ջին ներկայացուցիչը: Ընդարձակ տիրույթ– ներ ուներ նաև Ֆրանսիայում: Գահ բարձ– րանալով՝ հաստատել է խաղաղություն, ցրել բարոնների վարձու ջոկատները: հենվելով ասպետության, քաղաքացինե– րի և ազատ գյուղացիության վերնախավի վրա՝ Անգլիայում ամրապնդել է կենտրո– նացված ֆեոդ, պետությունը, մեծացրել թագավորական դատարանների իրավա– սությունները, ասպետական զինծառայու– թյունը փոխարինել դրամա–վճարային հա– տուցմամբ, ազատ քաղաքացիներին պար– տավորեցրել է զենք կրել, որ անհրաժեշ– տության դեպքում ծառայեն իր բանա– կում: Տ. II-ի օրոք դրվել են անգլ. ֆեոդ, պետության ամբողջ դատա–վարչական սիստեմի հիմքերը: 1169-ին սկսել է Իռ– լանդիայի նվաճումը: Հ. Ill (1207–1272), թագավոր 1216-ից: Պլանտագենետների դինաստիայից: Տով– հան Անհոդի որդին: Փորձել է երկիրը կառավարել օտարերկրյա ֆեոդալ–ար– կածախնդիրների և հռոմ. եկեղեցու հետ դաշնակցած, որով իր դեմ է հանել բարոն– ներին ու սրանց– աջակցող ասպետներին, քաղաքացիներին և ունևոր գյուղացիու– թյանը: 1258-ին ստիպված հրապարակել է օրենքներ, որոնց համաձայն երկրում հաստատվել է բարոնների տիրապետու– թյունը: հրաժարումը 1258-ի «կանոննե– րից» հանգեցրել է 1263–67-ի քաղաքա– ցիական պատերազմին, որի ժամանակ Սիմոն դը Մոնֆորը գերեվարել է Տ. 111-ին (1264): Սակայն թագավորի կողմնակից– ներին հաջողվել է 1266-ին գահին վերա– հաստատել նրան, որը բարոնների, աս– պետների ու քաղաքացիների ճնշմամբ համաձայնեց պառլամենտ հրավիրելուն: Հ. IV (1366–1413), թագավոր 1399-ից: Լանքաստերների դինաստիայի հիմնա– դիր: Աջակցել է 1397-ին Ռիչարդ 11-ի պետ. հեղաշրջմանը, սակայն շուտով ար– տաքսվել է: 1399-ին ղեկավարել է հյուսի– սային Անգլիայի մագնատների խռովու– թյունը ընդդեմ Ռիչարդ II-ի: Վերջինիս գահից հրաժարվելուց հետո S. IV գահ է բարձրացել: Ջանացել է հենվել մանր ազնվականության և ունևոր քաղաքացի– ների, ինչպես նաև պառլամենտի վրա, որի իրավունքները զգալիորեն ընդլայնել է: Դաժանորեն ճնշել է դեմոկրատական շարժումները: Հ. V (1387–1422), թագավոր 1413-ից: Լանքաստերների դինաստիայից: Տ. IY-ի որդին: Ձգտել է հաշտվել խոշոր ֆեոդալ– ների հ՛ետ՝ վերադարձնելով հոր բռնա– գրաված տիրույթները: Վերսկսելով Հար– յուրամյա պատերազմը, 1415-ին ծանր պարտության է մատնել ֆրանսիացինե– րին, գրավել հյուսիսային Ֆրանսիան, այդ թվում՝ Փարիզը: ճանաչվել է ֆրանս. թագավոր Կարլոս IV-ի ժառանգորդ և Ֆրանսիայի խնամակալ: Հ. VI (1421–1471), թագավոր 1422– 1461-ին: Լանքաստերների դինաստիա– յից: Տ. V-ի որդին: Գահ է բարձրացել 9 ամսականում: Խելապակաս լինելով՝ խա– ղալիք էր հաճախակի փոփոխվող խնամա– կալների ձեռքին: 1461-ին Կարմիր U Սպի– տակ վարդերի պատերազմում թագավոր էդուարդ IV Ցորքը գահընկեց է արել նրան: 1470–71-ին կարճատև