Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/377

Այս էջը սրբագրված չէ

խոնավ ևն), այդ պատճառով հնարավոր չէ նաև երկու անգամ մանել միևնույն գետը: Հակադրությունները գոյություն ունեն հավերժ պայքարում, «երկպառա– կությունն ամեն ինչի հայրն է, ամեն ինչի թագավորը»: Հ–ի դիալեկտիկական ըմբըռ– նումների մեջ կարևոր է նաև հարաբերա– կանության և հակադրությունների միաս– նության ընդունումը: Հ. մշակել է ուսմունք չոգոսքւ մասին: ճանաչողության ելակետ Հ. համարում է արտաքին զգայարանները, սակայն միայն մտածողությունն է, որ ընդհանուր է բոլորի մոտ և վերարտա– դրում է ամեն ինչի բնությունը, հանգեց– նում է իմաստության, այսինքն՝ ամենայնի իմացության: Մարքսիզմ–լենինիզմի դա– սականները Հ–ի փիլիսոփայության մեջ առանձնացրել են մատերիալիզմն ու դիա– լեկտիկան, իսկ Լենինի բնորոշմամբ Հ. «…դիալեկտիկայի հիմնադիրներից մեկն է»: Երկ. MaKOBejibCKHii A. Օ., Ro- coKpaTHKH, դ. 1, Ka3am>, 1914, c. 147–80; MaTepnajracTM /tpeBHeH rpeijHH, M., 1955, c. 41-52. Գրկ. Hctophh Փաւօշօվաււ» t. 1, M., 1957, c. 72–82; KeccHflH Փ. X., OmiocochcKiie h acfeTHqecKHe B3niflflM TepaKjiHTa 34)eccicoro, M., 1963.

ՀԵՐԱՊՈԼԻԱ, 6 և րապաւլիս, ավան Մեծ Հայքի Ծոփաց նահանգի Ծոփք Շա– հունյաց գավառում: Եղել է Ծոփաց հնա– գույն և կենտրոնական սրբավայրը: Հա– մապատասխանում է Չմշկածագին:

ՀԵՐԲԱՐԹ (Herbart) Ցոհան Ֆրիդրիխ (4.5.1776, Օլդենբւււրգ– 14.8.1841, Գյո– թինգեն), գերմանացի փիլիսոփա, հոգե– բան և մանկավարժ: Կրթությունն ստացել է Ենայի համալսարանում: Հ. հակադրվել է հետկանտյան շրջանի գերմ. դասական իդեալիզմին, ժխտել գիտակցության ստեղ– ծագործական և ինքնակա բնույթը: Նա փիլիսոփայության հիմքը համարել է փոր– ձը, իսկ փիլիսոփայությունը՝ ինքը ըստ Հ–ի, պետք է զբաղվի «փորձի հասկացու– թյունների մշակմամբ», դրանք պարզա– բանելու և շտկելու նպատակով: Հ. գոյու– թյուն ունեցող ամեն ինչի հիմք էր համա– րում «ռեալները»՝ հավերժական, անփո– փոխ, հոգևոր (ինչպես Լայբնիցի «մոնա– դը»), անճանաչելի (ինչպես Կանտի «ինք– նին իրը») էությունները: «Հոգին» առավել կատարյալ «ռեալն» է, որն առաջ է բերում բոլոր հոգեկան երևույթները: Տրամաբա– նության մեջ Հ. կանգնած էր Կանտի դիր– քերում: Հ. այսպես կոչված ձևական գեղագիտու– թյան հիմնադիրն է: Ըստ Հ–ի գեղեցիկը դրսևորվում է համաչափության, համա– մասնության, ռիթմի, ներդաշնակության որոշակի ձևական հարաբերակցության մեջ: Հ–ի հոգեբանական գաղափարները զգալի հետք են թողել հոգեբանության պատմության մեջ: Հ. հանդես է եկել ըն– դունակությունների, որպես առաջնային և անտարրալուծելի հոգեկան ուժերի, ուս– մունքի դեմ, քանի որ այն չի կարող բա– ցատրել «հոգու բնական պատմությունը», այսինքն՝ մարդու հոգեկան կյանքի օրի– նաչափ ձևավորումը: Հ. առաջինը վարձեց հոգեբանությունը կառուցել որպես սիս– տեմատիկ գիտություն, որը, նրա կարծի– քով, պետք է հիմնվի մետաֆիզիկայի, փորձի և մաթեմատիկայի վրա: Զբաղվել է անգիտակցականի և այլ հարցերով: Անգիտակցականի մասին նրա հայացք– ները դարձել են ֆրեյղիզմի աղբյուրնե– րից: Զբաղվել է նաև դաստիարակության հարցերով, ըստ նրա փիլիսոփայությունը պետք է ցույց տա դաստիարակության նպատակը, իսկ հոգեբանությունը՝ դրան հասնելու միջոցները: Երկ, Samtliche werke, Bd 1–19, Leipzig– Langensalza, 1882–1912; H36p. rieflaroraqe- CKne coh., t. 1, M,, 1940. Գրկ. pomeBCKHH M. ., Hctopha ncHXOJiorHH, M., 1966.

