Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/350

Այս էջը սրբագրված չէ

քիմիական, բակտերիալոգիական, շճա– բանական և այլ լաբորատորիաներ: Ինստ–ը կազմակերպական և մեթոդական օգնություն է ցույց տալիս հանրապետու– թյան բուժհիմնարկներում գործող արյան փոխներարկման 5 կայաններին և 46 բա– ժանմունքներին: Ինստ–ում տարվող գի– տական աշխատանքները վերաբերում են լեյկոզների տարբեր ձևերի ժամանակ հեմոռագիկ (արյունահոսական) սինդրո– մի ախտածնության, հեմոստազի խանգար– ման առանձնահատկությունների, լեյկոզ– ների զարգացման գործում գենետիկա– կան և կոնստիտուցիոն որոշ ազդակների դերի հաստատման ու հակալեյկոզային նոր պատրաստուկների կլինիկական ու– սումնասիրությանը: Կազմակերպվել է հե– մոֆիլիայի հանրապետական կենտրոն, կարգավորվել հիվանդների հաշվառումը, հսկողությունը և կանխարգելիչ բուժումը: Ստեղծվել է սառեցված արյան բանկ, ուր պահվում են արյան հազվադեպ խմբերը: Նորածինների հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման համար ստեղծվել է հա– կառեզուս–իմունոգլոբուլինի արտադրու– թյուն և ալբումինի, պրոտեինի, գամմա– գլոբուլինի փորձնական արտադրություն: Ինստ–ում պատրաստվող հակաստաֆիլո– կոկային պլազման կիրառվում է թարա– խային հիվանդությունների բուժման ժա– մանակ: 1977-ին ինստ–ը պարգևատրվել է ՄՍՀՄ ժողովրդական տնտեսության նվա– ճումների ցուցահանդեսի բրոնզե մեդա– լով: Ինստ–ը հրատարակում է գիտ. աշ– խատությունների ժողովածուներ (հհ. 14, 1975):

ՀԵՄԻՆԳՈհԵՅ (Hemingway) էռնստ Միլ– լեր (21.7.1899, Օք–Պարկ, Չիկագոյի մոտ– 2.7.1961, Կետչեմ, Այդահո նահանգ), ամե– րիկացի գրող: 1917-ին ավարտել է դըպ– րոցը, որպես լրագրող աշխատել Կան– զաս Սիթիում: Մասնակցել է 1914–18-ի համաշխարհային պատերազմին: «Մեր ժամանակներում» (1925) պատմվածքների գրքում հայտնվում է այն «քնարական» հե– րոսներից առաջինը, որը Հ–ի ստեղծա– գործական ամբողջ ճանապարհին ուղեկ– ցել է նրան: Այդ հերոսի կյանքի ճգնաժա– մային պահերից ստեղծվում է XX դ. երի– տասարդ ամերիկացու «զգացմունքների դաստիարակության» պատմությունը դա– ժանության, տառապանքների և բռնի մահ– վան աշխարհում: Նույն գրքի հաջորդ հրա– տարակության մեջ (1930) Հ. ավելացրեց «Զմյուռնիայի նավահանգստում» նախա– բանը, որտեղ զարհուրանքով պատմում է 1922-ին, հույն–թուրք. պատերազմի ժա– մանակ, Զմյուռնիայում թուրքերի կողմից քրիստոնյա բնակչության (մասնավորա– պես հույների ու հայերի) ջարդի մասին: «Եվ ծագում է արևը» (1926, նույն ժամա– նակ Անգլիայում լույս է տեսել «Ֆիեստա» վերնագրով) վեպում հեղինակը հաղոր– դել է «կորած սերնդի» հիասթափությունը, ցավն ու հուսահատությունը ետպատե– րազմյան «ծաղկման» տարիներին: Հ–ի կենտրոնական էթիկական խնդիրը՝ ինչ– պես ապրել «մեր ժամանակներում», նրա գործող անձանց մեծ մասի համար մնում է անլուծելի: Միևնույն ժամանակ «Ֆիես– տա»-ում և «Տղամարդիկ առանց կանանց» (1927) պատմվածքների գրքում որոշակի է. Հեմինգունյ դարձավ Հ–ի բարոյական հավատամքը, մարդու արիություն ու արժանապատվու– թյուն՝ խիստ փորձության ժամին, պար– տությունից չընկճված ոգու մեծություն: «Հրաժեշտ զենքին» (1929, հայ. հրտ. 1972) վեպը ցույց է տալիս, որ պատերազ– մը մարդու բացահայտ թշնամին է: 30-ական թթ. 1-ին կեսին Հ. ստեղծա– գործական խոր ճգնաժամ ապրեց, նա փորձեց վերաիմաստավորել անցած ուղին և սահմանել իր ստեղծագործության գե– ղագիտական սկզբունքները (հեղինակա– յին շեղումները «Մահ կեսօրից հետո», 1932, «Աֆրիկայի կանաչ բլուրները», 1935, գրքերում, «Հաղթողը ոչինչ չի ստանում» պատմվածքների ժողովածուում, 1933): ճգնաժամի հաղթահարում է նկատվում «Ունենալ և չունենալ» (1937) վեպում, որ– տեղ տրված են ԱՄՆ–ի բուրժ. հասարակու– թյան վերնախավի սուր գրոտեսկային նկարագրություններ; Վեպում պատկեր– ված է նաև սեփական իրավունքների հա– մար միայնակ պայքարի դատապարտվա– ծությունը: Զինվորական թղթակից Հ. 1931 >–39-ի իսպանական հեղւսփոխության մեջ տե– սավ իր համար նոր հեղափոիսսկան– ազատագրական պատերազմ և թղթակ– ցություններում, ակնարկներում ու գեղար– վեստական գործերում («Ինչու է ղողան– ջում զանգը», 1940, վեպ) պատկերեց դրա հերոսականությունը, ռոմանտիկան ու ող– բերգությունը: Երկրորդ համաշխարհային պատերազ– մից (1939–45) հետո Հ–ի ստեղծագործու– թյունը նկատելի անկում ապրեց: Նա վե– րադարձավ դեպի արդեն սպառված թե– մաները («Գետից այն կողմ, ծառերի ստվերում», 1950, վեպ, «Կղզիներ օվկիա– նոսում», հրտ. 1970, անավարտ վեպ): Մարդու նկատմամբ իր հավատը գրողը հաստատեց «Ծերունին ու ծովը» (1952, հայ. հրտ. 1957) պատմվածքում, որը դար– ձավ Հ–ի ստեղծագործության հանրագու– մարը և առիթ եղավ նրան պուլիցերյան (1953) ու նոբելյան (1954) մրցանակներ շնորհելու համար: Երկ. Կիլիմանջարոյի ձյուները, Ե., 1963: Տոն, որը միշտ քեզ հետ է, Ե., 1966: Co6p. coq., t. 1–4, M., 1968. Գրկ. TpH6aHOB B., XeMHHryafi, M., 1971. ՀԵՄՈ…, հեմ ա տ ո (հուն, aljua , սեռ. հոլով alnaxoc; – արյուն), բարդ բառերի սկզբնամաս, օգտագործվում է արյանը առնչվող տերմիններում (օրինակ, հեմո– Գէոբին, հեմոփզ, հեմոֆիփա):

ՀԵՄՈԳԼՈԲԻՆ, Hb (< հուն. հեմո… և լատ. globus – գունդ), քրոմոպրոտեիդ– ների խմբի բարդ սպիտակուց: Պարու– նակվում է մարդու, ողնաշարավոր և անող– նաշարավոր որոշ կենդանիների արյան մեջ: Իրականացնում է թթվածնի տեղա– փոխումը շնչառության օրգաններից դեպի հյուսվածքները և մասնակցում ածխաթթու գազի հակառակ ուղղությամբ տեղափոխ– մանը: Անողնաշարավոր կենդանիների մե– ծամասնության օրգանիզմում Հ. լուծված է արյան մեջ, իսկ ողնաշարավորներինը գտնվում է էրիթրոցիտներում և կազմում չոր մնացորդի 94% –ը: էրիթրոցիտների Հ–ի մոլ. զանգվածը 66000–68000 է, պլազ– մայում լուծվածինը՝ մինչև 3000000: Հ–ի մոլեկուլի տարածական կառուցվածքն ուսումնասիրված է ամբողջովին ռենտգե– նակառուցվածքային վերլուծությամբ (Մ. Պերուց, 1959): Հ. կազմված է սպիտա– կուցային մասից՝ գլոբինից և երկաթ պա՝ րունակող, ոչ սպիտակուցային պրոսթե– տիկ խմբից՝ հեմից: Հ. պարունակում է 4 հեմ, որոնք թթվածինը կապող ակտիվ կենտրոններն են: Մարդու արյան Հ–ի քանակությունը 13–16 գ% է կամ 78– 96% (ըստ Սալիի), կանւսնցը ավելի քիչ (13%), քան տղամարդկանցը (14%): Հ–ի միացումը թթվածնին դարձելի է. թոքերի մազանոթներում, որտեղ թթվածնի մաս– նակի ճնշումը բարձր է (100 մմ սնդ. ս.), Հեմի կառուցվածքը Հ. միանում է թթվածնին և փոխարկվում օքսիհեմոգլոբինի: Վերջինս հյուսվածք– ների մազանոթներում, թթվածնի ցածր ճնշման պայմաններում (40 մմ սնդ. ս.), տարրաբաժանվում է Հ–ի և Օշ–ի: Հ–ի քա– նակության՝ որոշումն ունի կարևոր նշա– նակություն բնականոն պայմաններում և զանազան հիվանդությունների (հատկա– պես արյան) ժամանակ արյան շնչառա– կան ֆունկցիան բնութագրելու համար: Օրգանիզմի թունավորումների (օրինակ, ածխածնի օքսիդով, թույներով) դեպքում գոյանում են Հ–ի ածանցյալներ՝ կարբօք– սիհեմոգլոբին, մետհեմոգլոբին, որոնք ընդունակ չեն թթվածին տեղափոխել: Տարբեր կենդանիների Հ. ունի տեսակա– յին առանձնահատկություն, որը պայմա– նավորված է մոլեկուլի սպիտակուցային մասի կազմության յուրահատկությամբ: էրիթրոցիտների քայքայումից անջատված Հ–ից գոյանում են օրգանիզմի մյուս պիգ– մենտները (մաշկի, լեղու, մեզի, կղանքի ևն): Մկանային հյուսվածքում պարու– նակվում է մկա^ւսյք ս Հ.՝ միոգչոբին, որը մոլ. զանգվածով, կազմությամբ և հատկու– թյուններով մոտ է Հ–ի մոնոմերներին: Հ–ի նման պիգմենտ հայտնաբերված է ընդավոր բույսերի արմատապալարնե– րում: հեմոգլոբին եմ իա (< հեմոգէոբին և հուն. otljLioc – արյուն), հեմոգլոբինի առ– կայությունը արյան պլազմայում: Առա–