Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/353

Այս էջը սրբագրված է

Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և ուղղահայաց է հենարանային հարթությանը: Հոդակապային անշարժ Հ. թույլատրում են միայն համակարգի պտույտ՝ հենման կետի շուրջը: Այս Հ–ի կոնստրուկցիաներում բացակայում են գլանվակները (նկ. p): Հենարանային հակազդումն անցնում է հոդակապի կենտրոնով և որոշվում երկու բաղադրիչով (հորիզոնական և ուղղաձիգ): Ամրակցված շարժական Հ. թույլատրում են ամրացվող համակարգի միայն համընթաց տեղաշարժ (մեկ ուղղությամբ): Դրանք իրականացվում են ձողի և հենարանային հարթությունների միջև տեղադրված գլանվակների օգնությամբ (նկ. գ): Հենարանային հակազդումն ուղղահայաց է հենարանային հարթությանը և որոշվում է ուղղահայաց ուժով ու հենարանային մոմենտով (տես Ուժի մոմենտ)՝. Ամրակցված. անշարժ Հ. համակարգի ոչ մի տեղաշարժ չեն թույլատրում և իրենցից ներկայացնում են համակարգի կոշտ ամրակցում՝ զանգվածում (նկ. դ): Հենարանային հակազդումը կազմված է հորիզոնական և ուղղաձիգ բաղադրիչներից ու հենարանային մոմենտից:

ՀԵՆԴԵԼ (Handel) Գեորգ Ֆրիդրիխ (23.2. 1685, Հալլե-14.4.1759, Լոնդոն), գերմանացի կոմպոզիտոր: Աշակերտել է երգեհոնահար–կոմպոզիտոր Ֆ. Ցախաուին: Եղել է Հալլեի տաճարի երգեհոնահար (1702–03), Համբուրգի օպերային թատրոնի ջութակահար (1703–06), որտեղ բեմադրել է իր անդրանիկ օպերաները («Ալմիրա», «Ներոն»): 1706–10-ին ապրել Գ. Ֆ. Հենդել է Իւոալիայում, հռչակվել իբրև առաջնակարգ կոմպոզիտոր, երգեհոնահար և կլավեսինահար–իմպրովիզատոր: 1710-ից Հաննովերի (Գերմանիա) պալատական կապելմայստերն էր, նույն թվականից փոխ առ փոխ աշխատել է նաև Լոնդոնում, ուր վերջնականապես հաստատվել է 1717-ին: 1720-ից Լոնդոնում գլխավորել է օպերային թատրոնը (Թագավորական երաժշտական ակադեմիա), սակայն հանդիպել է Անգլիայի դեմոկրատական խավերի ուժեղ դիմադրությանը, որոնց խորթ էին Հ–ի պայմանական անտիկդիցաբանական սյուժեներով, օտար լեզվով (իտալ.) գրված սերիա–օպերաները: Առաջադեմ հրապարակախոսների ելույթներն ու Հ–ի հասցեին սուր երգիծանք պարունակող «Աղքատների օպերա» ներկայացումը (1728, տեքստը՝ Ջ. Գեյի, երաժշտությունը՝ Զ. Պեպուշի) հարկադրել են փակել օպերային թատրոնը, որը վերականգնելու անհաջող Փորձերից Հ. 1737-ին կաթվածահար է եղել: Ապաքինվելուց հետո ավելի հաճախ դիմել է մոնումենտալ օրատորիայի ժանրին: 1742-ին «Մեսիա» օրատորիայի կատարումը Հ–ի ղեկավարությամբ Դուբլինում փայլուն հաջողություն է ունեցել: Մակայն Լոնդոնում կոմպոզիտորի նկատմամբ հալածանքի նոր ալիք է բարձրացել: Հ–ի կյանքում շրջադարձ է տեղի ունեցել 1745–46-ին, Մտյուարտների դինաստիայի ռեստավրացիայի դեմ անգլիացիների մղած պայքարի շրջանում, երբ հայրենասիրական շնչով տոգորված «Կամավորների հիմնը» (1745) և «Հավուր պատշաճի» օրատորիան (1746) նրան համազգային ճանաչում ու հռչակ բերեցին: 1750-ական թթ. սկզբին Հ. կորցրել է տեսողությունը, բայց շարունակել է ստեղծագործել և մասնակցել համերգներին: Նրա մահն անգլիացիներն ընկալել են իբրև ազգային մեծ կոմպոզիտորի կորուստ: Հ–ի 99 հատոր ընդգրկող ժառանգության կարևոր մասն են կազմում օպերաները (40-ից ավելի): «Ռադամիստ» (1720), «Հուլիոս Կեսար» (1724), «Թամերլան» (1724), «Ալեքսանդր» (1726), «Ռիչարդ Առաջին» (1727), «Քսերքսես» (1738) և այլ օպերաներում Հ. հասել է մեծ հուզականության, ստեղծել խորապես տպավորիչ կերպարներ, ճկուն մեղեդիական զարգացումով հարստացրել է իտալական սերիա–օպերայի վոկալ ձևերը, մեծացրել ասերգի և նվագախմբի ղերը: Հ–ի պատմական ամենամեծ ծառայությունը դասական օրատորիայի ստեղծումն է (շուրջ 30): «Իսրայելը Եգիպտոսում» (1739), «Մամսոն» (1741), «Մեսիա» (1742), «Հուդա Մակաբեյացի» (1747),,«Եփթայե» (1752) և այլ օրատորիաներ բովանդակում են առնական, կենսահաստատ կերպարներ, փառաբանում ժող. զանգվածների ազատասիրական ձգտումներն ու պայքարը հանուն անկախության: Այստեղից՝ օրատորիաների մոնումենտալ բնույթը, հերոսական ու դրամատիկական դրվագների առատությունը, երգչախմբի գերիշխող դերը: Լինելով ժամանակի խոշոր պոլիֆոնիստներից՝ Հ. մեծապես զարգացրել է գերմ. պոլիֆոնիայի և անգլ. խմբերգեցողության ավանդույթները, ամրապնդել է բազմաձայնության հարմոնիկ հիմքերը: Մեծ է Հ–ի ավանդը նաև գործիքային երաժշտության ասպարեզում, նվագախմբային և մենանվագ գործիքների կոնցերտներ, «կոնչերտո–գրոսսո»-ներ (18), նվագախմբի կամ անսամբլի ընկերակցությամբ երգեհոնի 12 կոնցերտ (Հ–ի ստեղծած նոր ժանրը), սոնատներ և տրիոսոնատներ, կլավեսինային սյուիտներ ու ֆուգաներ, բազմամաս սյուիտներ Փողային գործիքների գերակշռությամբ՝ բացօթյա կատարման համար («Նավարկման», «Անտառի», «Հրավառության» երաժշտություն ևն): Բազմաթիվ կանտատների (շուրջ 100) և խմբերգերի հեղինակ է: Մեծ է Հ–ի բարերար ազդեցությունը Գլյուկի, Հայդնի, Մոցարտի, Բեթհովենի, Քերուբինիի և շատ այլ կոմպոզիտորների ստեղծագործության վրա: Ավանդական են դարձել հենդելյան Փառատոները Գերմանիայում (Հալլե) և Անգլիայում: Գրկ. Роллан Р., Гендель, 2 изд., пер. с франц., М., 1934; Грубер Р.И., Гендель, Л., 1935; Ливанова Т.Н., Музыкальная классика 18 века, М.-Л., 1939; Chrysander F., G. F. Händel, Bd 1-3,2 Aufl., Lpz., 1919;Flower N., Georege Friedric Händel, His personality and his times, new ed., L., 1959.

Ա. Բուդաղյան

ՀԵՆԴԵՐՍՈՆ (Henderson) Արթուր (1863-1935), անգլիական պետական գործիչ, լեյբորիստական կուսակցության աջ պարագլուխներից, 1911–34-ին կուսակցության քարտուղարը: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին եղել է (1915–17) Ասքվիտի և Լլոյդ–Զորջի կառավարությունների անդամ, հանդես է եկել պատերազմը մինչև հաղթական վախճանը հասցնելու օգտին: 1929–31-ին՝ արտաքին գործերի մինիստր Մակդոնալդի կառավարության մեջ, որը վերականգնեց (1927-ին խզված) դիվանագիտական հարաբերությունները ՍՍՀՄ–ի հետ: 1932–ՅՅ–ին՝ զինաթափման գծով միջազգային կոնֆերանսի նախագահ:

ՀԵՆԻՈԽՆԵՐ, հենիոքներ (հուն. ՝Ήνιοχοι, լատ. Heniochi), հնագույն ցեղեր. ապրել են Մև ծովի հյուսիսարևելյան ափին: Առաջին անգամ հիշատակվում են ուրարտ. արձանագրություններում (մ. թ. ա. VIII դ.), հետագայում՝ հունահռոմ. սկզբնաղբյուրներում (Տակիտոս, Դիոն Կասսիոս): Գտնվել են նախնադարյան համայնական կարգի քայքայման աստիճանին: Մ. թ. ա. I դարից Հ–ի թագավորությունը Հռոմից կախյալ քաղ. միավորում էր, մ. թ. 63-ին կցվել է Պոնտոս պրովինցիային: Մ. թ. I դարից Հ., Հռոմի դրդմամբ, պարբերաբար արշավել են Հայաստան և նրա հարևան երկրներ, մասնավորապես՝ I դ. 50-ական թթ.: 164-ի արշավանքի ժամանակ Հ–ի թագավորին սպանել է հայ նախարար Տրդատը:

ՀԵՆՈՑ, մեքենայի հիմնական, որպես կանոն, անշարժ մաս, որի վրա տեղակա յում և որի վրայով տեղաշարժվում են մեքենայի մյուս հանգույցները: Հանգույցների տեղաշարժման համար կան ուղղորդիչներ: Հ. իր վրա է կրում մեքենայի դետալների ու հանգույցների ճիգերը, ամրակապվում է հիմքին: Զուլում են թուջից կամ ստանում (սակավ) ցածրածխածնային պողպատների եռակցումով: Ունի բարդ, հաճախ արկղի ձև, միջնորմերով, կողերով և պատուհաններով: Խոշոր Հ-ները կազմովի են: Առավել բնորոշ են մետա– ղահատ հաստոցների և մամլիչների Հ–նե– րը: Հ–ներին ներկայացվող հիմնական պահանջներն են՝ ուղղորդիչների մեծ կոշ– տությունը, թրթռակայունությունը, ճշգըր– տությունը և մաշակայունությունը:

ՀԵՆՐԻ (Henry), թագավորներ Անգլիայում. Հ. I (1068–1135), թագավոր 1100-ից: Վիլհելմ I Նվաճողի կրտսեր որ– դին: Գահին տիրացել է ապօրինաբար, անգլ. բարոնների օգնությամբ: Հենվելով մանր ասպետության, աճող քաղաքների և ազատ գյուղացիության վրա՝ զգալիորեն ամրապնդել է պետ. կառավարումը (նրա օրոք կազմակերպվեց թագավորական կու– րիան): Անգլ. եպիսկոպոսների նշանակ– ման հարցում բախվել է Հռոմի պապի հետ: Հ. II (1133– 1189), թագավոր 1154-ից: Պլանտագենեաների դինաստիայի առաջին