ՀԵՐԲԱՐԻՈՒՄ (herbarium, < լատ. her- ba – խոտաբույս), 1. գիտական մշակում– ների համար հատուկ հավաքված և չորաց– ված բույսերի հավաքածու: Հավաքված բույսերը դրվում են դաշտային թղթապա– նակներում, թղթերի միջև և կապվում: Յուրաքանչյուր բույս պետք է ունենա իր պիտակը, որտեղ նշվում է հերթական հա– մարը, անվանումը, գտնված վայրը, հա– վաքման ամսաթիվը, հավաքողի անուն– ազգանունը: Չորացված բույսերը ամրաց– վում են հաստ թղթերի վրա, համարակալ– վում և պիտակի հետ պահվում: Աշխարհի խոշորագույն Հ–ներից է ԱՍՀՄ ԳԱ Լենին– գրադի Վ. Լ. Կոմարովի անվ. բուսաբա– նության ինստ–ի Հ. (ավելի քան 5 մլն թերթ): Մեծ Հ–ներ կան նաև Մոսկվայում, Տաշքենդում, Կիևում, Թբիլիսիում և այ– լուր: Հայկ. ԱԱՀ ԳԱ բուսաբանության ինստ–ի Հ. (շուրջ 200.000 թերթ) կազմա– կերպել է Ա. Շելկովնիկովը (1^25): Հ–ի հիմնական կոլեկտորներից են Ա. Թամամ– շյանը, Ա. Արարատյանը, Ե. Բղրձիլովս– կին, Ա. Գրոսգեյմը, Ցա. Մուլքիջանյա– նը, Վ. Ավետիսյանը, է. Գաբրիելյանը և ուրիշներ: 2. Հիմնարկություն, որտեղ պահվում են գիտական նպատակով հա– վաքված ու չորացված բույսերը: Հ–ում թերթերը այբբենականությամբ դասավոր– վում են ըստ բույսերի տեսակի, ցեղի, ընտանիքի ևն: Ե. աեաիսյան

