թյուններով Կ. մ. ՌՍՖՍՀում գրավում է 3-րդ տեղը:
Երկաթուղիների երկարությունը 1088 կմ է (1971), ավտոմոբիլային ճանապարհներինը՝ 11 հզ. կմ, ավիագծերով Կուրսկը կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Կիևի, Օդեսայի, Մինսկի և այլ քաղաքների ու բնակավայրերի հետ:
Կ. մ-ում գործում են համամիութենական ֆինանսատնտեսագիտական հեռակա ինստի մասնաճյուղ, 5 թանգարան, 2 թատրոն: Լույս է տեսնում մարզային 2 թերթ: Կա ռադիո և հեռուստակենտրոն:
ԿՈՒՐՏԱԴ (Courtade) Պիեռ (1915-1963), ֆրանսիացի ժուռնալիստ, գրող: Ֆրանսիայի կոմկուսի ԿԿ անդամ 1954-ից: Դիմադրության շարժման մասնակից (1940-1944): Գրել է «Նոթեր հակակոմունիզմի մասին» (1946), «Սպանություն Աթենքում» (1952, Կ. Ռուայի հեղինակակցությամբ) հրապարակախոսական գրքերը, «Ջիմմի» (1951) քաղ. վեպ-ռեպորտաժը, «Աև գետը» (1953) վեպը, «Կարմիր հրապարակ» (1961) քաղ. և միաժամանակ ինքնակենսագրական վեպը: Կ-ի նովելներն ամփոփված են «Հանգամանքներ» (1946) և «Բարձրակարգ կենդանիներ» (1956) ժողովածուներում: Կ. 1960-ից եղել է «Ցումանիտե» թերթի թղթակիցը Մոսկվայում:
ԿՈՒՐՏԵԱ ԴԵ ԱՐՃԵՇ, Կուրտեա դե Արջեշ, Կուրտյա դե Արջևշ (Cuztea de Arges ― Արճեշի իշխանական պալատ), քաղաք Ռումինիայում, Հարավային Կարպատների հարավային լեռնաճյուղում, Արճեշ գետի ափին, Արճեշի գավառում: Կլիմայական առողջարան է, տուրիստական կենտրոն: 19,1 հզ. բն.(1971): Ունի ավտոմասերի, փայտամշակման, կահույքի գործարաններ, հախճապակու, հագուստի ֆաբրիկաներ, ջերմակենտրոն են:
Նախապես կոչվել է Արճեշ (աղա վաղված նաև՝ Արջեշ, Արճիշ, Արգհիշ, Արգհիշի): Հիմնադրել են Հայաստանի Վանա լճի ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերը XIII դ. և հայրենի քաղաքի անունը տվել իրենց նոր բնակավայրին ու մոտակա գետին: Այնուհետև կառուցել են եկեղեցի (չի պահպանվել) և զբաղվել առևտրով ու արհեստներով: Ունեցել են եպիսկոպոս: Հայկական այս գյուղում ռումինական իշխանները կառուցել են ամրոց (XIII դ.), ապա՝ պալատ՝ «կուրտեա» (XIV դ. սկիզբ), որից և բնակավայրի անվանափոխությունը Կ. դե Աի: Այնուհետև Կ. դե Աում բնակություն են հաստատել նաև ռումինները: 1330-ից հիշատակվում է որպես քաղաք (կամ բերդաքաղաք) և Ցարա Ռոմընեասկը (Ռումինական երկիր՝ Վալաքիան և Օլտենիան միասին) իշխանապետության կենտրոն (մինչև 1396-ը): 1332-ին Կ. դե Աում հիմնվել է կաթոլիկ եպիսկոպոսություն, այնուհետև՝ դրամահատարան: Կառուցվել են Ս. Նիկոար (XIV դ., պահպանվել են ավերակները) և Ա. Նիկողայոսի (1352, խաչաձև-գմբեթավոր) եկեղեցիները (վերջինս բազմիցս նորոգվել է. վերջին անգամ նորոգել է հայազգի ճարտ. Գրիգորե Չերքեզը 1911-ին՝ պահպանելով նախնական ձևը): Նեղվելով տեղական իշխաններից՝ Կ. դե Աի հայերի մի մասը 1350-ական թթ. տեղափոխվել է հարևան Տըլմաչ, որտեղ 1355-ին հիշվում է հայերի եպիսկոպոսը: Մնացած հայերն ստիպված ընդունել են կաթոլիկություն Ա ենթարկվել Կ, դե Աում հիմնված (1359) Վալաքիայի ինքնուրույն մետրոպոլիտությանը: 1370-ին Հայաստանի Արճեշից մի նոր խումբ հայեր քահանաների գլխավորությամբ գաղթել ու հաստատվել են Կ. դե Աում ու շրջակայքում: Արդեն XIV դ. վերջին Կ. դե Ա. դարձել է առևտրաարհեստավորական խոշոր կենտրոն, որի զարգացման մեջ մեծ լումա են ներդրել հայերը: Սակայն 1394-ին Կ. դե Ա. տուժել է թուրքական հարձակումներից, հատկապես վնասվել է իշխանական պալատը, որի պատճառով իշխանության կենտրոնը տեղափոխվել է (1396) Տրգովիշտե: Կ. դե Ա. վերելք է ապրել Վալաքիայի իշխան Նեագոյե Բասարաբի (1512-21) օրոք: Վերջինս վերակառուցել է իշխանական պալատը, նորոգել Ս. Նիկողայոս եկեղեցին և կառուցել եպիսկոպոսարանի տաճարը (151217): Նորից աշխուժացել է առևտրա արհեստավորական ու մշակութային կյանքը, մեծացել բնակչության, հավանաբար նաև հայերի քանակը [XVXVI դդ. Կ. դե Աի շրջակայքում հիշվում են բազմաթիվ հայ հողատերեր, որոնցից Արեֆ (Արև, 1595) հայի անունից ենթադրվում է Կ. դե Աի մոտ գտնվող Արեֆ (Հարեֆ) գյուղի, գետակի, լեռան ու լեռ նանցքի անունների ծագումը]: Կ. դե Ա. առևտրական կապերի մեջ է մտել Տրանսիլվանիայի և Արևելքի հետ» առևտուրը հիմնականում տնօրինել են հայերը: Նըրանք են ստեղծել նաև Կ. դե Աի կնիքը (երկգլխանի արծիվ), որին նախատիպ է ծառայել Արծրունիների հայ նախարարական տան զինանշանը: Կ. դե Աի հայ համայնքի վերաբերյալ հետագա տեղեկությունները կցկտուր են:
Կ. դե Ա-ի ճարտ. հուշարձաններից ամենանշանավորը եպիսկոպոսական տաճարն է: Ռումին ուսումնասիրողների մեծ մասը, ելնելով տաճարի վրա կատարված կառուցողական արձանագրությունից և այլ տեղեկություններից, գտել է, որ Նեագոյե Բասարաբ իշխանը ոչ թե կառուցել է այն, այլ միայն նորոգել է նախկին մետրոպոլիտարանի եկեղեցին: Ըստ ռումին, ժող. ավանդության, տաճարը կառուցել է ճարտ. Մեշտեր Մանոլեն (վարպետ Մանոլ), որը, իր կառուցած շենքը չքանդվելու համար, սիրելի կնոջը պատիմեջ հյուսելու ողբերգությունն է ապրել: Երբ շենքն ավարտվել է, հիացած իշխանը չցանկանալով, որ վարպետները նման շենք կառուցեն այլոց համար, հրամայել է սանդուղքներն իջեցնել: Վարպետները թևեր են առել և փորձել թռչել: Վարպետ Մանոլի ջախջախված տեղում արցունքի աղբյուր է գոյացել, որն այժմ կոչվում է «Մանոլի աղբյուր»: Ըստ ուսումնասիրողների, այս զրույցն արձագանքն է հայ ճարտ. Մանուելի ավանդության: Տաճարը հետագայում վերանորոգվել է մի քանի անգամ (1674, 1793, 1839 ևն): Վերջին վերանորոգման ժամանակ (1875-ից հետո, ճարտ. Լը Կոնտ դը Նույի) այն բավականին փոփոխվել Է՝ խաթարելով նախնական ձևը: Իսկ նախնական տեսքը (նաև՝ ներկա), ըստ ռումին ուսումնասիրողների միահամուռ կարծիքի, կրել է հայ միջնադարյան ճարտարապետության ուժեղ ազդեցությունը:
Գրկ. Արճեշ գնա, քաղաք և եկեղեցի ի Ռու մենիա, [հեղ. Բ. Պ. Հաժդեու, համառոտագր. և ծանոթ, Դ. Պըյըքլյան], «Բազմավեպ», 1888, № 7-9: Ղանալանյան Ա., Ավանդապատում, Ե., 1969: Нану И. С., Из истории румыно-армянских художественных свазей, «ՊԲՀ», 1964, № 3; Тораманян А., Об брхитектуре Епископоской церкви в Куртя де Арджеш (XYI .), «ԼՀԳ», 1977, № 8.
ԿՈՒՐՏԵՆ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Անկարայի վիլայեթի Յոզղատ գավառում: XX դ. սկզբին ուներ 30 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ: Զբաղվում էին երկրա գործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայ բնակիչներն ունեին եկեղեցի (Ս. Աստվածածին) և վարժարան: Կի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին:
ԿՈՒՐՏԻԿՅԱՆ Մտեփան Հարությունի [1865, Բուրսա (Թուրքիա)-1948, Ստամբուլ], հայ լեզվաբան: Ավարտել է Բուրսայի Գևորգյան վարժարանը, 1890-95-ին եղել է նույն վարժարանի տնօրենը: 1895-ից ապրել է Կ. Պոլսում, զբաղվել գրականմանկավարժական գործունեու թյամբ: Դասավանդել է թուրք., պարսկ., արաբ, և գրաբար, ստեղծագործել այդ լեզուներով, աշխատակցել «Արևելք», «Բյուզանդիոն», «Բյուրակն», «ճերիտիեի շարժիե» պարբերականներին, գրել հատ կապես հայպարսկական լեզվական առըն չությունների վերաբերյալ հոդվածներ: 1887-ին թուրք, թարգմանությամբ հրատա րակել է արաբ և պարսիկ բանաստեղծ ների ու փիլիսոփաների ընտիր բա նաստեղծություններն ու ասացվածքները: 1901-ին լույս է տեսել Կի «Օսմանյան տաղաչափություն» ուսումնասիրությունը (հայերեն), 1929-ին՝ «Հիշողություն» բանաստեղծությունների ժողովածուն (թուրք.):
ԿՈՒՐՏԻԿՅԱՆ Ստեփան Միհրանի (ծն. 1908, ք. Բուրսա, Թուրքիա), հայ սովե տական գրող, գրաքննադատ, հրապարա կագիր: 1926-28-ին՝ Հունաստանի կոմ կուսի անդամ: ՍՄԿԿ անդամ 1929-ից: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1975): Ավարտել է ծննդավայրի Գևորգյան վար ժարանը, սովորել Սալոնիկի (Հունաս տան) ամերիկյան «Անաթոլիա» կոլեջում