Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/355

Այս էջը սրբագրված չէ

կիրառվում է միայն իդեալական չուծույթ– ների նկատմամբ (գազի ոչ բարձր ճնշում– ների տիրույթ), երբ* լուծույթը շատ նոսր է, գազը տվյալ լուծիչում չի ասոցվում կամ դիսոցվում և լուծիչի հետ քիմիապես չի փոխազդում: Օրենքը ձևակերպել է անգ– լիացի քիմիկոս Ու. Հենրին (W. Henry, 1774–1836), 1803-ին: Գազերի խառնուր– դի լուծելիության մասին տես Դաչթոնի օրենքներ: Ն. բհոերյան ՀԵ1ՐԻՒ IV, Ֆրանսիայի թագավոր: Տես Հենրի, թագավորներ Ֆրանսիայում: ՀԵՆՔ, զուգահեռ դասավորված և գործ“ վածքի երկայնքով ուդդված թելերի hur մախումբ: Ջուլհակահաստոցի վրա գործ՜ վածքը պատրաստվում է Հ–ի և թեզանի, սովորաբար, իրար ուղղահայաց թելերի փոխադարձ միահյուսմամբ:

ՀԵՆՔԱԿՈՃ, կծկած թելի Փաթթոցի տե– սակ, որի թելամանը կոճից տարբերվում է կցաշուրթերի բացակայությամբ:

ՀԵՇԱՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Բար– վարի գավառակում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ: Զբաղվում էին երկ– րագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մեծ մասը զոհվել է 1915-ի, Մեծ եղեռնի ժամանակ:

ՀԵՇՏԻՍ, հայաբնակ գյուղ Վրացական ՄՍՀ Բոգդանովկայի շրջանում, շրջկենտ– րոնից 10 կմ հյուսիս, Աբուլ լեռան հարա– վային ստորոտին: Զբաղվում են հո– ղագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում գործում են երկու միջնակարգ դպրոց (1200 աշակերտով), գրադարան, մշակույթի տուն, կինո, հիվանդանոց, կապի բաժանմունք, խնայդրամարկղ: Շրջակայքում պահպանվել են հին բերդի ավերակներ: Հ–ի Մայր Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1856-ին: Հ–ի հա– յերը գաղթել են 1830-ին, էրզրումի վի– լայեթի Բասեն գավառի Քյուլլի գյուղից: Մ. Դարբինյան

ՀԵՇՏՈՑ (լատ. vagina, հուն, ոձճոօգ), կնոջ Փոքր կոնքում տեղադրված մկանա– յին խողովակ, երկարությունը՝ 8–10 սմ: Հ. արգանդը միացնում է արտաքին սե– ռական օրգաններին: Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են Հ–ի կամարներ: Հ–ի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը: Հ–ի պատերը կազմված են տափակ էպի– թելային, մկանային և շարակցահյուս– վածքային շերտերից: Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայ– նական ծալքեր: Վերջիններիս շնորհիվ Հ. կարող է ձգվել և ծննդաբերության ըն– թացքում նպաստել պտղի անցմանը:

ՀԵՇՏՈ8ԱՐՈՐ£, կոլպիա, վագի– ն ի տ, հեշտոցի լորձաթաղանթի բոր– բոքում: Հաճախ զուգակցվում է արտաքին սեռական օրգանների բորբոքման հետ (վուլվովագինիտ); Առաջանում է հեշտո– ցի մեջ տարբեր մանրէների և մակաբույծ– ների (գոնոկոկեր, տրիխոմոնադներ, սրա– տուտ, ստրեպտոստաֆիլոկոկեր) ներթա– փանցումից՝ կեղտոտ սպիտակեղենի և ձեռքերի միջոցով, սեռական հիգիենայի կանոնների խախտման հետևանքով: Կա– րող է առաջանալ նաև հեշտոցի լորձա– թաղանթի երկարատև մեխանիկական գրգռումից (օրինակ՝ արգանդի արտանկ– ման ժամանակ օղեր կրելիս): Աղջիկների մոտ (3–10 տարեկան) Հ. կարող է առա– ջանալ արյան հոսքով հեշտոցի մեջ վա– րակ անցնելիս (դիֆթերիայի, կարմրուկի և քութեշի դեպքում): Հիվանդության ախ– տանշաններն են՝ հեշտոցի լորձաթաղան– թի ուռածություն և կարմրություն, թարա– խային սպիտահոսություն (երբեմն՝ ար– յան խառնուրդով), որովայնի ստորին հատվածում ծանրության, այրոցի զգա– ցում, արտաքին սեռական օրգանների քոր: Վուլվովագինիտի ախտա– նշաններն են՝ արտաքին սեռական օր– գանների կարմրություն, որը հաճախ տա– րածվում է նաև ազդրերի և հետույքի մաշ– կի վրա, թարախային արտադրություն, քոր: Ծերունական Հ. կարող է ծագել կապ– ված հասակային փոփոխությունների (հեշտոցի լորձաթաղանթի կնճռոտում և չորություն) հետ: Բ ու ժ ու մ ը. պատճառի վերացում: Տես նաև Տրիխոմոնոզ:

ՀԵՊԱՐԻՆ (<հուն. fjjtap– լյարդ), արյան մակարդումը ուղղակի ազդեցությամբ կան– խող նյութ: Մինթեգվում է լյարդի, թոքերի, մկանների պարարտ բջիջներում: Ըստ քիմ. բնույթի Հ. ծծումբ պարունակող մու– կոբազմաշաքար է, կազմված գլյուկոզա– մինից, գլյուկուրոնաթթվից և ծծմբային թթվի մնացորդներից: Մոլ. զանգվածը մոտ 20 000 է: Ատանում են խոշոր եղջերա– վոր անասունների լյարդից և թոքերից: Բժշկության մեջ թրոմբոզների կանխար– գելման և բուժման նպատակով կիրառ– վում է Հ–ի նատրիումական աղը:

ՀԵՊՏՈԴ [< հուն. knxa – յոթ և (էւեկ– ւորխդ], էչեկարոնային ւամպ. բաղկացած է 7 էլեկտրոդից՝ կաթոդ, անոդ և 5 ցանց (2 կառավարող, 2 էկրանող և 1 պաշտպա– նական): Կիրառում են ռադիոէլեկտրո– Հ և պ տ ո դ. Ա– ա» նոդ, կ–կաթոդ, Ց1-ց5- ցանցեր նային սարքերում (օրինակ, սուպերհետե– րոդինային ռադիոընդունիչում)՝ բարձր հաճախականության էլեկտրական տա– տանումները խառնելու և փոխակերպելու համար:

ՀԵՋՈՒԲ (արաբ, հաջիբ՝ արգելող, վե– րակացու), արքունի սենեկապետ արաբա– կան խալիֆայությունում: X դարից Աբ– րաս յ անների արքունիքում եղել է հաջիբ ալհաջջաբի (հեջուբների հեջուբ) պաշ– տոնը: Հ–ի պաշտոնը գոյություն է ունեցել նաև խալիֆայության քայքայումից հետո առաջացած արաբ, պետություններում: Հայաստանում Հ–ներ եղել են Զաքար– յանների, խաղբակյանների, Զա լա լյ ան– ների և այլ իշխանական տոհմերի պա– լատներում: Հ. ոչ միայն իր իշխանի սենե– կապետն էր, պալատի վերակացուն, այլև, որոշ դեպքերում, ներկայացնում էր իր իշխանին օտար տիրակալների հետ նախ– նական բանակցությունների ժամանակ: Ա. Տեր–Ղեոն,դյան

ՀԵՌԱԳԻՐ, փաստագրական հաղորդա– գրություն, որ հաղորդվում է հեռագրա– կան կապուղիներով: Կապի ձեռնարկու– թյունները Հ. ընդունում են բնակչությու– նից, հիմնարկներից, կազմակերպու– թյուններից: Հ–երը լինում են ներքին (երկրի սահմաններում) և միջազգային, իսկ ըստ անցման Փուլերի ելից, մտից և տրանզիտային: Ներքին Հ–երը կա– րող են լինել միջքաղաքային և տեղա– կան (նույն բնակավայրի սահմաննե– րում): Մշակման հրատապությունից կախված՝ Հ–երը բաժանվում են մի քանի կատեգորիայի («սովորական», «շտապ», «կառավարական» ևն): ՍՍՀՄ–ում Հ–ի հա– ղորդումն իրագործվում է ընդհանուր օգ– տագործման և աբոնենտային հեռագրման ցանցերով: ՍՍՀՄ–ում Հ. տեքստը կարելի է կազմել ռուսերեն, անգլ., ֆրանս., գերմ. և բոլոր հանրապետություններում, ինք– նավար հանրապետություններում ապրող ժողովուրդների լեզուներով: Տես նաև Հեռագրություն:

ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԱՊԱՐԱՏ, էլեկտրական հեռագրաազդանշանների հաղորդման և ընդունման ապարատ: Առաջին Հ. ա. ըս– աեղծել և գործողությունը ցուցադրել է Պ. Լ. Շիլլինգը (1832): Տարբերում են գրանցող (Մորզեի) և տառատպիչ (ստարտստոպային) Հ. ա–ներ: ՍՍՀՄ–ում Հ. ա–ի հիմնական տեսակներն են ժապա– վենային և վւաթթոցային ստարտստոպա– յին ապարատները: Հ. ա. բաղկացած է հաղորդչից և ընդունիչից: Հեռագրա– կան հաղորդիչը (նկ. 1) իրագոր– ծում է հաղորդվող նշանների ծածկագրու– մը, զուգահեռ կոդային կոմբինացիայի փոխակերպումը հաջորդականի, կոդա– յին կոմբինացիայի կազմը համալրում է ծառայական ազդանշաններով (ընդունիչի համաժամանակացման և փուլավորման համար), ինչպես նաև խիստ հաջորդակա– նությամբ կապի գիծ է ուղարկում պահանջ– վող տևողության և պմպլիտուդի էլեկտրա– կան ազդանշաններ: Ինֆորմացիայի աղ– բյուրից տրվող յուրաքանչյուր նշան մըտ– նում է կոդավորման (ծածկագրման) սարք և ավտոմատ փոխակերպվում կոդային կոմբինացիայի, որի տարրերը կոդավոր– ման սարքի ելքից անցնում են հավաքա– ■շարող սարքը: Հաղորդող բաշխիչը կո– դային կոմբինացիայի յուրաքանչյուր Նկ. 1. հեռագրական ապարատի հաղորդիչի կառուցվածքային Ա խ ն մ ա ն. /. ինֆորմացիայի աղբյուր, 2. կոդավորող սարք, 3, հավաքաշարող սարք, Հ. բաշխիչ, 5. ելքի սարք, 6. հաղորդակ, 7. կառավարող սարք, 8. ծառայական տարրերի տվիչ