ՀԵՐԲԻՑԻԴՆԵՐ (լատ. herba –4 խոտ և caedo– սպանում եմ), քիմիական նյու– թեր. կիրառվում են, անհրաժեշտության դեպքում, բուսականությունը ոչնչացնելու համար: Լինում են համատարած ազդեցության Հ.՝ ոչնչացնում են բույսերի բոլոր տեսակները, ևընտրողական ազդեցության Հ.՝ ոչնչացնում են միայն որոշակի տեսակի բույսեր: Առաջիններն օգտագործվում են արդ. օբյեկտների, ան– տառահատված տեղամասերի, օդանավա– կայանների, երկաթուղային և խճուղա– յին ճանապարհների շուրջը, բարձր լար– վածության էլեկտրահաղորդականության գծերի տակ, ցամաքուրդային ջրանցքնե– րում, լճերում, ջրամբարներում եղած բու– սականությունը ոչնչացնելու, իսկ երկ– րորդները՝ գյուղատնտ. բույսերը մոլա– խոտերից պաշտպանելու համար (քիմ. քաղհան): Այս բաժանումը պայմանական է, քանի որ նույն նյութի տարբեր կոն– ցենտրացիաները, ծախսի նորմաները և կիրառման պայմանները կարող են փո– փոխել ազդեցության բնույթը: Հ–ի ազդե– ցության ընտրողականությունը որոշվում է պատրաստուկի քիմ. բաղադրությամբ, ձևով և չափաքանակով, ցանքսերի մշակ– ման մեթոդներով և ժամկետներով, բույ– սերի աճի փուլերով, նրանց անատոմիա - կան և մորֆոլոգիական կառուցվածքով, հողակլիմայական պայմաններով ևն: Տարբերվում են Հ–ի կենսաքիմիական և տեղագրական ընտրողականություն: Կեն– սաքիմ. դեպքում Հ–ի ազդեցությունը կախ– ված է բույսերի նյութափոխանակությանը դրանց մասնակցությունից, իսկ տեղա– գրականը՝ բույսերի անատոմիա–մորֆո– լոգիական կառուցվածքների տարբերու– թյունից և Հ–ի ներմուծման եղանակից: Բույսերի մեջ Հ–ի տեղաբաշխվելու ունա– կությանը համապատասխան լինում են կոնտակտ և համակարգային: Կոնտակտ Հ. (հանքայուղեր, ԴՆՕԿ, նիտրաֆեն, ռեգլոն ևն), ընկնելով բույսի վրա, առաջացնում են հյուսվածքի տարբեր մա– սերի տեղական թունավորում: Համակար– գայինները (դալապոն, 2,4-Դ, սիմազին, ատրազին, մոնուրոն, Տորդոն–22 Կ, Բան– վել–Դ ևն) կարող են տեղաշարժվել բույ– սերի անոթային համակարգով սննդա– նյութերի և նյութափոխանակության ար– գասիքների հետ և առաջացնել ընդհանուր թունավորում (ցողունների և տերևների ձևափոխում, աճի աստիճանական ընկ– ճում ևն): Հ–ով կարելի է պատել բույսերի տերևային մակերեսը (տերևայիև Հ.) և մտցնել հողի մեջ (հողային Հ.): Հ–ի հատ– կությամբ հայտնի է 1000-ից ավելի միա– ցություն, որոնցից մոլախոտերի դեմ պայ– քարելու համար օգտագործվում է մոտ 140-ը: ՀՍՍՀ–ում քիմ. գիտ. դ–ր, պրոֆեսոր Վ. Վ. Դովլաթյանի ղեկավարությամբ սինթեզվել են շատ Հ., որոնցից կ ր ո– տ ի լ ի ն ը կիրառվում է ՄԱՀՄ երկ րա– գործական շրջաններում:

ՀԵՐԴԱԼ (Herdal) Հարալդ (ծն. 1.7.1900, Կոպենհագեն), դանիացի գրող: 1929-ին հրատարակել է «Նոր ոգի», ապա՝ «էրոսն ու մահը» (1931), «Մերկ բանաստեղծու– թյուններ» (1933) բանաստեղծությունների ժողովածուները: Գրել է նաև «Այնուամե– նայնիվ արժե ապրել» (1934), «Չհնազան– դեցված մարդը» (1949), «Ամառային մա– ռախլապատ օրեր» (1952) վեպերը, «Ման– կություն» (1944), «Պատանեկան տարի– ներ» (1945), «Ուսման տարիներ» (1946) ինքնակենսագրական գրքերը: Հ–ի ստեղ– ծագործության հիմքում ընկած են սոցիա– լական ու քաղ. սուր հարցեր, պայքարի կոչ՝ ուղղված պրոլետարիատին:

ՀԵՐԴԵՐ (Herder) Ցոհան Գոթֆրիդ (1744, Մորունգեն, Արևելյան Պրուսիա –1803, Վայմար), գերմանացի փիլիսոփա, գրող– լուսավորիչ: Նրա «Գաղափարներ մարդ– կության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1–4, 1784–91) երկը հա– մակված է այն գաղափարով, որ մարդկա– յին պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է: Հ. ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ հարավ– սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը: Այստեղ Հ. խոսում է նաև հայերի ու Հայաստանի մասին: Հայերենը համարելով «հնադար– յան հրաշալի լեզու»՝ նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ,