Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/346

Այս էջը սրբագրված չէ

նական հաականիշը քաղաքական Հ. է, որի նպատակը տիրող դասակար– գի քաղ. իշխանության (պետական կար– գի) տապալումը և նորի հաստատումն է, այսինքն, հեղափոխական դասակարգի կողմից իշխանության գրավումը: Քաղ. իշխանության հարցը ցանկացած Հ–յան գլխավոր հարցն է՝ «Պետական իշխանու– թյան անցումը մի դասակարգից մ յ ու ս ի ձեռքը հեղափոխության առաշին, գլխավոր և հիմնական հատկա– նիշն է…» (Լենին Վ. Ի., Երկ., հ. 24, էշ 31): Քաղ. Հ–յան միշոցով կամ տվյալ հա– սարակարգի երկու հիմնական դասակար– գերը վերանում են և նրանց փոխարինում է նորը (օրինակ, ստրկատերերին և ստրուկներին փոխարինում են ճորտերը և ճորտատերերը), կամ հակամարտ դասա– կարգերից մեկը վերանում է, իսկ մյուսը դառնում է նոր հասարակարգի կառուցման հիմնական ուժ (օրինակ, բանվոր դասա– կարգը սոցիալիստական հեղափոխության ժամանակ): Հ. բացահայտ դասակարգային պայքար է, որը կարող է ընդունել տարբեր ձևեր (զինված ապստամբություն, քաղ. հե– ղաշրջում, քաղաքացիական պատերազմ, պայքարի խաղաղ ձեեր): Հ. զարգանում է հակահեղափոխության դեմ մղվող հա– կամարտությունում: Հասարակության առաջադիմության օբյեկտիվ պահանջնե– րը վերջին հաշվով կանխորոշում են Հ–յան հաղթանակը: Այն դեպքում, երբ հեղափոխության հիմնական ուժերը անկարող են լուծել հեղափոխության օբյեկտիվորեն հասու– նացած խնդիրները, Հ. կարող է ձեռք բե– րել վերնախավային բնույթ (1908-ի թուրք, և 1910-ի պորտուգալական բուրժ. հեղափո– խությունները): Ի հակադրություն ժողո– վըրդական հեղափոխությունների, վեր– նախավային Հ–ները անհետեողական են և սովորաբար ավարտվում են դասակար– գային փոխզիջումներով: Մարքսիզմ–լենինիզմի հիմնադիրները վճռականորեն հանդես են եկել ընդդեմ այն կուրադավան պատկերացումների, որոնց համաձայն Հ. արտադրողական ուժերի աճի ինքնաբերական արդյունք է և կատարվում է միայն այն ժամանակ, երբ բուն օբյեկտիվ զարգացումն առանց համառ պայքարի, առանց կորուստների ու ժամանակավոր պարտության վտան– գի երաշխավորում է հարյուրտոկոսանի հաջողություն: Այնինչ իրականում «…հե– ղափոխության մեջ, ինչպես և պատերազ– մում, անհրաժեշտ է միշտ արիաբար դի– մավորել թշնամուն երես առ երես, և հար– ձակվողը միշտ ավելի շահավետ վիճակում կլինի, հեղափոխության մեջ, ինչպես և պատերազմում, վերին աստիճանի ան– հրաժեշտ է վճռական պահին ամեն ինչ բախտախաղի դնել, ինչպիսիք էլ լինեն շանսերը» (Մ ա ր ք ս Կ. և Էնգելս Ֆ., նույն տեղում, էջ 489): Հասարակական զարգացման մեջ Հ–յան դերի հարցը գաղափարական պայքարի առարկա է: Հեղափոխության բուրժ. «սո– ցիոլոգիայի» ներկայացուցիչները գտնում են, որ Հ., որպես սոցիալական զարգաց– ման ձե, անարդյունավետ է և անպտուղ, կապված է հսկայական «ծախսերի» հետ ե բոլոր տեսակետներից զիջում է զար– գացման էվոլյուցիոն եղանակին: Հետևե– լով այդ գաղափարախոսությանը՝ Հ–յան դերը ժխտում կամ նվազեցնում են Ոե– ֆորմիզմի և աջ ռևիզիոնիզմի տեսաբան– ները: Իսկ մանրբուրժ. ձախ հեղափոխա– կանության ներկայացուցիչները ժխտում են հեղաՓոխական պրոցեսի օբյեկտիվ օրինաչափությունները և գտնում, որ հե– ղափոխական ավանգարդը, «ակտիվ փոք– րամասնությունը», ցանկացած պայման– ներում կարող է Հ. կատարել: Ընդհանրացնելով պատմական Փորձը՝ մարքս–լենինյան տեսությունն ապացու– ցում է, որ Հ. հասարակական–քաղ. առա– ջադիմության հզոր շարժիչ է: Մարքսը Հ–ները անվանել է «պատմության շոգե– քարշեր»: Հեղափոխական դարաշրջա– նում հասարակական զարգացման տեմ– պերը անհամեմատ արագանում են, տեղի է ունենում թռիչք, անցում սոցիալական կյանքի նոր, առաջադիմական ձևի: Հ. ժող. զանգվածներին ներգրավում է ակ– տիվ, քաղ. գործունեության մեջ. հարըս– տանում է սոցիալական ստեղծագործու– թյան բովանդակությունը, մեծանում ծա– վալը: Մարդկության պատմության մեջ հատ– կապես մեծ է պրոլետարական Հ–յան դերը, որը սկզբնավորվեց Հոկտեմբերյան սոցիաչիստական մեծ հեղափոխությամբ: (Տես նաև ժողովրդա–դեմոկրատական հե– ղափոխություն , Ազգայ ին–ազատագրա– կան հեղափոխություն, ինչպես նաև առան– ձին հեղափոխությունների մասին հոդ– վածները): Գրկ. Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Կո– մունիստական կուսակցության մանիֆեստը, Ե., 1973: Մարքս Կ., Դասակարգային պայքարը Ֆրանսիայում 1848-ից մինչև 1850 թվականը: Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 1, Ե., 1972: Նույնի, Քաղա– քատնտեսության քննադատության շուրջը, Առաշաբան, նույն տեղում: Էնգելս Ֆ., ■՝ՀեղաՓոխությունը ն հակահեղափոխությունը Գերմանիայում, նույն տեղում: Լենին Վ. Ի., Սոցիալ–դեմոկրատիայի երկու տակտիկան դեմոկրատական հեղափոխության մեշ, Երկ., հ. 9: Ն ու յ ն ի, II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 31: Նույնի, Պետություն և ռևո– լյուցիա, Երկ., հ. 25: Ն ու յ ն ի, «Ձախու– թյան» մանկական հիվանդությունը կոմու– նիզմի մեջ, Երկ., հ. 31: ՍՄԿԿ ծրագիրը, Ե., 1974: Կոմունիստական և բանվորական կու– սակցությունների միջազգային խորհրդակցու– թյան նյութերը, Ե., 1969: K օ b a ji e b A.M., CoD,HajibHaa peBojnoijHH, M., 1969; C e ji e 3- HeB M.A., CoijHajibHas: peBOJiK)n;HH, M., 1971; JleHHHCKaa TeopHH coijHajracTHqecKOH peBOJIK>U,HH H COBpeMeHHOCTb, 2tflOII., M., 1975.

