վրա առանձին անձանց ունեցած իրա– վունք, հյուրի իրավունք տանտիրոջ կնոջ կամ աղջկա վրա ևն):
ՀԵՏԵՐՈԳԱՄԻԱ (< հուն. etepoc; – այլ, Yaiioc;– ամուսնություն), 1. սեռական պրոցեսի ձև, երբ բեղմնավորման ժա– մանակ միաձուլվող երկու գամետները միմյանցից տարբերվում են արտաքին տեսքով: Նեղ իմաստով 2 սեռի գամետ– ները տարբերվում են միայն չափերով: Խոշոր գամետը կոչվում է մակրոգա– մ և տ (ձվաբջիջ), փոքրը՝ մ ի կ ր ո գ ա– մ և տ (սպերմատոզոիդ): Հ–ի երևույթը լավ արտահայտված է էուդորինա ջրի– մուռի մոտ: Լայն առումով Հ. ընդգրկում է նաև օօգամիան, որի դեպքում ձվաբջիջը և սպերմատոզոիդը տարբերվում են չա– փերով, ձևով ու վարքով: 2. Արական և իգական ծաղիկների ֆունկցիայի կամ բույսի վրա նրանց տեղադրության փոփո– խություն (որպես անոմալիա): Դ. Չոչախյան
ՀԵՏԵՐՈԳԵՆ ՌԵԱԿՏՈՐ, տես Միջուկա– յին ռեակտոր:
ՀԵՏԵՐՈԴԻՆ (< հուն, exepos– այլ, տար– բեր և 6 3vafiLg – ուժ), էլեկտրական տա– տանումների լամպային կամ կիսահա– ղորդչային փոքրահզոր գեներատոր, կիո րառվում է սուպերհետերոդինային ռադիո– ընդունիչում՝ հաճախականությունների փոխակերպման համար: Հ. ստեղծում է օժանդակ հաճախականության տատա– նումներ, որոնք խառնվում են դրսից եկող բարձր հաճախականության տատանում– ներին, և արդյունքում ստացվում է մի– ջանկյալ հաճախականություն: Հ. պետք է ունենա հաճախականության կայունու– թյուն և ըստ ամպլիտուդի աննշան ներ– դաշնակ տատանումներ:
ՀԵՏԵՐՈ&ԻԳՈՏՈՒԹՅՈՒՆ, հիբրիդային օրգանիզմին բնորոշ վիճակ, երբ հոմո– լոգ քրոմոսոմները կրում են այս կամ այն գենի տարբեր ափքներ: «Հ.» տերմինն առաջարկել է անգլիացի գենետիկ Ու. Բեյթսոնը, 1902-ին: Հ. առաջանում է տարբեր որակ, քանակ և գեների կառուց– վածքային դասավորություն ունեցող գա– մետների միաձուլումից: Հ., որպես օրենք, սեռական պրոցեսի հետևանք է, սակայն կարող է լինել նաև մուտացիաների հե– տևանքով: Հ–յան ժամանակ մահացու և վտանգավոր ռեցեսիվ ալելների ազդեցու– թյունը ճնշվում է համապատասխան դո– մինանտ ալելի առկայությամբ և կարող է կրկին ի հայտ գալ, երբ նշված գենն անց– նի հոմոզիգոտ վիճակի: Հ. լայնորեն տա– րածված է բնական պոպուլյացիաներում և հավանաբար հետերոզիսի պատճառ– ներից մեկն է: Թ. Սահակյան
ՀԵՏԵՐՈ&ԻՍ (հուն, exepotcoaig–փոփո– խություն, փոխակերպում), կենսաբանա– կան երևույթ, որի դեպքում ոչ ազգակ– ցական տրամախաչումից ստացված առա– ջին սերունդը (Fi) կամ հիբրիդը տնտե– սական ու կենսաբանական մեկ կամ մի շարք հատկանիշներով գերազանցում է ծնողական ձևերին (տես խաչասերում): «Հ.» տերմինն առաջարկել է ամերիկացի գենետիկ Գ. Շելը (1912-ին), սակայն գի– տության մեջ այն գործածվում է 1914-ից: Մինչև այդ բուսաբուծության մեջ օգտա– գործվում էր «հիբրիդային ուժ» հասկա– ցությունը, որն առաջին անգամ նկարա– գրել է Հ. Կելռեյտերը (1760-ին): Չնայած