Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/364

Այս էջը սրբագրված չէ

Երևանի հեռուստատե– սային նոր և հին (աջից) աշտարակները սէաւաղյա. ռադիոհեռուստատեսային սար– քաւ|որումը տեղադրվում է աշտարակաբնի ներսում: Մեծ քաղաքներում Հ. ա–ի հար– թակներն օգտագործվում են նաև իբրև դիտահրապարակ, ռեստորան կամ սըր– ճարան: Լ. Թովմաս յան

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ, հեռուս– աաաեսության հետ կապված գեղարվես– տական գործունեության տեսակների ամ– բողջությունը: Ամենաբազմազան երևույթ– ները դարձնելով մասսայական ներկա– յացում՝ հեռուստատեսությունը վերար– տադրում է (տրանսլյացիայի է ենթարկում) իրական կյանքի իրադարձությունները, ինչպես և արվեստի այլ տեսակների մի– ջոցներով նախապես ստեղծված կամ տրանսլյացիայի պահին ստեղծվող պատ– րաստի ձևերը (համերգներ, թատերական ներկայացումներ, կինոնկարներ): Ռեժի– սորին, օպերատորին, մեկնաբանին, իրա– դարձության տեղից ուղղակի ռեպորտաժ վարողներին դա թույլ է աալիս, կիրառե– լով այս կամ՛ այն արտահայտչամիջոցը (մոնտաժ, ինտոնացիա, իրադարձություն– ների կոմպոզիցիա ևն), հաղորդմանը տայ առավել արտահայտչականություն, ավելի խորը դրսևորել ցուցադրվող նյութի գա– ղափարա–քաղաքական, սոցիալ–հոգե– բանական և գեղագիտական իմաստը, ընդգծել երևույթների ու դրանց մասնա– կիցների սոցիալապես նշանակալից և անհատապես բնորոշ գծերը: Հ. ա. լայն առումով հեռուստատեսային ներկայաց– ման տեխ. միջոցների, արտահայտման սկզբունքների և ընկալման օրենքների պրոֆեսիոնալ օգտագործման, իրական դեպքերի իմաստի մեջ ներթափանցելու կարողության, թատերական ներկայաց– ման, համերգի ևն մեկնաբանման վար– պետության, կյանքի «կտորների» (ռեպոր– տաժ, հարցազրույց ևն) գեղարվեստական հատուկ մշակման հանրագումարն Է: Հե– ռուստատեսային տարբեր հաղորդումնե– րում զուգորդվում են հեռուստատեսության ինֆորմացիոն–հրապարակախոսական և գեղարվեստական ֆունկցիաները: Լայ– նորեն ընդունված են հեռուստատեսային ամբողջական ներկայացումները, որոնք միավորում են բազմազան իրադարձու– թյուններ, համերգային համարներ, ներ– կայացումների, կինոնկարների ևնի հատ– վածներ (որպես կանոն, այդօրինակ հա– ղորդումներում կարևոր դեր ունի հաղոր– դավարը), սյուժետային սկզբունքով կա– ռուցված տոնական համերգային ծրագրեր («Դոլուբոյ օգոնյոկ», -«Երաժշտական կըր– պակ» ևն), հաղորդավարի պատումից, զրուցակցի հետ տարվող երկխոսությու– նից, գիտա–հանրամատչելի, վավերագրա– կան կամ գեղարվեստական ֆիլմերի հատ– վածների ցուցադրումից կազմված ճանա– չողական հաղորդումներ («Անհնարինը՝ ակնհայտ», «Կինոճանապարհորդություն– ների ակումբ», «Կինոհամայնապատ– կեր») ևն: Նման հաղորդումներին առընչ– վում են նաև կինոքննադատների, ֆիլմը ստեղծողների, հանդիսականների ելույթ– ներով ուղեկցվող կինոնկարների շարա– յին ցուցադրումները: Թվարկված բոլոր ձևերը հիմնված են հատուկ բեմականաց– ման կամ հաղորդավարի ներդաշնակ խոս– քի, ինչպես և պատկերային ու հնչյունա– յին նյութի մոնտաժման կիրառման վրա: Հեռուստատեսային ցուցադրման և ըն– կալման հնարավորությունների օգտա– գործմամբ ստեղծվել են հաղորդումներ, որոնք կառուցված են հին կինոխրոնիկա– յի մոնտաժի վրա («Կեսդարյա տարե– գրություն»՝ Աովետական պետության պատմությանը նվիրված 50 ֆիլմ, «Մեծ հայրենականը»՝ 20 ֆիլմ ևն): 1970-ական թթ. ստեղծվել են բազմամիլիոն հեռուս– տադիտողների («Ամբողջ հոգով») և առան– ձին մարդկանց («Զինվորական հուշա– գրություններ», հեղինակ և հաղորդավար Կ. Մ. Սիմոնով, ԱՄԿԿ XXV համագումա– րին նվիրված՝ «Հնգամյակի հերոսները» հեռուստաֆիլմերի շարքը) հետ հաղորդա– վարի ստեղծագործական երկխոսության սկզբունքով կառուցված հաղորդումների շարքեր և սերիաներ: Հ. ա. ոչ միայն համադրում է կինոյի, թատրոնի, գրականության, երաժշտու– թյան, կերպարվեստի, Էստրադայի գե– ղարվեստա–գեղագիտական սկզբունքնե– րը, այլև հնարավորություն