Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/374

Այս էջը սրբագրված չէ

ցից տարբերվում են օղակների մեծու– թյամբ, բնույթով, հեւռերոաաոմների քա– նակով և դիրքով, կոնդենսացված օղակնե– րի ու տեղակալիչների առկայությամբ կամ բացակայությամբ, հեաերոցիկլի հագեց– վածությամբ կամ ^հագեցվածությամբ, արոմատիկ բնույթով ևն: Ոչ արոմատիկ Տ. մ. քիմ. հատկություններով նման են բաց շղթայով իրենց նմանակներին: Սա– կայն տարբերվում են օղակի լարվածու– թյամբ և տարածական գործոններով: Արո– մատիկություն ցուցաբերում են գլխավո– րապես 5- և 6-անդամանի Հ. մ., որոնք, արոմատիկ այլ միացությունների նման, պարունակում են 4ո+2 jt-էլեկտրոնների փակ համակարգ: Արոմատիկ կարևորա– գույն Հ. մ. են՝ ֆուրանը (I), թիոֆենը (II), պիրոլը (III), պիրագոլը (IV), իմի– դագոլը (V), օքսագոլը (VI), թիազոլը (VII), պիրիդինը (VIII), ինչպես նաև բենզոլի օղակների հետ կոնդենսացվածները, օրի– նակ, բեն զոֆ ուրանը (կումարոնը IX), բենզոպիրոլը (ինդոլը X), բենզթիոֆենը (թիոնավթեն XI), բենզթիազոլը (XII), բենզպիրիդիննևրը՝ քինոլինը (XIII) և իզոքինոլինը (XIV), դիբենզպիրիդինը (ակրիդինը XV)՝ Ֆուրանի, թիոֆենի, պիրոլի ս դրանց բեն– զածանցյալների արոմատիկ բնույթը պայ– մանավորված է նրանով, որ հետերոատո– մի ազատ էլեկտրոնային զույգը մասնակ– ցում է 6 jt-էլեկտրոնային փակ համա– կարգի առաջացմանը, թթվային միջավայ– րում հետերոատոմը միացնում է պրոտոն (H+) և համակարգը դադարում է արոմա– տիկ լինելուց: Այդ պատճառով այդպիսի Հ. մ., օրինակ, ֆուրանը, ինդոլը անկա– յուն են ուժեղ թթուների նկատմամբ (թիո– ֆենի կայունությունը պայմանավորված է պրոտոնի նկատմամբ ծծմբի փոքր խնա– մակցությամբ)՝ Վեցանդամի հետերոցիկլերում հետերո– ատոմի ազատ էլեկտրոնային զույգը չի մասնակցում կապերի արոմատիկ համա– կարգի առաջացմանը: Այդ պատճառով պիրիդինն առավել ուժեղ հիմք է, քան պիրոլը և թթուների հետ առաջացնում է կայուն աղեր՝ Արժեքավոր որոշ Հ. մ., օրինակ, պրիդի– նը և դրա հոմոլոգները, քինոլինը, իզո– քինոլինը, ինդոլը, ակրիդինը, կարբա– զոլը ևն, կարող են ստացվել քարածխի խեժից: Բուսական թափոնների հիդրո– լիզով ստանում են ֆուրֆուրոլ: Սակայն առավել արդյունավետ են սինթետիկ մե– թոդները, որոնք խիստ տարբեր են և յու– րատեսակ: Հ. մ. սինթեզելիս որպես ելա– նյութ օգտագործում են բաց շղթաներով միացությունները: Հինգանդամի որոշ հե– տերոցիկլերի համար հայտնի են փոխա– դարձ փոխարկումներ: Այսպես, ֆուրանը, պիրոլը և թիոֆենը մեկը մյուսին են անց– նում, համապատասխանաբար՝ H20, NH3 կամ H2S ազդելիս, 450°Շ–ում, Ճ12Օյ–Ի առ– կայությամբ (տես Յուրեի ռեակցիա): Բույ– սերի և կենդանիների օրգանիզմների կեն– սագործունեության պրոցեսներում Հ.մ–ի դերը բացառապես մեծ է: Հ. մ. են բույսե– րի քլորոֆիլը և արյան հեմինը, նուկլեի– նաթթուների բաղադրիչները, կոֆերմենտ– ները, անփոխարինելի որոշ ամինաթթու– ներ (պրոլին, տրիպտոֆան), գրեթե բոլոր ալկալոիդները, պենիցիլինը և որոշ այլ անտիբիոտիկներ, մի շարք վիտամիններ (կոբալամին՝ վիտամին Bi2), նիկոտինա– թթուն և դրա ամիդը (վիտամին PP), բու– սական պիգմենտները (անտոցիանինները) ևն: Տ. մ. են նաև բժշկության մեջ լայնորեն կիրառվող սինթետիկ շատ դեղանյութեր (անտիպիրին, ամիդոպիրին, անալգին, ակրիքին, ամինազին, նորսուլֆազոլ ևն): Հ. մ. օգտագործվում են արդյունաբերու– թյան տարբեր ճյուղերում՝ որպես լուծիչ– ներ, ներկանյութեր, կաուչուկի վուլկա– նացման արագացուցիչներ և այլ նպատակ– ների համար:

ՀԵՏՄԱՆ (գերմ. Hauptmann – պետ), առաջնորդ, զորահրամանատար:tl.Sui- բորականների (տես Տաբոր) զորահրա– մանատար Չեխիայում, XV դ.: 2. Մշտա– կան վարձկան զորքի հրամանատարի պաշտոն և տիտղոս Լեհաստանում, XV դա– րից մինչև 1795-ը: 1505-ին մտցվել է թա– գավորական մեծ Հ–ի պաշտոնը, ավելի ուշ՝ նաև Լիտվայի համար: Կար նաև ար– քունի Հ–ի պաշտոն՝ թագավորական գվար– դիայի հրամանատարը: 1581-ից Հ–ի պաշ– տոնը դարձել է ցմահ: Հ. օգտվում էր մեծ արտոնություններից (զորահավաք, սպա– ների նշանակում, դատական իշխանու– թյուն բանակում ևն): XVIII դ. Հ–ի իրա– վունքները սահմանափակվեցին: 3. Գրանցված կազակների ղեկավար Ուկ– րաինայում, XVI դ. 2-րդ կեսից: Այդ կո– չումը կրել են Ուկրաինայի կազակային– գյուղացիական շարժման ղեկավարները: 1648-ից Հ–ի տիտղոսը ընդունեց Բ. Խմեչ– նիցկին, որի մահից հետո (1657), Աջավւ– նյա Ուկրաինան Լեհաստանին անցնելու կապակցությամբ, Ուկրաինայում գոյու– թյուն ուներ երկու Հ.՝ Ձախափնյա (կոչ– վում էր նաև Հետմանշչինա) և Աջափնյա Ուկրաինայում (մինչև 1704-ը): 4. Զորա– հրամանատար Մոլդավիայում, XVII դ.:

ՀԵՏՆԵՐ (Hettner) Ալֆրեդ (6.8.1859- 31.8.1941), գերմանացի աշխարհագրա– գետ, ճանապարհորդ: Լայպցիգի և Հայ– դելբերգի համալսարանների պրոֆեսոր: 1895-ին հիմնադրել և 40 տարի գլխավորել է «Դեոգրաֆիշե ցայտշրիֆտ» հանդեսը: Հ–ի աշխատությունները հարուստ են փաս– տական նյութով: Աշխարհագրության մե– թոդոլոգիայի հարցում կրել է իդեալիստա– կան փիլիսոփայության ազդեցությունը: Հ. ուներ մեթոդաբանական իր մոտեցումը, աշխարհագրությունը դասում էր տարածա– կան («խորոլոգիական») գիտությունների շարքը և գտնում էր, որ այն պետք է ուսում– նասիրի առարկաների և երևույթների տա– րածական փոխհարաբերությունները Երկ– րի մակերևույթին՝ առանց շոշափելու նը– րանց էությունն ու զարգացումը: Լինելով «Միասնական աշխարհագրության» կողմ– նակից՝ նրա կազմից հանել էր ֆիզիկա– կան աշխարհագրությունը: Հ. մարդուն համարում էր բնական լանդշաֆտի* բաղա– դրամասերից մեկը և անտեսում հասարա– կություն հասկացությունն ու նրա զար– գացման օրինաչափությունները:

ՀԵՏՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱ–

ՇՐՋԱՆ, տես ժամանակակից բաժին:

ՀԵՏՔԱԲԱՆՈՒԹՏՈՒՆ, տ ր ա ս n լ դ– գիա (ֆրանս. trace– հետք), քրեագի– տության բնագավառ, որն ուսումնասի– րում է հանցագործության հետ առնչվող հետքերը (տեսանելի կամ անտեսանելի), դրանք հայտնաբերելու համար մշակում հատուկ մեթոդներ, ձևեր ու գիտատեխնի– կական միջոցներ՝ անձի կամ օբյեկտի նույնացման (տես Նույնացում) նպատա– կով: Ըստ քրեագիտության, հետքը, լայն առումով, օբյեկտի նյութական փոփոխու– թյունն է, նեղ առումով՝ մեկ օբյեկտի ար– տաքին հատկանիշների արտացոլումը մյուսի վրա՝ շփման հետևանքով: Հանցա– գործությունների քննության պրակտիկա– յում մեծ նշանակություն ունի ձեռքերի, ոտքերի, ատամների, տրանսպորտի մի– ջոցների, կոտրանքի և այլ առարկաների հետքերով օբյեկտների խմբային պատկա– նելության որոշումը, հետք թողած առար– կայի որոշոււհւ ու քննության հետ առնչվող այլ հանգամանքների պարզումը: Օրինակ, ոտքի հետքով որոշվում է անձի սեռը, մոտավոր հասակը, շարժման ուղղությու– նը, ֆիզիկական թերությունը, հետք թող– նելու ժամանակը ևն: Հ. լայնորեն օգտը– վում է ժամանակակից գիտության (ֆի– զիկա, քիմիա, կենսաբանություն ևն) նվա– ճումներից, գիտական այն տվյալներից, ըստ որի նյութական աշխարհի օբյեկտ– ներն անհատական են, միմյանց հետ գտնվում են փոխադարձ կապի ու պայմա– նավորվածության մեջ, ունեն արտաքին հատկանիշներն արտացոլելու հատկու– թյուններ: Հետքաբանական փորձաքննու– թյան տվյալները ձևակերպվում են որպես փորձագետի եզրակացություն և դասվում ապացույցների շարքը: Բ. Հովհաննիսյան ՀԵՐ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Կապուտան (Ուրմիա) լճից հյուսիս–արևմուտք: Արլ–ից և արմ–ից սահ– մանակցում էր Վասպուրականին, հս–ից՝ Զարավանդ, հվ–ից՝ Զարեհավան գավառ– ներին: Համապատասխանում է հետագա–