Հ–ի երևույթը մարդկությունը օգտագոր– ծում է հին ժամանակներից, բայց դեռևս դրա մեխանիզմը լրիվ չի բացահայտված: Բուսական և կենդանական պոպուլյա– ցիաներում Հ. հանդես է գալիս զենետի– կական բազում ձևերով՝ կենսունակու– թյամբ, վերարտադրողականությամբ, մթե– րատվությամբ (բերքատվությամբ) ևն, իսկ երբեմն դրանց մասնակի կամ ամբողջա– կան զուգակցմամբ ծնողական ձևերին գերազանցելու տարբերակներով: Ներկայումս գերիշխում է այն կարծիքը, որ Հ. հիմնականում պայմանավորված է գենետիկական տարբեր մեխանիզմներով, որտեղ կարևորվում են հատկապես դ ո– մինանտությունը, հետերո– զիգոտ ությունը և գերդոմի– ն ա ն տ ու թ յ ու ն ը: Fi-ի Հ. ցայտուն է դրսևորվում, երբ տրամախաչվում են մաքուր գծային կամ տևական ազգակցական բուծումից ստաց– ված տարբեր ծնողական ձևեր կամ, այլ կերպ ասած, երբ բարձր է նրանց հոմո– զիգոտության աստիճանը: Այս դեպքում, օրինակ, եթե X գիծն ունի AAbbDD, իսկ Y գիծը՝ aaBBdd գենոտիպ, ապա Fi-ը կունենա AaBbDd գենոտիպ: Քանի որ դո– մինանտ գեների (A, B, D) հետերոզիգոտ վիճակում (Aa, Bb, Dd,) գտնվելը ըստ դո– մինանտության չի տարբերվում նրանց հոմոզիգոտությունից (AA, BB, DD), ուստի ենթադրվում է, որ այդպիսի գծերի տրամախաչման ժամանակ Fi-ն ունենում է ավելի շատ դոմինանտ բարենպաստ գոր– ծոններ, քան ծնողական ձևերից յուրա– քանչյուրը: Գենետիկական կարևոր մե– խանիզմներից է նաև հետերոզիգոտու– թյունը, որը հիբրիդային օրգանիզմի ֆի– զիոլոգիական հնարավորությունները հա– րըստացնում է տարբեր ալելների մեծ հա– վաքածուով: Նման դեպքում միևնույն լոկուսի ոչ միատեսակ սղելները, ի տար– բերություն հոմոզիգոտ վիճակի, պայմա– նավորում են օրգանիզմի կենսաքիմիա– կան ֆունկցիաների առավել բազմազա– նություն, որովհետև գենոտիպը ընդգրկում է հետերոզիգոտ վիճակում գտնվող նոր գեներ: Միաժամանակ տվյալ լոկուսի հե– տերոզիգոտ ալելները ստեղծում են տնտ. օգտակար հատկանիշների դրսևորման փո– խադարձաբար լրացնող գումարային ար– դյունք՝ շնորհիվ գերդոմինանտության: Հ. պայմանավորող գործոնների թվում չի բացառվում նաև գենետիկական հաշ– վեկշռի, էպիստազի, գենոտիպի և միջա– վայրի փոխազդեցության ևնի դերը: Քանի որ F2 և հաջորդ սերունդներում Հ. անհետանում է, ուստի գործնականում կարևոր նշանակություն է ստանում Fi-ի պահպանումը: Այդ նպատակով լայնորեն կիրառվում է հետերոզիգոտ հիբրիդների (կարտոֆիլի, ելակի, ցիտրուսային կուլ– տուրաների, բազմաթիվ ծառատեսակների ևն) անսեռ բազմացման մեթոդը: Հիբրիդային կենդանիների բուծման հա– մար կարևորվում է արհեստական պարթե– նոգենեզի կիրառումը: Այդպիսի փորձեր կատարված են շերամորդի, գորտերի և ճագարների վրա: Եգիպտացորենի Հ. արդյունավետ դարձ– նելու համար օգտագործում են 4 հիբրի– դացված գծեր: Ըստ այդ սխեմայի, սկզբում ստանում են երկու միջգծային հիբրիդներ (UxP