միաժամանակ գործը տոգորված է Նեմե– սիսի՝ աստվածային վյւեժխնդրության գա– ղափարով, որը հատուցում և պատժում է ամբարտավանությունը, նենգությունը: Հ–ի «Պատմությունը» հնագույն ժողո– վուրդների մասին պատմական, աշխար– հագրական տեղեկությունների (որոնք մեծ մասամբ հաստատվել են հնագիտա– կան տվյալներով) և գիտելիքների յուրա– տեսակ հանրագիտարան է: Հ. լոգոգրաֆ– ների ժամանակ ձևավորվող պատմագրու– թյունը դարձրեց գիտություն: Նա նաև աշ– խարհագրական գիտության հիմնադիր– ներից է: Հ–ին բարձր են գնահատել դեռևս ան– տիկ ժամանակաշրջանում. Արիստոտելը նրա երկը համարել է պատմագրության օրինակելի նմուշ, իսկ Կիկերոնը Հ–ին անվանել է «պատմահայր»: Հ–ի աշխատությունը մեծ նշանակու– թյուն ունի հայ ժողովրդի պատմության հնագույն շրջանն ուսումնասիրելու հա– մար: Այն առաջին պատմագրական հու– շարձանն է, որտեղ հավաստի տեղեկու– թյուններ կան Հայաստանի և հայերի մա– սին (գիրք 1, գլուխ 72, 180, 194, գիրք 3, գլուխ 93, գիրք 5, գլուխ 49, 52, գիրք 7, գլուխ 73): Խոսվում է Աքեմենյանների գե– րիշխանության տակ գտնվող Հայաստանի, նրանից գանձվող հարկերի, պարսկ: բա– նակի կազմում հայկական զորքի և նրա հանդերձանքի, Հայկական լեռնաշխարհի՝ մյուս երկրների հետ ունեցած առևտրա– կան կապերի մասին: Երկ. Hctophh b a&bath KHnrax, JI., 1972, 9-^^.JIypbe C.H., TepoflOT, M.–JI., 1947; My res J.L., Herodotus father of history, Oxf., 1953. Ս. Կրկյաշարյան
ՀԵՐՈՆ ("Hpcov) (ծն. և մահ. թթ. անհտ., հավանաբար 1 դ.), հին հույն գիտնական: Աշխատել է Ալեքսանդրիայում: Համա– կարգված շարադրել է անտիկ աշխարհի կիրառական մեխանիկայի և մաթեմատի– կայի նվաճումները: «Պնևմատիկա» և «Մե– խանիկա» աշխատանքներում նկարագրել է տաքացված և սեղմված օդով կամ գո– լորշով աշխատող զանազան մեխանիզմ– ներ և պարզագույն մեքենաներ՝ լծակ, ճախարակ, սեպ, պտուտակ ևն: «Դիօպտրի մասին» աշխատանքում շարադրել է հո– ղային գծահանման կանոնները (որոնք վւաստորեն հիմնված են ուղղանկյուն կոորդինատների օգտագործման վրա), նկարագրել դիօպտրը՝ անկյուններ չա– փող գործիքը (արդի թեոդոլիտի նախա– տիպն է): «Մետրիկայում» տրված են երկ– րաչափական տարբեր մարմինների ճըշ– գըրիտ և մոտավոր հաշվարկման կանոն– ներ ու բանաձևեր, օրինակ, եռանկյան մակերեսը իր երեք կողմով հաշվելու այս– պես կոչված Հերոնի բանաձևը: Մաթ. աշ– խատանքներում կանոնները հաճախ ոչ թե արտածվում, այլ բացատրվում են օրինակ– ներով:
ՀԵՐՈՆԻ ԲԱՆԱՋԵՎ, եռանկյան մակերեսը իր երեք կողմերով արտահայտող բանաձև. Տ= Y p(p– a) (p– b) (p c), որտեղ a, b, c-ն կողմերի երկարություններն են, իսկ r j b | c p= ■–շ– կիսապարագիծն է: Կոչվել է Հերոնի անունով:
