Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/347

Այս էջը սրբագրված չէ

սոցիալիստական մի շարք երկրների հեա կնքել է համաձայնագրեր, իսկ 1973-ի մայիսի 23-ից հարել է հեղինակային իրա– վունքի համաշխարհային կոնվենցիային: Սոցիալիստական մյուս երկրներում Հ. ի. նույնպես հետապնդում է նույն նպատակները, ինչ սովետական Հ. ի.: Հ. Ղարիբյան

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳԻՐ, փաստա– թուղթ, որով սահմանվում է գյուտարարու– թյան հեղինակի ինչպես հեղինակային, այնպես էլ պարգևատրում և այլ արտոնու– թյուններ ստանալու իրավունքը, կամ գյուտը օգտագործելու պետության բա– ցառիկ իրավունքը: Հ. վ. կարող է տրվել ինչպես սովետական, այնպես և արտա– սահմանյան քաղաքացուն: ՍՍՀՍ–ում հե– ղինակն իրավունք ունի ստանալ կամ Հ. վ. կամ արտոնագիր, բացառությամբ որոշ գյուտարարությունների, որոնց հա– մար տրվում է միայն Հ. վ.: Հ. վ. սահման– վել է 1919-ից, սակայն գյուտարարու– թյունների իրավական պաշտպանության ժամանակակից ձևերն իրագործվում են 1931-ից: ՍՍՀՄ–ում սոցիալիստական կազ– մակերպությունները պարտավորվում են հայտնաբերել ծառայական պարտակա– նությունների ընթացքում աշխատողների հղացած գյուտարարությունները, ներկա– յացնել հայտ և նշել հեղինակին: Այս դեպքում, չնայած հեղինակի հետ միասին Հ. վ. է ստանում նաև կազմակերպու– թյունը, գյուտարարություններից բխող բոլոր իրավունքներն անցնում են հեղի– նակին: Տես նաև Հեղինակային իրա– վունք:

ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ, լայն իմաստով՝ որևէ անձի կամ կազմակերպության հան– րաճանաչ ազդեցությունը հասարակական կյանքի տարբեր բնագավառներում (օրի– նակ, քաղաքականություն, գիտություն ևն), նեղ իմաստով՝ իշխանության իրա– կանացման ձևերից մեկը: Կախված ազդե– ցության ոլորտից ու եղանակից՝ տարբեր– վում են տնտ., իրավական, քաղ., հոգևոր, բարոյական, մասնագիտական և այլ Հ–ներ: Ֆ. էնգելսը նշում էր, որ հասարա– կությունն առանց տարբեր տեսակի Հ–նե– րի կվերածվի քաոսի: Սիաժամանակ Մարքսն ու էնգելսը վճռականորեն հան– դես են եկել Հ–յան նկատմամբ «չափից ավելի հավատ տածելու» և նրա առջև «սնո– տիապաշտորեն խոնարհվելու», անհատի պաշտամունքի դեմ: Դասակարգային հա– սարակությունում կարևոր դեր է կատա– րում պետության քաղ. և իրավական Հ.: Սոցիալիզմի պայմաններում իսկական Հ. ձեռք է բերվում ժողովրդին անշահախըն– դիր կերպով ծառայելու միջոցով: Վ. Ի. Լենինը գտնում էր, որ բանվոր դասա– կարգին հարկավոր են հեղինակավոր ղեկավարներ: Դրանց Հ. պետք է հիմնը– ված լինի խոր իմացության ու փորձի, քաղ. ու գիտական լայն մտահորիզոնի վրա: Գրկ. Մարքս Կ., [Նամակ] Վիլհելմ Բլոսին, 10 նոյեմբ. 1877, Մարքս Կ., Էնգելս Ֆ., Ընտ. երկ., հ. 3, էշ 635, Ե., 1977: է ն գ և ւ ս Ֆ., Հեղինակության մասին, նույն տեղում, հ. 2, Ե., 1973: Նույնի, [Նամակ] Թեոդոր Կունոյին, 24 հունվ. 1872, նույն տեղում, էջ 573: JleHHH B. H., 06 aBTOpHTeie pyKOBO- flHTejiH, C6., M., 1963.

ՀԵՂՈՒԿ, նյութի պինդ և գազային վիճակ– ների միջանկյալ կոնդենսացված ագրե– գատային վիճակ: Օժտված է ինչպես պինդ մարմինների, այնպես էլ գազերի առան– ձին հատկություններով: Ունի նաև միայն իրեն բնորոշ հատկություններ, որոնցից ամենաբնութագրականը հոսունությունն է: Հ–ները պահպանում են իրենց ծավալը, ունեն ազատ մակերևույթ, սակայն չեն պահպանում ձևը: Նյութը հեղուկ վիճա– կում է գտնվում եռակի կետում ունեցած ճնշումից բարձր ճնշումների դեպքում և բյուրեղացման ջերմաստիճանից մինչև եռ– ման ջերմաստիճանն ընկած տիրույթում: Հ. գազերից տարբերող կարևոր առանձ– նահատկություններից մեկը ուժեղ միշ– մոչեկաւային փոխազդեցությունն է, որով պայմանավորված են Հ–ի մոլեկուլային ճնշումը և դրա հետ կապված մակերևութա– յին Լարվածությունը: Վերջինիս շնորհիվ Հ. ձգտում է ընդունել այնպիսի ձև, որն ապահովում է նվազյսգույն մակերևույթ (տվյալ ծավալի դեպքում): Օրինակ, ար– տաքին ուժերի բացակայության դեպքում (անկշռություն) Հ. ընդունում է գնդի ձև: Մակերևութային լարվածության ազդեցու– թյունը Հ–ի ազատ մակերևույթի հավա– սարակշռության և շարժման վրա վերա– բերում է մազական երևույթների բնագա– վառին: Հ–ին հատուկ է մածուցիկության, որը տարբեր Հ–ների համար տարբեր է և աճում է ջերմաստիճանի նվազման հետ: Համակարգի վիճակը որոշող ֆիզիկական պայմաններից (ջերմաստիճան, ճնշում ևն) բացի բնութագրական պարամետր է նաև մոլեկուլի միջին պոտենցիալ և կինետիկ էներգիաների հարաբերությունը, որը Հ–ների համար մոտավորապես հավասար է 1-ի: Հ–ի կառուցվածքը և ֆիզիկական հատկությունները կախված են այն կազ– մող մասնիկների քիմ. առանձնահատկու– թյուններից և նրանց միջև գործող ուժերի ինտենսիվությունից ու բնույթից: Ըստ քիմ. բաղադրության տարբերում են միա– բաղադրիչ կամ մաքուր Հ–ներ և երկբա– ղադրիչ կամ բազմաբաղադրիչ հեղուկ խառնուրդներ (լուծույթներ): Ըստ ֆիզի– կական բնույթի լինում են նորմալ (պարզ) Հ–ներ, խիստ արտահայտված անիզոտրո– պությամբ հեղուկ բյուրեղներ և քվանտա– յին հեղակներ (հեղուկ 4He, 3He և դրանց խառնուրդները), որոնք շատ ցածր ջեր– մաստիճաններում օժտված են քվանտա– յին հատկություններով: Նորմալ մաքուր Հ–ներն ունեն միայն մեկ հեղուկ ֆազ: 4He^ կարող է գտնվել երկու հեղուկ ֆա– զերում՝ նորմալ և գերհոսուն, իսկ հեղուկ բյուրեղային նյութերը՝ նորմալ և մեկ կամ երկու անիզոտրոպ ֆազերում: Բո– լոր նորմալ Հ–ները արտաքին ներգոր– ծությունների բացակայության դեպքում օժտված են մակրոսկոպիկ համասեռու– թյամբ և իզոտրոպությամբ: Այդ հատկու– թյուններով Հ–ները նմանվում են գազե– րին, սակայն խիստ տարբերվում են անի– զոտրոպ բյուրեղային պինդ մարմիննե– րից: Մաքուր Հ–ի էլեկտրահաղորդակա– նությունը սովորաբար փոքր է, բացառու– թյամբ հեղուկ մետաղների և էլեկտրո– լիտների: Դիէլեկտրիկ թափանցելիու– թյան մեծությունը կախված է Հ–ի կառուց– վածքից և