ունի ինչպես վերարտադրելու, այնպես էլ սեփական ձևերն ստեղծելիս որակապես նորովի օգտագործելու «ավագ» արվեստների պատրաստի ձևերը: Ունենալով կինոյի լուսանկարչական պատկերայնությունը, որը հնարավորություն է տալիս վավերա– կանորեն վերստեղծելու իրականության ցանկացած պատկերը, մոնտաժի արվես– տը, հեռուստատեսությունն օժտված է նաև այնպիսի հնարավորություններով, ինչ– պիսիք են հեռուստատեսային մերձեցու– մը, որ հանդիսականին թույլատրում Է դիտելու այն, ինչ անտեսանելի է կինո– պաստառի վրա, թատրոնի բեմում: Բացի այդ, Հ. ա. գեղագիտորեն օգտագործում Է դիտարկման ստեղծագործական համա– հուզմունքի այն բարձրագույն աստիճանը, որն առաջանում է իրադարձությունը հե– ասստաէկրանով սեֆական տանն ընկա– լելու շնորհիվ: Դիտարկման տնային պայ– մանները պայմանավորել են նաև Հ. ա–ի բազմասերիական ձևերի առաջացումը: Հեռուստատեսությունը հսկայական դեր է կատարում Սովետական Միության աշ– խատավորության կոմունիստական դաս– տիարակության գործում, հնարավորու– թյուն ընձեռում բազմամիլիոն հանդիսա– կաններին ծանոթացնելու ՍՍՀՄ եղբայ– րական և այլ երկրների ժողովուրդների մշակույթին: Հեռուստատեսության պատ– վերով նկարահանվել են սովետական թա– տերական կոլեկտիվների լավագույն աշ– խատանքները՝ Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ», Դորկու «Վասսա ժելեզ– նովա» (Փոքր թատրոն), «Աննա Կարենի– նա» (ըստ Լ. Տոլստոյի, ՄԴԱԹ) ևն: Ֆիլմ– ներկայացման ձևը հետագայում կատա– րելագործվել է՝ դառնալով Հ. ա–ի հատուկ ժանր: Հ. ա. որպես արվեստի ինքնուրույն տեսակ կազմավորվել է 1950-ական թթ. կեսերին, հասունացել 1960–70-ական թթ.: Այդ շրջանում որոշակի են դարձել նրա բազմազան տեսակներն ու ժանրերը՝ հեռուստաֆիլմ, հեռուստատեսային ներ– կայացում (դրամատիկական, օպերային, բալետային), հեռուստավիպակ, հեռուս– տապատմվածք ևն: Հեռուստաֆիլմերի փորձնական նկարահանումներն սկսել է Կենտրոնական հեռուստատեսությունը 1950-ական թթ. («Երկու եղբայր Արբա– տից», 1953, ռեժ. Ա. Զակ, «Տնվորը», ըստ Չեխովի, 1956, ռեժ. Ս. Ալեքսեև): Այդ ժամանակ էլ սկզբնավորվել է սովե– տական հեռուստատեսային թատրոնը («Մաշենկա», ըստ Աֆինոգենովի, «Լին– դեն ընտանիքը», ըստ Պրիստլիի, ռեժ. Մ. Ռոմանով): Հանդիսական–ունկնդրի և կատարողի սերտ կապը հնարավոր է դարձրել Հ. ա–ի շրջանակներում իրակա– նացնելու «մեկ դերասանի թատրոն» գա– ղավւարը, որ մանրամասնորեն մշակել է Վ. Ն. Ցախոնտովը դեռևս 1930-ական թթ.: Աովետական Հ. ա. ստեղծել է հեռուստա– տեսային թատրոնի նշանավոր նմուշներ, բագմապլան երկի կամ ստեղծագործու– թյան շարի կատարման յուրահատուկ հե– ռուստատեսային ձևեր՝ Բ. Ա. Բաբոչկինը «Տաղտկալի պատմություն»-ում (1969, ըստ Չեխովի), Ի. Վ. Իլյինսկին Չեխովի և Զոշ– լենկոյի պատմվածքների շարերում (1970–75) ևն: Հ. ա–ի շարային և սերիա– կան ձևերը իրենց ողջ բազմազանությամբ դարձել են այդ արվեստի կարևորագույն բնորոշ կողմերից ինչպես ԱՄՀՄ–ում, այն– պես և արտասահմանում: ՍՍՀՄ–ում դը– րանք ծնունդ են առել 1950-ական թթ. կե– սերին («Ուրախ վիկտորինա», «Ուրախնե– րի և հնարամիտների ակումբ» ևն): 1960– 1970-ական թթ. այդ հաղորդումների ավանդույթները շարունակվել են «Դե, աղջիկներ», «Արտլոտո», «13 աթոռների գինետուն» և այլ ծրագրերում: 1950-ական թթ. ի հայտ է եկել նաև մշտական հերոս– ներով հեռուստատեսային տիկնիկային թատրոնը, ավելի ուշ՝ տիկնիկային հե– ռուստաֆիլմերը: Աովետական առաջին խաղարկային գեղարվեստական բազմա– սերիական ֆիլմը ստեղծվել է 1965-ին («Կրակը վերցնում ենք մեզ վրա», ռեժ. Ս.Կոլոսով), ապա՝ «Օպերացիա Տրեստ» (1968), «Նորին գերազանցության համ– հարզը» (1970), «Ստվերներն անհետա– նում են կեսօրին» (1972), «Դարնան տասն– յոթ ակնթարթը» (1973), «Հացի համը» (1979) ևն հեռուստաֆիլմերը: Բեմադրվել են նաև բազմասերիանոց ֆիլմեր ու ներ– կայացումներ մանուկների համար: ՍՍՀՄ Հ. ա–ի երկերը ստեղծում են