է ձեռներեցություն, խորամանկություն ու խաբեություն, նրանց համար հնարել թվերը, չափ ու կշիռները: Առասպելներում Հ. ներկայացվում է որպես ճարպիկ գող, որը հնարամտորեն հափշտակում է Ապոլլոնի նախիրը, նետ ու աղեղը, Զեսի գայիսոնը, Աֆրոդիտեի գոտին են: Հին դիցագետ–փիլիսոփաները Հ–ին անվանում են «թարգման», որը մարդկանց տվել է լեզու, գիր, քնար, սրինգ, սովորեցրել ճարտասանություն, մարմնամարզություն: Այդ պատճառով Հ–ին նվիրված տոնախմբությունները (Հերմեաներ) հաճախ կատարվել են նաև գիմնազիաներում ու մարզարաններում: Հելլենիստական դարաշրջանում Հ. նույնացվել է Հին Եգիպտոսի իմաստության աստված Տոտին և համարվել կախարդանքների հովանի (Հ–ի անունից է առաջացել «հերմետիկ» բառը, նա իբր իր կախարդական ձողիկով փակում է պահակների աչքերը, ննջեցնում և հափշտակում է նրանց պահ տված իրերը են): Հ. ճանաչվել է նան հանքերի ու թաքցրած գանձերի պեղման աստված: Հին Հռոմում Հ. նույնացվել է Մերկուրիոսին:
Գեղարվեստում Հ., ըստ նշանակության, պատկերվել է զանազան տեսքով (սուրհանդակի, հովվի, վաճառականի, հափշտակողի են):
ՀԵՐՄԻՏ, էրմիտ (Hermite), Շառլ (24.12.1822– 14.1.1901), ֆրանսիացի մաթեմատիկոս, Փարիզի ԳԱ անդամ (1856-ից): Փարիզի համալսարանի պրոֆ. (1869-ից): Աշխատանքները վերաբերում են մաթ. անալիզին, թվերի և հանրահաշվական ձևերի տեսություններին: Հ–ի աշխատանքներում հիմնական տեղը գրավում են էլիպտիկ ֆունկցիաների տեսությունը և կիրառությունները: Ապացուցել է e թվի տրանսցենդենտությունը: ՀԵՄՈՆԻ ՎԱՆՔ (Ահերմոնի վանք, Կնեվանք), հայկական ճարտարապետական հուշարձան ՀԱՍՀ Եղեգնաձորի շրջանում, Եղեգիս գետի ձորալանջին: Եղել է Սյունիքի կրոն, և մշակութային նշանավոր կենտրոն: 936-ին հիմնադրել են Սյունյաց գահերեց Սմբատ իշխանը և Հակոբ եպիսկոպոսը: 1338-ին այստեղ է հաստատվել Եսայի Նչեցու աշակերտ Տիրատուր վարդապետը և հիմք դրել նոր դպրոցի (տես Հերմոնի վանքի դպրոց), որը գործել է մինչև XV դ. վերջերը: Հ. վ–ում գործել են նշանավոր մտավորականներ, նկարիչներ, գրվել են բազմաթիվ ձեռագրեր: Ներկայիս Ս. Գրիգոր եկեղեցին մեկ զույգ մույթերով եռանավ բազիլիկ է՝ կառուցված XVII դ., սրբատաշ բազալտից: Քանդված են ծածկը և հվ. պատի մի մասը: Վանքն ունի կանոնավոր, ուղղանկյուն հատակագծով պարիսպներով շրջափակված ընդարձակ բակ, ուր պահպանվել են երբեմնի համալիրի աշխարհիկ շինությունների հետքերը:
Գրկ. Բարխուդարյան Ս., Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե., 1963: Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973:
ՀԵՐՄՈՆԻ ՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, գործել է Հերմոնի վանքին կից, հայտնի է դարձել XIV դ. 2-րդ քառորդում, երբ այնտեղ է տեղափոխվել Գլաձորի համալսարանի շրջանավարտ Տիրատուր Կիլիկեցի վարդապետը: Հ. վ. դ. գործել է Գլաձորի համալսարանին զուգահեռ: Տիրատուրից հետո Հերմոնում հիշվում է Ծերուն րաբունին: Վարժարանն ավարտողներն ուսումը շարունակում էին Հովիան Որոտնեցու, այնուհետև Գրիգոր Տաթևացու համալսարանում: Հերմոնի սաներից հայտնի է Հովհաննես Հերմոնեցին կամ Կոլոտիկը, որը Տաթևի համալսարանն ավարտելուց հետո դարձել է նրա րաբունապետը և 1441-ին Թովմա Մեծոփեցու գործակցությամբ իրականացրել Գրիգոր Տաթևացու ցանկությունը՝ էջմիածնում վերահաստատել է Ամենայն Հայոց կաթողիկոսարանը: Հերմոնի վանքում շուրջ հարյուր տարի գործել է գրչության դպրոց, որտեղից մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր՝ մեկնություններ, լուծմունքներ ևն:
ՀԵՐՇԵԼ (Herschel) Վիլյամ (Ֆրիդրիխ Վիլհելմ) (15.11.1738, Հանովեր-25.8.1822, Սլաու, Լոնդոնի մոտ), անգլիացի աստղագետ: Լոնդոնի Թագավորական ընկերության անդամ (1781-ից), Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1789): 1757-ին տեղափոխվել է Անգլիա: Աստղագիտություն սովորել է ինքնուրույն: Պատրաստել է աստղադիտակների հարյուրավոր հայելիներ: 1786–89-ին պատրաստել է իր ամենամեծ ռեֆլեկտորը (երկարությունը՝ 12 t/, հայելու տրամագիծը՝ 122 սմ): Երկնքի դիտումներն սկսել է 1773-ից: Հայտնաբերել է Ուրան մոլորակը (13.3.1781), Ուրանի երկու արբանյակը (1787), դրանց հակադարձ շարժումը (1797), Սատուրնի երկու արբանյակը (1789), չափել Սատուրնի և նրա օղակների պտտման պարբերությունները (1790) ևն: Հաստատել է կրկնակի աստղերի գոյությունը և կազմել դրանց երեք աստղացուցակ: Հայտնաբերել է ավելի քան 2500 նոր միգամածություններ և աստղակույտեր, ուսումնասիրել Արեգակի և բազմաթիվ աստղերի սպեկտրները: Առաջինն է նշել Գալակտիկայի ընդհանուր ձևն ու գնահատել նրա չափերը: Հայտնաբերել է արեգակնային համակարգի շարժումը տարածության մեջ, առաջ քաշել դիֆուզ նյութից աստղերի առաջացման միգամածային կոսմոգոնիական վարկած: Գրկ. Еремеева А.И., Вселенная Гершеля, М., 1966.