և Գօ<ւԴ), որոնց բերքատվությունն անհամեմատ բարձր է, և սերմացուի պա– կասը չի թանկացնում արտադրությունը, իսկ այնուհետև որպես ծնողական ձևեր են ծառայում միջգծային հիբրիդները: Հ–ի շնորհիվ եգիպտացորենի բերքատվությու– նը ավելացել է 25–30% –ով: Ներկայումս Հ. լայն կիրառություն է գտել բուսաբուծության գրեթե բոլոր ճյու– ղերում, թռչնաբուծության, խոզաբուծու– թյան և տավարաբուծության մեջ: Գրկ. K y ա h e p X. Փ., IeHeTHqecKHe oc- HOBbl HCn0JIb30BaHHfl reTep03HCa B 5KHBOTHO- BOflCTBe, b kh.: «reHeTHHecKHe ochobm ceneiajHH hchbothmx», M., 1969; fly 6hhhh H. II., OdmaH reHeTHKa, M., 1970; M a ft p 3., Ոօ– nyjnmwH, bhah h 3bqjhou;hh, M., 1974. Վ. Աբրահամյան
ՀԵՏԵՐՈՆՈՍ ԲԱՐՈՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ (< հուն, etepog – այլ, ուրիշ և vo^os – օրենք), բարոյագիտական տեսություն: Ի տարբերություն ավտոնոմ բարոյագիտու– թյան, որը ժխտում է բարոյականության արտաքին դետերմինացիան և այն անմի– ջականորեն բխեցնում սուբյեկտի անհա– տական որակներից, Հ. բ. բարոյականու– թյունը պայմանավորվում է արտաքին հան– գամանքներով ու հասարակական կյանքի այլ բնագավառներից վերցված սկզբունք– ներով: Մարքսիստական բարոյագիտու– թյունը, որը բարոյականության սոցիալ– պատմական պայմանավորվածության ըմ– բըռնման դիրքերից մերժում է ավտոնոմ բարոյագիտությունը, միևնույն ժամանակ մերժում է նաև Հ. բ., քանի որ վերջինս գռեհկացնում է բարոյականության բնույ– թը, այն հանգեցնում սոցիալական այլ երևույթների: Պատահական չէ, որ բուրժ. բարոյագիտական ուսմունքներում հեղո– նիզմը, էվդեմոնիզմը, ուտիփտարիզմը համարվում են Հ. բ–յան տարատեսակներ:
ՀԵՏԵՐՈՍՏԻԼԻԱ (< հուն, etepos – այլ և axijXog– սյուն), աարաաւնակ ու– թ յ ու ն, տարբեր երկարության սռնակ– ների առկայությունը միևնույն տեսակի առանձին բույսերում: Մի բույսի ծաղիկնե– րում լինում են երկարասռնակ վարսանդ– ներ, կարճացած առէջքաթելեր, մյուսում՝ կարճ սռնակներ, երկար առէջքաթելեր: Երկարասռնակ ծաղիկների վւոշիով փո– շոտվում են երկար առէջքաթելեր ունեցող ծաղիկները: Հ. հատուկ է հնդկացորենին, գնարբուկին, թթվառվույտին ևն, իսկ Zy- thrum salicaria-ի ծաղիկներն ունեն 3 չափի՝ կարճ, միջին և երկար սռնակներ: Հ. դժվարացնում է ծաղիկների ինքնա– փոշոտումը և նպաստում խաչաձև փոշոտ– մանը:
ՀԵՏԵՐՈՏՐՈՖ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐ, տես Տա– րասուն օրգանիզմներ:
ՀԵՏԵՐՈՑԻԿ ԼԱՅԻՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ (< հուն. Exepog– այլ, ուրիշ և wjjdog – շրջան, շրջանագիծ), ցիկլիկ կառուցված– քով օրգանական նյութեր, որոնց օղակ– ների կմախքը կազմված է ածխածնի և այլ տարրերի (ավելի հաճախ N-ի, Օ–ի, Տ–ի, հազվադեպ՝ P-ի, B-ի, Si-ի ևն) ատոմնե– րից (հետերոատոմներից): Հ. մ. միմյան–