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, բնության, հասա– րակության երևույթների կամ իմացու– թյան զարգացման մեջ կատարվող ար– մատական–որակական վւոՓոխություն (օրինակ, երկրաբանական Հ., գիտատեխ– նիկական հեղափոխություն, կուչտուրա– կան հեղափոխություն, Հ. ֆիզիկայում, Հ. փիլիսովւայությունում ևն): Հ. առավել լայն հասկացությունը կիրառվում է հա– սարակական զարգացումը բնորոշելու հա– մար (տես Հեղափոխություն սոցիա– լական): Հ. զարգացման դիալեկտիկա– կան բնույթն արտահայտող մեթոդաբանա– կան կարևոր հասկացություն է, և անմիջա– կանորեն բացահայտում է քանակական Փոփոխություններից որակական փոփո– խություններին անցման օրենքի ներքին մեխանիզմը: Հ. նշանավորում է անընդհա– տության ընդհատում, զարգացման մեջ որակական թռիչք՝ որակապես տարբեր– վելով և՝ էվոչյուցիայից, ե՝ ռեֆորմից:

ՀԵՂԵՂԱՅԻՆ ՈՌՈԳՈԻՍ տես Ոռոգում:

ՀԵՂԻՆ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սասունի գավառի խիանքի գավառակում: 1909-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահու– թյամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀԵՂԻՆԱԿ, գեղարվեստական, հրապա– րակախոսական ստեղծագործության, գի– տական հետազոտության, նախագծի, գյու– տի ևն ստեղծողը:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, քաղաքա– ցիական իրավունքի բաժին, որը կարգա– վորում է գիտության, գրականության և արվեստի երկի ստեղծման և օգտագործ– ման կապակցությամբ առաջացած հա– րաբերությունները: Հ. ի. սովետական քաղաքացիների սահմանադրական իրա– վունքներից է: ՍՍՀՄ–ում Հ. ի–ի նորմերն ամփոփված են ՍՍՀ Միության և միութե– նական հանրապետությունների քաղաքա– ցիական օրենսդրության հիմունքներում, միութենական հանրապետությունների քաղաքացիական օրենսգրքերում, ՍՍՀՄ, միութենական հանրապետությունների մի– նիստրների խորհուրդների և համապա– տասխան գերատեսչությունների ակտե– րում: ՍՍՀՄ օրենսդրությամբ հեղինակ– ներն ստանում են ինչպես անձնական ոչ գույքային, այնպես էլ գույքային իրա– վունքներ: Անձնական ոչ գույքային է երկի հրապարակման, վերարտադրման, հեղինակ ճանաչվելու և հեղինակային ան– վանման (մասնավորապես երկը կեղծա– նունով կամ անանուն հրապարակելու), երկի անձեռնմխելիության իրավունքը (ըստ որի երկի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու իրավունքը պռանց հեղինակի արգելվում է): Գույքա– յին է երկի օգտագործման դեպքում վար– ձատրություն ստանալու իրավունքը: Հա– սարակության շահերից ելնելով՝ որոշ դեպքերում երկն օգտագործվում է առանց հեղինակի համաձայնության և առանց վարձատրության կամ առանց հեղինակի համաձայնության, բայց վարձատրու– թյամբ: Հեղինակի մահից հետո, հեղի– նակային իրավունքների մի մասը (հրա– պարակման, վերարտադրման, տարած– ման և վարձատրություն ստանալու իրա– վունք) ժառանգում են նրա իրավահաջորդ– ները՝ 25 տարի ժամկետով: Օտարերկ– րացիների հեղինակային իրավունքը ՍՍՀՄ–ում ճանաչվում է երկը առաջին անգամ ՍՍՀՄ տերիտորիայում հրապա– րակելու կամ ՍԱՀՄ տերիտորիայում գտնվելու դեպքերում: Մնացած դեպքե– րում օտարերկրացիների հեղինակային իրավունքը պաշտպանվում է ՍՍՀՄ–ի կող– մից կնքված միջազգային համաձայնա– գրերով: Գիտական, մշակութային արժեք– ների փոխանակման նպատակով ՍՍՀՄ–ը