վերագրա– վել է գահը: Երկրորդ անգամ գահընկեց է արվել և սպանվել: Հ. VII (1457–1509), թագավոր 1485-ից: Թյուդորների դինաստիայի հիմնադիր: Գահ է բարձրացել որպես Լանքաստեր– ների թեկնածու, Բոսվորտի մոտ Ռիչարդ II 1-ին հաղթելուց հետո (որով և ավարտ– վել է Կարմիր և Սպիտակ վարդերի պա– տերազմը): Անց է կացրել ֆեոդ, ազնվա– կանության հզորությունը սահմանափա– կող մի շարք միջոցառումներ: Նորածին բուրժուազիայի շահերից ելնելով՝ նպաս– տել է նավագնացության և արտաքին առևտրի զարգացմանը: Տ. VII-ի օրոք բա– ցարձակ միապետության հիմքերը դըր– վեցին: Հ. VIII (1491–1547), թագավոր 1509-ից: Թյուդորների դինաստիայից: Անգլ. բա– ցարձակապետության ակնառու ներկա– յացուցիչներից: Տենվել է ֆավորիտների նեղ շրջանակի վրա (Ուոլսի, ավելի ուշ՝ Կրոմվել և Կրանմեր): Նրա օրոք անց– կացվեց Ռեֆորմացիա, որը S. VIII դի– տում էր ինքնակայության և արքունի գան– ձարանի ամրապնդման լավագույն միջոց: Խզելով հարաբերությ՛ունները Տռոմի պապի հետ՝ 1534-ին պառլամենտի կող– մից հռչակվել է անգլ. (անգլիկան) եկե– ղեցու պետ: 1536-ին և 1539-ին բռնագրա– վել է վանքապատկան կալվածքները հօգուտ նոր ազնվականության: Չնայած S. VIII-ի քաղաքականությունը մասամբ բխում էր նոր ազնվականության և նորա– ստեղծ բուրժուազիայի շահերից, սակայն նրա դասակարգային հենարանը ֆեոդալ– ներն էին: Արքունի խոշոր ծախսերը, Ֆրանսիայի և Շոտլանդիայի դեմ պատե– րազմները Հ. VIII-ի կառավարման վեր– ջին տարիներին քայքայման հասցրեցին երկրի ֆինանսները:
ՀԵՆՐԻ (Henry), թագավորներ Ֆ ր ա ն– ս ի ա յ ու մ: Հ. II (1519–1559), թագա– վոր 1547-ից: Վաչուաների դինաստիայից: 1533-ին ամուսնացել է Եկատերինա Մեդի– չիի հետ (տես Մհդիչիհեր): Ռեֆորմացիա– յի մոլեռանդ թշնամի, դաժանորեն ՛հալա– ծել է հուգենոտներին, որոնց դատելու համար 1547-ին ստեղծել է հատուկ դա– տարաններ («հրապալատներ»), իսկ 1559-ի հրովարտակով պահանջել մահա– պատիժներ: Գերմ. բողոքական իշխան– ների հետ դաշնակցելով՝ պայքարել է Կարլոս V կայսեր դեմ: 1552-ին գրավել է Մեցի, Տուլի, Վերդենի եպիսկոպոսու– թյունները, 1558-ին՝ անգլիացիներից՝ Կալեն: Հ. Ill (1551–1589), թագավոր 1574-ից: Վալուաների վերջին ներկայացուցիչը: 1573-ին ընտրվել է լեհ. թագավոր, սա– կայն իմանալով եղբոր՝ Ֆրանսիայի թա– գավոր Կարլոս IX-ի մահը, գաղտնի փա– խել է Լեհաստանից՝ տիրանալու ֆրանս. գահին: Հ. պայքարել է ինչպես հուգե– նոտների, այնպես և Կաթոլիկական լի– գայի առաջնորդների դեմ: 1588-ի մայի– սին իր դեմ ծագած ապստամբության ժա– մանակ Փարիզից փախել է Շարտր: Նույն թվին գահընկեց է արվել, սակայն համա– ձայնության գալով հուգենոտների առաջ– նորդ Հէնրի Նավարացու հետ, միասնա– բար պաշարել են Փարիզը, ուր և սպան– վել է դավադրաբար: Հ. IV (1553–1610), թագավոր 1589-ից (փաստորեն 1594-ից): Բուրբոնների դի– նաստիայի առաջին ներկայացուցիչը: 1562-ից Նավարայի թագավոր (^տենրի Նավարացի): Կրոնական պատերազմնե– րի ժամանակ հուգենոտների ղեկավար: 1593-ին ընդունել է կաթոլիկություն և մտել Փարիզ: 1598-ի Նանտի էդիկտով հուգենոտներին շնորհել է դավանանքի ազատություն և այլ արտոնություններ: Տ. IV-ի քաղաքականությունը նպաստել է բացարձակ միապետության ամրապնդմա– նը. դադարեցվել է Գլխավոր շտատների հրավիրումը, սահմանափակվել են նա– հանգային ժողովների իրավունքները, աճել է բյուրոկրատական ապարատի դերը ևն: Տնտեսության ասպարեզում վարել է պրոտեկցիոնիզմի (հովանավորություն) քաղաքականություն, խթանել ֆրանս. մա– նուֆակտուրաների զարգացումը, բարե– կարգել ճանապարհները, բացել նոր ջրանցքներ ևն: 1604-ին սկսվել է Կանա– դայի գաղութացումը ֆրանսիացիների կողմից:tIV-ի կառավարությունը վերաց– րել է գյուղացիների ժամկետանց պարտ– քերը, սակայն բարձրացրել անուղղակի հարկերը: S. IV ղեկավար դեր է խաղացել հակահաբսբուրգյան ընդդիմություն կազ– մակերպելու գործում, նախապատրաստել Տաբսբուրգների դեմ պատերազմը: Տ. IV-ին սպանել է մոլեռանդ կաթոլիկ Ռա– վալյակը: ՀԵնՐԻ (Henry) Զոզեֆ [17.12.1797 (1799), Օլբանի –13.5.1878, Վաշինգտոն], ամե– րիկացի ֆիզիկոս: 1832-ից՝ Պրինստոնի կոլեջի պրոֆեսոր, 1846-հց Ամիթսոնի ինստ–ի քարտուղար և դիրեկտոր, 1868-ից՝ ԱՄՆ–ի ազգային ԳԱ պրեզիդենտ: Եղել է Վաշինգտոնի փիլիսոփայական ընկերու– թյան առաջին պրեզիդենտը (1871-ից): Աշխատանքները վերաբերում են էլեկ– տրատեխնիկային: 1828-ին, կիրառելով մեկուսացված հաղորդալարից պատրաստ– ված բազմաշերտ փաթույթներ, առաջինն է կառուցել մեծ ուժի էլեկտրամագնիսներ: ^այտնագործել է ինքնինդուկցիայի երե– վույթը (1832) և կոնդենսատորի պարպ– ման տատանողական բնույթը (1842): Միավորների միջազգային համակարգում նրա անունով է կոչվում ինդուկտիվու– թյան միավորը՝ հենրի: Ունի նաև օդերևու– թաբանությանը նվիրված աշխատանքներ:
ՀԵՆՐԻ (Զ. Հենրիի անունով), ինդուկաի– վության և փոխադարձ ինդուկտիվության միավորը Միավորների միջազգային և MKSA համակարգերում: Կրճատ նշանակ– վում է հն (միջազգային նշանակումը՝ H): 1 այն կոնտուրի ինդուկտիվությունն է, որն իր միջով անցնող 1 ա հաստատուն հոսանքի դեպքում գրգռում է 1 վբ–ւ հա– վասար մագնիսական հոսք: Տ. կարող է սահմանվել նաև իբրև էլեկտրական այն– պիսի շղթայի ինդուկտիվություն, որում առաջանում է 1 */-ի հավասար ինքնինդուկ– ցիայի էլշու, եթե այդ շղթայում հոսանքը հավասարաչափ փոփոխվում է 1 ա/վրկ արագությամբ:
ՀԵՆՐԻԻ ՕՐԵՆՔ, հաստատուն ջերմաստի– ճանում տվյալ հեղուկում գազի լուծելիու– թյունը (արտահայտված գազի կշռով մեկ լիտր լուծիչում) ուղիղ համեմատական է լուծույթի վրա տվյալ գազի ճնշմանը: օ.