ՀԵՐՈԴՈՏՈՍ (Ήρόδοτος) (մ. թ. ա. մոտ 485, Հալիկառնասոս– մ. թ. ա. մոտ 425), հույն պատմիչ: Երիտասարդ տարիներին գործուն մասնակցություն է ունեցել ծննդավայրի հասարակական–քաղ. կյանքին: Հույն–պարսկ. պատերազմների (մ. թ. ա. 500–449) ավարտից հետո տեղափոխվել է համահուն. կենտրոն դարձած Աթենք, կապեր հաստատել հուն, մշակույթի հայտնի գործիչների հետ, որոնք համախմբված էին ժամանակի խոշոր քաղ. գործիչ Պերիկչեսի շուրջ: Այդ միջավայրում ձևավորվել է Հ–ի քաղ. աշխարհայացքը, նա դարձել է աթենական ստրկատիրական չափավոր դեմոկրատիայի ջատագովը: ճանապարհորդել է բազմաթիվ երկրներ՝ Կիմմերյան Բոսպոր, Սև ծովի ավազանի հուն, գաղութներ, սկյութների երկիր, Կողքիս, Կիպրոս, Եգիպտոս, Իտալիա, Սիկիլիա, Փյունիկիա, Բաբելոն, Պարսկաստան ևն: Մոտ 443-ին Աթենքից տեղափոխվել է Թուրիա (Հարավային Իտալիա): Աթենքում գրել է իր նշանավոր աշխատությունը, որը պայմանականորեն անվանվում է «Պատմություն»: Հ. սկզբնապես ծրագրել էր շարադրել հույն–պարսկ. պատերազմների պատմությունը, որն այդ պատմաշրջանի կարևորագույն քաղ. իրադարձությունն Էր: Սակայն, շարադրանքի ընթացքում, չի սահմանափակվել միայն պատերազմական գործողությունների նկարագրությամբ, այլ տվել է նաև պարսից տերության, նրա սահմաններում ապրող բոլոր ժողովուրդների պատմությունը: Ալեքսանդրացի քերականները աշխատությունը բաժանել են 9 ԳՐՔԻ՝ յուրաքանչյուրը վերնագրված արվեստների հովանավոր 9 մուսաներից մեկի անունով: Բովանդակում է հուն, աշխարհի և Արևելքի 240 տարվա պատմություն: Առաջին գրքում շարադրում է Լիդիական թագավորության, Աքեմենյան տերության և նրա նվաճած երկրների ու ժողովուրդների պատմությունը, նկարագրում Պարսկաստանի հզորացումը: Երկրորդ գիրքը նվիրված է Եգիպտոսին: Երրորդում տեղեկություններ է տալիս Աքեմենյան տերության սատրապությունների, տարբեր երկրներից ստացվող եկամուտների, պարսկ. պետության կառավարման համակարգի, պարսից կենցաղի, ռազմ, արվեստի և քաղ. պատմության վերաբերյալ: Չորրորդ գիրքը պատմում է սկյութների երկրի, նրանց դեմ Դարեհ I-ի արշավանքի և Լիբիայի (Աֆրիկա) մասին: Հինգերորդում խոսում է թրակիական ցեղերի, Մակեդոնիայի, հուն, պոլիսների, Հոնիայի քաղաքների հակապարսկ. ապստամբության մասին: Վեցերորդ գրքից շարադրել է բուն նյութը՝ հույն–պարսկ. պատերազմները: Ենթադրվում Է, որ Հ–ի գործը մնացել է անավարտ: Հ. առաջին պատմիչն Է, որը գրել է համաշխարհային պատմությունը, որոշակի պլանով, օգտագործել բազմապիսի նյութեր (գրավոր և բանավոր աղբյուրներ, վիմագիր արձանագրություններ, ճանապարհորդությունների ընթացքում քաղած տեղեկություններ, լոգոգրաֆների գործեր ևն): Հ. դեպքերը շարադրում է անկողմնակալ: Գրելու մեթոդը ավելի նկարագրական Է, քան վերլուծական: Վստահելով աղբյուրներին՝ խտրություն չի դրել դրանց մեջ, թեև նկատելի է աղբյուրների նկատմամբ քննադատական մոտեցում, և երկի որոշ թերություններ պայմանավորված են դրանց անճշտությամբ և ժամանակի գիտելիքների մակարդակով: Հ. բարձր է գնահատում հայրենասիրությունը, որի լավագույն դրսևորումը համարում է աթենացիների հայրենասիրությունը, իսկ իդեալական քաղ. կարգ՝ պերիկլեսյան դեմոկրատիան: Հ. պատշաճն է մատուցում Արևելքի ժողովուրդների արժանիքներին և մշակութային նվաճումներին: Երկն ունի գեղարվեստական բարձր արժանիքներ, լեզվական նուրբ ոճ: Հ. մեծ նշանակություն է տալիս երազներին, հրաշքներին, նախապաշարումներին,