XVI դ. վերջից ռուս, բանակում կարևոր էր կազակական Հ. (աես Կազակ ութ յան): Պետրոս I-ի օրոք ստեղծվեց կանոնավոր Հ.: Նապոլեոնյան պատերազմների ըն– թացքում մարտական լուրջ ուժ էր ֆրանս. Հ., որը, սակայն, 1812-ի Հայրենական պա– տերազմում զիջեց ռուս. Հ–ին: Առաջին համաշխարհային պատերազմի (1914–18) սկզբին պատերազմող կողմե– րի բանակներում Հ. կազմում էր 8–10%: Ռազմ, տեխնիկայի տարբեր տեսակների զարգացման հետևանքով հեծելազորային գրոհները պատերազմում դարձան սա– կավ արդյունավետ, և ետպատերազմյան շրջանում Հ. կրճատվեց, իսկ 1930-ական թթ. վերջին կապիտալիստական խոշոր պետությունների մեծ մասում փաստորեն վերացվեց: Մինչև 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմը Հ. պահ– պանվել էր միայն մի քանի երկրներում (Լեհաստան, Հունգարիա, Ռումինիա, Հա– րավսլավիա ևն): Սովետական Հ. կազմավորվել է 1918-ին, կարմիր բանակի ձևավորման հետ: Նրա ստեղծման գործում կարևոր փուլ էր Առաջին և Երկրորդ հեծյալ բա– նակների կազմավորումը (1919–20): Օտարերկրյա ռազմ, ինտերվենցիայի և քաղաքացիական պատերազմի տարինե– րին (1918–20) հեծյալ միավորումները մեծ դեր խաղացին Դենիկինի, Կոլչակի, Վրանգելի և սպիտակ լեհերի զորքերի ջախջախման գործում: Քաղաքացիական պատերազմից հետո սովետական Հ. մաս– նակցեց բասմաչության վերացմանը Մի– ջին Ասիայում, բանդիտական խմբերի ոչնչացմանը Ուկրսփնայում և Հյուսիսա– յին Կովկասում: Սոցիալիստական շինա– րարության տարիներին Հ. համալրվեց մարտական նոր տեխնիկայով՝ ընդունե– լով կազմակերպական նոր ձևեր: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբի ռազմ, գործողությունների փորձը, տան– կային և օդային մեծ ուժերի կիրառումը հանգեցրին Հ–ի քանակի (դիվիզիաներ) կրճատմանը [32-ից (1939)՝ 13(1941)]: Հ. աչքի ընկավ Հայրենական մեծ պա– տերազմի (1941–45) բոլոր օպերացիա– ներում, միաժամանակ դրսևորվեցին նաև նրա թերությունները: Ետպատերազմյան առաջին տարիներին սովետական բա– նակում Հ–ի քանակը խիստ կրճատվեց, իսկ 1950-ական թթ. կեսին զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման և բանակի լիակատար մոտորավորման կապակցու– թյամբ Հ. որպես զորատեսակ վերացավ: Սովետական Հ–ի կազմավորման և զար– գացման գործում մեծ դեր են խաղացել Ս. Բուդյոննին, Ն. Կաշիրինը, Դայը, Վ. Պրիմակովը, 0. Գորոդովիկովը, Ֆ. Մի– րոնովը: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ աչքի ընկան Պ. Բելովի, Լ. Դո– վատորի, Ն. Օսլիկովսկու, Տ. Շուպկինի, Վ. Օբուխովի, Ն, Կիրիչենկոյի և ուրիշ– ների ղեկավարած հեծյալ միավորում– ները: Բոլոր հեծյալ կորպուսներն արժա– նացան գվարդիական, իսկ շատ հեծելա– զորայիններ՝ Սովետական Միության հե– րոսի կոչման: Գրկ. T a t օ b c k h ft B. H., Kommu,a, kh. 1–2, 4, M., 1925–28; CipoKOBa A.A., Hctophh BoeHHoro HCKyccTBa, t. 1–3f M., 1955–67; T io ji e h e b H.B., CoBeTCKaa KaBajiepHH b 6oax 3a Poflimy, M., 1957. Հ. Գրիգորյան
ՀԵԾԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏ, տես Ձիասպորտ:
ՀԵԾՅԱԼՆԵՐ, Հին Աթենքում, Հին Հռո– մում և անտիկ այլ պետություններում ար– տոնյալ դասերից մեկը: Հին Ա թ և ն– ք ու մ Հ. իբրև դաս ձևավորվել է Սոչոնի ռեֆորմների (մ. թ. ա. 594 կամ 593) հե– տևանքով: .Հ. կազմել են բնակչության երկրորդ դասը [300 մեդիմնոս գույքացեն– զով (1 մեդիմնոսը= 52,53 ւ)] և ծառայել հեծելազորում: Իրավունք ունեին զբա– ղեցնելու ընտրովի պաշտոններ: Հին Հ ռ ո մ ու մ Հ. անվանել են զինվորների արտոնյալ խմբին, որը ծառայել է հեծե– լազորում: Սերվիոս Տուււիոսի (մ. թ. ա. VI դ.) ռեֆորմների հետևանքով Հ. ւ1 ել են գույքացենզով բաժանված հռոմ. քա– ղաքացիների բարձրագույն կարգի մեջ [գույքացենզը՝ 100 հզ. աս (պղնձե դրամ, 1 ասը= 327,45 գ)]: Մ. թ. ա. III դարից առևտրի, արհեստների և վաշխառության զարգացման հետևանքով Հ–ի կարգը մտել են նաև (ցենզով) խոշոր առևտրականները, արհեստանոցների տերերը և վաշխառու– ները: Մ. թ. ա. I դ. վերջից Հ–ի կոչումը Փոխանցվել է ժառանգաբար, իսկ ցենզը սահմանվել 400 հզ. սեստերտիուս (1 սեստերտիուսը այս ժամանակաշրջա– նում– 4 ասի): Մ. թ. I դարից Հ. համալրել են բանակի հրամանատարական կազմը, պրովինցիաներում վարել մի շարք պաշ– տոններ: Հ–ի դասը Հին Հռոմում գոյա– տևել է մինչև IV դ.:
ՀԵԾՅԱԼՆԵՐ (Ichneumonidae), թաղան– թաթևերի կարգի մակաբույծ միջատների ընտանիք: Մարմնի երկարությունը 0,4– 5 սմ է, փորը և կուրծքը միացած են շար– ժական: Մեծ մասի թևերը լավ են զարգա– ցած: Արուներն ունեն ձվադիր, որի միջո– ցով ձվադրում են տիրոջ մարմնին: Թըր– թուրները զարգանում են տիրոջ մարմնում և ավարտման պահին լրիվ ոչնչացնում վերջինիս ներքին օրգանները: Հասուն Հ. սնվում են ծաղիկների նեկտարով: Ակտիվ են ցերեկը, որոշ տեսակներ թըռ– չում են գիշերը: Հայտնի է մոտ 1250 սեռ. (մոտ 60 հզ. տեսակ), որից մոտ 400-ը՝ ՍՍՀՍ–ում, մի քանի հարյուրը՝ ՀՍՍՀ–ում: Որոշ տեսակներ օգտագործվում են որ– պես կենսաբանական պայքարի միջոց: 9–. Ավագյան
ՀԵԾՎՈՐՆԵՐ, հեծելվորք, մանր ազնվականների դաս Կիլիկյան Հայաս– տանում: Շինականների նկատմամբ ու– նեին դատական իշխանության իրավունք: Տես նաև Ձիավորներ:
ՀԵԿԱՏԱ, Հ և կ ա տ և (հուն, ^ոճէդ), անդրերկրյա աստվածուհի հին հունական դիցաբանության մեջ: Համարվել է տի– տանոս Պերսևսի և տիտանուհի Աստերիա– յի, հաճախ՝ նաև Զևսի և Հերայի (Աիդա– յի կամ Դեմետրայի) դուստրը: Պաշտա– մունքը Հունաստան է ներմուծվել Փոքր Ասիայից: Հնագույն առասպելների հա– մաձայն, Հ. հոգացել է մարդկանց բարե– կեցությունը, հովանավորել նորածիննե– րին, նավագնացներին, որսորդներին, ձկնորսներին, երկրագործներին, անաս– նապահներին, իմաստություն պարգևել ժողովներում ու դատարաններում, հաղ– թանակ՝ մրցություններում ու պատերազմ– ներում: Հ–ի «Եռակերպարանք» (TpxijLiop- <poe) մականունը սկզբում խորհրդանշել է լուսնի երեք փուլերը (այդ պատճառով երբեմն նույնացվել է Սելենե աստվածու– հուն), իսկ հետագայում՝ երկրի, երկնքի և ծովերի վրա նրա տիրակալությունը: Մ. թ. ա. V դ. հետո Հ. փոխվել է չար դևե– րի, ուրվականների, խավարի, գիշերային մղձավանջերի (խիպիլիկներ), անդրշի– րիմյան ստվերների, անեծքի ու կախար– դանքի աստվածուհու՝ նմանվելով Պերսե– թոնային: Հ. նմանության որոշ գծեր (գա– զանների, սողունների տիրուհի) ունի նաև Արտեմիսի հետ: Նրա սրբազան կենդանին համարվել է շունը: Հ–ի գլխա– վոր սրբատեղին կառուցվել է Եգինեում, որտեղ նրա պատվին կատարվել են խոր– հըրդավոր ծեսեր: Դժբախտություններից խուսավւելու համար հին հույները Հ–ի անդրին զետեղել են ճանապարհների խաչմերուկներում, դարպասների մոտ, տներում: Հ. սովորաբար պատկերվել Է եռակերպարանք և բարձրահասակ կա– նացի տեսքով՝ ջահը ձեռքին:
ՀԵԿԱՏԵՈՍ ՄԻԼԵԹԱՑԻ (Միլեաացի, TExatcxtoc; օ MiAifaiog) (մ. թ. ա. մոտ 540– մոտ 489), ավագ ւոգոգրաֆներից ամենանշանավորը: Դրել է «Ծագումնա– բանություն» (4 գիրք) և «Երկրի նկարա– գրություն» (2 գիրք) աշխատությունները: Առաջինը հույն դիցաբանական հերոսնե– րի տոհմագրությունն Է, փորձել է հերոս– ների ծագումնաբանությունը դարձնել ճշմարտանման: «Երկրի նկարագրությունդ– ում շարադրել է իր բազմաթիվ ճանա– պարհորդություններից ստացած տպավո– րություններն ու դիտումները, նկարագրել Եվրոպան և Ասիան, տվյալներ հաղորդել (որոնք հետագայում օգտագործել են Դիո– դորոս Սիկիլիացին և, հատկապես, Ստրա– բոնը) հնագույն ժամանակաշրջանում Հայկական լեռնաշխարհում ապրած ցե– ղերի մասին: Երկին Հ. Մ. կցել էր աշ– խարհագրական առաջին քարտեզներից մեկը: Հ. Մ–ու գործերից միայն պատա– ռիկներ են հասել մեզ, մեջբերումների և վկայակոչումների ձևով, հետագա հեղի– նակների գործերում: Հ. Մ–ու աշխատու– թյունները կարևոր նշանակություն են ունեցել դասական պատմագրության (Հե– րոդոտոս, Թուկիդիդես, Քսենոփոն) ըս– տեղծման գործում: Երկ. Muller C., Fragmenta historicorum graecorum, v 1–2, P,, 1846–48; Jaco- by F., Die Fragmente der griechischen Histori- ker, Te 1, B., 1923. Ս. Կրկյաշարյան
ՀԵԿԶԱՄԵՏՐ, հեքսամետր (հուն, fcgajuetpoc;), տաղաչափության ձև, տես Վե– ցաչափ :
ՀԵԿԼԱ (իսլ. Hekla, բառացի՝ շորագըլ– խարկ, կնգուղ), գործող հրաբուխ Իսլան– դիա կղզու հարավում: Բարձրությունը 1491 it Է: Ստրատո (շերտավոր) հրաբուխ Է: ժայթքումը առաջին անգամ գրանցվել է 1104-ին: Վերջին 700 տարում գրանցվել է 20 ուժեղ ժայթքում: 1947–48-ին ժայթ– քումը տևել է 13 ամիս, արտավիժած նյու– թի ծավալը հասել է 0,4 կւէ3: 1766-ի ժայթ– քումը եղել է կործանարար և ուղեկցվել մարդկային զոհերով:
ՀԵԿԿԵԼ (Haeckel) Էռնստ (16.2.1834,