Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/378

Այս էջը սրբագրված չէ

որոնք խոչընդոտել են նրան՝ կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»: Հ. մարդկության զարգացման բարձրա– գույն սկզբունքը համարել է մարդկայնու– թյան, այսինքն՝ բանականության ու ար– դարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794– 97): Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հ. այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաշին ազատարձա– կի», որը երկակի ծագում ունի՝ բնական ու հոգեոր: Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին: Պատառիկներ» (1766–68), «Քննադատական թավուտներ» (1769), «Հին և նոր ժամանակներում ժո– դովուրդների բարքերի վրա բանաստեղ– ծական արվեստի ազդեցության մասին» (1781) և այլ աշխատություններ: «Ուսում– նասիրություն լեզվի ծագման մասին» (1772), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբեր– յալ նամակագրությունից» (1773) գործե– րում Հ. ստեղծեց ժող. պոեզիայի տեսու– թյունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը: ՀԵՐ ԵԿ, Հ և ր և ք, գյուղ Արեմտյան Հա յաստանում, Մեբաստիայի վիլայեթի Թո– քա տի (Եվդոկիա) գավառում: 1915-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղ– վում էին երկրագործությամբ և անասնա– պահությամբ: Ուներ եկեղեցի և դպրոց: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Մակավաթիվ մարդկանց հաջողվել է հասնել ռուս, զորաճամբար:

ՀԵՐԵՏԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, հ և ր ձ վ ա ծ ՈԼ– թյուն, քրիստոնեական պաշտոնա– կան եկեղեցիների դավանաբանությու– նից ու դոգմաներից շեղված կրոնական հոսանք: Շահագործող դասակարգե– րի գաղափարախոսությունը դարձած պաշտոնական կրոնի գերիշխման ժամա– նակաշրջանում եղել է բողոքի առանձ– նահատուկ ձե, հաճախ վերաճել ժող. շարժման: Երեան է եկել դեռևս քրիս– տոնեության ձևավորման ժամանակաշըր– ջանում (I–II դդ.): Վաղ քրիստոնեական Հ–ները (նիկոլայականներ, մոնտանա– կաններ են) հուդայականության հեսսե– ների աղանդի ու նորպլատոնականության (Փիլոն Աղեքսանդրացու ուսմունք) ազդե– ցությամբ պայքարել են կազմակերպվող «հարուստ եկեղեցու», միահեծան եպիսկո– պոսության դեմ, քարոզել «երկնային ար– քայության» մոտալուտ գալուստը:tI– III դդ. տարածված էր նաև գնոստիցիզմը (Հայաստանում՝ առավելապես մարկիո– նակ անութ յանը): IV դ., երբ քրիստոնեու– թյունը Հայաստանում, Բյուզանդիայում ևն երկրներում հաստատվեց որպես պաշ– տոնական կրոն, հալածանք սկսվեց Հ–յան դեմ:tIV– VI դդ. առավել նշանակալից Հ–ներն էին արիոսականությունը, նեստո– րականությունը, միաբնակությունը (տես Միաբնակներ),, միիշխանականությունը: Միաբնակությունը Հայաստանում միա– հյուսվեց քաղ. անկախության ձգտմանը: Նույն դարերում Փոքր Ասիայում և Հա– յաստանում տարածվեցին բորբորիտնե– րի շարժումն ու մծղնեությունը ևն: Ֆեոդալական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, ինչպես նաև մանիքեության ազդեցությամբ Հ–ները ստացան դուալիստական ուսմունքի բնույթ («ապականված», չար երկրային կյանքին հակադրում էր աստծո հետ հո– գեկան մերձեցման ձգտումը): VI–VII դդ. Հայաստանում և Բյուզանդիայում բռնկվեց հակաֆեոդալական Պավչիկյան շարժումը: Այդ շարժման ազդեցությամբ X դ. Բուլ– ղարիայում առաջացած Բոգոմիչների աղանդն արտահայտում էր գյուղացիների բողոքը ճորտացման դեմ: IX– X դդ. Հա– յաստանում ծավալված Թոն դրակյւսն շար– ժումը հակաֆեոդալական պայքար լի– նելուց բացի ուներ նաև ազգային–ազատա– գրական բնույթ: Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա– յում Հ. տարածվեց XI դ. երկրորդ կեսից՝ կապված քաղաքների զարգացման հետ: Ֆեոդալների և եկեղեցու դեմ բյուրգերու– թյան պայքարն արտահայտվեց կաթար– ների և աչբիգոյցիէւերի Հ–ներում: Բյուր– գերական Հ–ները պահանջում էին «էժան եկեղեցի»՝ պաշտամունքի պարզեցում, եկեղեցու հարստությունների և հողերի բռնագրավում, եկեղեցու քաղ. իշխանու– թյան սահմանափակում: Բյուրգերական Հ. արտահայտվել է նաև Առնոլդ Բրեշիա– ցու, Ուիկլիֆի, Ցան Հուսի ուսմունքնե– րում: Բյուրգերական Հ. նախադրյալներ ստեղծեց Ռեֆորմացիայի համար: Ի տար– բերություն բյուրգերականի, «առաքելա– կան եղբայրներ»-ը, դոլչինոականները (Իտալիայում), լոլլարդները (Անգլիա– յում), տաբորականները (Չեխիայում) և այլ Հ–ներ պայքարում էին ընդհանրապես դասային արտոնությունների, մասնավոր սեփականության, պետության վերացման, մարդկանց միջև բացարձակ հավասարու– թյան հաստատման համար՝ արտահայտե– լով չքավոր քաղաքային բնակչության և ընչազուրկ գյուղացիության ձգտումները: Այդ Հ–ները նախապատրաստեցիք XVI– XVII դդ. Գերմանիայում, Նիդերլանդնե– րում, Անգլիայում բռնկված բուրժ. հեղա– փոխություններին մասնակցած ժող. զանգվածների գաղափարախոսությունը: Հայաստանում չքավոր գյուղացիության ձգտումների արտահայտություններ էին Դավիթ Ծարեցու (XIII դ.) և Մեխչուի (XVI–XVII դդ.) գլխավորած շարժումնե– րը: Հ–ները ենթարկվել են կատաղի հետա– պնդման: XI–XII դարերից հերետիկոս– ներին հայտարարել են օրենքից դուրս, ենթարկել ողջակիզման: XII դ. վերջին կաթոլիկ եկեղեցին, Հ–ների դեմ պայքա– րի ուժեղացման նպատակով, ստեղծեց ինկվիզիցիան: Հ–ները նպաստել են ֆեոդալիզմի քայ– քայմանը: Կապիտալիստական հասարա– կարգում Հ–ները կորցրին իրենց առաջա– դիմական բնույթը, խոչընդոտ դարձան շահագործողների դասակարգային գի– տակցության աճին ու միասնական պայ– քարի կազմակերպմանը: Գրկ. MapKc K. h 9HrejiBc Փ., Օ pejmrrar, M„, 1955; Տ և ր–Մ ի ն ա ս յ ա ն Ե. Գ., Միշնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968:

ՀԵՐԵՐՌՆԵՐԻ ԵՎ ՀՈՏԵՆՏՈՏՆԵՐԻ

ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1904-1907, Հարավ– Արևմտյան Աֆրիկայի (Նամիբիա) բնիկ– ների ապստամբությունը գերմանական տիրապետության դեմ: Ծագել է գաղութա– յին դաժան շահագործման և աֆրիկացի– ների հողազրկման պատճառով: Ապստամ– բությունը սկսել են հերերոները, 1904-ի հունվ. 12-ին, ազատագրել երկրի կենտրո– նական մասը: Գերմ. գաղութարարները ապրիլին պարտության են մատնել նը– րանց: Հերերոների մի մասը կոտորվել է ճակատամարտում, մի մասը՝ անապա– տում, ուր նահանջել էր: Շատերին բռնի փոխադրել են գերմ. գաղութաբնակների ֆերմաները: 1904-ի հոկտ. 3-ին ապստամ– բել են հոտենտոտները, որոնք իրենց առաջնորդի մահից (1905) հետո բաժան– վել են մանր խմբերի և շարունակել պայ– քարը մինչև 1907-ը: Գերմ. գաղութարար– ները, ստանալով սահմանամերձ Կապ (Քեյփ) գաղութի զորքերի օգնությունը, կոտորել են հոտենտոտների զգալի մա– սին, մնացածներին բնակեցրել չոր, ան– բերրի շրջաններում: 1907-ին գաղութա– րարները բռնագրավել են հերերոների հողերը, վերացրել նրանց համայնական, ցեղային կազմակերպությունը:

ՀԵՐԵՖՈՐԴՅԱՆ ՏԱՎԱՐ, մսատու ցեղ: Բուծվել է XVIII դ., Անգլիայի Հերեֆորդ– շիր (Հերեֆորդ) կոմսությունում, տեղա– կան տավարի ընտրության և զույգ ընտ– րության միջոցով: Իրանը տակառաձև է, լայն ու խոր: Գույնը մուգ կարմիր է, գլուխը, մնդավը, ենթակուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը և պոչի մազափունջը՝ սպիտակ: Կովերի միջին չափսերն են (ա/-ով). մնդավի բարձ– րությունը՝ 125, կրծքի խորությունը՝ 72, կրծքի փաթը՝ 197, իրանի թեք երկ–ը՝ 153, նախադաստակի փաթը՝ 20: Ցուլերի կեն– դանի զանգվածը՝ 850–1000, կովերինը՝ 550–650 կգ: Հ. տ. դիմացկուն է, հարմար– ված տարբեր կլիմ. պայմաններին: Տա– րածված է Անգլիայում, ԱՄՆ–ում, Կանա– դայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիա– յում և այլ երկրներում: ԱԱՀՄ ներմուծ– վել է 1928-ից: Օգտագործվում է կաթնա– տու և կաթնա՜մսատու ցեղերի արդ. տրա– մախաչման համար: Հերեֆորդյան, ղա– զախական և կալմիկական տավարների տրամախաչումից ստացվել է ղազախա– կան սսքիտակագչուխ տավարի ցեղը: Հ. տ. տարածված է Օրենբուրգի, Ռոստո– վի, Չելյաբինսկի, Մարատովի մարզերում, Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասե– րում, Ղազախ. ԱՄՀ–ում և այլ շրջաննե– րում:

ՀԵՐԹԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ, տարբեր ձևույթ– ներում (արմատ, հիմք, վերջավորություն) հնչյունների և հնչյունակապակցություն– ների բառակազմական, ձևաբանական ար– ժեք ունեցող օրինաչափ փոփոխություն– ները: Ըստ հերթագայվող հնչյունների բնույթի տարբերակում են ձայնավորների Հ. (ձայնդարձ) և բաղաձայնների Հ.: Հընդ– եվրոպական Հ–յան հիմնական տիպը ձայնդարձն է: Հնդեվրոպական ձևույթնե– րը կարող էին հանդես գալ ձայնավորման երեք հիմնական տեսակներով՝ #e (e),