Սովետական Հ. օգնում է կուսակցական կազմակերպություններին մոբիլիզացնե– լու աշխատավորության ուժերը սոցիալիս– տական և կոմունիստական շինարարու– թյան խնդիրները հաջողությամբ լուծելու գործում, պրոպագանդում է սովետական ապրելակերպը, սովետական պետության խաղաղասիրական արտաքին քաղաքա– կանությունը: Սովետական Հ. ՍՄԿԿ գաղափարական աշխատանքի ամենա– ներ գործուն միջոցներից է, համաժողո– վըրդական ամբիոն, աշխատավոր լայն մասսաների գաղափարական, բարոյա– կան և գեղագիտական դաստիարակու– թյան հզոր միջոց, այն մեծ դեր ունի հա– սարակական կարծիքի ձևավորման գոր– ծում: ՍՍՀՄ–ում պատկերը հեոավորության վրա հաղորդելու աոաջին փորձերը կա– տարվել են դեռևս 20-ական թթ. սկզբնե– րին (առաջին ցուցադրումներից մեկը Երե– վանի համալսարանում, 1925-ին): 1930-ին մեր երկրում մշակվեց պատկերները հե– ռավորության վրա հաղորդելու մեխանի– կական իամակարգ, իսկ որոշ ժամանակ անց սկսվեցին կանոնավոր սակավատող հեռուստահաղորդումներ: 1932– 1934-ին իրականացվեցին հնչյունի ուղեկցությամբ շարժվող պատկերով առաջին հաղորդում– ները: 30-ական թթ. վերջերին կատարվեց անցում էլեկտրոնային Հ–յան, որի շնոր– հիվ բարելավվեց պատկերի որակը, ընդ– լայնվեցին Հ–յան ստեղծագործական հնա– րավորությունները: 1939-ին Մոսկվայուլք և Լենինգրադում սկսվեցին կանոնավոր հեռուստահաղորդումներ, որոնք սակայն ընդհատվեցին պատերազմի պատճառով: 1945-ի դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Հ. Եվրոպայում առաջինը վերսկսեց կա– նոնավոր հեռուստահաղորդումները: 40-ական թթ. կարգավորվեց նաև հեռուս– տացույցների արտադրությունը: 1956-ին ստեղծվեց Մոսկվայի Հ–յան 2-րդ ծրագիրը, և ՍՍՀՄ–ում սկզբնավորվեց բազմածրա– գրային Հ.: 1961-ից ՍՍՀՄ–ը «Ինտերվիդե– նիե» միջազգային հեռուստատեսային միավորման անդամ է: 1962-ին մեր երկ– րում տիեզերական միջոցներով հեռուս– տահաղորդումների, իսկ 1966-ին՝ գունա– վոր հեռուստահաղորդումների սկիզբը դրվեց: 1977-ի տվյալներով ՍՍՀՄ–ում հա– ղորդումներ են տալիս 130 հեռուստակենտ– րոններ: Հեռուստահաղորդումների օրվա միջին ծավալը հասել է 2000 ժամի: Սովետական Հայաստանում առաջին հեռուստահաղորդումը եթեր է արձակվել 1956-ի նոյեմբերի 29-ին, իսկ կանոնավոր հաղորդումներն սկսվել են 1957-ի փետըր՝ վարի 10-ին: Հայկական Հ–յան անդրա– նիկ ստուդիայի մակերեսը 100 քառ. մետրից չէր անցնում: 1957-ին հանրապե– տությունում կար ընդամենը 250 հեռուս– տացույց, իսկ հաղորդումներն ընդունում էին Երևանն ու նրան հարող բնակավայ– րերը՝ 60 կմ տրամագծով: 1971-ի ապրիլի 28-ին առաջին հաղորդումը տրվեց հե– ռուստատեսային նոր կենտրոնից, որն ունի Անդրկովկասի ամենամեծ հեռուստա– տեսային ստուդիան՝ 600 քառ. մետր մա– կերեսով, ինչպես նաև երեք հաղորդավա– րական ստուդիաներ: 1978-ին շահագործ– ման հանձնվեց հեռուստատեսային նոր աշտարակը՝ 311 մետր բարձրությամբ: 1978-ին հանրապետությունում գործում էին.