընդհանրու– թյունը: Մասնավորապես ցույց է տվել, որ կենդանի օրգանիզմում ընթացող պրոցես– ները նույնպես ենթարկվում են էներգիա– յի պահպանման օրենքին և ոչ թե կառա– վարվում հատուկ «կենդանի ուժով» (տես Կյանքի ծագումը): Նվազագույն գործողու– թյան սկզբունքը կիրառել է թերմոդինա– միկայի U էլեկտրադինամիկայի խնդիր– ների լուծման համար, բացահայտել է դրա կապը թերմոդինամիկայի II սկըզ– բունքի հետ, մտցրել է (1882) ազատ և կապ– ված էներգիաների գաղափարը քիմիա– կան պրոցեսներում: Հայտնաբերել է լեյ– դենյան շշի տատանողական պարպման փաստը, որը մեծ նշանակություն է ունե– ցել էլեկտրամագնիսական տատանում– ների տեսության զարգացման համար: Ուսումնասիրել է մկանային կծկումների պրոցեսը (1850–54), առաջինն է չափել (1850) նյարդային գրգիռի տարածման արագությունը: Տվել է աչքի ակոմոդա– ցիայի (1853), կորտյան օրգանի լսողական ֆունկցիայի (ռեզոնանսի ֆիզիկական օրենքների հիման վրա) տեսությունը: Փի– լիսոփայական հայացքներով եղել է ոչ հետևողական կանտական, պաշտպանել է հիերոգլիֆների ագնոստիկական տեսու– թյունը: Նրա ագնոստիցիզմը Վ. Ի. Լենինը գնահատել է իբրև «երկչոտ մատերիա– լիզմ»: Հ. Հելմհոլց Գրկ.JledeflHHCKHii A, B., OpaHK- Փ y P T y. H., Փ p e h k A. M,, TejibMrojibix, M., 1966.

ՀԵԼՈՏՆԵՐ (eiXcotai), Հին Սպարտայում դորիացիների նվաճած երկրագործ բնակ– չությունը: Հ. համարվել են պետության սեփականությունը, ամրացվել սպարտա– ցիներին (նվաճող դորիացիներին) պատ– կանող հողերին և նրանց վճարել բերքի կեսը: Իtտարբերություն ստրուկների, ունեցել են տնտեսություն և արտադրու– թյան միջոցներ: Հ–ի թիվը մի քանի ան– գամ գերազանցել է սպարտացիների թվին: Հ. բազմիցս ապստամբել են շահագոր– ծողների դեմ (ամենախոշորը, այսպես կոչված, Մեսսենական 3-րդ պատերազ– մըն էր մ, թ. ա. 464–458 կամ 455-ին): Հ–ի շարժումները կանխելու նպատակով սպարտացիները պարբերաբար պատժիչ արշավանքներ են կատարել նրանց դեմ (կրիպտեա՝ գաղտնի շուրջկալ):

ՀԵԼՍԻնԿԻ (Helsinki), շվեդերեն՝ Հ և լ– սինգֆորս (Helsingfors), Ֆինլանդիա– յի մայրաքաղաքը, Ուսիմա լյանի (նա– հանգի) վարչական կենտրոնը: Գտնվում է երկրի հվ–ում, Ֆիննական ծոցի ափին: Զբաղեցնում է էստնես ոչ մեծ թերակղզին և հարակից մանր կղզիներն ու շխերները: Բարձրությունը՝ մինչև 75 մ: Կլիման բա– րեխառն է, անցումնային՝ ծովայինից ցա–