մոլեկուլների բևեռայնությու– նից: Ժամանակակից տեսանկյունից ամորֆ պինդ մարմինները (օրինակ, ապա– կին) գերսառեցված Հ–ներ են (տես Ամորֆ վիճակ) և սովորական Հ–ներից տարբեր– վում են միայն կինետիկ բնութագրերի թվային արժեքներով: Ցուրաքանչյուր Հ. բնորոշվում է կրիտիկական ջերմաստի– ճանով, որից բարձր այն չի կարող հավա– սարակշռության մեջ գտնվել սեփական գոլորշու հետ (տես Կրիտիկական վիճակ): Բնության մեջ ամենատարածված Հ. շարն է, որի ֆիզիկական հատկություններն ար– տահայտվում են զգալի անոմալիաներով: Դրանք կապված են ջրի մոլեկուլի կա– ռուցվածքի, ինչպես նաև հեղուկ և բյու– րեղային (սառույց) վիճակում միջմոլե– կուլային փոխազդեցությունների հետ: Ռենտգենյան ճառագայթների, նեյտրոն– ների և էլեկտրոնների ցրման ուսումնա– սիրությունը հաստատում է Հ–ի յուրա– տիպ մոլեկուլային կառուցվածքը: Հ–ի յուրաքանչյուր մոլեկուլի շուրջը հարևան մոլեկուլները դասավորվում են որոշակի կարգով, այսինքն՝ Հ–ում գոյություն ունի մերձավոր կարգ: Հ–ի և բյուրեղների միջ– մոլեկուլային փոխազդեցության ուժերն ունեն նույն բնույթը և մոտավորապես նույն մեծությունը: Հ–ում մոլեկուլների տեղաշարժը կատարվում է թռիչքներով, որոնցով և պայմանավորված է Հ–ի հոսու– նությունը (թռիչքի երկարությունը մոլե– կուլների միջին հեռավորության կարգի է՝ 0,1 նմ): Թռիչքի պարբերության (t) միջին արժեքը կոչվում է մոլեկուլի «նըս– տակյաց կյանքի» միջին ժամանակ: Այն կախված է Հ–ի բնույթից և շատ արագ նվա– զում է ջերմաստիճանի բարձրացման հետ: Թերմոդինամիկական հատկությունների ֆենոմենոլոգիական նկարագիրը պարու– նակվում է վիճակի p= f(T, V) հավասար– ման մեջ, որը կապ է հաստատում p ճընշ– ման, T ջերմաստիճանի և V տեսակարար ծավալի միջև: Բացի վիճակի խիստ հա– վասարումներից կան նաև բազմաթիվ կիսաէմպիրիկ հավասարումներ, որոն– ցից պարզագույնը Վան–դեր–Վաչսի հա– վասարումն է: Վիճակագրական տեսու– թյան մեջ, որտեղ Հ. դիտվոսՏ թվով փոխազդող մասնիկներից բաղկա– ցած համակարգ, հիմնական խնդիրը հան– գում է վիճակի հավասարումը գտնելուն: Ստեղծվել է նաև Հ–ների տեսության մի այլ ուղղություն, որը հիմնված է հաշվո– ղական մեքենաների օգնությամբ մոլե– կուլների ջերմային շարժման մոդելավոր– ման վրա: Այդ մեթոդով ստացվել են ճըշ– գըրիտ տեսական արդյունքներ պարզ ոչ մետաղական Հ–ների կառուցվածքի և թեր– մոդինամիկական հատկությունների վե– րաբերյալ: Գրկ. OpeHKe jib H.H., Co6paime H3- dpamibix TpyflOB, t. 3, M«, 1959; Onmep H. 3., OraTHCTHqecKaa TeopHH ECHflKocTeii, M., 1961; CKpbinieBCKHH A. Փ., Pemre- Horpactm# acHAicocTeH, K., 1966; CPn3iiKa npo- ctmx «HflKocTeii. 3KcnepHMeHTajibHwe nccjie- floBaHHH, nept c aimi., M., 1972.

ՀԵՂՈՒԿ ԱՊԱԿԻ, նատրիումի կամ կա– լիումի սիլիկատի ջրային լուծույթ: Տես Ապակի:

ՀԵՂՈՒԿ ԲՅՈՒՐԵՂՆԵՐ, մեգոմորֆ ֆազեր, նյութի վիճակներ, որոնք մե–