ՀԵՐՈՍ (հուն, fjpcog), անդրշիրիմյան ոգի հին հունական դիցաբանության մեջ: Նախապես Հ. են համարվել Կրետե–Մի– կենյան դարաշրջանի մի քանի աստված– ների, առասպելական նախնիների, դյու– ցազունների, առաջնորդների, ցեղերի ու պոլիսների անվանադիր նախահայրերի ոգիները: Հեսիոդոսը Հ–ներ է անվանում աստվածների ու մահկանացուների միու– թյունից սերած կիսաստվածներին: Դա– սական հնադարում Հ–ներ են հռչակվել նաև հայրենիքի ազատության մարտիկ– ներն ու ականավոր զորավարները: Հ–ի տաճարի, աճյունի կամ հուշարձանի մոտ կատարվել են անդրշիրիմյան բնույթի ծե– սեր (երեկոյան կամ գիշերային ժամերին զոհերի մատուցում, աղոթքներ, ոգեխո– սություններ ևն): Հ. դիտվել է մարդկանց պահապան, չար ուժերի խափանիչ, միջ– նորդ՝ աստվածների ու մարդկանց միջև: Հունաստանում ու Հռոմում շատ ազնվա– կան տոհմեր իրենց ծագումը կապել են այս կամ այն Հ–ի անվան հետ: Հ–ի պաշ– տամունքի ազդեցությամբ աստվածացվել են հելլենիստական թագավորները, Հռո– մի կայսրերը: Հ–ների պաշտամունքի մի շարք գծեր հետագայում քրիստոնեու– թյունը վերագրեց սրբերին:
ՀԵՐՈՍ, գրական երկի, ստեղծագործու– թյան մեջ հանդես եկող գործող անձ: Դրա– կան Հ. են բոլոր կերպարները, անկախ նրանց բնույթից ու խաղացած դերից: Փո– խաբերաբար գործածում են նաև «երկրոր– դական հերոս», «երգիծական հերոս», «բացասական հերոս» (տես նաև Կերպար գեղարվեստական):
ՀԵՐՈՍ ՔԱՂԱՔ, պատվավոր կոչում, որին արժանացել են 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց հերո– սական դիմադրությամբ հռչակված ԱԱՀՄ քաղաքներ Մոսկվան, Լենինգրադը, Կինը, Օդեսան, Աևաստոպոլը, Վոլգոգրադը, Մինսկը, Կերչը, Նովոռոսիյսկը, Տուլան: Մոսկվայի պաշտպանությունը անել է 1941-ի սեպտ. 30-ից դեկտ. 5-ը, Լենին– գրադինը՝ 1941-ի հուլիսի 10-ից 1944-ի հունվարի 14-ը, Կիևինը՝ 1941-ի հուլիսի 10-ից սեպտ. 19-ը, Օդեսայինը՝ 1941-ի օգոստ. 10-ից հոկտ. 16-ը, Աևաստոպոլի– նը՝ 1941-ի հոկտ. 30-ից 1942-ի հուլիսի 4-ը, Ատալինգրադինը (այժմ՝ Վոլգո– գրադ)՝ 1942-ի հուլիսի 17-ից նոյեմբ. 18-ը, Նովոռոսիյսկինը՝ 1942-ի օգոստ. 19-ից սեպտ. 26-ը, Տուլայինը՝ 1941-ի հոկտ. 24-ից դեկտ. 5-ը: Ի նշանավորումն զորքերի սխրանքի և այդ քաղաքների բնակչության մասսայական հերոսության՝ ԱԱՀՄ Դերագույն սովետի Նախագահու– թյան հրամանագրով 1942-ի դեկտ. 22-ին հաստատվեցին «Լենինգրադի պաշտպա– նության համար», «Օդեսայի պաշտպանու– թյան համար», «Սևաստոպոլի պաշտպա– նության համար», «Ատալինգրադի պաշտ– պանության համար», 1944-ի մայիսի 1-ին՝ «Մոսկվայի պաշտպանության համար», 1961-ի հունիսի 21-ին՝ «Կիևի պաշտպանու– թյան համար» մեդալներ, որոնցով պար– գևատրվեցին պաշտպանության բոլոր մասնակիցները, իսկ ԱԱՀՄ Դերագույն սովետի Նախագահության 1965-ի մայիսի 8-ի հրամանագրով քաղաքներին շնորհ– վեց Հ. ք. պատվավոր կոչումը: Հ. ք–ում կանգնեցվում է կոթող՝ Լենինի շքանշա– նի, «Ոսկե աստղ» մեդալի և ՄՍՀՄ Դերա– գույն սովետի Նախագահության հրամա– նագրի տեքստի պատկերմամբ:
ՀԵՐՈՍՏՐԱՏՈՍ (՝Hpdoxpaxoc,) (ծն. և մահ. թթ. անհա.)» եվւեսոսցի հույն, որն իր անունն անմահացնելու համար, մ. թ. ա. 356-ին այրել է Եփեսոսի Արտեմիսի տա– ճարը (աշխարհի 7 հրաշալիքներից մեկը): Ըստ ավանդության, տաճարն այրվել է Ալեքսանդր Մակեդոնացու ծննդյան գի– շերը: Հոնիական քաղաքների բնակիչնե– րը որոշել են մոռացության տալ Հ–ի անու– նը, սակայն նրա մասին հիշատւսկել է հույն պատմիչ և հռետոր Թեոպոմպոս Քիոսցին (մ. թ. ա. IV դ.): Հ–ի անունն ստացել է բացասական իմաստ. Հ. անվա– նում են փառամոլ մարդկանց:
ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆ, հասարակական առու– մով մարդու ակնառու գործունեություն, որը համապատասխանում է ժողովրդա– կան զանգվածների, առաջավոր դասա– կարգերի շահերին և պահանջում է անձ– նական քաջություն, տոկունություն, անձ– նազոհության պատրաստականություն: Հ–յան իդեալները սկզբնապես արտա– ցոլվել են տարերայնորեն ձևավորված մասսայական բարոյական գիտակցու– թյան, ժող. բանահյուսության մեջ (մասնա– վորապես հերոսական էպոսում), իսկ հե– տագայում դարձել գեղարվեստական գրա– կանության ու արվեստի, ինչպես նաև բա– րոյագիտության, գեղագիտության, սո– ցիոլոգիայի, հոգեբանության ուսումնա– սիրության առարկա: Որոշ մտածողներ (Զ. Վիկո, Հեգել) Հ. բացառապես կապել են, այսպես կոչված, «հերոսական դարա– շրջանի» (անտիկ հասարակության) հետ: Աակայն պատմությունը ցույց է տալիս, որ մարդկանց հերոսական գործունեու– թյունը որոշակի շրջանով սահմանափա– կելը սխալ է: Լուսավորիչները (ժ. ժ. Ռուսո, Դ. Լեսինգ, Ֆ. Շիլլեր) և հեղափո– խական ռոմանտիզմի ներկայացուցիչները (Ջ. Բայրոն, Կ. Ռիլև, Զ. Մաձինի) ստեղ– ծեցին ազգային ու քաղ. ազատության, մարդկանց «բնական» հավասարության համար պայքարող հերոսական անձնա– վորության խռովարարության գաղաՓարը: Հետադիմական ռոմանտիզմը, ընդհակա– ռակը, հերոսներին հակադրում էր ժողո– վըրդին («ամբոխին») և նույնիսկ աստվա– ծացնում նրանց (Թ. Կարլեյլ), իսկ Ֆ. Նից– շեն առաջ էր քաշում «գերմարդու» գաղա– փարը: Այս գաղափարները հետագա զար– գացում ստացան XX դ. բուրժ. մտքի հե– տադիմական ուսմունքներում: XIX դ. ռուս նարոդնիկները և անարխիզմի գաղափա– րախոսները բացարձականացնում էին առանձին հերոսական արարքն ու անհա– տական սխրանքը: Քննադատելով այս– պիսի ըմբռնումը՝ Չեռնիշևսկին անհատի գործունեության ուժն ու հաջողությունը տեսնում էր ժող. մասսաների հետ նը– րանց ունեցած կապի մեջ: Ընդհանրացնե– լով հայ իրականության մեջ Հ–յան պրոբ– լեմի քննարկման ավանդույթները՝ խ. Աբովյանըև, հատկապես, Մ,Նալբանդ– յանը, ցույց են տվել անհատի և ժողովրդի գործունեության փոխկապվածությունը և հերոսականի էությունը մեկնաբանել եէւ այդ համակարգում: