Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/348

Այս էջը սրբագրված չէ

խանիկական և սիմետրիայի հատկու– թյուններով միջանկյալ տեղ են գրավում ամորֆ հեղուկների և բյուրեղային պինդ մարմինների միջև: Հայտնագործել է ավս– տրիացի բուսաբան Ռայնետցերը (1888): Տարբերում են թերմոտրոպ և լիոտրոպ Հ. բ.: Առաջինները մաքուր նյութեր են, որոնք մեզոմորֆ վիճակում են գտնվում միայն ջերմաստիճանի որոշակի միջա– կայքում: Օրգանական որոշ նյութեր, օրի– նակ, հալման պրոցեսում նախքան իզո– տրոպ հեղուկ ֆազին անցնելը, փոխարկ– վում են այնպիսի միջանկյալ ֆազի, որում նրանք հեղուկների պես հոսուն են և բյուրեղների նման օժտված են օպտիկա– կան անիզոտրոպ հատկություններով (պարաազօքսիանիզոլը 114–135°Շ–ի մի– ջակայքում, ազօքսիբենզոյական թթվի էթիլ եթերը՝ 100–120°C, խոլեսթերինի պրոպիլ եթերը՝ 102–116°C են): Լիոտրոպ Հ. բ. են հիմնականում օրգանական նյու– թերի՝ մակերևութային ակտիվ նյութերի, Մոլեկուլների դասավորության բնույթը նե– մաաիկներում (ա) և սմեկաիկներում (բ) պոլիմերների, լիպիդների, սինթետիկ պո– լիպ եպտիդների լուծույթները խիստ որո– շակի լուծիչներում: Հ. բ. են գոյացնում այն նյութերը, որոնց մոլեկուլները կամ դրանց խմբերը խիստ ձգված են և սովո– րաբար ունեն փայտիկների, երկար պա– րուրաձողիկների կամ ձգված թիթեղիկ– ների ձև: Հայտնի է Հ. բ–ի երկու հիմնա– կան տեսակ՝ նեմատիկներ և սմեկտիկներ: Նեմատիկները բնո– րոշվում են մոլեկուլների երկայնական առանցքների որոշակի ուղղվածությամբ, լայնական առանցքների կարգավորվա– ծությունը բացակայում է: Այդ պատճառով էլ դրանք օպտիկական միառանցք միջա– վայր են Հնկ. ա) և մածուցիկությամբ քիչ են տարբերվում նյութի ամորֆ վիճակից: Տարածական կարգավորվածության բա– ցակայությունն էլ հենց ապահովում է մոլեկուլների համընթաց շարժման ազա– տությունը, հետևաբար և՝ նեմատիկների հոսունությունը: Մմեկտիկները տարածա– կան կարգ ունեն միայն մեկ ուղղությամբ: Դրանք շերտավոր կառուցվածքներ են և կազմում են իրար վրա դասավորված ու մեկը մյուսից հավասար հեռավորությամբ բաժանված երկչափ շերտերի խմբեր (նկ. բ): Հ. բ–ի մեկ ուրիշ տեսակում՝ խ ո լ և ս– թ և ր ի կ ն և ր ու մ, ևս բացակայում է տարածական կարգավորվածությունը: Դրանք (օրինակ, խոլեսթերինի պրոպի– լեթերը) նույնպես պարբերական շերտա– վոր կառուցվածքներ են, ընդ որում, մո– լեկուլների կողմնորոշման ուղղությունը շերտից շերտ փոխվում է պարուրաձև, տե– սանելի լույսի ալիքի երկարության ար– ժեքին մոտ քայլով (^3000 A): Շերտերի պարբերականությունը բերում է տեսա– նելի լույսի բրեգյան անդրադարձման: Անդրադարձվող լույսի ալիքի երկարու– թյունը (գույնը) կախված է պարույրի քայ– լից, իսկ վերջինս խիստ զգայուն է ջեր– մաստիճանի՜ աննշան փոփոխությունների նկատմամբ: Հ. բ–ի և մասնավորապես խոլեսթերիկների արտաքին ազդեցու– թյունների նկատմամբ զգայուն անիզո– տրոպ ֆիզիկական հատկություններն ու ջերմաստիճանից կախված գունափոխու– թյան հատկությունը լայն կիրառություն են գտել ինչպես բժշկության մեջ (կտըր– վածքներ և ուռուցքներ հայտնաբերելու համար), այնպես էլ տեխնիկայի բազմա– թիվ բնագավառներում (թվային և տառա– յին ինդիկատորներում, միկրոշղթանե– րում տաք կետերը գտնելու, ինֆրակար– միր ճառագայթները տեսանելի դարձնե– լու համար ևն): Կիրառական մեծ հետա– քըրքրություն են ներկայացնում նաև լիո– տրոպ Հ. բ.: Պարզված է, որ կենսաբանա– կան մի շարք համակարգերի (մասնավո– րապես թաղանթների) ֆիզիկաքիմիական ու կենսաբանական ֆունկցիաները պայ– մանավորված են դրանց հեղուկ բյուրեղա– կան վիճակով: Հաստատված է, որ մոլե– կուլում չհագեցած կապեր պարունակող մի շարք Հ. բ–ի պոլիմերմամբ կարելի է ստանալ հեղուկ բյուրեղական հատկու– թյուններով օժտված պոլիմերներ: Ընդ որում, կարելի է սինթեզել «նախապես տրված հատկություններ ունեցող պոլի– մեր», եթե այդ հատկությունները հաղորդ– վեն պոլիմերման ենթակա հեղուկ բյու– րեղական համակարգին: Գբկ. Hhcthkob H»I, 2KnflKne KpHC- Tajuibi, M., 1966; 2Kn,n;Kne KpHCTajuiM, nep. c cfrpaHu;., «IIpHpofla», 1972, N° 2; Ո. fle 2K e h, On3HKa hchakhx KpHCTajuioB, nep. c amvi., M., 1977. Ս. ՊեաբոպաԱ