տարբեր հզորության տասնյակ հեռուս– տատեսային հաղորդիչ կայաններ, ռա– դիոռելեային գծերի երկարությունը կազ– մում էր 820 կմ: 1972-ին շարք մտավ Երևան–Ռուսթավի նոր հզոր ռադիոռելեային գիծը, որի շնոր– հիվ հնարավորություն ստեղծվեց Երևանից հաղորդումներ տալ Կենտրոնական Հ–յան համար: 1977-ի սեպտեմբերին շահագործ– ման հանձնվեց «Օրբիտա–2» համակարգի տիեզերական կայանը, որի միջոցով հան– րապետությունը սկսեց ընդունել Կենտրո– նական Հ–յան 4-րդ ծրագիրը ևս: 1973-ի սեպտեմբերի 1–ից սկսեց գործել հայկա– կան Հ–յան 2-րդ ծրագիրը: Եվ արդեն 1978-ին հանրապետությունում ընդուն– վում էր հեռուստատեսային չորս ծրագիր (երկու հանրապետական և երկու միութե– նական): 1978-ին հանրապետությունում կար շուրջ 500 հազար հեռուստացույց, որից 100 հազարը՝ գունավոր: Հանրապե– տությունը հեռուստաֆիկացման ծավալով միութենական հանրապետությունների մեջ գրավում է 2-րդ տեղը: 1978-ի հունվա– րի 1-ի վիճակով հանրապետական Հ–յան առաջին ծրագիրը դիտելու հնարավորու– թյուն ուներ ազգաբնակչության 98% –ը, Կենտրոնական Հ–յան առաջին ծրագիրը՝ 83,5%–ը, Կենտրոնական Հ–յան 4-րդ և հանրապետական Հ–յան 2-րդ ծրագիրը՝ 50–55%–ը: 1978-ին հեռուստահաղոր– դումների ընդհանուր տևողությունը կազ– մում էր օրական 29 ժամ: 1971-ի մայիսի 1-ին հայկական Հ. տվեց առաջին գունավոր հաղորդումը, իսկ 1978-ին հաղորդումների մոտ 50% –ը եթեր է տրվել գունավոր պատկերով: Հայկական Հ. առաջին արտաստուդիական հաղոր– դումը տվել է 1957-ի նոյեմբերի 7-ին, իսկ 1978-ին հեռուստահաղորդումների 30% –ը կազմել են արտաստուդիական հաղոր– դումները: Առաջին տեսագրությունը կա– տարվել է 1971-ի օգոստոսի 16-ին, իսկ 1978-ին հաղորդումների 70% –ը եթեր է տրվել տեսագրված: Հեռուստատեսային ծրագրերը տպագրվում են «Եթերում է Երևանը» շաբաթաթերթում, որը լույս է տեսնում 1957-ից: 1957-ին ստեղծվեց ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ռադիոհաղորդում– ների և հեռուստատեսության կոմիտեն, որը 1970-ին վերակառուցվեց ՀՍՍՀ Մի– նիստրների խորհրդի հեռուստատեսու– թյան և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի: Հ–յան ստեղծման առաջին տա– րիներին հեռուստատեսային տեխնիկան և տեխ. անձնակազմը գտնվում էր ՀՍՍՀ կապի մինիստրության տնօրինության տակ: 1968-ին դրանք տրվեցին ռադիո– հաղորդումների և հեռուստատեսության կոմիտեի տնօրինությանը: 1970-ի հոկտեմ– բերին ստեղծվեց հանրապետական հե– ռուստառադիոկենտրոնը հեռուստառա– դիոկոմիտեի համակարգում, որի ձեռքին կենտրոնացվեց հեռուստառադիոհաղոր– դումների սպասարկման գործը: 1976-ին հեռուստատեսային և ռադիոհաղորդում– ների ստեղծագործական օղակները միա– վորվեցին: Ներկայումս հանրապետու– թյան հեռուստառադիոկոմիտեի համա– կարգում գործում են հետևյալ միացյալ գլխավոր խմբագրությունները՝ ծրագրերի դիրեկցիա, ինֆորմացիայի, պրոպագան– դայի, երիտասարդական, սոցիոլոգիական ուսումնասիրությունների և նամակների, գրականության և արվեստի, դրամատի– կական, երաժշտական, մանկա–պատանե– կան, գիտահանրամատչելի և ուսումնա– կան, ռուսաց և ադրբեջաներեն լեզուներով ու փոխանակային հաղորդումների: Այդ խմբագրությունների հիմնական հաղոր– դումներն են՝ «Լրաբեր»–, «Մարդը և օրեն– քը», «ճանաչիր քո հանրապետությունը», «Ոսկի էկրան», «Մանկական հա մեր գա– սրահում», «Կես ժամ աշխարհի շուրջը», «Առողջապահություն», «Երաժշտական կյանք», «Հայ հնագույն երգի ակումբ» ևն: Հեռուստառադիոկոմիտեի համակար– գում է նաև հեռուստատեսային ֆիլմերի «Երևան» ստուդիան իր արտադրական բազայով: Սովետական հեռուստատեսային բոլոր կենտրոնների գործունեության սկզբունք– ները որոշել է ՍՄԿԿ Կենտկոմը, որը 60– 70-ական թթ. ընթացքում ընդունեց մի քանի որոշումներ հեռուստատեսության գործունեության հետագա բարելավման վերաբերյալ: Այդ որոշումները ուղղություն տվող այն փաստաթղթերն են, որոնցով ղեկավարվել է սովետական Հ.: Կուսակ– ցության առաջադրած ծրագրերի կատար– ման համար ծավալված սոցիալիստական մրցության և առաջավոր փորձի պրոպա– գանդումն ու տարածումը, աշխատավորու– թյան կոմունիստական վարքագծի ձևա– վորմանն օգնելը, նրանց ազատ ժամանա– կի նպատակասլաց կազմակերպմանը նպաստելը, բուրժոաւկան գաղափարա– խոսության ու բարքերի արտահայտու– թյունների դեմ պայքարը սովետական Հ–յւսն գործունեության բովանդակու– թյունն է: Արտասահմանում կանոնավոր հեռուս– տահաղորդումները սկսվել են 1936-ին՝ Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում, 1941-ին՝ ԱՄՆ–ում: Եվրոպական երկրնե– րում Հ. մասսայական տարածում ստացավ 1950-ական թթ., իսկ զարգացող երկրնե– րում՝ 60-ական թթ.: Սոցիալիստական երկրներում, ուր Հ. պետական է, բազմա– ծրագրային, հիմնականում արդեն կա– տարվել է անցում գունավոր Հ–յան: Զարգացած կապիտալիստական երկրնե– րում գոյություն ունի ինչպես պետական, այնպես էլ առևտրական Հ.: Աշխարհի խո– շորագույն հեռուստակամպանիաներն՛ են՝ ԱԻ–ԲԻ–ԷԱ, ԷՆ–ԲԻ–ԱԻ (ԱՄՆ), ԲԻ–ԲԻ–ՍԻ (Մեծ Բրիտանիա), ԷՆ–Է6Զ–ՔԵՅ (ճապո– նիա), ԱՌԴ (ԴՖՀ): Այս և մյուս խոշոր կամ– պանիաների հեռուստահաղորդումների օրվա ծավալը կազմում է 150–200 ժամ: ԱՄՆ–ում և կապիտալիստական մի շարք այլ զարգացած երկրներում մեծ տարածում է ստացել առևտրական Հ.: ԱՄՆ–ում կան 700 առևտրական հեռուստակայաններ, որոնք ծառայում են բիզնեսին և դարձել են այդ երկրի էկոնոմիկայի ամենաշահու– թաբեր ճյուղը: Կապիտալի աշխարհի Հ. բուրժուական գաղափարախոսության զենք է, իսկ առևտրական Հ.՝ նաև ամեն տեսակի սենսացիաների, պրովոկացիոն լուրերի, ցածր ճաշակի, դաժան բարքերի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/368
Այս էջը սրբագրված չէ