ՀԵՂՈՒԿ ԴԻԷԼԵԿՏՐԻԿՆԵՐ, հեղուկներ, որոնց տեսակարար էլեկտրական դիմա– դրությունը գերազանցում է 1010 օհմ–սմ էլեկտրական դաշտում Հ. դ. բնութագըր– վում են բևեռացմամբ և դիէլեկտրիկ կո– րուստներով, իսկ ուժեղ դաշտերում տեղի է ունենում ծակում (տես Դիէչեկւորքւկներ): Հ– Դ՜Ի էլեկտրահաղորդականությունը պայմանավորված է հեղուկի սեփական և խառնուկային մոլեկուլների դիսոցման հե– տևանքով գոյացած իոններով: Հ. դ. կա– րևոր նշանակություն ունեն էլեկտրատեխ– նիկայում: Ավելի շատ օգտագործվում են էլեկտրամեկուսիչ հանքայուղերը: Ըստ քիմ. բաղադրության՝ դրանք տարբեր ածխաջրածինների խառնուրդներ են (e^ ^2,2՝–2,4): Լայնորեն կիրառվում են նաև սինթետիկ Հ. դ. (սիլիցիում– և ֆտորօր– գանական միացություններ):

ՀԵՂՈՒԿ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ, հ և ղ ու կ հա– մակարգեր, ֆիզքիմիական համա– կարգեր, որոնք ջերմաստիճանային որո– շակի տիրույթում և բաղադրիչների ցան– կացած հարաբերության դեպքում պահ– պանում են հեղուկ վիճակը: Առավել լավ ուսումնասիրված են երկբաղադրիչ Հ. խ. (կրկնակի կամ բինար Հ. խ.): Տվյալ ջեր– մաստիճանում և ճնշման տակ երկու հե– ղուկների Փոխադարձ լուծելիությունը կա– րող է լինել՝ ա. անսահմանափակ (օրի– նակ, ջուր–էթիլսպիրտ, բենզոլ–տոլուոլ), բ. սահմանաՓակ (օրինակ, 20°Շ–ում ջրում ըստ զանգվածի 6,48% դիէթիլեթեր է լուծ– վում, իսկ դիէթիլեթերում՝ 1,2% ջուր), գ. գործնականորեն բացակայում է (օրինակ, ջուր–սնդիկ): Ջերմաստիճանի բարձրաց– ման (իջեցման) հետ երկու հեղուկների Փոխադարձ լուծելիությունը կարող է մե– ծանալ և, հասնելով լուծելիության վերին (համապատասխանաբար ստորին) կրի– տիկական ջերմաստիճանին, լուծելիու– թյունը դառնում է անսահմանափակ: Կըրկ– նակի հեղուկ համակարգերի մածուցի– կության իգոթերմերը մոտավորապես ուղիղ են, եթե բաղադրիչներն ասոցված ու դիսոցված չեն, հակառակ դեպքում բա– ղադրության առանցքի նկատմամբ գոգա– վոր են կամ՝ ուռուցիկ: Չդիսոցվող միացության առաջացման դեպքում մածուցիկության իզոթերմը ազմված է երկու ճյուղից, որոնք հատ– վում են սինգուլյար կետում, քիմիական միացության բաղադրությանը համապա– տասխանող աբսցիսով:

ՀԵՂՈՒԿ ԿԻՍԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ, նյութեր, որոնք հեղուկ վիճակում օժտված են կիսա– հաղորդիչների հատկություններով: Հալ– ման պրոցեսում կիսահաղորդիչների մեծ մասի (Si, Ge ևն) էլեկտրահաղորդակա– նությունը զգալիորեն աճում է՝ հասնելով մետաղներին բնորոշ արժեքների, իսկ որոշ մասինը՝ նվազում (HgSe) կամ մնում նույնը (Sb2, Se3 ևն): Հեղուկ վիճակում պահպանվում է դրանց էլեկտրահաղորդա– կանության ջերմաստիճանային կախման կիսահաղորդչային բնույթը: Գոյություն ունեն նաև մի շարք Հ. կ., որոնք ջերմաս– տիճանի բարձրացմանը զուգընթաց կորց– նում են կիսահաղորդչային հատկություն– ները և նմանվում մետաղների: Օրինակ, Te– Se համաձուլվածքները պինդ վի– ճակում և հալվելիս կիսահաղորդիչ են: Հետագա տաքացման ժամանակ Te-ով հարուստ համաձուլվածքի հաղորդակա– նությունն արագ մեծանում է (այն դառ– նում է մետաղ), իսկ Se-ով հարուստ հա– մաձուլվածք ինը, ընդհակառակը, նվա– զում:

ՀԵՂՈՒԿ ՄԵՏԱՂՆԵՐ, բնորոշ փայլով անթափանց հեղուկներ, որոնք օժտված են լավ ջերմահաղորդականությամբ, էլեկտրահաղորդականությամբ և պինդ մե– տաղների այլ առանձնահատկություննե– րով: Հ. մ. են բոլոր հալված մետաղները և դրանց համաձուլվածքները: Որոշ ոչ մե– տաղներ (P, C, B) դառնում են Հ. մ. բարձր ճնշումների տակ: Մթնոլորտային ճնշման և սենյակի ջերմաստիճանի պայմաննե– րում հեղուկ է միայն սնդիկը, հալվում է –38,9°C-nuf: Մածուցիկությամբ, մակե– րևութային լարվածությամբ և դիֆուզիա– յով Հ. մ. նման են մյուս հեղուկներին: Հ. մ–ի էլեկտրահաղորդականությունը, ինչպես և պինդ մետաղներինը, էլեկտրո– նային է: Հալման պրոցեսում մաքուր մե– տաղների էլեկտրահաղորդականությունը փոքրանում է 1,5–3 անգամ և ջերմաստի– ճանի հետագա բարձրացմանը զուգըն– թաց գծայնորեն նվազում: Բացառություն են կազմում երկարժեք Հ. մ., որոնց էլեկ– տրահաղորդականությունը ջերմաստի–^ ճանի բարձրացման հետ նվազում է և անցնում մինիմումով: Հալման ժամա– նակ մետաղների ջերմահաղորդականու–